Հոմանիշներ, գործնական աշխատանք

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:

1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Առաջին շարք՝
Սարսափ-աղերսանք
ծուղակ-թակարդ
ընչազրկություն-չքավորություն
գրավչանք-հրապուրանք
պաղատանք-երկյուղ

Երկրորդ շարք՝
Հռչակ-համբավ
առաջաբան-ներածություն
ավար-թալան
տենչանք-երազանք
հարգանք-պատկառանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:
2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

ապականել-արատավորել
ըմբոստանալ-ընդվզել
փառաբանել-դրվատել
վատաբանել-փնովել
խաղաղվել-հանդաարտվել



2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

մարել-շիջել
շահագործել-ճնշել
հավքել-ժողովել
դժգոհել-տրտնջալ
վառել-հրկիզել


Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-
երերուն-
երջանիկ-
ուժեղ-
տարակուսելի-
կախյալ-
աղմկոտ-
արատավոր
զարդարուն-
բարձրաձայն-
քաղցրահամ-
ընչատեր-
շնորհալի-
երախտագետ-
գիտուն-

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:

Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում են բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ-չրը՜խկ
ծվծվալ-ծի՛վ-ծի՛վ
կռկռոց-կը՜ռ-կը՜ռ
վայել-վա՜յ
թշթշոց-թը՜շշ
ծլնգոց-ծլը՜նգ-ծլը՜նգ
թրխկոց-Թը՜րխկ
տզզոց-տը՜զզ,
թխկոց-թը՜խկ,
բզզալ-բը՜զզ,
շրխկան-շը՜րխկ

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական ձայնարկություններ:

զգացական-ու՜հ,փը՜խկ,օ՜հ,վու՜յ,ու՜ֆ,ըհը՜, ուռա՜,խը՜շշ,տը՜զզ,ա՛յ
կոչական-հե՜յ, ջու՜-ջու՜,ա՜խ, օ՜յ,տո՛,հա՜յ,յա՜, 
մնանաձայնական-Ղա՜-ղա՜,կը՜ռ,բը՜զզ,հո՛պ

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ըհը, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

4. Դարձվածաբանական բառարանից վա՜յ, ա՜խ, հարա՜յ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վա՜յ, վա՜յ բրել-անհաջողության բերել (կոչական)
Վա՛յ քո գլխին-ցավի (կոչական)
Հարայ կանչելճ-օգնության կանչել(կոչական)
Մարդուն վայի մեջ պահել — ողբի մեջ պահել
Ախ անել-ցավեցնել

Աղեր:Դասակարգումը:Ստացման եղանակները:Աղերի քիմիական հատկությունները:

Չեզոք աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ չպարունակող թթվային մնացորդից։

Տարբեր մետաղների չեզոք աղերի օրինակներ՝

Աղի անվանումը Աղի բանաձը
Նատրիումի նիտրատNaNO3
Կալցիումի կարբոնատCaCO3
Նիկելի (II) սուլֆատNiSO4
Կոբալտի (II) սուլֆատCoSO4

Թթու աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով դեռևս տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ պարունակող թթվային մնացորդից։Թթու աղերը բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արգասիքներն են։
Օրինակ՝
H2SO3+NaOH=NaHSO3+H2O
Թթու աղերն անվանակարգելիս թթվային մնացորդի անվանմանն ավելացվում է «հիդրո» նախածանցը:Որոշ թթու աղերի օրինակներ.

Աղի անվանումըԱղի բանաձևը
Նատրիումի հիդրոսուլֆատNaHSO4
Կալիումի հիդրոֆոսֆատK2HPO4
Ամոնիումի երկհիդրոֆոսֆատ(NH4)H2P O4
Կալցիումի հիդրոկարբոնատCa(HCO3)2

Աղերի ստացման եղանակները հիմնված են անօրգանական միացությունների քիմիական հատկությունների վրա:
Աղերի ստացման հիմնական եղանակներն են. 

