Ապրիլ ամսվա ամփոփում

Ապրիլ ամսվա ամփոփում;Այս ամսվա ընթացքում անցել ենք հայոց լեզվից և գրականությունից բավականին ծավալուն և հետաքրքիր դասեր։Արել ենք քննարկումներ, տեքստերի վերլուծություններ և ունեցել ենք հրաշալի ամիս։

Հայոց լեզու՝
Հայոց լեզու՝ պարագաներ
Կրկնողական աշխատանք
Գործնական աշխատանք, 8-րդ դասարան, 5.04
Առաջադրանք գրքից, 8-րդ դասարան
Առաջադրանքներ գրքից
Պարզ և Բարդ
Հայոց լեզու, 8-րդ դասարան
Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:
Թեստային աշխատանք 8-րդ դասարան
Առաջադրանք հայոց լեզու

Գրականություն՝

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը
Համո Սահյանի բանաստեղծություններ
Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն
Եղջերու մահը
Կուզեի ես ել․․․
Ցանկանում եմ․․․
Համո Սահյանի բանաստեղծություններ
Նշանավոր մարդկանց մասին/թարգմանություն

Առաջադրանքներ հայոց լեզու

Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Ան——ություն-անսրտություն,անարդարություն
ան——ելի-անելանելի
ան——ական-անէական,
դժ——-ություն-դժբախտություն
համա—ություն,-համաձայնություն
համա—ցի-համադասարանցի
հակա—ություն,հակասություն
ստոր—-յա-ստորերկրյա
փոխ——ություն:-փոփոխություն

Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
Զրույց-զրույցակից,ճեպազրույց
գույն-գունատ,գույնզգույն
վեճ-վիճել,բանավիճում
տուն-տնակ,անտուն
բույս-բուսական,ծաղկաբույս
մատյան-մատենավարություն,մատենարան,անմատյան
երկու-երկուական,երկերեսանի,տասներկու
սեր-սիրել,սրահարվել,չսիրել
ձայն-ձայնալարեր,անձայն

3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
Լեղին ճաքել-Այնպիսի բան ասեցիր, լեղիս ճաքեց։
արյունը գլխին խփել-Արյունը գլխին էր խփել ու տարօրինակ որոշում էր կայացրել։
հոգին ավանդել-Հոգին ավանդեց երկնքում։
անարգանքի սյունին գամել-Ինձ անարգանքի սյւոնին գամեցին։
ճամփա պահել-Աղջկան ճամփա պահեց։
ականջի հետև գցել:-Ականջի հետև գցեց ու ուշ կատարեց։


4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
Արգելված պտուղ-Պտուղ որը արգելված էր, սակայն շատ ցանկալի։
Սոդոմ և Գոմոր- տեղ, անառկանոց
քավության նոխազ-արարք որի համար զղչում ես և ցուցաբերւոմ գործողությամբ։


6. Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները, ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը, իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ, օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած, խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջիկը (աղջկանից), բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: 
Սիրահարված եմ ձեր երկրի վրա (երկրին):
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով (կարոտից):
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը (ծառերին
Ի՞նչ է նշանակում ընկերությունը (ընկերությանը) դավաճանել:
Խոսքը վերաբերվում է (վերաբերում է) քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում (վերաբերվում) նրանց:
Քույրս երրորդ դասարան է (դասարանում է
Բաժակը ձեռքն էր (ձեռքին էր), որ մտավ:
Շատ լավ է տիրապետում անգլերենը (անգլերենին):
Բացի դա (այդ), ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ (ակնոցիդ) պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

