ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Արդեն վերջացավ 2021 թվականը, այս տարին շատ հետաքրքիր և ծանրաբեռնված տարի էր։Ես 6-րդ դասարան եմ և նոր եմ տեղափոխվել միջին դպրոց, այստեղ ուրիշ է ամեն ինչ, և՛ դժվար է, և՛ հետաքրքիր։Կարծես նոր կյանք մտած լինեմ, բայց արդեն ընտելացել եմ և սիրում եմ իմ դպրոցը։2021 թ․ որոշ մարդկանց համար սիրո և երջանկության տարի էր, իսկ որոշների համար՝ տխրության ։Նկատե՞լ էք, որ բոլորը փոխվել են և ոչ միայն մարդիկ, այլ նաև կյանքը։Ժամանակն է հրաժեշտ տալու վատ մտքերին, եկեք այն թողնենք 2021 թ-ում իսկ լավ հիշողությունները տանենք մեզ հետ։Չեմ ասի, որ 2021թ վատ տարի էր ինձ համար, բայց իհարկե կային դժվարություններ, որոնք հաղթահարեցի։Ուզում եմ,որ 2021 թ․ հիշենք որպես հաջողությունների տարի և առաջ գնանք սկսելով նոր էջից։ Եկեք լինենք մաքուր,աշխատասեր և մի բան անենք հայրենիքի համար, որպեսզի այն զինվորները, որոնք մեզ համար զոհվեցին, վերևից նայեն և հպարտանան մեզանով։

ԻՄ ԿՅԱՆՔԸ ԴՊՐՈՑՈՒՄ
Արդեն ընտելացել եմ դպրոցին և ասեմ, որ շատ հետաքրքիր մոտեցում ունեն ուսուցիչները։Ուսուցիչներս դարձել են իմ ընկերները և ոչ միայն։Սիրում եմ բոլոր ուսուցիչներին և ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել նրանց։Ցանկացած դասերի թեմա կամ տնային աշխատանք, արել եմ ուրախությամբ և ձգտել եմ ավելիին։Սեպտեմբեր ամսին մի փոքր դժվարացա, բայց ինչպես մայրիկս է ասում, <<անհնարին բան չկա>>։Ոչ միայն հետաքրքիր մոտեցում ունեն իմ ուսուցիչները, այլ նաև իրենց մտահաղացումներով յուրահատուկ են։Ինձ շատ դուր եկավ Միջին դպրոցը։

Ընտրության դասընթաց
Իմ ընտրության դասընթացը գերմաներեն լեզուն է, այդպիսի հրաշալի հնարավորությունը որոշեցի բաց չթողնել։Ուսուցիչս ընկեր Արմենն էր, սկզբում այդքան էլ մտերիմ չէինք, բայց հետո մտերմացանք։Մենք ընտրության դասաժամերին արել ենք շատ թարգմանություններ, խաղացել ենք խաղեր և այլն։Շատ հետաքրքիր էր անցնում մեր դասերը և շատ ուսուցողական էր։Արևելյան դպրոցում մենք չունեինք այդպիսի հնարավորություն, դրա համար առանց մտածելու, երբ եկա Միջին դպրոց ընտրեցի գերմաներենը։


Շնորհակալեմ բոլորին այսպիսի հրաշալի տարվա համար։

Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:

  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին-վաղեմի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ-Դալար կղզին, խոշոր-մեծ կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ-հսկայական գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին-վաղեմի ու զարմանահրաշ-հիասքանչ վայրերով:
    Պատանին թախծալի-Տխրալի հայացքը լեռնային գետակի զուլալ-մաքուր ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշդուրեկան դայլայլը:
    Գիշերն իր մութ-խավար թևերն է փռել:
    Կայտառզվարթ մի աղջիկ է ընկերուհիս:

Գործնական քերականություն

Պտուղը տրված է, գրի՛ր ծառը:
Բալ-բալենի
ծիրան-ծիրանենի
սալոր-սալորենի
դեղձ-դեղձենի
թութ-թթենի
խնձոր-խնձորենի

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։-Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։-Անձրևից հետո սունկը դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։-Երկու գյուղացի ճամփա էին ընկնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։-Կարմիր գլխարկը ճանապարհ ընկավ;
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։-Ես գունզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ, կռացած կլինեն։-

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
մշակ-մաշկ
ափսե-փեսա
ժանր-ժրան
վիճակ-կավիճ
գավառ-ագռավ
վտակ-կտավ
մկրատ-մտրակ
պարկ-կարպ
վկա-կավ

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

Ինքնաստուգում

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    10 աշխատանք եմ կատարել։
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։

    Ֆլեշմոբային խդիրներ, Շիրակացու օրերը,Նվեր կրթահամալիրին իմ խնդրագիրքը,իմ հորինած խնդիրները։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    Ֆլեշմոբային խնդիրներ
    Խնդիրներ
    Իմ հորինած խնդիրները
    Շիրակացու օրեր
    Ֆլեշմոբային խնդիրներ
    Նվեր կրթահամալիրին իմ կրթագիրք
    Հետաքրքիր խնդիրներ
    Խնդիրներ
    Շիարկացու օրեր, շարունակություն
    Շիրակացու օրեր

  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
    Բոլորը արել եմ։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Ես չունեմ բաց թողում։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Հենց նույն մաթեմատիկական թեմայով եմ ուզում շարունակենք։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Ակտիվ
    ։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    9 կգնահատեմ ինձ։

Շիարկացու օրեր, շարունակություն

Խնդիր4. Սուրբ Սոֆիայի միաբանների աշխատավարձը բաժանվում էր այսպես․ 1/5 մասը ստանում էին սարկավագները, 1/10-ը՝ քահանաները, 240 լիտր՝ եպիսկոպոսները և 2000 լիտր՝ մնացած միաբանները։ Գտի՛ր, թե ամբողջ աշխատավարձը քանի՞ լիտր էր։

1)1/5+1/10=(2+1)/10=3/10

2)240լ+2000լ=2240լ

3)1-3/10=7/10 (Մասը)

4)2240:7/10=22400:7|=3200լ

Պատասխան 3200լ

Շիրակացու օրեր

Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։

1)1/2+1/4+1/12=6+3+1=10/12

2)1-5/6=1/6

3)24:1/6=24.6=144(մարգարիտի)

4)144:2)=72.50=3600(ԴՐ)

5)(144:4).70=3670=3920(դր)

6)(144:12).50=12.50=600(դ)

7)3600+3920+600=8120

Պատասխան 8120 ետքան դրամ

Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։

1)1/2+1/4=6/8

2)1-3/4=1/4

3)421.7200=30312

4)30312+3600=33912

5)33912.4=135648(դահեկան)

Պատասխան 135648(դահեկան)

Խնդիր5. Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես․ 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8-ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին։ Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր։

1)1/4+1/8=(2+1)/8=3/8

2)1-3/8=5/8

3)150:5/8=(150.8)/5=240 (կենդինար)

Պատասխան 240 կենդ։

Կատարել են՝ Մերի Ներսիսյանը, Ալլա Առաքելյանը, Անի Կարապետյանը և Անահիտ Տիգրանյանը։

Ինքնաստուգում

ex.a
1․Antonio’s father is Canadian but his mother is Italian.
2.We live in Richester now, but my brother and i don’t like our new school.

3.Hello, my name’s Cristine.
What’s your name?
Hi, i’m Caroline.

4.Karen’s got a really nice sister.Her name’s Patricia.

5.Jackie and Nigel live in Canterbury now, but their sons are still in London.


B.
He studies Polish at school.
She speaks Englis and Italian.
We watch TV at the weekend.
He finished his homework before tea.
My friend goes to jazz dance classes.
They are listening to music in their room.


C.
There are over 300 museums in London.
There is a great market in Camden.
There is river boat tours every day.
Is there a post office Oxford Street?
Are there any parks in London?
Are there any good shops in Cover Garden?

Vocabulary 2
ex.
a

places in towns
supermarket,chemist,rallway station,bookshop,post office,newsagent,library

family
parents,aunt,father,daughter,cousin,uncle,mother

number’s
fifty,twenty-one,fourteen,thirteen,seventy,eight,two,thirty

ex.B
1. 67-sixty-seven
2.1000-one thousand
3.84-eighty four
4․13-thirteen
5․19-nineteen
6․100-one hundred

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..