§30. Մեխանիզմի օգտակար    գործողության գործակից: առաջադրանքներ և խնդիրների լուծում։

  1. Լծակի օգնությամբ բանվորը բարձրացնում է 150 կգ զանգվածով սալը: Ինչ ուժ է նա կիրառում լծակի 1,8 երկարությամբ երկար բազուկին, իսկ փոքր բազուկը 0,3մ է:

    m=4կգ
    A=19,6Ն/կգ
    l1=1,8մ
    l2ժ0․3մ
    F1=?


    Լուծում՝
    ´F2=mg=15կգ0 x 9,8Ն/կգ=1500ն
    F1=1500Ն x 0,3մ/1,8մ=250մ


Հայոց լեզու, գրքից աշխատանք

208.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք,

խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Ներկա ժամանակով՝

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք,խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը զվարճացնում է ու հետաքրքրում է կապիկին: Այդպես է: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից:Ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում և կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիամանա:



211. Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր հիմնավորել:

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռավ մահճակալիս: Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ։

Ճիշտ տարբերակ՝

Մեր կյանքում աշխուժություն էր մտցնում մարդամնման կապիկը՝ Չամլինը, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարան։Դռնից ցատկով կտրում էր մինչև մահճակալս ընկաժ տարածությունը իսկ հետո թռնում մահճակալիս։Ի նշան ողջյունի ՝ արագ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնտնքալով հետևում, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում բաժակը։Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքերով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռտոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո մի երկար ընդմիջում էինք: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց հանեց ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ։

212. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

Մարտի 13-20, առաջադրանք2

Առաջադրանք 2
* Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:

* Բնութագրել Աշոտ Երկաթին:
Նախ սկսկենք իր անունից, դա մեզ շատ բան է ասում, նա քաջության համար է ստացել Երկաթ մականունը այսինքն անկոտրուն էր նա և շատ խելամիտ:Նա 914-928 թթ. ներին գահակալելու ընթացքում շատ բաներ է փոխել դեպի լավը իրականում:

* Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:

* Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;

Շիրակավան (Երազգավորս, Երազգավորք), միջնադարյան քաղաք, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 890-929 թվականներին, ներկայիս Բաշ-Շորագյալ գյուղը Թուրքիայում։ Գտնվում էր Ախուրյան ու Կարս գետերի միացման անկյունում, մասնավորապես Ախուրյան գետի աջ ափին՝ Անի քաղաքից ոչ հեռու։

* Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփե

Գևորգ Մարզպետունին հայ անվանի գրող է։Նա գրել է պատմական գեղարվեստական գրականություն։Նա գրել է Աշոտ երկաթի, Աբաս Ա,Սահակ Սևադա և Սահականյուշի մասին։Նա իր վեպերում նկարագարում է Բագրատունիներ թագավորություն
Իր գրածներից՝

Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան։ Լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել…– Մուրացան
Թշնամու դեմ կռվելը, հայրենիքի ազատության համար մեռնելը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի։ Հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել։– Մուրացան

Վիլյամ ՍարոյանԻ «Հայ մուկը»

Վիլյամ ՍարոյանԻ «Հայ մուկը»

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:
Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:
Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:
Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրեհնց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետանալու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տևելու համար:
Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:
Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:
Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:
Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:
Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:
Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:
Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:
Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:
Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:
Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:
Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:
Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:
Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:
Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:
Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:
Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:
Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:
Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:
Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:
Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:
Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:
Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:
Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:
Առաջադրանքներ:


1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանով:
Անհսժասկանալի բառեր չունեի։

2.Բնութագրիր հայ մկանը:

Խելացի,անվախ, ինքնավստահ,հնարամիտ
3.Քո վերաբերմունքը ստեղծագործության վերաբերյալ:
Շատ դրական, շատ հետաքրքիր կերպով Եվայից և Ադամից հասանք Արատշ մկի մասին պատմությանը։Ինձ թվում է այս պատմությունը շատ ոգեշնչող էր, շատ մարդկանց համար։

Կրկնություն՝ տնային և դասարանական աշխտանաք

1.Գտիր ∢DBC-ն, եթե ∢CBA=47° և ∢ABD=90°

LŠt.PNG

DBC=47

2.Հայտնի է, որ ∢2+∢1+∢3=360°

Հաշվիր∢2, եթե ∢1=147° և ∢3=166°:

Lpipl.PNG

(147+166)-360=47
∢2=47° 

3.Հաշվիր ∢CBA-ն, եթե ∢DBC=15°
180-15=165
∢CBA=165°

Lizšpl.PNG

4.Տրված է, որ՝ CG-ն կիսում է ECD անկյունը և CE-ն կիսում է FCD անկյունը:

Հաշվիր DCG և FCD անկյունները, եթե ∢ECD=20°

5.Պատկերը բաղկացած է երեք քառակուսիներից և մեկ եռանկյունուց: Գտիր կարմիր գույնով նշված անկյունը։

Կարմիր գույնով նշված անկյուն 60 աստիճան է։

Տնային աշխատանք․

Դասագիրք․

Խնդիր 66,73

66․
ա/180-111=69
բ/180-90=90
գ/180-15=165

73.
106 աստիճաբ

Я и взрослый мир

Я и взрослый мир

Карине Гомцян, Старшая школа 11-1 класс

В детстве я думала, что «взрослый мир» или «жизнь после школы» наступит далеко не скоро. Но оказалось, что я одной ногой уже там — в мире взрослых. Не только для детей, подростков, но и для взрослых людей становиться старше — нелегко. Не сразу мы можем понять, что через некоторое время наша повседневная жизнь не будет такой, какой она была в детстве. Сейчас вся прожитая жизнь кажется одним мигом, который был и ушел. И даже взрослый мир кажется мне не таким, каким казался в детстве․ Мне всегда казалось, что взрослая жизнь, это как другой левел компьютерный игры. Ты идешь туда, думая, что уже знаешь все, готов ко всему, но в реальности, ты только-только начинаешь адаптироваться. Жизнь начинает становиться сложнее, ты понимаешь, что твое будущее только в твоих руках. Твои родители или родственники уже не ответственны за твои решения и действия. В общей мере, жизнь в университете, в колледже не так страшна как понимание того, что уже не будет того комфорта, который ощущали в школе. Иногда очень долгое время люди не адаптируются к новой жизни։ им не сразу получается преодолеть трудности одинокой и взрослой жизни. Хотя иногда, даже с ранних лет, дети начинают жить одни, предпочитают самостоятельную жизнь. Интересно то, что когда мы говорим про одиночество, мы не имеем в виду помощь родителей и родственников․․․ Даже, имея эту помощь, мы все равно одиноки с нашими труднястями и проблемами. В конце концов, все мы идем во взрослую жизнь и учимся нашим главным урокам там, в воле и в одиночестве, пытаясь найти и понять самих себя для лучшего будущего.

Вопросы для обсуждения

  1. Как вам кажется, где она — эта тонкая грань, разделяющая детство, юность и старость? Замечаем ли мы ее, когда с годами взрослеем?

    Наша жизнь проходит мимо нас, мы не чувствуем того времени, как будто открываешь глаза и понимаешь, сколько времени прошло и сколько тебе уже лет.
  2. Какими красками можно описать детство, какими — юность, а какими — старость, зрелость?

    Детство — это более яркие цвета, такие как красный, желтый.
    юность-светло-розовый
    старость-серый и белый
  3. Перед какими сложностями, на ваш взгяд, встает человек в детстве
    , в юности и зрелости? Какой из этих периодов жизни самый сложный для восприятия? 


    В детстве у людей развиваются и возникают проблемы с речью или ходьбой.

    В юном возрасте люди начинают думать об университете или о поиске работы, даже в этом возрасте сложно выбрать профессию.

    А когда люди уже взрослые, у них возникают проблемы, например, в плане жилья или содержания семьи. В каждом возрасте есть свои трудности.

  4. Что заставляет человека бояться взрослеть, что волнует больше всего?

    У каждого человека этот период формируется по-разному, например, я не боюсь, я просто считаю, что лучше оставаться подростком или ребенком, потому что ты не волнуешься и радуешься жизни.
  5. Почему не все могут с легкостью принять свой возраст?
    Возможно, они тоже не чувствовали, как прошло это время.
  6. Приходит ли мудрость к человеку с годами? Или одно с другим никак не связано? 
    Это очень родственно, потому что пока человек живет, он проходит через множество испытаний и благодаря этим ошибкам или испытаниям он меняет свой уровень и начинает смотреть на жизнь по-другому.

Выполнение следующих заданий

  1. Объясните следующие пословицы и поговорки 
  • Борода росла — разума не принесла.-Богова борода. Башк. Полоска несжатого хлеба, оставляемая по традиции в конце жатвы. СРГБ 1, 47. Борода болтается у кого. Жарг. мол. Шутл. О человеке, которому в чём л. отказали. Максимов, 39. Борода длинна, а ум короток. 
  • Век живи, век учись․ -Что вы всегда должны учиться
  • Не тот живет больше, кто живет дольше.-Ты можешь прожить долгую жизнь, но если эта жизнь прожита сидя за диваном или тому подобное, значит ты считай мало “прожил”(не набрался опыта/мудрости)

Առաջդրանքներ՝ դասարանական և տնային աշխատանք՝

Առաջադրանքներ․

Դասագիրք․Խնդիր 341,342,343

341․
ա)x+3x=24
4x=24
x=6

բ) 2x+x=63
3x=63
x=21

342/
x+2x=60
3x=60
x=20

բ) 7x+x=72
8x=72
x=9

343.
x+4x=20
5x=20
x=4



Տնային աշխատանք․344,345



344.
ա/ 56և 68մ, բ/7 1/2 և 8 1/2

345․
ա/460-սեղան
230-աթոռ

բ/36 տղա
17 աղջիկ

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./, առաջադրանք1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:

855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ  Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։



Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
Իմ բլոգի հղումը՝ Բագրատունիների ծագումնաբանության մասին

Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աշոտ Առաջին՝

Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869 թվականին Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։ Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թվականին Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքը և ծանակելով արտաքսեց երկրից։
Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը։ Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության։ Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև։ Մութավաքիլ խալիֆը հայ-բյուզանդական մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 885թվականին նրան ճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»։ Հայոց արքայի գահը ճանաչեց նաև Վասիլ I կայսրը։
Բագրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչման արժանացած թագավորության իրավասությունը տարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր ՀայքԲարձր ՀայքԾոփք) և խալիֆայության Զազիրա կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների։
Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմանները հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը։ Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելքի կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին։
Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսային սահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը 887թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունը։ Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գ՚ուգարքի և Ուտիքի իշխանների անհնազանդությունր և նրանց ենթարկեց Բագրատունյաց գահին։ Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարան մայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրի պաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն։


Սմբատ Առաջին՝

Գահակալական կռիվների ավարտից հետո՝ 892 թվականին, արաբ խալիֆ Մահմեդ-Բիլլահը Աֆշինի միջոցով թագ և արքայական հանդերձներ է ուղարկում Սմբատին և այդպիսով ճանաչում նրան հայոց թագավոր։ Նույն ժամանակ վերջինս դառնում է Հայաստանի ոստիկան և միևնույն ժամանակ կառավարում Ատրպատականում։ Թագադրումը կատարվում է մայրաքաղաք Շիրակավանում։ Տեսնելով այս ամենը՝ Աբասը նորից նախանձով է լցվում և քայլեր է սկսում Գևորգ կաթողիկոսի դեմ, որը Սմբատի կուսակիցն էր։ Նա փորձում է կեղծ լուրեր տարածել նրա մասին, սակայն այդ փորձերը անհաջողությամբ են պսակվում[4]։

Բյուզանդիայի Լևոն Զ Իմաստասեր արքան Հայկական-Մակեդոնական արքայատոհմից

Սմբատը ամենայն ճշտությամբ շարունակում էր իր հոր՝ Աշոտ Ա-ի գործունեությունը։ 893 թվականին նա մեկնում է Բյուզանդիա և Կոստանդնուպոլսի արքունիքի հետ բանակցություններ սկսում։ Այդ ժամանակ Բյուզանդիայում իշխում էր Հայկական (մակեդոնական) արքայատոհմի ներկայացուցիչ Լևոն Զ Իմաստասերը։ Հայաստանի և Բյուզանդիայի միջև կնքվում է առևտրական պայմանագիր, որը կարևոր էր և՛ Բյուզանդիայի, և՛ Արաբական խալիֆայության, և՛ Հայաստանի համար, քանի որ բյուզանդա-արաբական սահմանը փակ էր և նրանք չէին կարող առևտուր անել միմյանց հետ, իսկ Հայաստանը կարող էր հանդիսանալ կապող օղակ վերջիններիս միջև։ Սակայն այս պայմանագրի գլխավոր նպատակը ոչ թե տնտեսական, այլ դաշնակցային կապերի հաստատումն էր։ Հայերի և բյուզանդացիների միջև հաստատվում են դաշնակցային հարաբերություններ, որը սակայն պայմանագրով ամրագրված չէր։

Այս իրադարձություններին Ատրպատականից ուշի ուշով հետևում էր Աֆշինը[5], որը հասկանում էր պայմանագրի իրական բնույթը և իր զորքով Ատրպատականից ներխուժում Հայաստան։ Սմբատը, հավաքելով իր 30 հազարանոց բանակը, շարժվում է նրան ընդառաջ․ Աֆշինը չէր սպասում այսպիսի հսկայական բանակի։ Սմբատը պատգամախոսներ է ուղարկում և հավաստիացնում Աֆշինին, որ անիմաստ է պայմանագրի համար անհանգստանալը, քանի որ հայ-բյուզանդական պայմանագիրը ընդամենը առևտրական բնույթ է կրում։ Աֆշինը, ավելի շատ վախենալով Սմբատի ռազմական ուժից, քան հավատալով նրա ասածներին, համաձայնվում է խաղաղությամբ հեռանալ։ Սմբատը սկսում է իրագործել իր գլխավոր ծրագրերից մեկը՝ հայկական բոլոր տարածքները հավաքել մեկ թագավորության ներքո, այսինքն՝ ստեղծել համահայկական թագավորություն։ Այդ պատճառով նա որոշում է գրավել Դվինը, պաշարում է այն և ամբողջ 2 տարի ջանք գործադրում այն գրավելու համար։ Ի վերջո Դվինը հանձնվում է և Սմբատը ձերբակալում է երկու արաբ կառավարիչներին և ուղարկում Բյուզանդիա՝ Լևոն Զ-ի մոտ։ Դվինից հետո Սմբատը արշավում է հյուսիս և իրեն ենթարկում Կուրի մյուս ափին գտնվող մի շարք թագավորություններ։ Սմբատի իշխանության տակ են անցնում նաև Ալանաց դուռը և Կախեթը[6]։

Հայոց երկիրը արագ տեմպերով բարգավաճում էր, սակայն տեղի է ունենում մի սարսափելի բնական աղետ՝ Դվինի երկրաշարժը։ Դվինը դառնում է կիսավեր, փլվում է նրա պարիսպների մի մասը, մեծ քանակությամբ տներ, որի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով հարմար առիթից՝ Աֆշինը նորից Ատրպատականից ներխուժում է Հայաստան[7]։ Նա նախօրոք լուրեր է տարածում, որ արշավելու է այլ երկրների վրա, սակայն երբ նրա զորքը նկատում են Նախճավանի մոտ, Սմբատ հասկանում է կատարվածը և սկսում է նախապատրաստական աշխատանքներ տանել։ Սակայն արդեն ուշ էր և Սմբատը նահանջում է մինչև Արագածոտն՝ թույլ տալով, որ Աֆշինը գրավի Դվինը։ Սմբատը իր ուժերը կենտրոնացնում է Վժան գյուղում։ Գևորգ կաթողիկոսը սկսում է բանակցել Աֆշինի հետ, որպեսզի նա դադարեցնի արշավանքը, սակայն Աֆշինը պահանջում է, որ Սմբատն անձամբ գա իր հետ բանակցելու։ Երբ Գևորգը Սմբատին հայտնում է Աֆշինի հրավերի մասին, Սմբատը միանգամից մերժում է այն՝ իր աչքի առաջ ունենալով իր հոր մահվան օրինակը։ Գևորգ կաթողիկոսը նորից այցելում է Աֆշինին բանակցելու համար, սակայն արաբ ոստիկանը հասկանում է, որ այդ բանակցությունները միայն ժամանակ շահելու համար են և բանտարկում է կաթողիկոսին։ Ի վերջո՝ վճռական ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ, որտեղ հաղթանակ են տոնում Սմբատի զորքերը՝ հիմնականում հիմնվելու հյուսիսային լեռնական զորքերի օգնության վրա։ Աֆշինը միանգամից խաղաղության բանակցություններ է սկսում և ասում, որ պատերազմի միակ պատճառը Սմբատի հարկեր չվճարելն է։ Սմբատը անմիջապես տալիս է արաբական հարկը և Աֆշինը, հեղինակազրկված իր կրած պարտությունից, հեռանում է, իր հետ տանելով նաև բանտարկված կաթողիկոսին, որի համար մի հսկայական փրկագին է վճարվում, որից հետո միայն հայոց հովվապետը ազատ է արձակվում[8]։

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Բագրատունիներ, ուսումնասիրություն

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհմերից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։

Բագրատունյաց արքայատոհմի դրոշը՝

Ծագումնաբանություն՝

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն մինչեւ Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։ Արդի հայ պատմագիտութիւնը հիմնականում միակարծիք է Բագրատունիների հայկական ծագման հարցում։ Այդ տեսակետի կողմնակիցներն են, օրինակ հարցի հետազոտողներ Ռաֆայել Ի․ Մաթևոսյանը, որը գիտական հանգամանալից հետազոտությամբ անառարկելիորեն հերքել է հրեական ծագման տեսակետը, ինչպես նաև Ալբերտ Վ․ Մուշեղյանը, Մարիա Գրիգորյանը, Սրմեն Պետրոսյանը, Մնացական Ռ․ Խաչատրյանը և բազում ուրիշներ։

Մանավորապես, արդի շատ հայտնի Հայ պատմաբաններից մեկը՝ Ալբերտ Մուշեղյանն իր «Մովսես Խորենացու դարը» գրքում գրում է. «Հայկյան թագավորության տոհմից սերած Բագրատունիները մինչեւ վերջ չընդունեցին իրեց վերագրված ծագումը՝ հրեա Շամբատից։ «Հայոց պատմությունը» որպես Սահակ Բագրատունի իշխանի պատվիրած մատյան եւ Բագրատունյաց տոհմային սեփականություն՝ երկար ժամանակ մնացել է գրվանի տակ (արգելված), եւ թույլ է տրվել դրանից օգտվել միայն առանձին պատմիչների՝ այն էլ Բագրատունյաց օտար ծագումը չհիշելու պայմանով»։ – Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ։

Բացի այդ, նույն պատմաբանը շատ կարևոր մի դիտողություն է կատարում «Որքան ինձ հայտնի է, առաջին հեղինակը, որ հիշատակում է այդ մասին, 8-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է, որը գրեթե բառացի մեջ է բերում Խորենացուց հետեւյալ հատվածը.

«Իսկ եթե յաղագս Բագրատունեայն կամիցիս գիտել՝ Պարույր՝ որդի Սկայորդւոյ, կոչեր Հրաչեայ՝ թագավոր Հայոց որդի Հայկայ, որ խնդրեաց յարքայեն Բաբելացոց զմի ոմն ի գերելույն Հրէից՝ Շամբատ, անուն զոր ածեալ բնակեցոյց երկրին Հայոց մեծավ պատուով։ Ի իմանէ սերեցավ ազգն Բագրատունեաց ի նուազել մեծագոյն ազգին յապետականի»։ – Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ[2]