ԴԵՊԻ ԱՐԱՏԵՍ

Իմ նոր դպրոցը կարծես հրաշքների դպրոց լինի, ինձ  ամեն անգամ մի նոր անակնկալ է մատուցում։ Արատեսի ճամբարը դրանցից մեկն էր ։ Օգոստոսի 9ին ժամը 9:00-ին  ին մենք շարժվեցինք դեպի Արատես, ճանապարհին մենք խաղացինք տարբեր խաղեր, խոսեցինք և ծանոթացանք։ Ճանապարհը այնքան հետաքրքիր անցավ որ նույնիսկ չզգացինք ինչպես հասանք։ Մի քիչ հանգստացանք հետո լողավազանում լողացինք , խաղացինք տարբեր խաղեր։ 

2-րդ օրն ավելի հետաքրքիր անցավ։Մենք առավոտյան ժամը 6-ին արթնացանք  հետո մարզվեցինք , նախաճաշեցինք  և  գնացինք լողավազանում լողանալու, հետո խաղացինք զանազան խաղեր,զբոսնեցինք  Արատեսի ձորում։ Ինձ շատ դուր եկավ տեղանքը ,երեկոները խարույկի մոտ հիասքանչ էր անցնում, մենք երգում էինք, պարում էինք և զրուցում։ 

Հաջորդ օրը  տեսանք մեղուների փեթակները  և հավաքվեցինք,  որպեսզի հետ վերադառդանք։ Տուն դարձի ճանապարհին մտանք Սևանա Լիճ և լողացանք այցելեցինք Սեվանի վանքը, և այդքանով ավարտեցինք մեր հիանալի ճանապարհորդությունը։