Երբեմն․․․

Երբեմն չգիտես ի՞նչ գրել,ի՞նչ զգալ, ի՞նչ անել,ինչպե՞ս ապրել կյանքը։Կամ էլ ավելի ուղիղ մեկ- մեկ չես ապրում, հա կյանքը գնում է իսկ դու չես ապրում,չես ապրում մտածելով,որ կգա այն օրը որ դու իսկապես երջանիկ կլինես և կվայելես այդ պահը, իսկ ի՞նչու չես մտածում,որ հենց այս վարկյանը կարող ես դարձնել, քո երազանքների պահը։Այս տողերը գրելով շատ հարցականներ գտնում են իրենց պատասխանը, հա ես էլ չէի հավատում որ մեր բոլոր հարցերը կան մեր մեջ, բայց այսօր համոզվեցի, որ մենք ինքներս գիտենք մեզ ինչ է հարկավոր ապրելու, վայելելու և երջանիկ լինելու համար։Երբեմն զգում եմ,որ ավելի լավ է մոռանամ անցյալը ներկան ամեն ինչ,մոռանամ իմ ինքնությունը և ուղղակի վայելեմ կյանքը,հա իսկապես դա այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ լինում է, որ գալիս է հենց այն սպասված երջանիկ պահը,բայց դու չես նկատում և անցնում ես առաջ սպասելով էլի այդ պահին, այո սա նույնպես մեր հույսերից մեկն է,որի շնորհիվ փորձում ենք ապրել։Նունիսկ լինում են պահեր, որ կարծես թե դիտեմ իմ կյանքը, հա իսկապես աչքերը դառնում են տեսախցիկներ և ես դիտում եմ իմ սեփական կյանքը,առանց զգացմունքների,էմոցիաների։

 Տունս փլուզվեց և կորցրի բոլորին

 Տունս փլուզվեց և կորցրի բոլորին:

Արևը գլուխս էր մտել և ցավերս եռում էին, գլուխս տաքացել էր` զգում էի խոտերի բույրը և վերադառնում իրականություն, սակայն գլխումս և արև և լուսին, որ զրուցում էին, նրանք ինչ-որ բան էին քննարկում իմ մեջ սակայն ոչ իմ հետ: Դպրոցից տուն էի վերադառնում, ոտքերս իմը չէին, հոգնել էի, բայց սա ուրիշ զգացողություն  էր ` ոտքերս գնում էին աջ և ձախ, ման էի գալիս մի վայր բռնվելու համար, սիրտս խառնում էր լուսինը և արևը  իրար էին բախվել, նայեցի ներքև, գետինը ճեղքվել էր և իմ սիրտը վախից, շենքերը փլվում էին, գոռոցներ կային, բոլորը վազում էին իսկ ե՞ս, ես կանգնած էի և չէի կարողանում շարժվել: Արևը լքեց ինձ, և ես զգացի այդ մենակությունը և մթությունը իմ կյանքում: 

    Ինչ-որ մեկը ձեռքիցս բռնեց և քաշեց, ես վախից գոռում էի, լաց էի լինում, քանի որ այդ պահին ուրիշ ոչինիչ չէի կարող անել,նայեցի հետև և տեսա մի շարքփլվող շենքեր: Վազում էի, վազում ` այն հույսով, որ կգնամ տուն և կտեսնեմ մայրկիս և հայրիկիս: Շատ ծանոթ վայրում էի, սակայն այդ պահին կարծես քաղաքը պտված լիներ և ամեն ինչ ինձ անծանոթ էր:

   Մեր տունը չկար, այնտեղ որտեղ ծնվել և մեծացել եմ քանդվեց, քանդվեց իմ աչքի դիմաց, սիրտս բաժանվել էր տարբեր բեկորների, որոնք հավաքել չէի ուզում, ման էի գալիս ծնողներիս, գոռում էի, ճչում էի: Մարդիկ լսելով իմ ձայնը ինձ ասեցին, որ նրանք մահացել են, գլուխս աջ և ձախ էի թափահարում, ուժեղ ձայնով լաց լինում, ոտքերս դադարել էին աշխատել և ես վար ընկա, ընկա այդ սառը գետնի վրա, ընկա որպեսզի ուժ գտնեմ և սրտիս բեկորներից հատվածներ գտնեմ, բայց իվիճակի չէի: Այդ օրը անցկացրի մեր փլված տան հատակի վրա, ուտելու ցանկություն չկար

իհարկե շատ մրսում էի, սակայն այդ պահին դա չէր ինձ համար կարևորը, ես սպիտակել էի, ձեռքերս ցրտից չորացել էին,հագուստս ամբողջությամբ փոշու և ցեղի մեջ էր, բայց այդ պահին դա չէր որ ինձ անհանգստացնում էր: Ես անդադար լաց էի լինում և ապրելու ցանկություն չունեի:

I hope I die first

‘Cause I don’t wanna live without you

I don’t wanna ever learn

How to fall asleep without you

Tell me what’s worse

Losing you now or later?


Ես չեմ մահացել, դեռ այդ նույն վայրում նստած եմ և ցանկություն չունեմ վեր կենամ։ Երեկ անձրև եկավ, ես թրջվեցի և մինչև հիմա սաստիկ մրսում եմ, մազերս արդեն չորացել են, բայց սիրտս դեռ ոչ։
Քաղաքում արտերկրից շատ մարդ էր եկել, օգնություն ցուցաբերելու համար։Մի մարդ մոտեցավ և սկսեց նկարել ինձ, դեմքիս ծամածռությամբ ցույց տվեցի, որ ցանկություն չունեմ նկարվելու, ինչ հետաքրքիր բան է կյանքը, միշտ երազել եմ, որ ինձ պատահական նկարեն և ես լինեմ ինչ-որ հոդվածի գլխավոր դեմքը իսկ հիմա չեմ ուզում որ անմահացնեն դեմքիս դաջված սարսափն ու միասյնությունը, տառապանքն ու ահը, այն աղջիկը ով ապրել է լավագույն կյանքով և միշտ սիրել է նկարվել, հիմա չի ուզում որ տպագրվի իր դեմքը արդեն որբուկի դեմքը,միգուցե ուղղակի ես չեմ հավատում, որ ես արդեն որբ եմ,կամ էլ չեմ ուզում հավատալ, սակայն չէի կարող փախնել իրականությունից որբությունը դաջված է դեմքիս վրա,ես այլևս որբ եմ սակայն իմ հոգում ես այն անհոգ և ամեն ինչով հարսուստ աղջիկն եմ, ով չէր ուզի այդ նկարով ցույց տալ ամբողջ աշխարհին այն ինչ ամբողջ հոգով ուզում է թաքցնել։ Գուցե այդ պահին արված նկարը նրան մեծ հաջողություն բերեր, բայց նա մի կողմ դրեց մասնագիտական աշխատանքը և մտավ իմ աշխարհ։ Նա զգույշ մոտեցավ ինձ և ես զգացի թե նա ինչքան վախեցած է,նա  իր օգնությունը առաջարկեց։  

՛՛Երկրաշարժ ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։՛՛


  Էլի անձրև էր, սակայ այս անգամ չէի մրսում։
Նոր քաղաք, նոր մարդիկ, նոր ծնողներ և իհարկե նոր դպրոց, այսօր իմ առաջին օրն է նոր դպրոցում, ես ինտեգրվեցի այս շրջապատ և դրեցի նպատակ, որ պետք է լավ սովորեմ որպեսզի ծնողներս վերևից նայեն և հպարտանան ինձնով, ընկերացա Ֆրանկոյի հետ և ամբողջ կյանքովս շնորհակալ եմ, որ ինձ տվեց այսպիսի հնարավորություն և օգնեց անցնել իմ կյանքի ամենադժվար շրջանը։  

-Ֆաբիանա, եթե դու ինձ չնդունես որպես քո ծնող, ես չեմ նեղանա քանի որ ես միշտ կմնամ քո կյանքի ընկերը,-ասաց Ֆրանկոն

Ես կորցրի ծնողներիս, բայց մինչև հիմա ես զգում եմ նրանց ներկայությունը իմ կյանքում, ցավոք ոչ ֆիզիկապես և ես չէի կարող Ֆրանկոյին ընդունել որպես ծնող դրա համար նա եղավ այն լավագույն կյանքի ընկերը։

The world’s not perfect, but it’s not that bad

If we got each other, and that’s all we have

I will be your best friend, and I’ll hold your hand

You should know I’ll be there for you



Ես արդեն 25 տարեկան եմ, ավարտեցի դպրոցը և համալսարանը, իմ հաջորդ երազանքն է գնալ Հայաստան և այս տարի ես կիրականացնեմ այն:Մոռացա ասեմ, որ բացել եմ  իմ սեփական մանկատունը,որտեղ ես խնամում եմ այն երեխաներին որոնք կորցրել են ծնոնղներին և փորձում եմ այնքան սեր տալ ինչքան ինձ տվեց Ֆրանկոն: Այս տարիների ընթացքում ես շատ բան հասկացա, հասկացա որ պետք է սիրեմ կյանքը և վայելեմ ամեն մի վարկյանը, հասկացա որ պետք է գնահատեմ բոլորի արարքները և օգնեմ մյուսներին և ի վերջո հասա այն հոգևոր բարձրունքին,որ կարող եմ իմ իրավիճակում հայտնված մյուս երեխաներին փոխանցել այդ մայրական սերը, որի կարիքը նրանք շատ ունեն: 

  Լուսինը դեռ ինձ հետ է, բայց ինձ թվում է մի օր արևն էլ մեզ կմիանա: Ես չունեմ ծնոնղեր, սակայն ունեմ կյանքի ընկեր, շատ երեխաների որոնք ինձ սիրում են և վերջապես բոլորի կողմից ես սիրված եմ և հիմա սիրո կարիք չունեմ:

Երազանքների իրագործումը Հայաստանում `

Ես հայաստանում եմ` Երևանում և հենց հիմա կտրում եմ նոր կյանքեր պարգևող ժապավենը, հենց այդ կարմիր ժապավենը: Նաև բացել եմ իմ բարեգործական ֆոնդը, որով շատ մարդիկ ինձ օգնում են իրագործել երեխաների երազանքները, ապահովվում ենք գումարով այն ընտանիքներին, որոնք ունեն դրա կարիքը և իհարկե օգնում եմ հիվանդ երեխաներին:

 Հիմա ես իսկապես ուրախ եմ, որ կարող եմ օգնել երեխաներին և միգուցե ես չունեմ ընտանիք, բայց նրանք դարձել են իմ ընտանիքը և իմ երեխանները:

Ավելի մեծ քայլեր սայլակով

Ավելի մեծ քայլեր սայլակով

Պատերազմ որը սկսվեց պատահական և շարունակվեց 44օր, դա իմ կյանքի ամենաերկար 44 օրն էր:Հայրս նույնպես մասնակցում էր այդ պատերազմին և ինձ համար շատ դժվար էր 44օր շարունակ չլսել իր ձայնը, սակայն ականջներումս հնչում էր իր ձայնը ասելով. 

-Մադլենա,  դու ինձ պետք ես: 

Այդ քառասուն չորս օրը ես ապրեցի, մտածելով, որ հայրս կգա, կգա և կգրկի ինձ:Կամ թեկուզ ուղղակի ես նրան մեկ վարկյանով կտեսնեմ,:Մայրս տխուր էր, ամբողջ օրը նստում էինք և մտածում  թե ինչ կարելի է անել, հորս օգնելու համար:Սակայն մի քանի օր հետո լուրերով լսեցի հորս անունը, աչքերիս և ականջներիս չէի հավատում, կամ էլ ուղղակի չէի ուզում հավատալ:Հայրս մահացավ, դա իմ կյանքի երկրորդ վատ լուրն էր, ինչու՞ երկրորդ, քանի որ ես նաև հաշմանդամ եմ և ունեմ  այլ ուրիշ խնդիրներ:Կյանքս պտտվեց, այո փոխվեց 180  աստիճանով, մայրս ամբողջ օրը լալիս էր իսկ ե՞ս , ես նստած էի իմ սենյակում և մտածում էի ինչ կարելի է անել:Դա իմ կյանքի ամենավատ օրերն էին, երբ տեսնում էի մորս միայն սև հագուստով, իսկ աչքերին միշտ արցունք կար, իսկ երբ ասում էի -Ինչու՞ ես լաց լինում, կարելի է մի փոքր դադարել.-նա պատասխանում էր
-Մադլենա, ես չեմ կարող ապրել այսքան բանից հետո, կյանքը կորցրել  է նշանակությունը`այլևս գույներ չունի:

Ոչ, ոք չէր կարող ապրել և բոլորը մոռանում էին իսկ միգուցե՞ Մադլենան էլ կարող է տխուր լինել:Բոլորը գիտեին, որ ես ուժեղ եմ և պետք է հաղթահարեմ ամեն ինչ:Խոսքերով հեշտ էր այդ ամենը նկարագրել, բայց այդ ամենը այդքան էլ այդպես չէր, ինձ համար նույնպես կյանքը գույներ չուներ, սակայն ծնվածս օրվանից էր այդպես:Եկեք վերադառնանք իրականություն կամ էլ կարելի է ասել, իրականություն իմ աչքերով:

