Դաս 32.  (08.05-12.05)

Դաս 32.  (08.05-12.05)

§44. Ջրաբաշխական մամլիչ:

§45. Հեղուկի և գազի ազդեցությունը  նրանց մեջ ընկղմված մարմինների վրա:

1. Ի՞նչ է ջրաբաշխական մամլիչը:

img1.gif
скачанные файлы (4)-w174.jpg

2. Ո՞ր օրենքի հիման վրա է գործում ջրաբաշխական մամլիչը: 
Համաձայն Պասկալի օրենքի, հեղուկներն ու գազերն իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

3. Որքա՞ն է ուժի շահումը ջրաբաշխական մամլիչում, երբ շփում
Ջրաբաշխական մամլիչը պարզ մեխանիզմների նման հնարավորություն է տալիս փոքր ուժով մեծ ուժ ստանալ, այսինքն, ուժի մեջ շահում ստանալ: Իրոք, եթեS1մակերեսով փոքր մխոցի վրա կիրառենք դեպի ներքև ուղղված F1 ուժ, ապա այդ մխոցի տակ հեղուկի ճնշումը կմեծանա p=F1S1-ով։

Խախտվու՞մ է արդյոք մեխանիկայի «ոսկի կանոնը» ջրաբաշխական մալիչում: Ինչու՞:

images (12) - Copy.png

Ջրաբաշխական մամլիչում չենք կարող շահել աշխատանքի մեջ: Իրոք, երբ փոքր մխոցը F1 ուժի ազդեցության տակ h1-ով տեղափոխվում է ներքև, ձախ գլանում հեղուկի ծավալը փոքրանում է S1h1-ով ,  իսկ աջ գլանում՝ մեծանում S2h2-ով:

Քանի որ հեղուկն իր ծավալը չի փոխում (փոխում է մի այն ձևը), ապա՝ S1h1=S2h2
Ուրեմն, քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ:

4. Ո՞ր ուժն է կոչվում արքիմեդյան ուժ: 
Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։  Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ: 

5. Ինչպե՞ս է ուղղված արքիմեդյան ուժը:
Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։  Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ: Նկարում

6. Նկարագրեք փորձ, որն ապացուցում է արքիմեդյան ուժի գոյությունը գազերում:

Արքիմեդը հաստատեց, որ օդում և ջրում գտնվող մարմիններն ունեն տարբեր կշիռներ, և տարբերությունն ուղիղ համեմատական ​​է չափված մարմնի խտությանը։ Չափելով պսակի քաշը օդում և ջրում և կատարելով նմանատիպ փորձ ոսկու մի ամբողջ կտորով, Արքիմեդն ապացուցեց, որ պատրաստված թագում կա ավելի թեթև մետաղի խառնուրդ:

Ստեղծագործական աշխատանքներ՝ գրքից

352. Պատմությունը շարունակի՛ր:

Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից: Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը: Իրավիճակն անսպասելի էր, ես ապշած էի, սա շատ արտասվորոր զգացողություն էր, սիրտս դողում էր, անհանգիստ էի։Ես արդեն երկնքում եմ, ես այն անհոգ թռչունն եմ, ով թռչում է բոլորի երազած կափ-կապույտ երկնքով։
Ես նայում եմ երկնքին, գիշերվա աստղազրադ երկնքին, որի աստղերը կարծես շատ հարազատ մարդու աչքեր լինեն, որոնցում թաքնված են իմ բոլոր հիշողությունները։ Ամեն օր բարձրանում եմ մեր տան տանիք, որպեսզի մի փոքր նայեմ ասղերին։Ես շատ եմ երազում թռչել տիեզերք և հուսով կիրականացնեմ իմ երազանքը։

20 տարի անց
Ես արդեն 30 տարեկան եմ և հիմա, չեք պատկերացնի բայց ես տիեզերքում ես։Իրականացրել եմ իմ վաղեմի երազանքը։Ես հասկացա, որ անհնարին ոչինիչ չկա և ես կարող եմ հասնել իմ բոլոր երազանքներին որոնք քիչ-քիչ դառնում են նպատակներ։

354. Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:    

Մի գեղեցիկ արևոտ օր էր սակայն, ոչ ինձ համար ես էլի ու էլի նստած էի իմ չսիրելի 4 պատի ներքո և չէի կարող տեղիցս շարժվել,այո ճիշտ հասկացաք ես հաշմանդամ եմ, այնդպես խնդիրով էլ ծնվել եմ և ինձ չեմ կարող փոփոխել։Մայրիկս ասում է, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի, սակայն մի օր պատահական լսեցի բժշկիս ու մայրիկիս զրույցը և հասկացա, որ ես սրտի հետ նույնպես խնդիր ունեմ, մայրս ինձ անչափ սիրում է, քանի որ ես նրա միակ երեխան եմ և շատ սպասված։
Մի քանի տարի անց մայրս մոտեցավ ինձ և ասեց, որ ես ունեմ լուրջ խնդիրներ սրտիս հետ և հիմա կարող է ինձ հետ ինչ-որ վատ բան պատահի, նա ասեցի որ կաղոթի ու ոչ մի դեպքում չի կարելի կորցնել հույսը։Իմ սրտում այն խորքում, որը միայն ես կարող եմ տեսնել զգում է և պատրաստվում հոգեպես, որ կգա մի օր երբ իմ կյանքը վերջանա, սակայն ունեի մի փոքր երազանք, որը շատ, շատ կուզեի իրականացնել այն՝ օդապարիկով թռիչք։Միշտ իմ սենյակում փակված եմ եղել և կյանքում չեմ զգացել այն ազատությունը և ուրախությունը, որը ինձ իսկապես հարկավոր էր, ամեն անգամ նայելով թռչուններին մտածում էի, որ ես էլ այդպիսինը ուղղակի պետք է փորձեմ։Մորս հայտնեցի իմ ցանկությունը և խնդրեցի, որ կատարի քանի որ սա վերջինն էր ինչ կարող էր ուրախացնել ինձ, զարմանալի է, բայց մայրս համաձայնվեց։Հաջորդ առավոտը շատ սպասելի էր, ամբողջ կյանքս սպասել եմ այս օրվան, անհանգստությունից և այդ սպասողական իրավիճակից չեմ կարողացել քնել, և ահա մայրս կանչեց ինձ։
-Աղջիկս, ժամը 1-ին կգնանք, իսկ մինչ այդ կարող ես պատրաստվել։
Ես հագա իմ ամենագեղեցիկ և իհարկե հարմարավետ շորը պատրաստեցի տեսախցիկը, քանի որ կյանքիս ամենալավ պահերը պետք էր անմահացնել։ Եվ ես արդեն երկնքում եմ, այնպիսի զգացողություն էր, որ չունեմ ոչ մի սրտի խնդիր իսկ ոտքերս հարկավոր չեն թռչելու համար, սրտումս հանգսություն է։

Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա,տարերքը դեռ ինձ հետ էր, մոռացել էի որ չեմ կարող քայլել: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն Մեծագործ, Առաջադրանք2

Առաջադրանք 2

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն  Մեծագործ

Լևոն Բ-ի հռչակումը «Հայոց թագավոր»

Նկարագրել քաղաքական իրադրությունը Մերձավոր արևելքում Լևոն Երկրորդի գահ բարձրանալու նախօրյակին:

12-րդ դարերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ազդեցություն են ունենում Կիլիկիայի վրա։ Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի սուլթանությունը։ Սալահ ադ Դինը պայքարի մեջ է մտնում խաչակիրների հետ և 1187թ նրանցից գրավում Երուսաղեմը։ Այդ ժամանակ վերևելք էր ապրում նաև Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, երկու սուլթանություններն էլ թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ։ Դաշտային Կիլիկիայի  հարավարևելյան  շրջաների համար լարված էին նաև Անտիոքի իշխանություն և Կիլիկիայի փոխհարաբերությունները։ Այսպիսի բարդ իրավիճակում գահ է բարձրանում Ռուբենի եղբայր՝ Լևոնը։

Բնութագրել Կիլիկյան հայոց թագավորության հռչակման պատմական նշանակությունը:

Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմաները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Նրանք իրենց համարում էին հայոց արքաներ։ Նրանք օգնում էին նաև խաչակիրներին, մի նշանավոր դեպք եղավ Լևոն Բ-ի թագավոր օծվելը նա օծվեց թագավոր Սուրբ ծննդյան օրը։ Կիլիկիայի բոլոր իշխաներն էլ, իրենց մահից հետո  իրենց ետևից թողնում էին պինդ և հզոր պետություն, որը ավելի էին զարգացնում և հզորացնում թագաժառանգները։

Նկարագրել Լևոն Մեծագործի վարած քաղաքականությունը երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական հզորությունը ամրապնդելու համար:

Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Կիրակոս Գանձակեցու Լևոն Երկրորդի թագադրման  նկարագրությունը:

1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։

Աղբյուրները Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-135, համացանց

Լրացուցիչ տեղեկություններ՝ իմ բլոգի հղումն

«Հայոց ժառանգորդ Զաբել թագուհի»

Զաբել թագուհու մասին ուսումնասիրություն (լրացուցիչ աշխատանք)

Լևոն Բ-ի մահից հետո, Ռուբեն Գ-ի (Լևոն Բ-ի ավագ եղբայրը) թոռը՝ Ռուբեն-Ռայմոնդ Անտիոքացից իր ձեռքն է վերցնում Կիլիկիայի Հայոց գահը, բայց շուտով պարտվում է, ընկնում գերի և սպանվում]։ Ատանի խնամակալության ներքո Զաբելը հռչակվում է Կիլիկիայի թագուհի, բայց շուտով Ատանը սպանվում է։ Ատանի տեղը զբաղեցնում է Հեթումյանների տոհմից Կոստանդին Լամբրոնացին։

Գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224 (1225]) թվականին գահընկեց արվեց և բանտարկվեց Կոստանդինի կողմից։ 1226 թվականին Կոստանդինը Զաբելին ամուսնացնում է իր տասներեքամյա որդու՝ Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավո

ր։ Զաբելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց։Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270 թվականին ժառանգել է գահը։