Երբեմն․․․

Երբեմն չգիտես ի՞նչ գրել,ի՞նչ զգալ, ի՞նչ անել,ինչպե՞ս ապրել կյանքը։Կամ էլ ավելի ուղիղ մեկ- մեկ չես ապրում, հա կյանքը գնում է իսկ դու չես ապրում,չես ապրում մտածելով,որ կգա այն օրը որ դու իսկապես երջանիկ կլինես և կվայելես այդ պահը, իսկ ի՞նչու չես մտածում,որ հենց այս վարկյանը կարող ես դարձնել, քո երազանքների պահը։Այս տողերը գրելով շատ հարցականներ գտնում են իրենց պատասխանը, հա ես էլ չէի հավատում որ մեր բոլոր հարցերը կան մեր մեջ, բայց այսօր համոզվեցի, որ մենք ինքներս գիտենք մեզ ինչ է հարկավոր ապրելու, վայելելու և երջանիկ լինելու համար։Երբեմն զգում եմ,որ ավելի լավ է մոռանամ անցյալը ներկան ամեն ինչ,մոռանամ իմ ինքնությունը և ուղղակի վայելեմ կյանքը,հա իսկապես դա այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ լինում է, որ գալիս է հենց այն սպասված երջանիկ պահը,բայց դու չես նկատում և անցնում ես առաջ սպասելով էլի այդ պահին, այո սա նույնպես մեր հույսերից մեկն է,որի շնորհիվ փորձում ենք ապրել։Նունիսկ լինում են պահեր, որ կարծես թե դիտեմ իմ կյանքը, հա իսկապես աչքերը դառնում են տեսախցիկներ և ես դիտում եմ իմ սեփական կյանքը,առանց զգացմունքների,էմոցիաների։