1. հիմքի և թթվի  փոխազդեցությունը՝

Ba(OH)2 + 2HCl = BaCl 2+ H2O

2. ալկալու և թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

2NaOH + CO2 = Na2SO 3+ H2O
3.ալկալու և լուծելի աղի փոխազդեցությունը (եթե ջրում չլուծվող հիմք է առաջանում)՝
2KOH + CuCl= Cu(OH)2↓ + 2KCl

4. հիմնային օքսիդի ու թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

MgO + CO2 = MgCO3

5. թթվի ու հիմնային օքսիդի փոխազդեցությունը՝

CuO + 2HCl = CuCl 2+ H2O

6. թթվի ու աղի փոխազդեցությունըեթե անլուծելի թթու, անլուծելի աղ կամ պակաս ցնդող թթու է առաջանում՝

AgNO3 + HCl = AgCl↓ + HNO3

7.թթվի ու մետաղի փոխազդեցությունը՝

Zn + 2HCl = ZnCl2 + H2

8. երկու աղի լուծույթների փոխազդեցությունը, եթե որպես ռեակցիայի արգասիք անլուծելի աղ է առաջանում՝

K2CO 3+ MgSO4 = MgCO3↓ + K2SO4

9. աղի լուծույթի ու մետաղի փոխազդեցությունը, եթե մետաղը ջրի հետ անմիջականորեն չի փոխազդում և մետաղների համեմատական ակտիվության շարքում աղի բաղադրությունում առկա մետաղի համեմատ ձախ է տեղադրված՝

Zn+CuSO4=ZnCl2+CuCu+2AgNO3=Cu(NO3)+2Ag

10. մետաղի ու ոչ մետաղի փոխազդեցությունը՝

Ca + S = CaSZn+Br2=ZnBr2

Աղերի քիմիական հատկությունը

Աղերը փոխազդում են՝

1. Մետաղների հետ:

Աղերի ու մետաղների փոխազդեցությունը սովորաբար հանգեցնում է աղի ու մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա)։ Փոխազդող նյութերն ընտրվում են ըստ մետաղների համեմատական ակտիվության շարքի։ Ընդ որում` յուրաքանչյուր մետաղ դուրս է մղում իրեն հաջորդող բոլոր մետաղները դրանց աղերի լուծույթներից։

Օրինակ՝
Fe + CuSO 4= FeSO 4+ Cu
2. Հիմքերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման (հիշեցնենք, որ ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կա՛մ անլուծելի հիմք, կա՛մ անլուծելի աղ լինի):
Օրինակ՝
CuSO4 + 2NaOH = Cu(OH)2↓ + Na2SO4
3. Թթուների հետ:
Այս փոխազդեցությունը  հանգեցնում է նոր թթվի և նոր աղի առաջացման (ելանյութերն անհրաժեշտ է ընտրել այնպես, որ արգասիքների թվում անլուծելի, կամ թույլ, կամ անկայուն թթու, կամ էլ անլուծելի աղ լինի)։
Օրինակ՝
BaCl 2+ H2SO4 = BaSO4↓ + 2HCl

4. Աղերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է երկու նոր աղի առաջացման։ Փոխազդող նյութերը պետք է այնպես ընտրել, որ ելանյութերը  ջրում լուծելի լինեն, իսկ արգասիքներից գոնե մեկն անլուծելի լինի:
Օրինակ՝
CuSO4 + Ba(NO )2= 2BaSO4↓ + Cu(NO3)2

5. Ոչ մետաղների հետ:
Այսպիսի փոխազդեցությունը բնորոշ է հալոգեններին (VII Ա խմբի տարրեր), հանգեցնում է  աղի ու ոչ մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա), ընդ որում` յուրաքանչյուր հալոգեն դուրս է մղում պակաս ակտիվ հալոգենը վերջինիս աղի լուծույթից:
Օրինակ՝
2KBr + Cl2 = 2KCl + Br2

7-րդ դասարանի տարեվերջյան ամփոփում

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը: Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: 
     
    Միջնադարյան հասարակությունում տիրապետող էր հողի մասնավոր սեփականությունը ։Մեծ դեր ուներ հատկապես մասնավոր խոշոր հողային կալվածքը։Այն կոչվում էր ավատ,այս բառից էլ ծագել է <<ավատատիրական անվանումը>>։ 
     
    Միջնադարի Հայաստանում կար հողագործության շատ ձևեր՝  
    1․Պետական՝ թագավորական հողային սեփականություն։Թագավորն էր երկրի խոշոր հողատերը։ 
    2․Արքայից հետո խոշոր հողատերեր էին՝ բդեշխները,գործակալները և նախարարական տոհմերի անդամները։ 
    3․Հորից որդուն ժառանագաբար անցնող հողերը՝ այն կոչվում էր հայրենիք։ 
    4․Պետական պաշտոնյաններին, հատկապես զինվորականներին ծառայության դիմացարքան հողեր էր տալիս՝ դա կոչվում էր պարգևականք։ 
    5․Առքուվաճառքի ենթակա կալվածքներ՝ դրանք կոչվում էին գանձագին։ 
    6․IVթագավորը հողեր էր շնորհում եկեղեցուն՝ վանքապատական ձև։ 
    7․Հին հասարակությունից եկող ձև էր որը կոչվում էր ՝ համայնական հողատիրություն։ 
     
