Ջրածին

Սովորել՝ Ջրածին։ Հասկացողություն թթուների և աղերի մասին։

Էջ՝ 129-133

Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: 

images.png

ջրածին տարրի նշանը

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1օքսիդացման աստիճան:  

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: 

Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: 

Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`        պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:

images (4).jpg
images.jpg

                                                     ջրածնի իզոտոպները

Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝  

images (2).png

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Ո՞ր դեպքում է խոսքը վերաբերում ջրածնին՝ որպես քիմիական տարրի.

ա) ջրածին պարունակում է մարդու օրգանիզմը,

բ) ջրածնի լուծելիությունը ջրում վատ է,

գ) ջրածնի զանգվածային բաժինը ջրում ≈11% է:

Թվարկե՛ք հինգ նյութ, որոնց կազմում ջրածին տարր է առկա:

Մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: 

Ինչո՞ւ մոլեկուլային ջրածինը չի հանդիպում Երկրի մթնոլորտի ցածր շերտերում:

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

Որքա՞ն է 8 գ զանգվածով ջրածնի

ա) նյութաքանակը (մոլ),-8/2=4

բ.ծավալը։-Ar (H)=8*1

Ո՞ր դեպքում է ջրածնի զանգվածն ավելի մեծ՝ 1 մոլ ջրո՞ւմ, թե՞ 0,5 մոլ մեթանում:

Ջրի զանգվածը Երկիր մոլորակի վրա ≈1,45-10 կգ է: Ի՞նչ զանգվածով (կգ) ջրածին է պարունակում ջուրը:

Հաշվե՛ք ատոմների թիվը 20 գ զանգվածով մոլեկուլային ջրածնում:

Որքա՞ն է ջրածնի զանգվածային բաժինը (%) էթիլսպիրտում՝ C2H5OH:

Ի՞նչ զանգվածով (գ) ցինկ կպահանջվի աղաթթվից 1,12 լ ջրածին դուրս մղելու համար:

Ձվի քիմիական բաղադրությունը՝ քիմիա

ՁՎԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձուն բաղկացած է 12% կեղևից, 56% -ը սպիտակուցից և 32% դեղնուցից: Կեղևի տակ անմիջապես գտնվում են երկու թաղանթ՝ արտաքին և ներքին թաղանթները: Այս թաղանթները պաշտպանում են ձվի պարունակությունը բակտերիաներից: Ձվի կեղևը պարունակում է 3% ֆոսֆոր և մագնեզիում, նատրիում, կալիում, ցինկ, մանգան, երկաթ, պղինձ և այլ օրգանական բաղադրիչներ

ձվի դեղնուց

Ձվի դեղնուցը պարունակում է ֆոսֆոր, որն էլ իր հերթին պահպանում է ատամները, մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր ֆիզիոլոգիական գործընթացներին։ Սիլանի առկայությունը ծառայում է որպես հակաօքսիդիչ, որը պաշտպանում է օրգանիզմը շրջակա միջավայրի արտաքին ազդեցությունից` ճառագայթում, արտանետվող գազերի հոսք, ծխախոտի ծուխ, բնապահպանական վնասակար արտանետումներ: Բացի այս ամենին, ձվի դեղնուցի բաղդրության կարևոր բաղադրամաս է հնդիսանում հոլինինը, որն ունի դրական ազդեցություն սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։ 

ձվի սպիտակուց 

Ձվի սպիտակուցը միջինում պարունակում է՝ 85,7% ջուր, 12,7% սպիտակուց, 0,3% ճարպ, 0,7% ածխաջուր, 0,6% հանքային աղեր, գլյուկոզ, ֆերմենտներ (պրոտեազ, դիպեպսիդազ, դիաստազ), վիտամիններ։

Քիմիա

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է  −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:

2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2𝐻2Օ=2𝐻2+𝑂2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Քիմիա

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

2C+O2→2CO↑

Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

Գործնական աշխատանք

Լաբորատոր փորձ ՝ 1

Լաբորատոր փորձ ՝ 2

Լաբորատոր փորձ ՝ 3

Լաբորատոր փորձ ՝ 4

Լաբորատոր փորձ ՝ 5

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,-Լատիներեն՝ O (oxigenium)

