Տարվա ամփոփում

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Անցավ, անցան իմ 6 տարիները հիմա արդեն մի տարի մեծացել ենք։Մի քանի ամսից 7 դասարան կլինենք,մի քիչ անկեղծանամ, ես չհասկացա՝ ինչպես անցավ այս վեց տարին, երբ պատկերացնում ես վեց տարի, դա շատ է, բայց, ցավոք, տարիները շատ արագ են անցնում, ինչպես ասում են մի շարք փիլիսոփա գիտնականներ․
-Կյանքը անցնում է, ինչպես վարար գետը․
Ահա թե ինչ է կյանքը, կյանքը մի վարար գետ է, երբ անցնում է, չես կարող հետ բերել։Ապրեք ներկայով, ոչ թե մտածեք անցյալի կամ ապագայի մասին։Չհասկացա, ինչպես այսքան արագ անցան այս տարիները, կարծես 1 օր լիներ։Դպրոցը ինձ համար ուրիշ աշխարհ է և երջանիկ նաև դժվարություններով։Սիրում եմ իմ դպրոցը, ամեն օր արթնանում ուրախությամբ, թե երբ պետք է գնամ դպրոց և հանդիպեմ ընկերներիս։Եթե բառերով գրեմ ապա գիրք կդարնա, գիտեք ինչու եմ սիրում իմ դպրոցը, քանի որ 1 տարվա ընթացքում դու հասցնում ես ճանապարհորդել ամբողջ հայաստանում, ստանում ես շատ գիտելիքներ։Ուզում եմ,որ ցանկացած երեխա հաճախի դպրոց սիրով և ուրախությամբ, դպրոցը դա պարտականություն չէ այլ գիտելիք ստանալւ վայր, միայն դու քեզ համար ես սովորում։Սպասում եմ հաջորդ տարվան, 7-րդ դասարան գիտեմ, որ լավ կանցնի կփորցեմ վայելել, որպեսզի 1 օրվա նման չանցնի 1 տարին։

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Արդեն վերջացավ 2021 թվականը, այս տարին շատ հետաքրքիր և ծանրաբեռնված տարի էր։Ես 6-րդ դասարան եմ և նոր եմ տեղափոխվել միջին դպրոց, այստեղ ուրիշ է ամեն ինչ, և՛ դժվար է, և՛ հետաքրքիր։Կարծես նոր կյանք մտած լինեմ, բայց արդեն ընտելացել եմ և սիրում եմ իմ դպրոցը։2021 թ․ որոշ մարդկանց համար սիրո և երջանկության տարի էր, իսկ որոշների համար՝ տխրության ։Նկատե՞լ էք, որ բոլորը փոխվել են և ոչ միայն մարդիկ, այլ նաև կյանքը։Ժամանակն է հրաժեշտ տալու վատ մտքերին, եկեք այն թողնենք 2021 թ-ում իսկ լավ հիշողությունները տանենք մեզ հետ։Չեմ ասի, որ 2021թ վատ տարի էր ինձ համար, բայց իհարկե կային դժվարություններ, որոնք հաղթահարեցի։Ուզում եմ,որ 2021 թ․ հիշենք որպես հաջողությունների տարի և առաջ գնանք սկսելով նոր էջից։ Եկեք լինենք մաքուր,աշխատասեր և մի բան անենք հայրենիքի համար, որպեսզի այն զինվորները, որոնք մեզ համար զոհվեցին, վերևից նայեն և հպարտանան մեզանով։

ԻՄ ԿՅԱՆՔԸ ԴՊՐՈՑՈՒՄ
Արդեն ընտելացել եմ դպրոցին և ասեմ, որ շատ հետաքրքիր մոտեցում ունեն ուսուցիչները։Ուսուցիչներս դարձել են իմ ընկերները և ոչ միայն։Սիրում եմ բոլոր ուսուցիչներին և ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել նրանց։Ցանկացած դասերի թեմա կամ տնային աշխատանք, արել եմ ուրախությամբ և ձգտել եմ ավելիին։Սեպտեմբեր ամսին մի փոքր դժվարացա, բայց ինչպես մայրիկս է ասում, <<անհնարին բան չկա>>։Ոչ միայն հետաքրքիր մոտեցում ունեն իմ ուսուցիչները, այլ նաև իրենց մտահաղացումներով յուրահատուկ են։Ինձ շատ դուր եկավ Միջին դպրոցը։

Ընտրության դասընթաց
Իմ ընտրության դասընթացը գերմաներեն լեզուն է, այդպիսի հրաշալի հնարավորությունը որոշեցի բաց չթողնել։Ուսուցիչս ընկեր Արմենն էր, սկզբում այդքան էլ մտերիմ չէինք, բայց հետո մտերմացանք։Մենք ընտրության դասաժամերին արել ենք շատ թարգմանություններ, խաղացել ենք խաղեր և այլն։Շատ հետաքրքիր էր անցնում մեր դասերը և շատ ուսուցողական էր։Արևելյան դպրոցում մենք չունեինք այդպիսի հնարավորություն, դրա համար առանց մտածելու, երբ եկա Միջին դպրոց ընտրեցի գերմաներենը։


Շնորհակալեմ բոլորին այսպիսի հրաշալի տարվա համար։

Իմ օրը հաղորդավարուհի Անի Զաքարյանի հետ

Ահա դիտեք տեսանյութը ;

Անի Զաքարյանը շատ հաճելի մարդ է։Ինձ համար երազանք էր հանդիպել այն մարդու հետ ում միշտ ուզեցել եմ տեսնել։Քանի որ ես երազում եմ դառնալ հաղորդավարուհի ինձ համար մեծ պատիվ էր նրա դասընթացին մասնակցելը։

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

ՄԱՆՈՒԿ

Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյան միաբանությունը

Սկսած 1717թ․-ից  Մխիթարյանն միաբանության մշակութային գործունեությունը (հիմնված 1701 թ-ին Մխիթար Սեբաստացու կողմից) ամբողջությամբ փոխեց այս փոքրիկ կղզու պատմությունը, որը գտնվում է Վենետիկի ծովածոցում: 18-րդ դարում Սուրբ Ղազար կղզին դարձավ Իտալիայի ամենաազդեցիկ հայ համայնքներից մեկը, որտեղ հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանում է իր մշակութային ժառանգությունը: Այստեղ դուք կգտնեք 5․000-ից ավելի ձեռագիր հավաքածուներ տարբեր լեզուներով, 15․000 կտոր անտիկ և ժամանակակից արվեստի գլուխգործոցներ: Ավելին, գրադարանի սենյակներից մեկում կա եգիպտական ​​մումիա, որն ավելի քան 2700 տարեկան է: Այն կղզուն նվիրաբերվել է Եգիպտոսում ֆրանսիայի հյուպատոսը, ով ազգությամբ հայ էր:

Մեկ այլ հետաքրքիր փաստ Սուրբ Ղազարի պատմությունից: Գիտեք, ով է Վենետիկից եկել կղզի հայերեն սովորելու համար: Հենց ինքը Լորդ Բայրոնը! Նա 1816-1817 թվականներին ամիսներ շարունակ խորապես ուսումնասիրեց «գրաբարը» (հին հայերենը): Ի ուրախություն ողջ հայ ազգի, նա մի քանի թարգմանություն ունի հայերենից անգլերեն եւ հակառակը:

Բացի այդ, կղզին բարի համբավ էր վայելում նաև Նապոլեոն Բոնապարտի մոտ: 1810 թ.-ին նա վանքին հատուկ թույլտվություն տվեց գործունեության հետագա ծավալման համար, ի տարբերություն այլ կրոնական հաստատությունների, որոնք զրկված էին նման հնարավորությունից:

Մխիթար Սեբաստացի

1676 թվականին հունվարի 17-ին ծնվեց մի երեխա անունը՝ Մանուկ նա շատ խելացի մի տղա էր։Հետագա տարիների ժամանակ նա ստացավ կրթություն։Մանուկը փոքր ժամանակվանից նա երազում էր դառնալ քահանա։Նա գտավ մի ընկեր,որի հետ նրանք փախան դեպի լեռներ։Հետո Մանուկի ծնողները գտան նրանց և Մանուկին տարան տուն։Մանուկին առաջարկեցին աշխատել եկեղեցում,բայց նրա ծնողները չտողեցին։Նա գնաց հարևան ընտանիքներից մեկը,քանի որ նրանք ապրում էին վանականի կյանքով։Նրա այցելությունների նպատակը նույն տանը մեջ ապրող քահանայի հետ զրուցելն էր և իմանալ ավելին այդ զրույցների շնորհիվ նա կրթություն ստացավ։

1691թվականին վերջապես նա թույտվություն ստացավ իր ծնողներից եկեղեցում աշխատելու որպես սարկավակի ։Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:Քսան տարեկանում նա դարձավ քահանա։Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում։Հետո նրան Հռոմ պապը նվիրեց կղզի,որի անունը Ղազար կղզի էր ահա նկարներ կղզիից։

Altar in Surb Repsime church of the monastery.jpg

Պատկեր:Altar in Surb Repsime church of the monastery.jpg
Похожее изображение