     
  1. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը.Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 
     
    Միջնադարի Հայաստանում կար հողագործության շատ ձևեր՝  
    1․Պետական՝ թագավորական հողային սեփականություն։Թագավորն էր երկրի խոշոր հողատերը։ 
    2․Արքայից հետո խոշոր հողատերեր էին՝ բդեշխները,գործակալները և նախարարական տոհմերի անդամները։ 
    3․Հորից որդուն ժառանագաբար անցնող հողերը՝ այն կոչվում էր հայրենիք։ 
    4․Պետական պաշտոնյաններին, հատկապես զինվորականներին ծառայության դիմացարքան հողեր էր տալիս՝ դա կոչվում էր պարգևականք։ 
    5․Առքուվաճառքի ենթակա կալվածքներ՝ դրանք կոչվում էին գանձագին։ 
    6․IVթագավորը հողեր էր շնորհում եկեղեցուն՝ վանքապատական ձև։ 
    7․Հին հասարակությունից եկող ձև էր որը կոչվում էր ՝ համայնական հողատիրություն։ 
     
     
  1. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: Ով  էր գլխավորում Հայոց եկեղեցին: 
     
    301թ․ քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռակվում է պետական կրոն։ Գրիգոր Լուսավորիչն էր այդժամ գլխավորում եկեղեցին։ 
     
  1. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: 
     
    Ստորև ներկայացված է Արշակունիների թագավորության արքաների ցանկը։ Հայ Արշակունիների արքայատոհմը սերել է պարթև Արշակունիների արքայատնից, թագավորել է Մեծ Հայքում 66–428 թվականներին։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ[1]։ Ի վերջո, Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմն ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչել Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։ Արշակունիների թագավորության օրոք տեղի է ունեցել 2 կարևորագույն իրադարձություն՝ քրիստոնեության ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն (301) և հայ գրերի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից (405)։ 
     
  1. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: 
     
    Վարդանանց պատերազմ450451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։ 
     
  1. Բերեք փաստեր և հիմնավորեք, որ 6-9-րդ դարերում հայ ժողովուրդը չի կորցրել սեփական անկախ պետականությունը վերականգնելու վժռականությունը և շարունակել է ազատակգրական պայքարը նվաժողների դեմ: 

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ 

դասարան, էջ 6-74 

1.Ներքին և արտաքին ինչ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել բուն Հայաստանում Բագրատունյաց թագավորության և Կիլիկիայում  հայկական պետության ստեղծման համար: 
 
Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Կիլիկայում առաջացավ հայկական նոր պետականություն։Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին,հյուսիսում նրա սահմանները հասնում էւբ մինչև Տավրոսի լեռները։ 
 

2. ներկայացրեք և բնութագրեք հայ Բագրատունի նշանավոր արքաներին: Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նրանց օրոք: 
 
Բոլոր թագավորների քայլերը, որպեսզի բարելավեն երկիրը, շատ լավն էին սակայն այստեղ կնշեմ մի քանի նշանավոր թագավորներին՝ 
 
Սանատուրկ- Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։ Ըստ Մովսես Խորենացու` Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունահռոմեական պատմիչների` Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։ 
 
 
Վաղարշ Ա- Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը` վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու` Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։ 
 
Վազարշ Բ- Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից` Վաղարշ Բ-ն երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193 թվականին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։ 
 
Խոսրով Ա- Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215 թվականին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թվականին Խոսրովը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։ 
 
Տրդատ Բ-Խոսրով Ա-ի որդին։ 216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ է կանչում Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկում։ Կարակալայի այդ արարքը հանգեցրել է Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկել իր զորավարներից Թեոկրիտոսին, որը, սակայն, պարտություն է կրել և հեռացել Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։ 
 
Արտավազդ Ե- Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։ 
 
Խոսրով Բ- Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի որդին էր։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։ 
 
Տրդատ Գ- Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Տրդատ Գ Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է Մեծ Հայքի պետական պաշտոնական կրոն։ 
  
Խոսրով Կոտակ- Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Տրդատ Գ Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է Մեծ Հայքի պետական պաշտոնական կրոն։ 
 
 

Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Տիրան Բ   
Արշակ Բ 350 – 368 թվականներ Արշակունիներ 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։ 
Պապ 370 – 374 թվականներ Արշակունիներ Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։ 
Վարազդատ 374 – 378 թվականներ Արշակունիներ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։ 
Արշակ Գ 378 – 389 թվականներ Արշակունիներ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Արշակ Գ-ի օրոք՝ 387 թվականին Հայաստանը բաժանվել է երկու մասի՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։ 

3. Կիլիկյան Հայաստանի գահակալներից ով է ձեզ դուր եկել. Տվեք նրա պատմական բնութագիրը: 
 
Լևին մեծագործը նա շատ նշանավոր թագավոր էր, նա գահակալել է ՝ (1187-1219թթ․)։Նրա օրոք մեր հողերը շատ մեծ էին։ 
 
Նա որպես թագավոր՝ 
 
1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։ 4.Ովքեր էին Զաքարյանները: Ներկայացրեք նրանց ստեղծած իշխանապետությունը: 

5. Ինչ հետևանքներ ունեցան մոնղոլների տիրապետությունը Հայաստանի համար: 

  • Կիլիկյան Հայաստանը մնում էր Մոնղոլիայի կայսրության դաշնակիցը։ 
  • Հայերը մոնղոլներին հարկեր էին վճարում։ 
  • Մոնղոլները պարտավորվում էին հայերին ցույց տալ ռազմական օգնություն Իկոնիայի սուլթանության դեմ։ 
  • Գոյուկ մեծ խանը, ի նշան պայմանագրի հավաստման, սպարապետ Սմբատին է հանձնում «Սղամիշ յառլախ և փազիաս ոսկիս» 
  • Կողմերը պայմանավորվում էին պատերազմի ժամանակ միմյանց օգնել։ Կիլիկյան Հայաստանը օգնում է մոնղոլներին ՄիջագետքըՍիրիան ու Պաղեստինը գրավելու գործում, իսկ մոնղոլները պարտավորվում են պաշտպանել Կիլիկյան Հայաստանն Իկոնիայի, Եգիպտոսի և շրջակա իսլամադավան մյուս պետությունների հարձակումներից[5]։ 
  • Միմյանց միջև հաստատվում են հավերժական բարեկամություն և խաղաղություն[6]։ 
  • Առանց Կիլիկյան Հայաստանի պետության համաձայնության ու պահանջի, մոնղոլական զորքն ու պաշտոնյաները իրավունք չէին ունենում անցնելու Կիլիկյան Հայաստանի սահմանները[7]։ 
  • Նախկինում Հայոց պետությանը պատկանած այն հողերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին Մոնղոլիայի տիրապետության տակ, վերադարձվում էին Հայաստանին։ 
  • Մոնղոլիան իր կայսրության ամբողջ տարածքում հայոց եկեղեցուն շնորհում էր անձեռնմխելիություն և բոլոր տեսակի հարկերից ազատման արտոնություններ[4]։ 

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 75-143 

Բացատրել  հասկացությունները: 

Աթաբեկ- Թագավորահայր: 

Ամիրայություն-Ամիրայի իշխանություն

Ամիրսպասալար 

Աշխարհագիր -աշխարհի գիր

Ավատատիրություն-հողային կալվածքներ

Ասրուշան-

Բազիլիկ -Հատուկ տիպի միջնադարյան և անտիկ տաճար՝ երկայնակի քառանկյունի ձևով, որի ներսը բաժանված է երկու սյունաշարով:

Գանձագին -գանձի գին ունեցող

Գործակալություն-Որևէ կենտրոնական ձեռնարկության՝ հիմնարկության ևն տեղական բաժանմունք:

Գունդստաբլ-. Զորքի ընդհանուր հրամանատարը և նրա տիտղոսը Կիլիկյան Հայաստանում, սպարապետ:

Երդ -ծուխ, օջախ

Կանցլեր -Գերմանիայում՝ կառավարության գլխավոր, վարչապետ:

Հայրենական հողեր կամ հայրենիք 

Մամլուք -Մամելյուկ

Շահապ -շահաբ

Պարգևականք 

Պայլություն-Պայլի կոչումը՝ պաշտոնը՝ աստիճանը:

Սենեսկալ 

Սեպուհ-ազնվական

Սպասալար-Զորապետ, հրամանատար:

Վարդապետարան -Կրոնական միաբանություն:

Լրացնել թվականները 

301թ.-Քրիստոնեության ընդունումը

350-368թթ-Արշակ Բ

354թ -ոչ նահանջ տարի ըստ Գրիգոր լուսավորչի

363թ-Մծբինի պայմանագիր

370-374թթ-Պապ թագավոր

371թ-Ձիրավի ճակատամրտ

405 -Հայ գրերի գյուտ

451թ մայիսի 26-Ավարայրի ճակատամրտ

481-484թթ-Վահանանց պատերազմ

591թ -Հայաստանի երկրոդ բաժանումը

639թ -վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը

640թ-Արաբական արշավանքներ

869թ-Աշոտ Ա մեծ

885թ, օգոստոսի 26-հայոց կաթողիկոս Գեւորգ Բ Գառնեցու օրհնությամբ տեղի է ունեցել Աշոտ Ա Բագրատունու (885-890) թագադրումը:

961թ-Անի

1071թ-Մանազկերտի ճակատամարտ

1187-1219թթ-Լևոն մեծագործ

1254թ. Աշուն 1254 թ. կնքված հայ-մոնղոլական պայմանագրի գնահատության շուրջ.

 Օգտվել Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 169-171 

Շաղկապ, գործնական աշխատանքներ

1.Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՛չ…..
Ու միանգամից լռեցին թե ՛…
Նրան մերժում էին ամենքը՝ և՛…

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:
Մինչև
առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, — մատիս դարման անի:
Կամ կտամ կով, կամ կհագնեմ մով:
Մին մի տա,որ երկու չուզի:

3.
Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:

   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես, թե ինչ պատահեց հորս:
Տեսնես՝ ինչ է պատահեց հորս։

Նա գիտե, թե ինչ է պատերազմը:
Նա գիտե՝ ինչ է պատերազմը

Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Նա մտածում էր ՝ այնքան էլ ապահով չէ Զեյունը։

Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է:
Ասում են ՝ նրա ջուրն ինքահոս է։

Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Նա հեռադիտակով տեսել էր ՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:

Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:
Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել:

Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:

Արդեն երրորդ օրն է, ինչ քայլում է անապատով:

Արդեն երրորդ օրն է՝ քայլում է անապատով:
5. Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր` թե դժգոհ են մեկմեկուց:
Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Սխալ տարբերակ՝

Նրան թվում էր, մահը վրա է հասնում:Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:Թվում էր` թե դժգոհ են մեկմեկուց:Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Ճիշտ տարբերակ՝

Նրան թվում էր՝  մահը վրա է հասնում: Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել: Թվում էր ՝ դժգոհ են մեկմեկուց: Նա մտածում է՝ այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Քարտեզ՝ Վրաստանից դեպի Շանհայ և Մեծ Բրիտանիայից դեպի ԱՄՆ

Վրաստանից Շանհայ գնալու համար մենք անցնում ենք՝ Սուեզի ջրանցքով,Կարմիր ծովով, Հնդկական օվկինասով, Անդամյան ծովով, Արևաչինական ծովով և հասնում Շանհայ, այսինքն՝ Չինաստան։


Իսկ մեծ Բրիտանիայից դեպի ԱՄՆ ճանապարհը անցնելու համար մենք անցնում ենք Ատլանտյան օվկիանոսով։

Դաս 33.  (15.05-19.05)

Դաս 33.  (15.05-19.05)

§46. Արքիմեդի օրենքը։

§48. Մարմինների լողալու պայմանները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը:
Հեղուկում արքիմեդյան ուժը առաջանում է՝ ծավալից և խտությունից։

2. Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը:
Արքիմեդիան ուժը կախված է խտությունից, այսինքն ինչքան մեծ է նյութի խտությունը, այդքան մեծ է արքիմեդյան ՈՒԺԸ։

3. Ձևակերպեք Արքիմեդի օրենքը:

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։

4. Նկարագրեք փորձ, որով կարելի է ստուգել Արքիմեդի օրենքը:

Քայլ1՝


քայլ 2՝

քայլ3՝


քայլ4՝

Նրա արտամղած ուժը կլցվի Գ չափանոթի մեջ։


Երբ մարմինը ամբողջությամբ խորասուզվի ջրի մեջ էլի նայենք ցուցիչին։՝

Նրանց ուժի տարբերությունը հավասար է արքիմեդյան ուժին։



6.Որ դեպքում է մարմինը՝ ա. խորասուզվում հեղուկում; բ. լողում նրա ներսում, 

գ. լողում նրա մակերևույթին: 

1. Եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (FԱ<Fծ), ապա մարմինը կսկսի իջնել հեղուկով լցված անոթի հատակը, այսինքն՝ կխորասուզվի:

2.  Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է  հեղուկի մակերևույթին։

3. Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը , մարմինը լողում է հեղուկի ներսում։

7. Ինչո՞ւ մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մակերևույթին?
Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է հեղուկի մակերևույթին։

Մոդելավորում և նախագծում ՝ ընտրության գործունեություն

Իմ ընտրության գործունեությունը՝ մոդելավորում է։Մենք կարում ենք և նկարում շորերի վրա, ահա ֆոտոշարկերը՝

Այս նկարում մենք տաբատը սարքում ենք կիսաշրջազգեստ։