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները-Ar(O)=16. Mr(O)=32 գ/մոլ

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,-Կարգաթիվ՝8, երկրորդ պարբերություն, VI խմբի գլխավոր ենթախումբ։-6

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,-6 էլեկտրոն է առկա

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։

    Բացի նրանից, որ թթվածինը մտնում է համարյա բոլոր նյութերի կազմում, կենդանի բոլոր օրգանիզմները հնչում են թթվածին, որը կազմում է օդի հիմնական մասը։ Կենդանի օրգանիզմները շնչելով օդ՝ թթվածին, արտաշնչում են CO2 գազ։ բնությամբ մեջ թթվածնի ծախսը վերականգնվում է լուսասինթեզով։
  2. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):

Խմբային աշխատանք

Օգտվելով տվյալներից՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է որոշի.

ա) թթվածին տարրի զանգվածն իր օրգանիզմում,

բ) թթվածնի ծավալը դասասենյակում:

Առաջադրանք

Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

Նոյեմբերի 20-24

Սովորել էջ՝ 42-45

Նոր թեմա

Լաբորատոր փորձ

Փորձանոթի մեջ մալաքիտի՝ (CuOH)2CO3, կանաչ փոշի լցնենք և այն փակենք ծնկաձև գազատար խողովակ ունեցող խցանով

Մալաքիտի քայքայումը

Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացնենք լաբորատոր կալանի թաթին: Գազատար խողովակի ծայրն իջեցնենք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիտը տաքացնենք: Կանաչ փոշին վերածվում է սև փոշու՝ պղնձի(II) օքսիդի՝ CuO, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են նստում: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը։ Դա հաստատում է, որ ածխաթթու գազ է ստացվել: Այս փորձը ցույց է տալիս, որ մալաքիտի քայքայումից երեք նոր բարդ նյութ է առաջանում։

CuOH)2CO3 = 2CuO + H2O + CO2

Շատ հաճախ ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է լինում նյութերը տաքացնել: Նման դեպքերում քիմիական հավասարումներում հավասարման նշանի կամ սլաքի վերևում դրվում է ( t°) նշանը.

(CuOH)2CO3 2CuO + H2O + CO2

Քայքայման է կոչվում այն ռեակցիան, որի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր։

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Վայրը՝ տուն , խոհանոց

Ժամանակ՝ նոյեմբեր ամիս

Ընթացքը

  • Սովորողները ներկայացնում են խոհանոցում կատարվող ֆիզիկական և քիմիական երևույթները
  • Ի՞նչպես են պատրաստում խառնուրդներ
  • Ներկայացնել տեսանյութի միջոցով
  • Կարող են ներառվել նաև ծնողներ,ընկերներ ,տատիկներ,պապիկներ

Նպատակը

Սերը մեծացնել բնագիտական քիմիա առարկայի հանդեպ։ Սովորողները սկսեն ուսումանասիրել քիմիան կենցաղում և ամենուր։

Արդյունքները՝

Կտեղադրվեն իմ և սովորողների ուսումնական բլոգներում:

 Ինչո՞ւ սովորել քիմիա։

Քիմիան երբեմն կոչվում է «կենտրոնական գիտություն», քանի որ այն կապում է մյուս գիտությունները միմյանց հետ և անմիջականորեն կապված է մարդու կենցաղի բոլոր բաղադրիչների հետ։ Քիմիան օգնում է հասկանալ շրջապատող աշխարհը․ ինչո՞ւ են աշնանը տերևները փոխում գույնը, ինչո՞ւ են բույսերը կանաչ, ինչպե՞ս են դեղերը բուժում մեզ, ի՞նչ կա օճառի մեջ և ինչպե՞ս է այն մաքրում: Այս բոլոր հարցերին կարելի է պատասխանել` կիրառելով քիմիայից ստացած մեր գիտելիքները։

Նոյեմբերի 13-17

Սովորել էջ՝ 36-40

Թեմա- Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ

Դիտել ՝ https://youtu.be/IgwTmmQWzdY?si=gjRGM9p6Bz_bOURr

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը

1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):

2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:

3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:

Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:

Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):

4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.

Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:

Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):