Կհանդիպես/ բայ նրան/ դերանուն, բայց/ շաղկապ հաջողություն/ գոյական չեմ ակնկալում:
Ուսին/ գոյական մնացել է/բայ խոռոչաձև/ ածական սպի / գոյական,  իսկ/ շաղկապ հոգում/գոյական չսպիացող/ ածական մի ցավ/գոյական:
Մեքենան/գոյական դղրդյունով/գոյական անցավ/բայ քարե նեղ/ածական կամուրջը/գոյական,  մի քանի/դերանուն կիլոմետր/գոյական համաչափ/ածական վազքով/գոյական սլացավ/բայ գետի/գոյական ափով/գոյական, ապա/շաղկապ բարձրացավ/բայ քարքարոտ/ածական ճանապարհով/գոյական:
Թողել/բայ եմ/դերանուն ներքև/գոյական և/շաղկապ փառք/գոյական և/շաղկապ գանձ/գոյական և/շաղկապ քեն/գոյականև/շաղկապ նախանձ/գոյական:
Ոչ/վերաբերական հայրենիք/գոյական ունի/?  ոչ/վերաբերական տուն/գոյական  ոչ/վերաբերական անուն/գոյական:
Կրակը/գոյական լափեց/բայ թե/շաղկապ սերմ/գոյական թե/շաղկապ սերմնացան/գոյական:
Նա/դերանուն այն/դերանուն հարուստներից/գոյական էր որոնց/շաղկապ պարսկերեն/գոյական հորջորջումով/բայ կոչում են/բայ նովսիքա/գոյական այսինքն/շաղկապ նոր քսակի տեր//գոյական:
Բոլորին/դերանուն/ զբաղեցնում էր/բայ/ մի/թվական/ միտք/գոյական/, այն/դերանուն/ է վաստակել,/բայ/ որքան/դերանուն/ կարելի է/բայ/ շատ/ածական, և/շաղկապ/ որքան/որքան/ կարելի է/բայ/ շուտ/ածական/:

Հովիվներն/գոյական/ աշխատում էին/բայ/ թաքցնել/բայ/ ոչխարների հոտերը/գոյականները/ և/շաղկապ/ գուժում էին/բայ/ այդ/դերանուն բոթը/գոյական:

Երիտասարդը/գոյական/ մխրճվել էր/բայ/ մինչև/կապ/ հատակը/գոյական/ և/շաղկապ/ ոչ մի /դերանուն/ ապարանք /գոյական/ չէր տեսել/բայ/ այդտեղ/դերանուն:


Կրակները/գոյական վաղուց/մակբայ հանգել էին/բայ  և/շաղկապ շարժումը/գոյական դադարել էր/բայ:

Տներում/գոյական վառվում էին/բայ կրակները/գոյական և/շաղկապ գյուղի/գոյական վրա/կապ բացվում էր/բայ պարզ/գոյական ու/շաղկապ աստղազարդ/ածական երկինքը/գոյական:
Հանգչում էին/բայ լույսերը/գոյական և/շաղկապ մի/թվական ակնթարթում/գոյական, մասրենին/գոյական կորչում էր/բայ խավարի մեջ/գոյական;

Հայոց լեզու, 8-րդ դասարան

1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչունով գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան շառաչյունը ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի հնչյունները:

2. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:
Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:
Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:
Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն ու բողոքը:
Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:
Դալար սաղարթի սոսափյուն խաղաղություն էր բերում:
Մոտիկից լսվող ճարճատյունը անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

հա՛ֆ-հա՛ֆ– լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

վա՜յ,հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ::

շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

պահո՜, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։

Թերևս նա իր խոստացածը չի կատարել։

Անշուշտ, ես կանեմ քո ասածը։
Անկասկած նա հաստատ այդ քայլին չի գնա;
Կարծես թե ես լիովին չեմ ճանաչել նրան։
Իբր թե ճիշտն ասեց։
Նույնիսկ քեզ կասեմ, բայց ոչ նրան։
Միայն դու էիր պակաս։
Ինչ-որ բան այն չէ քեզ հետ։
Ոչ, դու սխալվում ես։

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/․․․/ անք

Մարտ/ ․․․/գետ

Հաց/ ․ ․ ․ /ծամ

Բարի/․ ․ ․ /առատ

Ծամ/ար/ անք

Մարտ/ արվես․/գետ

Հաց /ծամ

Բարի/սիրտ /առատ

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։

Պարզ և Բարդ

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:
1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

 • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-բարդ
 • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:-պարզ
 • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:-պարզ
 • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:-պարզ
 • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:-բարդ
 • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:-բարդ
 • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: –պարզ
 • Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:-բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

 • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
 • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
 • Իր տեղից իսկույն ելավ, ու աթոռ առաջարկեց:
 • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է , ծարավ կլինեք:
 • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
 • Սիսակն ընտանիքից էր բաժանվում ,Միսակը այգուց:
 • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ,ու դրանց հետ աճում էր նաև որդին:
 • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
 • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
 • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
 • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:


Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ դու քեզ շատ սխալ ես պահել, այնուամենայնիվ ես ներում եմ քեզ:
Թեպետ մենք իրար քիչ ենք ճանաչում, սակայն տպավորություն է, թե մի ամբողջ դար ենք ճանաչում իրար:
Չնայած որ նա շատ գեղեցիկ է , բայց նաև երկերեսանի:
Թեև ես երեկ եկա խնջույքին, բայց և այնպես եղավ, որ ես չհավանեցի:

Առաջադրանքներ գրքից

203.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևա մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայեցին։ (երևալ, անհետանալ, առկայծել)

2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում իսկ մեղմ քամին բերեց մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)

3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց  նոր պատրաստած դետալը և համեմատեց  գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

4․ Դաշնակահարի մատները սահում էին  ստեղների վրայով, և դահլիճը ողողվբւմ էր  հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալկեծոտում էր  ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես  անցավ որն հայտնվեց ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ  թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

204.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։

Փութաջան-ծույլ
Գագաթ-ստորոտ
Օրինական-ապօրինի
Անրջի-ջրաբի
Նոսր-թանձր
Երկչոտ-համարձակ
Արատավոր-անբասիր
Տգետ-ուսյալ
Խորդուբուրդ-ողորկ
Ամպոտ-ջինջ

209.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերումվերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տվեց տեղի , տեղիք տվեց)։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունքառած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկտվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվումէր
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ,եկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

Առաջադրանք գրքից, 8-րդ դասարան

Բայական անդամի լրացումներ

274.Հարցական դերանունները փոխարինի՛ր բայական անդամի լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր Վարդուհու, գեղեցիկ աշխատանքը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են մարդկանց:
Լավան մոտենում էր բնակելի վայրերին:
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում խեղճ մարդուն:
Լեռները դղրդում էին ձայնից:
ժայռի գագաթը միայն հատուկ պարագաներով կարելի է բարձրանալ:

275.Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող լրացումներ:

Օրինակ՝ Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն:

Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում աղջկա մասին: (ինչի՞ մասին)

Վերջապես արևը տաքացրեց մեզ : (ո՞ւմ)

Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան այդ գողտրիկ տեսարժան վայրը: (ի՞նչը)

Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան իրենց նպատակին: (ինչի՞ն)

276.Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և նշիր՝ ինչ պարագա է:

Օրինակ` (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
(Ո՞րտեղ) տանջվում էինք անտանելի տոթից:-Դպրոցում տանջվում էինք անտանելի տոթից։
(Ինչո՞ւ) շատ հեռու գնացինք ավերակներից:-Չվնասվելու համար շատ հեռու գնացինք ավերկներից։

Տաք ավազն սկսեց մխալ (ինչպե՞ս):-Տաք ավազն սկսել մխալ արագորեն։

(Ե՞րբվանից) տեղումները շատացան:-Փետրվարից տեղումները շատացան։

Նրանք մարտի ելան (ինչպե՞ս): -Նրանք մարտի ելան Մարտ ամսին։

(Ո՞րտեղ) գիշերեց թափառախումբը:-Դրսում գիշերեց թափառախումբը։

277.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):

Ի՞նչ է տեղի ունենում:
Ծովում սարսափելի տեսարան է լինում:
Անտառում կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:
Տեղումներով առատ քաղաքի տարբեր վայրերում շատ կան:
Առվակները սրընթաց ցեխագետեր էին հոսում:

278.Տրված պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Վագրը ծառի ետևից մռնչաց: (ի՞նչ պատճառով)-Վարգրը ծառի ետևից մռնչաց մարդու պատճառով։
Նավակը մյուս ափին էր կանգնած: (ի՞նչ պատճառով)-Նավակը մյուս ափին էր կանգնած եղանակի պատճառով։
Ինքն էլ իր ասածին չի հավատում: (ինչո՞ւ)-Ինքն էլ ասածին չի հավատում այնքան է ստել։
Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ: (ինչո՞ւ)-Միննչև կյանքի վերջը քո արարքի համար ծիծաղելու է վրադ։

279.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան պարագայով:

Այդպիսի տղային պետք է փնտրել: (որտե՞ղ)-Այդպես տղային պետք է փնգտրել այնտեղ որտեղ շատ մարդ կա
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում: (որտեղո՞վ)-Քարավանը ծանր, ծանր առաջ էր գնում Անապատով։
Նրան անապատում հանդիպեցի: (ե՞րբ)-Մեկ ամիս առաջ նրան անապատում հանդպեցի։
Առավոտից պատմեց այդ պատմությունը: (ինչքա՞ն)-Առավոտից մինչև երեկո պատմեց այդ պատմությունը։
Արդեն ուշ էր: (ինչքա՞ն)-Արդեն շատ ուշ էր։
Թոռան գալը տատին կուրախացնի: (ինչքա՞ն)-Թառան գալը տատիկին անչափ կուրախացնի։
Մի՞թե այդքան սիրում էր կատվին: (ինչքա՞ն)-Մի՞թե այդքան շատ էր սիրում կատվին։
Նավը հեռացավ: (ինչպե՞ս)-Նավը դանդաղ հեռացավ։

280.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Ջրհորից սառը ջուր կհանենք: (ո՞ր դեպքում)-Ջրհորից սառը ջուր կհանենք, եթե հայրիկը ասի։
Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (ո՞ր դեպքում կամ ի՞նչ պայմանով)-Եթե ունենաի բժշկական պարագաններ կկարողանաի փրկել փոկրիկին։
Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելն իրոք հերոսություն կարելի էր համարել: (ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում)-
Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (ինչո՞ւ, ինչի՞ համար)

Սուսան Մարկոսյան, Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան, 5.04

1ՙԸնդգծել  հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները 

Անթափանց, սրթսռրացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ըմբոստ տարերքի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնըթացությունից:

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով։

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4ՙ Կետադրել ավանդազրույցը:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում,  երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում, և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի չպղծվի: Այնպես որ իմացեք, գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել մաքրվել սրբացել:

Կրկնողական աշխատանք

Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:

5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Վախ, սանձ, անուն, սուգ, գութ:

Վախենալ,սանձել,անունել,սուգել,գթալ

Բ. Հպարտ, կապույտ, կարծր, կոպիտ, սուր:

Հպարտանալ,կապտել,կարծրել,կոպտել,սրել:

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչանալ,բոլորել, նույնանալ,ամբողջել:

Դ. Հավերժ, հանգիստ, արագ, շատ, քիչ:

Հավերժանալ,հանգստանալ,արագանալ,շատանալ,քչանալ:

6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Տևել, տպել, բացել,դասել, ճառել:
Բ. Վեր, արտ, հակ, հար, ստոր:

Վերաբացել,արտատպել,հարատևել,հակաճառել,ստորադասել:


7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկել, լսել, հիշել, տխրեցնել, գիտեմ, ուշանալ, չմտահոգվել, ունենալ

8. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնացնել
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:


ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ-զմայվել

Ապաքինվել-առողջանալ

Ղալկանալ-գունատվել

Պարծենալ-հպարտանալ

Չքանալ-անհայտանալ

ընկղմվել-սուզվել

Ոգևորել-գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել-նիրհել

Կողոպտել-թալանել

Հանդգնել-համաձայնել

Մտածել-խորհել

Ենթարկվել-հնազանդվել

Վրնջալ-խրխնջալ

մարտնչել-պայքարել

10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:

Մի պոչավոր կենդանի է գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

Չգիտեի որ այդքան զորավոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:

Այդտեղ որսորդները երկոտքանի զարմանալի կենդանի են տեսել։

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Հայրաբար խրատում էր ու համոզում

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման եք խոսում: Հարցը իր (յուրձևովլուծեց ու գնաց: