Տունս փլուզվեց և կորցրի բոլորին

 Տունս փլուզվեց և կորցրի բոլորին:

Արևը գլուխս էր մտել և ցավերս եռում էին, գլուխս տաքացել էր` զգում էի խոտերի բույրը և վերադառնում իրականություն, սակայն գլխումս և արև և լուսին, որ զրուցում էին, նրանք ինչ-որ բան էին քննարկում իմ մեջ սակայն ոչ իմ հետ: Դպրոցից տուն էի վերադառնում, ոտքերս իմը չէին, հոգնել էի, բայց սա ուրիշ զգացողություն  էր ` ոտքերս գնում էին աջ և ձախ, ման էի գալիս մի վայր բռնվելու համար, սիրտս խառնում էր լուսինը և արևը  իրար էին բախվել, նայեցի ներքև, գետինը ճեղքվել էր և իմ սիրտը վախից, շենքերը փլվում էին, գոռոցներ կային, բոլորը վազում էին իսկ ե՞ս, ես կանգնած էի և չէի կարողանում շարժվել: Արևը լքեց ինձ, և ես զգացի այդ մենակությունը և մթությունը իմ կյանքում: 

    Ինչ-որ մեկը ձեռքիցս բռնեց և քաշեց, ես վախից գոռում էի, լաց էի լինում, քանի որ այդ պահին ուրիշ ոչինիչ չէի կարող անել,նայեցի հետև և տեսա մի շարքփլվող շենքեր: Վազում էի, վազում ` այն հույսով, որ կգնամ տուն և կտեսնեմ մայրկիս և հայրիկիս: Շատ ծանոթ վայրում էի, սակայն այդ պահին կարծես քաղաքը պտված լիներ և ամեն ինչ ինձ անծանոթ էր:

   Մեր տունը չկար, այնտեղ որտեղ ծնվել և մեծացել եմ քանդվեց, քանդվեց իմ աչքի դիմաց, սիրտս բաժանվել էր տարբեր բեկորների, որոնք հավաքել չէի ուզում, ման էի գալիս ծնողներիս, գոռում էի, ճչում էի: Մարդիկ լսելով իմ ձայնը ինձ ասեցին, որ նրանք մահացել են, գլուխս աջ և ձախ էի թափահարում, ուժեղ ձայնով լաց լինում, ոտքերս դադարել էին աշխատել և ես վար ընկա, ընկա այդ սառը գետնի վրա, ընկա որպեսզի ուժ գտնեմ և սրտիս բեկորներից հատվածներ գտնեմ, բայց իվիճակի չէի: Այդ օրը անցկացրի մեր փլված տան հատակի վրա, ուտելու ցանկություն չկար

իհարկե շատ մրսում էի, սակայն այդ պահին դա չէր ինձ համար կարևորը, ես սպիտակել էի, ձեռքերս ցրտից չորացել էին,հագուստս ամբողջությամբ փոշու և ցեղի մեջ էր, բայց այդ պահին դա չէր որ ինձ անհանգստացնում էր: Ես անդադար լաց էի լինում և ապրելու ցանկություն չունեի:

I hope I die first

‘Cause I don’t wanna live without you

I don’t wanna ever learn

How to fall asleep without you

Tell me what’s worse

Losing you now or later?


Ես չեմ մահացել, դեռ այդ նույն վայրում նստած եմ և ցանկություն չունեմ վեր կենամ։ Երեկ անձրև եկավ, ես թրջվեցի և մինչև հիմա սաստիկ մրսում եմ, մազերս արդեն չորացել են, բայց սիրտս դեռ ոչ։
Քաղաքում արտերկրից շատ մարդ էր եկել, օգնություն ցուցաբերելու համար։Մի մարդ մոտեցավ և սկսեց նկարել ինձ, դեմքիս ծամածռությամբ ցույց տվեցի, որ ցանկություն չունեմ նկարվելու, ինչ հետաքրքիր բան է կյանքը, միշտ երազել եմ, որ ինձ պատահական նկարեն և ես լինեմ ինչ-որ հոդվածի գլխավոր դեմքը իսկ հիմա չեմ ուզում որ անմահացնեն դեմքիս դաջված սարսափն ու միասյնությունը, տառապանքն ու ահը, այն աղջիկը ով ապրել է լավագույն կյանքով և միշտ սիրել է նկարվել, հիմա չի ուզում որ տպագրվի իր դեմքը արդեն որբուկի դեմքը,միգուցե ուղղակի ես չեմ հավատում, որ ես արդեն որբ եմ,կամ էլ չեմ ուզում հավատալ, սակայն չէի կարող փախնել իրականությունից որբությունը դաջված է դեմքիս վրա,ես այլևս որբ եմ սակայն իմ հոգում ես այն անհոգ և ամեն ինչով հարսուստ աղջիկն եմ, ով չէր ուզի այդ նկարով ցույց տալ ամբողջ աշխարհին այն ինչ ամբողջ հոգով ուզում է թաքցնել։ Գուցե այդ պահին արված նկարը նրան մեծ հաջողություն բերեր, բայց նա մի կողմ դրեց մասնագիտական աշխատանքը և մտավ իմ աշխարհ։ Նա զգույշ մոտեցավ ինձ և ես զգացի թե նա ինչքան վախեցած է,նա  իր օգնությունը առաջարկեց։  

՛՛Երկրաշարժ ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։՛՛


  Էլի անձրև էր, սակայ այս անգամ չէի մրսում։
Նոր քաղաք, նոր մարդիկ, նոր ծնողներ և իհարկե նոր դպրոց, այսօր իմ առաջին օրն է նոր դպրոցում, ես ինտեգրվեցի այս շրջապատ և դրեցի նպատակ, որ պետք է լավ սովորեմ որպեսզի ծնողներս վերևից նայեն և հպարտանան ինձնով, ընկերացա Ֆրանկոյի հետ և ամբողջ կյանքովս շնորհակալ եմ, որ ինձ տվեց այսպիսի հնարավորություն և օգնեց անցնել իմ կյանքի ամենադժվար շրջանը։  

-Ֆաբիանա, եթե դու ինձ չնդունես որպես քո ծնող, ես չեմ նեղանա քանի որ ես միշտ կմնամ քո կյանքի ընկերը,-ասաց Ֆրանկոն

Ես կորցրի ծնողներիս, բայց մինչև հիմա ես զգում եմ նրանց ներկայությունը իմ կյանքում, ցավոք ոչ ֆիզիկապես և ես չէի կարող Ֆրանկոյին ընդունել որպես ծնող դրա համար նա եղավ այն լավագույն կյանքի ընկերը։

The world’s not perfect, but it’s not that bad

If we got each other, and that’s all we have

I will be your best friend, and I’ll hold your hand

You should know I’ll be there for you



Ես արդեն 25 տարեկան եմ, ավարտեցի դպրոցը և համալսարանը, իմ հաջորդ երազանքն է գնալ Հայաստան և այս տարի ես կիրականացնեմ այն:Մոռացա ասեմ, որ բացել եմ  իմ սեփական մանկատունը,որտեղ ես խնամում եմ այն երեխաներին որոնք կորցրել են ծնոնղներին և փորձում եմ այնքան սեր տալ ինչքան ինձ տվեց Ֆրանկոն: Այս տարիների ընթացքում ես շատ բան հասկացա, հասկացա որ պետք է սիրեմ կյանքը և վայելեմ ամեն մի վարկյանը, հասկացա որ պետք է գնահատեմ բոլորի արարքները և օգնեմ մյուսներին և ի վերջո հասա այն հոգևոր բարձրունքին,որ կարող եմ իմ իրավիճակում հայտնված մյուս երեխաներին փոխանցել այդ մայրական սերը, որի կարիքը նրանք շատ ունեն: 

  Լուսինը դեռ ինձ հետ է, բայց ինձ թվում է մի օր արևն էլ մեզ կմիանա: Ես չունեմ ծնոնղեր, սակայն ունեմ կյանքի ընկեր, շատ երեխաների որոնք ինձ սիրում են և վերջապես բոլորի կողմից ես սիրված եմ և հիմա սիրո կարիք չունեմ:

Երազանքների իրագործումը Հայաստանում `

Ես հայաստանում եմ` Երևանում և հենց հիմա կտրում եմ նոր կյանքեր պարգևող ժապավենը, հենց այդ կարմիր ժապավենը: Նաև բացել եմ իմ բարեգործական ֆոնդը, որով շատ մարդիկ ինձ օգնում են իրագործել երեխաների երազանքները, ապահովվում ենք գումարով այն ընտանիքներին, որոնք ունեն դրա կարիքը և իհարկե օգնում եմ հիվանդ երեխաներին:

 Հիմա ես իսկապես ուրախ եմ, որ կարող եմ օգնել երեխաներին և միգուցե ես չունեմ ընտանիք, բայց նրանք դարձել են իմ ընտանիքը և իմ երեխանները:

Սպասարկման ոլորտ

Դասի հղումը 

Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

3.jpg

Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը: Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում: Եթե ավտոմատացման, մեքենայացման, էլեկտրոնացման շնորհիվ նյութական արտադրության բնագավառում աշխատավորների թիվը հարաբերականորեն կրճատվում է, ապա ծառայությունների ոլորտում, ընդհակառակնաճում է: Աշխատուժի հոսքը նյութական արտադրության ոլորտից արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից ուղղվում է դեպի սպասարկման ոլորտ:

Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: 

Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը:Եթե ավտոմատացման, մեքենայացման, էլեկտրոնացման շնորհիվ նյութական արտադրության բնագավառում աշխատավորների թիվը հարաբերականորեն կրճատվում է, ապա ծառայությունների ոլորտում, ընդհակառակն աճում է: Աշխատուժի հոսքը նյութական արտադրության ոլորտից արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից ուղղվում է դեպի սպասարկման ոլորտ: Այս գործընթացն ավելի վաղ է սկսել ու ավելի արագ է ընթացել առավել բարձր զարգացած`հետարդյունաբերական երկրներում:


1.jpg


Նյութական արտադրության ոլորտ՝

2.jpg


Սպասարկման ոլորտ՝

3.jpg

Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: 

Սպասարկման ոլորտի ճյուղերը զարգացման բարձր մակարդակի են հասել զարգացած երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա,ԱՄՆ, Ճապոնիա, Բելգիա և այլն), որտեղ տնտեսապես ակտիվ բնակչության հիմնական մասը զբաղված է ծառայությունների ոլորտում:

Ռոբոտաշինությունը մեքենաշինության նորագույն ճյուղերից է:

10.ռոբոտաշինություն.jpg

Զբոսաշրջությունը զարգացման նոր թափ է ստանում քսանմեկերորդ դարում:

3d-font-b-wallpaper-b-font-custom-mural-non-woven-The-3-d-world-font-b.jpg

Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
վերջերս-ժամանակի

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
հիմա-ժամանակի

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
մոտ-ժամանակի

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
ուր որ-ժամանակի

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

այսօր-ժամանկի մակբայ

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:
դանդաղ-ձևի մակբայ

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:
զույգ-զույգ-ձևի մակբայ

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
կամաց-կամաց-ձևի մակբայ

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:
դժավր-ձևի մակբայ

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:
հոտնկայս-ձևի մակբայ

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:
ժայռից-տեղի մակբայ

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:
գյուղեգյուղ-տեղի մակբայ

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:
դեսուդեն-տեղի մակբայ

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:
տեղ-տեղ-տեղի մակբայ

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:
դռնեդուռ-տեղի մակբայ
տուն-կտուր-տեղի մակբայ

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:
ամբողջովին-ձևի մակբայ

Նա հաճախ է դասից բացակայում:
հաճախ-չափ ու քանակի մակբայ

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:
իսպառ-ձևի մակբայ

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:
գրեթե-չափ ու քանակ

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
ամենևին-ձևի մակբայ

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-քաջաբար օգնեց

աստիճանաբար-աստիճանաբար նվազեց

օրեցօր-օրեցօր հասկանում եմ

խորապես-խորապես հիասթափված եմ

շարունակ-շարունակ ջղայնացել

կուզեկուզ- կուզեկուզ քայլել

հավիտյան-հավիտյան ընկերություն անել

սրտանց-սրտանց սիրել

գյուղեգյուղ-գյուղեգյուղ գնալ

լռելյայն-

բերնեբերան-բերնեբերան ասել

արագ-արագ- վազել,խոսել

վերջնականապես-ավարտել

հոտնկայս-գալ

ներքուստ-զզվել

շատ-շատ սիրել

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար,բարեկամաբար, գիտակցաբար

(ա)պես -նմանապես,բարոյապես, մշտապես

-(ա)վարի -մարդավարի,

-իվ- խստիվ,մեղմիվ,հազիվ

-ովին -գլխովին,հիմնովին,բոլորովին

-որեն -մեղմորեն,արագորեն,մեղմորեն

-ուստ -վերուստ,արտաքուստ,ներքուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Դաս 30․ (25․04-28․04)

Դաս 30.  (25.04-28.04)

Դաս 27.  (25.04 – 29.04)

§39. Մթնոլորտային ճնշում:

§40. Մթնոլորտային ճնշման չափումը: Տորիչելիի փորձ:             

§41. Ծանրաչափ: Անհեղուկ ծանրաչափ:    

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպե՞ս կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:

2.Ի՞նչ է մթնոլորտը:
Երկրագունդը շրջապատող գազային թաղանթը կոչվում է մթնոլորտ։

3.Ի՞նչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը: 
Երկրագնդի մթնոլորտը կազմող գազերի խառնուրդն ընդունված է անվանել օդ։
Օդի բաղադրության մեջ մտնում են ազոտ (78%), թթվածին (21%) և այլ գազեր (1%)։

4.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:

Oդի մոլեկուլներն անընդհատ և անկանոն շարժման մեջ են գտնվում։ Նրանք չեն լքում Երկիրը և հեռանում դեպի տիեզերական տարածություն, քանի որ նրանց արագությունը չի բավարարում Երկրագնդի ձգողության սահմաններից դուրս գալու համար, դրա համար նրանք պետք է շատ մեծ արագություն ունենան՝ 11,2 կմ/վ։ Մոլեկուլների մեծ մասի արագությունն օդում դրանից զգալիորեն փոքր է։

5.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:

6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա:

7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

8.Ինչու է ջուրը խողովակում  բարձրանում  մխոցի հետևից:

9.Բացատրել Տորիչելիի փորձը:

Փորձը կատարեց Գալիլեյի աշակերտ Վ. Վիվիանին։ Դրա համար նա օգտագործեց մոտավորապես մեկ մետր երկարություն ունեցող, մի ծայրը զոդված, թափանցիկ ապակյա խողովակ։ Խողովակը լցնելով սնդիկով և բաց ծայրը մատով փակելով Վիվիանին այն շրջեց ու իջեցվում սնդիկով լցրած լայն գավաթի մեջ։ Երբ նա մատը ետ քաշեց և խողովակի ծայրը բացեց, սնդիկի մի մասը խողովակից թափվեց, և վերին մասում առաջացավ  անօդ տարածություն՝ «տորիչելյան դատարկություն»։

p-04f-2.gif
hello_html_m2ce37825.jpg
baro1.gif

Պարզվեց, որ խողովակում գտնվող սնդիկի սյան բարձրությունը մոտավորապես հավասար էր 760 միլիմետրի՝ հաշված գավաթում գտնվող սնդիկի մակարդակից։

Այսինքն, ρմթն.=ρսնդ.

Եթե այդ երկու ճնշումները հավասար չլինեին, սնդիկը հավասարակշռության մեջ չէր լինի. սնդիկմթն.դեպքում սնդիկն ապակե խողովակից կթափվեր գավաթի մեջ, իսկ սնդիկմթն.  դեպքում սնդիկը խողովակով վեր կբարձրանար։

Այսինքն, կարելի է մթնոլորտային ճնշումը չափել սնդիկի սյան համապատասխան բարձրությամբ:

10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:

11. Ի՞նչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:

Ավելի հաճախ օգտագործում են անհեղուկ ծանրաչափեր (բարոմետր-աներոիդ), որի հիմնական մասը մետաղե առաձգական տուփիկն է, որից հանված է օդը (տե՛ս նկարը), նրա կափարիչը պահվում է զսպանակով, որին ամրացված է սլաքը: Մթնոլորտային ճնշման հետևանքով փոփոխության հետևանքով տուփիկը սեղմվում է, սլաքը շարժվում և ցույց տալիս համապատասխան փոփոխությունը:

скачанные файлы (14).jpg
images (54).jpg
images (60) - Copy.jpg


Տեսանյութեր և ուրիշ նյութեր՝

Ի՞նչ է մթնոլորտը՝     https://sovorir.am/site/lesson/id/555

Ճնշաչափեր

Կրկնողական խնդիրներ՝ տնային և դասարանական աշխատանք

1.Հավասարասրուն եռանկյան հիմքը 2 անգամ փոքր է սրունքից, իսկ պարագիծը 50 սմ է։Գտեք եռանկյան կողմերը։

Պատ՝ 20 և 10։

2.Հավասարասրուն եռանկյան պարագիծը հավասար է 1մ-ի, իսկ սրունքը՝ 0,3 մ-ի։Գտեք հիմքի երկարությունը։

3.BC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան պարագիծը 40 սմ է, իսկ BCD հավասարակողմ եռանկյան պարագիծը 45 սմ։ Գտեք AB-ն և BC-ն։

Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:
40։3=13
45;3=15
AB=12
BC-15

4.Ապացուցեք, որ հավասարասրուն եռանկյան կողմերի միջնակետերը դարձյալ հավասարասրուն եռանկյան գագաթներ են։

Թեորեմ;Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ:  
Ըստ, թեորեմի հավասարասրուն եռանկյան կողմերի միջնակետերը իրար հավասար են։

Տնային աշխատանք․

1.Գծեք հավասարասրուն եռանկյուն այնպես, որ հիմքի դիմացի անկյունը լինի․ա)սուր, բ)ուղիղ, գ)բութ։

սրունք և հիմք

2.Հավասարասրուն եռանկյան պարագիծը հավասար է 1մ-ի, իսկ հիմքը՝ 0,4 մ-ի: Գտեք սրունքի երկարությունը։


պատ՝
Սրունք-0,3մ

3.Ապացուցեք,որ հավասարասրուն եռանկյան սրունքներին տարված միջնագծերը հավասար են։


Թեորեմ; Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

Թիթեռների մասին լեգենդներ՝ տեսանյութ

Թիթեռնիկները աշխարհի ամենագեղեցիկ արարածներից են: Նրանցով բոլորն են հիանում և նրանց մասին զարմանալի լեգենդներ են պատմում: Եվ հենց թիթեռնիկների կարճատև կյանքն էլ ասես փոքրիկ լեգենդ լինի: Թիթեռնիկներ կան գրեթե ամենուր, բոլոր մայրցամաքներում, միակ վայրը, որտեղ թիթեռնիկներ չեն հայտնաբերվել, Անտարկտիդան է: Նրանք անգամ ջրի տակ են կարողանում ապրել:

Թիթեռնիկները ծնվում են ընդամենը մի քանի օր ապրելու համար, բայց կյանք են տալիս նոր թիթեռնիկների: Միայն մի թիթեռնիկ՝ Միապետը, ապրում է մինչև վեց ամիս: Իսկ նրանցից ամենամեծի՝ Attacus altas անունով թիթեռնիկի թևերի բացվածքը ավելին է, քան 30 սմ-ը, և հաճախ նրան շփոթում են թռչունի հետ: Մի ուրիշ «ամենա» էլ բրազիլական թիթեռնիկ Կալլիգոն է: Նա ամենահնարամիտն է ու պաշտպանվում է իրեն հետապնդող թռչուններից՝ շրջվելով ու բաց անելով իր թևերը: Թռչունները սարսափած շտապում են փախչել, որովհետև Կալլիգոյի թևերի բացվածքի վրա տեսնում են իրենց ոխերիմ թշնամու՝ բուի պատկերը՝ մեծ աչքերով ու սուր կտուցով: Իսկ գիտե՞ք, որ թիթեռնիկները նաև զարմանալի արագություն կարող են զարգացնել՝ 60 կմ/ժ: Նրանք նաև մեծ ախորժակ ունեն, կարող են իրենց քաշից երկու անգամ ավելի շաքարաջուր խմել:

թիթեռների մասին

Թիթեռնիկներով զարմանալ մենք անվերջ կարող ենք, այնպես, ինչպես մեր նախնիները: Նրանք զանազան առասպելներ են կապել թիթեռնիկների հետ ու հեքիաթներ հորինել թիթեռների մասին: Այդպիսի առասպելական ծագում ունեն անգամ նրանց անվանումները տարբեր լեզուներով: Օրինակ՝ ռուսերեն «бабочка» բառը առաջացել է «баба» բառից, որովհետև հին սլավոնական ժողովուրդները վստահ էին, որ կախարդուհիները մահվանից հետո վերափոխվում են թիթեռնիկների, և թիթեռնիկներին էլ կոչել են նրանց անվան փաղաքշական տարբերակով:

Անգլերենում էլ թիթեռնիկներին «butterfly» են անվանում՝ ճանճ- «fly» և կարագ- «butter» բառերից: Միջնադարում հավատում էին, որ թիթեռնիկերը սիրում են թռչել կարագ պատրաստող խնոցիների շուրջ, որպեսզի գիշերը կարագ գողանան: Մեկ ավելի հավաստի տարբերակ էլ այն է, որ թիթեռնիկների անվանումն անգլերենում ի սկզբանե եղել է «flutter-by» (նշանակում է ՝ թրթռացող, դողացող, ճախրող) և Օքսֆորդի համալսարանի գիտնական Սպուները, ով շատ ցրված էր ու բառերը «թարս ու շիտակ» ասելու սովորություն ուներ, այնքան է իր դասախոսությունների ու ելույթների ժամանակ շփոթել ու թիթեռնիկներին անվանել «butterfly», որ բոլորն արդեն սովորել են այս տարբերակին:

Բոլոր ազգերը թիթեռնիկներին ասոցացրել են գեղեցկության, գարնան ու հավերժության հետ: Հին հույները աստվածուհի Փսիխեային պատկերում էին թիթեռնիկների թևերով աղջկա  տեսքով: Եվ թիթեռնիկների անվանումների մեջ էլ շատ հաճախ են հանդիպում հին հունական աստվածների անուններ, որովհետև Կարլ Լինեյը, առաջին գիտնականը, որ լրջորեն զբաղվեց կենդանաբանությամբ, առանձնահատուկ սիրով էր վերաբերվում թիթեռնիկներին ու վստահ էր, որ նրանք այնքան գեղեցիկ ու հիասքանչ են, որքան հին հունական աստվածներն ու հերոսները: Ասիական երկրներում թիթեռնիկ տանը տեսնելը հաջողություն է խորհրդանշում: Իսկ Հնդկաստանում թիթեռնիկը սիրո խորհրդանիշ է: Ացտեկները վստահ էին, որ եթե թիթեռնիկ բռնես ու բաց թողնես, նա անպայման կիրականացնի քո երազանքը: Դե իսկ սկանդինավյան ժողովուրդները երևի թե նվիրել են աշխարհին ամենահեքիաթային արարածներին՝ էլֆերին՝ փոքրիկ մարդուկներին՝ թիթեռնիկների թևերով:

Տնային և դասարանական աշխատանքներ՝

406․

8 արշին-30ռուբլի
15արշին-x ռուբլի
8/15=30/x
x=15.30:8

x=56,25

407.

80կմ/ժ-720կմ
60կմ/ժ-xկմ
80\60=720/x
x=60 x 720 : 80
x=540

408.
ա) 60կմ/ժ-8ժամում
80կմ/ժ-x
60/80=8/x
x=80×8:60
x=10,6…

բ)
4հ․-10օրում
5հ․-xօրում
4/5=10/x
x=5×10/4
x=12,5


410.
ա․
60կմ/ժ-40վ
xկմ/ժ-30վ
60/x=40/30
x=60. 30:40
x=45կմ/ժ

բ․
60կմ/ժ-1ր
50կմ/ժ-xր
60/50=1/x
x=50.1:60
x=0,8 ր․

Խնդիրներ՝

1. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․

ա)Կոնֆետի համար վճարել են 3 անգամ ավելի կամ 600 դրամով ավելի,քան թխվածքի համար։Որքա՞ն են վճարել թխվածքի համար։
x+600=3x
3x-x=2x
2x=600
x=500:2=300
x=300
300+600=900

բ)Հայրը 8 անգամ մեծ է աղջկանից,իսկ աղջիկը 28 տարով փոքր է հորից։Քանի՞ տարեկան է հայրը։
8x=x+28
8x-x=28
7x=28:7=4
4×8=32

գ)Քանի՞ հավ ու քանի՞ ոչխար կար տնտեսությունում,եթե հայտնի է,որ բոլոր հավերն ու ոչխարները միասին ունեին 19 գլուխ և 46 ոտք։
19×2 = 38
46-38 = 8
8:2 = 4 ոչխար
19-4 = 15 հավ

2. Լուծեք հավասարումները․

ա) 8(x+3)=48

բ) 3(y-5)+8=17

գ) 3(2x-1)+6(3x-4)=83+5(x-3)

Տնային աշխատանք․

1. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․

ա)Տետրերի համար վճարել են 4 անգամ ավելի, կամ 720 դրամով ավելի, քան քանոնների համար։Որքա՞ն են վճարել քանոնների համար։

բ)Մայրը 6 անգամ մեծ է որդուց, իսկ որդին 25 տարով փոքր է մորից։Քանի՞ տարեկան է մայրը։

գ)Քանի՞ հավ ու քանի՞ ոչխար կար տնտեսությունում,եթե հայտնի է,որ բոլոր հավերն ու ոչխարները միասին ունեին 30 գլուխ և 74 ոտք։

2. Լուծեք հավասարումները․

ա) 5(x-1)=30

բ) 5(x-2)-9=11

գ) 4(x+2)+9(3x-4)=30+7(2x-1)

Վահան Թոթովենց. Մարանը


Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:


ֆես-հատյալ կոնի ձևով փնջավոր գլխարկ
էֆենդի-պարոն
աղեկ-լավ,շատ

2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

— Սիրեմ քըզի․․․
-Սիրում եմ քեզ

— Ակոբը գնաց սիրելիին քով։
Հակոբը գնաց սիրելիի մոտ

— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։
-Գիտեմ,ամպի վրա է թռնում

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։
-Մարան, այսօր շատ ես կերե՞լ-հարցնում էր Հակոբը

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։
-Հաջի Էֆենդին է անում, որ տունը տուն է-

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։
-Շուտով տուն պետք է գնաք-ասում էր Հակոբը


— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։
-Հն, չե՞ս ուզում, կուզես շատ մնանք


— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։
-Նորից խաղ է սա քո համար, հա՞, Մարան-հարցնում էր Հակոբը։



3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։


4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Իմ սիրելի կենդանին դա շունն է, իրականում ես այդքան էլ կենդանասեր մարդ չեմ, սակայն շուն փոքրուց եմ սիրել։Ես չեմ ունեցել կենդանի, սակայն միշտ ուզեցել եմ շուն ունենալ, հուսով եմ ապագայում երազանքս կկատարվի։

5. Ընդգծիր համեմատությունները:

Տեքստում ընդգծված են։


Գործնական աշխատանք, 21.04

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:


ցնծուն-թախծոտ
հարազատ-օտար
քնքուշ-կոպիտ
միամիտ-խորամանկ
անարի-աներկյուղ
վճիտ-պղտոր
անձիրք-շնորհալի

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Մեծանուն, ահռելի, չար, ինքնահավան, ուժեղ, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

մեծանուն-անվանի,նշանավոր
ահռելի-հսկա,վիթխարի
մեծամիտ-ինքնահավան,գոռոզ
չար-անողոք,անգութ
զորեղ-ուժեղ-հուժկու

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.

ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ: