Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
— Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա,— հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ,— ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ,— ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ես անծանոթ բառեր չունեմ։

2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:
Իմ կարծիքով Մուրադը սխալ էր արել, բայց Արամը այնքան շահագրգռված էր ձիով, որ իր համար դա հանցագործություն չէր։

3. Բնութագրիր Արամին:
Արամը շատ ազնիվ բայց թեպետ շահագրգռվող անձնավորություն էր։

4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:
Մուրադը պետք է չգնար այդ քայլին, քանի որ դա գողություն։
Դա շահագրգռության արդյունք էր, և նա չէր մտածում հետևանքների մասին։
Մուրադը կարծես բոլորի հետ լեզու էր գտնում և շատ տպատակասլաց էր։
4. Բնութագրիր Խոսրով քեռուն:
Կարծես բոլորի վրա թքաց ուներ և անընդհատ ասում էր․
– Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է

5. Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ:
Քանի որ ամեն առավոտ Մուրադը և Արամը հեծնում էին ձիուն։

Տոկոս

1.Տոկոսը ներկայացրու անկրճատելի կոտորակի տեսքով: 

35% = 35\100

2.Սովորական կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

83\100%=83%

2\100%=2%

3.Կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

94\100%=94%

5\10%=5%

4.2150 կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

Պատասխան՝2150\100

5.10 մետր գործվածքից կտրեցին 3 մ:

Նշիր, թե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:

Պատասխան՝ 30%

6.Կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

3950=3950\100%

Գործնական աշխատանք

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Ընդգծել շաղկապները:
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոտքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց: Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

2. Երբեմն, երբ ընկնում էր խառնիճաղանճ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք` խոնարհ, բայց արժանապատիվ: Կրցքից արձակելով զղջման հառաչանք՝ խորհում էր, որ իր ապորինի զգացումներով ոտնահարում էր մի ամբասիր աղջկա անուն:

3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փրփրացնում էր բաշը, և ձին լայն կրցքով ճեղքում էր  լեռնային օդի ալիքները: Արևը ոսկեվորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրձը: Թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարեոնե մի հեծիալ և սրնթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

4. Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչյունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը` պճրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարած ճյուղերը: Արթնացան ծաղիկները՝ գինարբուքը, սուսամբարը, վարդը:

5. Որպեսզի թուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևույթացել նրա շուրջը` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտանք գործադրող զինվորների և այն մեղք պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զգացման այդ թռթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սարցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն քողտիկ դուռը:

Ճապոնիա

2.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

«Ճապոնիայի մասին»/տեսանյութ/

Հարցեր/Այս աշխատանքը կատարեն ռուսերեն լեզվին լավ տիրապետող սովորողները, Հղում, էջ 52-60/

Առաջադրանք

  • Ի՞նչ է փոխառել Ճապոնիան Չինաստանից տնտեսական, սոցիալ-քաղաքական , մշակութային ոլորտներից:
    5-6 րդ դարերում Ճապոնի գալիս են չինացի և կորեացի գիտնականներ և փորձում են ծանոթեցնել նրանց Չինաստանին։Իսկ արդեն 6-րդ դարում Ճապոնիա մտնում է բուդդակայանության կրոնի հասկացությունը։
  • Ի՞նչ տեղ է գրավում գեղագիտական ​​սկզբունքը ճապոնական մշակույթում։
    Դա նրանց համար առաջին էր, նրանք սիրում էին գեղեցկություն և վերաբերվում էին դրան կարծես կրոն։Նրանք սիրել են լինել բնական և գեղեցիկ։
  • Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ժամանակակից ճապոնական հասարակությունը ամենահանդուրժողներից մեկն է:
    Ճապոնիայում բոլորը շատ լավ հարաբերություններ ունեն միմիանց հետ և չի լինում նրանց՝ ժողովրդի միջև, ինչ որ անհասկանելի բան։
  • Ի՞նչ դեր է խաղում ավանդապաշտությունը ժամանակակից Ճապոնիայում:
    Նրանք շատ ավանդապաշտ են, կարդալով տեղեություն նրանց մասին, հասկացա որ նմանություն ունեն մեզ հայերին։Նրանք ունեն հարգանք բոլորի հանդեպ։
  • «Ճապոնական ոգի – արևմտյան տեխնոլոգիա» – բացատրեք այս ճապոնական կարգախոսը.
    Մենք բոլորս էլ գիտենք, որ Ճապոնիան շատ զարգացած երկիր է։Եվ ունի շատ տեխնոլոգիա։

Ճապոնիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Տոկիո
Տարածքը՝ 377,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 128,2 մլն
Պետական լեզուն՝ ճապոներեն
Դրամական միավորը՝ իեն

Ընդհանուր տեղեկություններ

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով։ Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն։ Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում՝ Յա պոն գո հիերոգլիֆներով։ Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսպիսով՝ Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա։

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված 4 կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։

Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։

РОДНИК

Это казалось чудом, – самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни. Жаркое солнце выжгло всё. И лишь в одном месте из-под земли бил Родник. Самые страшные засухи ничего не могли с ним поделать. Раз в несколько лет Дождь обязательно навещал Родник и пополнял его. Так и текла жизнь Родника: от дождя до дождя в непрерывной борьбе c пустыней.

Но однажды в его привычную жизнь вторглись люди, которые шли через пустыню большим караваном. Запасы воды у них давно кончились, и если бы не Родник, им пришлось бы умереть в этой пустыне. Родник видел, как плакали от радости женщины, когда поили своих измученных детей, как улыбались суровые мужчины, доверху наполняя походные фляги родниковой водой. Шли годы… Родник всё так же поил людей свежей водой, только вот люди стали другими. Нет, они все так же ценили прохладную воду Родника и говорили, что одного глотка этой волшебной воды хватит, чтобы
восстановить силы. За это Родник был готов простить им то, что кое-кто из них швырял в него камни или плевал, перегнувшись через край колодца. Но таких было немного. Нашлись и те, кто не захотел уходить от него, они стали строить дома рядом с Родником. А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки. Теперь дождь только наполовину пополнял его подземные запасы. Всё остальное попадало в баки. Но люди продолжали ставить новые баки, и каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды. Родник начал засыхать и наконец совсем высох.
Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.

засуха – երաշտ                                                  фляга – տափաշիշ
глоток – կում                                                      колодец – ջրհոր
источник – родник                                             ржавчина – ժանգ

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Родник казался чудом? –самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни.

2. Как текла жизнь Родника? –И лишь в одном месте из-под земли бил Родник. Самые страшные засухи ничего не могли с ним поделать. Раз в несколько лет Дождь обязательно навещал Родник и пополнял его. Так и текла жизнь Родника: от дождя до дождя в непрерывной борьбе c пустыней.

3. Как Родник познакомился с людьми?-Но однажды в его привычную жизнь вторглись люди, которые шли через пустыню большим караваном. Запасы воды у них давно кончились, и если бы не Родник, им пришлось бы умереть в этой пустыне. Шли годы… Родник всё так же поил людей свежей водой, только вот люди стали другими. Нет, они все так же ценили прохладную воду Родника и говорили, что одного глотка этой волшебной воды хватит, чтобы
восстановить силы.Нашлись и те, кто не захотел уходить от него, они стали строить дома рядом с Родником. А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки.


4. Что придумали люди? –А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки. Теперь дождь только наполовину пополнял его подземные запасы. Всё остальное попадало в баки. Но люди продолжали ставить новые баки, и каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды.

5. Что случилось с Родником? –Теперь дождь только наполовину пополнял его подземные запасы. Всё остальное попадало в баки. Но люди продолжали ставить новые баки, и каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды. Родник начал засыхать и наконец совсем высох.
Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.


6. Почему люди с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике?-Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.

Ответьте на вопросы.
1. Почему самые страшные засухи ничего не могли поделать с Родником?-Родник начал засыхать и наконец совсем высох.Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.

2. Как Родник служил людям?-самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни.

3. Как относились люди к Роднику? -были люди которые относились очень хорошо , но и есть люди что кидали камни и относились плохо.

4. Для чего люди поставили баки? -чтобы было много воды.

5. К чему это привело?- Родник начал засыхать и наконец совсем высох.
Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.


Հարցական նախադասություններ

Հարցական նախադասությունները լինում են 2 տեսակի․

  1. MIt Fragewort (հարցական բառով)
  2. Ohne Fragewort (առանց հարցական բառի)

Fragewörter (W-Fragen) – Was, Wie, Wo, Wohin, Woher

Օրինակ՝ Wo wohnen Sie ? – Որտե՞ղ եք դուք ապրում։
Wohin geht Lukas? – Ո՞ւր է գնում Լուկասը։
Sie wohnen hier. – Wohnen Sie hier? – Դուք ապրում եք այստեղ։ – Դուք այստե՞ղ եք ապրում։
Gehst du heute ins Kino? – Դու այսօր գնո՞ւմ ես կինո։

Fakten

1.In Deutschland leben mehr Frauen als Männer.
1.Գերմանիայում ավելի շատ կանայք են ապրում, քան տղամարդիկ։


2.Deutsche lieben es zu reisen, besonders Rentner.
2.Գերմանացիները սիրում են ճանապարհորդել, հատկապես թոշակառուները:

3.Die größten Flüsse in Deutschland sind der Rhein, die Oder, die Donau, die Elbe, der Main und die Mosel.
3.Գերմանիայի ամենամեծ գետերն են՝ Ռայնը, Օդերը, Դանուբը, Էլբան, Մայնը և Մոզելը։


4.In Deutschland gibt es viel Bier, aber gutes Bier wird nur in Bayern produziert.
4.Գերմանիայում գարեջուրը շատ է, բայց լավ գարեջուրն արտադրվում է միայն Բավարիայում։