                                                       * * *

Դպրոց, բնականաբար ես էլ էի հաճախում դպրոց, սակայն այնտեղ ինձ երբեք լավ չէին վերաբրվում, արդեն սովորել էի իմ կյանքին, կարծես թե դա սովորական երևույթ լիներ, բայց իհարկե նեղվում էի, այդպիսի վերաբերմունքից:

  Մի անգամ մտա դասարան, ինչ-որ արտասովոր բան չէր պատահել, սակայն զգացի, որ մարմինովս ջուր էհոսում, հասկացա որ սա հերթական կատակն էր: Իմ կյանքը այսպիսինն էր սակայն կյանքում մայրս չի հետաքրքրվել իմ առօրյայով կամ ընդհանրապես ինձնով:

 Առավոտյան արթնանում եմ մորս լացի կամ գոռոցների ձայնից, այո մայրս հոգեբանական խնդիրներ ունեցավ հորս մահից հետո:Գիշերը կարող էր ինձ արթնացներ և ինչ-որ անհեթեթ բան խնդրեր, կամ կարող էր առավոտյան ինչ-որ բաներ հորինել և ջղայնանալ իմ վրա, բայց ես այն կողմ էի դնում իմ հանդեպ վերաբերմունքը և չափազանց շատ էի սիրում նրան, քանի որ միայն նա էր մնացել իմ կողքին և նա իմ մայրն էր:

  Պարկած էի, փորձում էի քնել սակայն այս վերջի ժամանակներում դժվար էր դա ստացվում ինձ մոտ, մեկ էլ մտածեցի մորս մասին,մտածեցի թե ինչ-ով կարելի օգնել նրան և հասկացա, որ պետք է նրան հոգեբանի մոտ տանել, սակայն մենք գումար չունեինք, հայրս մահացավ իսկ մայրս դադարել էր ամեն ինչ անել, օրվա մեջ անգամ չէինք սնվում,հնարավոր է պահված գումարով մի հաց առնեինք գոյատեվելու համար: Ես երազում էի, որ մայրս դուրս գա դեպրեսիայի միջից շատ կուզեի որ հայրս էլ մեր կողքին լիներ, սակայն դա անհնար բան է, կուզեի որ  մենք ապրեինք շատ լավ, սակայն մի փոքր մտածելուց հետո ես հասկացա, որ այդ երազանքը արդեն նպատակ է դարձել ինձ համար և ես ի՞նչ արեցի, ես սկսեցի աշխատանք փնտրել, ամբողջ ինտերնետով փտրում էի աշխատանք, որը հաշմանդամը ` այսինքն ես կարող էի անել : Որոշեցի գովազդ անել, դա իմ մոտ լավ էր ստացվում և ես կարող էի դա անել տան պայմաններում, սակայն էլի խնդիր կար մենք չունեինք համակարգիչ,բայց ես շուտ լուծեցի այդ խնդիրը և որոշեցի դպրոցում ինֆորմատիկայի դասարանում անել մի քանի գործ իսկ հետո իմ գումարով մի համակարգիչ գնել:Առանց մտածելու և ոչ ոքին ասելու քցեցի հայտարարություն գովազդներ մոնտաժելու և ընդհանրապես սարքելու համար և չեք պատկերացնի, բայց հաջորդ  օրը ես ունեի հաճախորդ և ես ի՞նչ արեցի, ես ամեն օր մեկ ժամով թույլատվություն էի վերցնում և գնում դասարան աշխատելու և մի քանի օր հետո իմ աշխատանքը պատրաստ էր, ուղղարկելով հաճախորդին, հաճախորդը չափազանց գոհ էր, ինձ տվեց գումարը և ես իմ կյանքի առաջին աշխատավարձով կարողացա գնել ինձ իմ սեփական համակարգիչը: 

 Եվ այդպես ես ստանում էի շատ պատվերներ և ոչ-ոք չգիտեր, որ ես եմ տեղադրել այդ հայտարարությունը կամ որ ես աշխատում եմ:

                                                  ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՆՑ

Սկսեցի հասկանալ, որ կապ չունի որ իմ հետ շատ բաներ են եղել, ես պետք է ուժեղ լինեմ և շարունակեմ ապրել, քանի որ իմ հայրը չէր ուզի ինձ տեսնել տխուր:

 Ամեն օր տուն բերում էի ուտելիք, մորս սիտիպում էի, որպեսզի ուտի քանի որ դա իր առողջությունն է և նա պետք է հետևի դրան:Ապա սկսեցի փնտրել ամենալավ հոգեբանին և գտա, մայրիկս սիրով սկսեց հաճախել այդտեղ և փոփոխությունը չափազանց մեծ էր: Իմ կյանքը սկսեց լավանալ, սակայն դպրոցում իմ կյանքը նույնն էր:

 Մի անգամ դասարան ներս մտա և երեխաները սկսեցին ծիծաղելով ասել.

-Մադլենա, այսօր է՞լ ես  քո ոտքերը մոռացել տանը

-Իսկ հայրիկդ ու՞ր է, փախե՞լ է քեզանից-քմծիծաղոց ասացին նրանք

Եվ այդ պահին իմ համբերությունը սպառվեց բարձր և նյարդայնացաց ձայնով  ասեցի.

-Այն հայրը ում մասին դուք այդ կերպ էք խոսում, ձեր համար է զոհվել է , իր կյանքը տվել է, որ դու հիմա իմ վրա ծիծաղե՞ք:Ես ուղղակի չգիետի, որ մարդիկ կարող են այսքան ստոր լիեն, ես ձեր մեջ տեսնում եմ չարությունը, այո դա այնքան շատ է երևում, որ նույնիսկ դեմքերիդ նայելիս հասկանում եմ ինչ կեղծ էք դուք:Եթե դուք չեք հավատում, որ ես շատ բաների կհասնեմ դա ձեր կարծիքն է իսկ ես կապացուցեմ դրա հակառակը կհանդիպենք մի քանի տարի հետոյի Մադլենայի հետ:Այսքանը քանի որ ցանկություն անգամ չունեմ ձեր հետ  երկար խոսելու:Մյուս անգամ չհամարձակվեք նման կերպ խոսել ինձ հետ:

   Եվ  այդ օրվանից հետո ոչ մեկ չէր համարձակվում նման կերպ արտահայտել իր մտքերը, քանի որ նրանք հասկացան, որ  ես փոխվել եմ ու  չեմ հանդուրժի այն ինչ կատարվում էր ինձ հետ:

Մի քանի տարի անց

Այս փորձությունները որոնց միջով ես անցա, օգնեցին ինձ նայել կյանքին վերևից և բոլոր կողմերով, հասկացա, որ ինչ էլ լինի պետք է նայել միայն և միայն առաջ:Հասկացա որ ես  իմ  սայլակով ավելի մեծ քայլեր եմ անում, քան նրանք իրենց ոտքերով: Սկսեցի ուշադրություն չդարձնել կողքինի կարծիքին, ապրեցի ինձ համար, հասա իմ նպատակներին:Ապացուցեցի որ այն աղջիկը ով կորցրեց հորը և սայլակի վրա է կարող է լինել բոլորից բարձր և ավելի շատ բանի հասնել, քան այդ ամենը ունեցող մարդիկ:Ամփոփելով իմ կյանքը ուզում եմ հայտարարել, որ ես հասկացա կյանքի իմաստը:

                                                           …

Մայրս շատ լավ է, հոգեբանի և ուրիշ կուրսերի օգնությամբ  նա  լավացավ  և սկսեց ապրել,ուղղակի ապրել, որը նա այն ժամանակ չէր անում:Իսկ ե՞ս, ես շարունակեցի իմ աշխատանքը և հիմա ես  հասել եմ իմ բոլոր նպատակներին  ու աշխարհում ամենահարուստ և հաջողակ  մարդկանց ցանքի մեջ եմ մտնում, ես հավատացի ինքս ինձ և հասա այն ամեն ինչին, որոնք սկզբում երազանքներ էին թվում:

Հեղինակ;Անահիտ Տիգրանյան

Լռում եմ և հոգնել եմ

Լռում եմ, այո, լռում եմ քանի որ ցավը պատել է ինձ իսկ չարությունը ՝ մարդկանց։Լռում եմ, քանի որ ոչ ոք չի լսում, միգուցե՞ հոգնել եմ,այո, հոգնել եմ ապրել, մտածել, անհանգստանալ, ես ամեն ինչից եմ հոգնել։Հոգնել եմ ինձ շրջապատող միապաղաղ մարդկանցից, հոգնել եմ լսել և խոսել նույն բաներից։
Միևնույն է այս կյանքում մենակ եմ, մարդիկ գալիս են և գնում են, բայց դու մնում ես նույնը, մնում է քո հոգին, որը ոչ բոլորն էին ընդունում։Մենք ապրում ենք, այո և դա պետք է ընդունել։Ես նորից ու նորից լռում եմ, քանի որ հոգնել եմ արտահայտվելուց, խոսելուց, պատասխանելուց։Ես գիտեմ, որ ոչ ոքի հետաքրքիր չեն իմ խնդիրները, նրանք կարծես բեռ լինեն։Եվ ի՞նչ անեմ, դա ոչ ոք չգիտի, նայեմ մարդկանց սպասելով պատասխանին, կամ մտածեմ, որ ոչինիչ չի եղել կամ չի լինելու։Բոլորս ունենք խնդիրներ, որոնց լուծումը ինքներս չունենք։
Ես լուռ քայլում էի, բայց ձմռան սառը քամին ծածկել էր ինձ և հիշեցնում, որ պետք է շարունակել ապրել։Լսում էի ամպերի ձայլնը, քամու շարժը և զգում էի, որ այո նրանք իմ կողքին են։
Բնությունն ինձ հետ էր, իսկ ես բնություն․․․

Նստած եմ

Ես նստած եմ,նստած նայում եմ մարդկանց և կարծես հետևում նրանց, մարդկանց ովքեր շտապում են նշել գալիք ամանորը, մարդկանց ովքեր վայելում են ամեն մի պահը և իհարկե մարդկանց, որոնց դեմքին թախիծ կա։
Արև էր, բայց ցուրտ, ցուրտ էր նաև իմ հոգում,մրսել էր սիրտս և այլևս չէր դիմանում ոչնչին։Գալիս էր անձրև և ես զգում էի ամեն մի կաթիլը, որը անցնում էր իմ մարմնով։Ես նստած էի, այո նստած էի և քարացած, քանի որ շարժվել չէի ուզում, չէի ուզում մտածել,չէի ուզում անել ոչինիչ և հանկարծ իմ դիմաց եկավ փոքրիկ Անահիտը, ով վազվզում էր այնտեղ և երազում, իսկ հիմա ես երազում եմ երազել, բայց ցավոք այլևս չի ստացվում, քանի որ արդեն անցել են այդ օրերը, երբ ես անհոգ էի և միայն վազվզում էի և փորձում լցնել իմ օրը խաղերով։
Երկինքը մուգ էր, անձրևը հանդարտ իսկ ես նորից ու նորից նստած էի,նստած հիշում էի այն բոլոր մարդկանց ովքեր այլևս իմ հետ չեն, այն բոլոր պահերը որոնք արդեն մոռացվել են և ընդհանրապես ես հիշում էի ինձ, հետ էի գալիս իրականություն և հասկանում, որ մեր կյանքը մի քանի վարկյանում անցնում է մեր աչքի դիմաց, իսկ մենք, մենք ուղակի ոչինիչ չենք անում։
Դրական մտածելիս իմ ներսում եղանակը փոխվեց, փոխվեց դեպի լավը և ես վեր կացա և սկսեցի քայլել, քայլեցի իմ մանկությունը անցկացրած վայրերով և կարծես ամեն մի վայրում ինձ սպասում էր Անահիտը, այն աղջիկը, ով վազվում էր, խաղում էր անվերջ, լալիս էր, երազում էր, սիրում էր բոլորին։
Ես տեսա ինձ, տեսա ինձ կողքից, մարդկանց տարբեր հայացքներով։Տեսա իմ կյանքը, որը անցավ իմ կողքով, տեսա այն մարդկանց ովքեր եղել են իմ կողքին և հասկացա, որ ես չեմ կորցրել այդ փոքրիկ աղջկան, այն իմ մեջ է ապրում, սակայն շատ հեռու, բայց միևնույն է ես սիրեցի նրան, սիրեցի ուրիշի հայացքով, քանի որ ես փոխվել եմ, փոխվել է իմ արտաքինը, բայց չի փոխվել իմ հոգին, ես նույնն եմ և կյանքում չեմ կորցնի մյուս Անահիտին,որը մի փոքր հեռվացել է ինձանից։