Տարվա ամփոփում

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Անցավ, անցան իմ 6 տարիները հիմա արդեն մի տարի մեծացել ենք։Մի քանի ամսից 7 դասարան կլինենք,մի քիչ անկեղծանամ, ես չհասկացա՝ ինչպես անցավ այս վեց տարին, երբ պատկերացնում ես վեց տարի, դա շատ է, բայց, ցավոք, տարիները շատ արագ են անցնում, ինչպես ասում են մի շարք փիլիսոփա գիտնականներ․
-Կյանքը անցնում է, ինչպես վարար գետը․
Ահա թե ինչ է կյանքը, կյանքը մի վարար գետ է, երբ անցնում է, չես կարող հետ բերել։Ապրեք ներկայով, ոչ թե մտածեք անցյալի կամ ապագայի մասին։Չհասկացա, ինչպես այսքան արագ անցան այս տարիները, կարծես 1 օր լիներ։Դպրոցը ինձ համար ուրիշ աշխարհ է և երջանիկ նաև դժվարություններով։Սիրում եմ իմ դպրոցը, ամեն օր արթնանում ուրախությամբ, թե երբ պետք է գնամ դպրոց և հանդիպեմ ընկերներիս։Եթե բառերով գրեմ ապա գիրք կդարնա, գիտեք ինչու եմ սիրում իմ դպրոցը, քանի որ 1 տարվա ընթացքում դու հասցնում ես ճանապարհորդել ամբողջ հայաստանում, ստանում ես շատ գիտելիքներ։Ուզում եմ,որ ցանկացած երեխա հաճախի դպրոց սիրով և ուրախությամբ, դպրոցը դա պարտականություն չէ այլ գիտելիք ստանալւ վայր, միայն դու քեզ համար ես սովորում։Սպասում եմ հաջորդ տարվան, 7-րդ դասարան գիտեմ, որ լավ կանցնի կփորցեմ վայելել, որպեսզի 1 օրվա նման չանցնի 1 տարին։

Առողջ սնունդ

Իմ առաջարկը թե ինչպիսի ճաշացանկ կուզեի, որ լիներ մեր դպրոցում:

Ես սովորաբար սնունդ գնում եմ դրսից, քանի որ մեր դպրոցում միայն երկարօրյայի երեխաներին են տալիս սնունդ:Ես օրական ծախսում եմ 350 դրամ:
Առաջինը ես ուզում եմ, որ վաճառվեն հենց դպրոզում ուտելիք, քանի որ մեզ համար շատ քիչ է 20 ր. որպեսզի գնանք խանութ և ճիշտ ժամին հետ վերադառնանք: Երկրորդ ուզում եմ, որ առողջ սնունդ լինի:Ներքևում գրված է, թե ինչ ճաշացանք կուզեի:

– [1 ] Երկուշաբթի-կեսար աղցան, հնդկաձավար

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-2.png


– [2 ] Երեքշաբթի-կարտոֆիլ,ամառային աղցան և հաց


Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-3.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-4.png


– [ 3] Չորեքշաբթի-թաբուլե աղցան, բանջարեղեններ


Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-5.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-6.png

[ 4] Հինգշաբթի-Ոչ գազավորված ըմպելիք, մի կտոր թխվածք

– [5 ] Ուրբաթ- Մսով Սոուս

Օճառի պատրաստումը

Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական և բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները և ալկալիները։ Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում և ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում և փաթեթավորվում։
Կան օճառի երկու տեսակ հեղուկ և պինդ։Ո՞րն է ձեզ համար ավելի լավը։Իրականում ավելի ճիշտ է օգտագործել հեղուկ օճառը, քանի որ մենք նրան չենք դիպչում իսկ պինդ օճառին ցանկացած մարդ վերցնելիս իր ձեռքի վիրուսները թեղնելով այդ օճառի վրա գնում է։Օճառն օգտագործվում է ավելի քան 5000 տարի: Հին ժամանակներում օճառը վաճառվում էր մեծ կտորներով, օրինակ, այն վաճառում էին կիլոգրամներով: Որոշ հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Lush»ը, մինչ այժմ էլ պահպանում է ավանդույթը: Ֆրանսիայում և Անգլիայում այսպիսի խանութներ նույնպես գոյություն ունեն:


Մենք միասին արդեն պատրասստել ենք և ասեմ,որ շատ լավ ստացվեց։
Մենք օգտագործել ենք ՝
1․նուշի յուղ
2․կարմիր ներկ
3․սեխի հոտ
Լվացվելը շատ կարևոր է մարդու համար,պետք է մեզանիս յուրաքանչյուրը իմանա ճիշտ օգտագործման ձևը։
Ահա մեր պատրաստած օճառի ձևը։






Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

Ձեռքերի վրա վարակի բոլոր հետքերը վերացնելու համար դրանք արագորեն շփելն ու ողողելը չի օգնի։ Ստորև ներկայացնում ենք ձեռքերը լվանալու արդյունավետ եղանակը քայլ առ քայլ:

Քայլ առաջին՝             Թրջե՛ք ձեռքերը հոսող ջրի տակ։

Քայլ երկրորդ՝            Օճառե՛ք թաց ձեռքերը բավականաչափ քանակի օճառով։

Քայլ երրորդ՝             Շփե՛ք ձեռքերը ողջ մակերեսով , այդ թվում՝ ափերը, մատների արանքը և եղունգների տակը։

Քայլ չորրորդ՝             Լավ ողողե՛ք հոսող ջրի տակ։

Քայլ հինգերորդ՝          Չորացրե՛ք ձեռքերը մաքուր կտորով կամ մեկանգամյա օգտագործման սրբիչով։

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Արդեն վերջացավ 2021 թվականը, այս տարին շատ հետաքրքիր և ծանրաբեռնված տարի էր։Ես 6-րդ դասարան եմ և նոր եմ տեղափոխվել միջին դպրոց, այստեղ ուրիշ է ամեն ինչ, և՛ դժվար է, և՛ հետաքրքիր։Կարծես նոր կյանք մտած լինեմ, բայց արդեն ընտելացել եմ և սիրում եմ իմ դպրոցը։2021 թ․ որոշ մարդկանց համար սիրո և երջանկության տարի էր, իսկ որոշների համար՝ տխրության ։Նկատե՞լ էք, որ բոլորը փոխվել են և ոչ միայն մարդիկ, այլ նաև կյանքը։Ժամանակն է հրաժեշտ տալու վատ մտքերին, եկեք այն թողնենք 2021 թ-ում իսկ լավ հիշողությունները տանենք մեզ հետ։Չեմ ասի, որ 2021թ վատ տարի էր ինձ համար, բայց իհարկե կային դժվարություններ, որոնք հաղթահարեցի։Ուզում եմ,որ 2021 թ․ հիշենք որպես հաջողությունների տարի և առաջ գնանք սկսելով նոր էջից։ Եկեք լինենք մաքուր,աշխատասեր և մի բան անենք հայրենիքի համար, որպեսզի այն զինվորները, որոնք մեզ համար զոհվեցին, վերևից նայեն և հպարտանան մեզանով։

ԻՄ ԿՅԱՆՔԸ ԴՊՐՈՑՈՒՄ
Արդեն ընտելացել եմ դպրոցին և ասեմ, որ շատ հետաքրքիր մոտեցում ունեն ուսուցիչները։Ուսուցիչներս դարձել են իմ ընկերները և ոչ միայն։Սիրում եմ բոլոր ուսուցիչներին և ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել նրանց։Ցանկացած դասերի թեմա կամ տնային աշխատանք, արել եմ ուրախությամբ և ձգտել եմ ավելիին։Սեպտեմբեր ամսին մի փոքր դժվարացա, բայց ինչպես մայրիկս է ասում, <<անհնարին բան չկա>>։Ոչ միայն հետաքրքիր մոտեցում ունեն իմ ուսուցիչները, այլ նաև իրենց մտահաղացումներով յուրահատուկ են։Ինձ շատ դուր եկավ Միջին դպրոցը։

Ընտրության դասընթաց
Իմ ընտրության դասընթացը գերմաներեն լեզուն է, այդպիսի հրաշալի հնարավորությունը որոշեցի բաց չթողնել։Ուսուցիչս ընկեր Արմենն էր, սկզբում այդքան էլ մտերիմ չէինք, բայց հետո մտերմացանք։Մենք ընտրության դասաժամերին արել ենք շատ թարգմանություններ, խաղացել ենք խաղեր և այլն։Շատ հետաքրքիր էր անցնում մեր դասերը և շատ ուսուցողական էր։Արևելյան դպրոցում մենք չունեինք այդպիսի հնարավորություն, դրա համար առանց մտածելու, երբ եկա Միջին դպրոց ընտրեցի գերմաներենը։


Շնորհակալեմ բոլորին այսպիսի հրաշալի տարվա համար։

Առողջագիտություն

Առողջությունը դա այն է երբ մարդը իրեն լավ է զգում։

1․ Առողջությունը կախված է հոգեվիճակից։

2. Առողջությունը կախված է մարզանքից։

3․ Առողջությունը կախված է շրջակա միջավայրից։

4․ Առողջությունը կախված է հիգենայից

5․Վնասակար սովորություններից։

6․ Առողջությունը կախված է առողջ սնունդից։
Առողջությունը կախված է աղքատություն

7․ Առողջությունը կախված է ծխախոտից։

8․Առողջությունը կածված է վարքագիծ։

9.Առողջությունը կախված է կրթությունից։