Ավելի մեծ քայլեր սայլակով

Ավելի մեծ քայլեր սայլակով

Պատերազմ որը սկսվեց պատահական և շարունակվեց 44օր, դա իմ կյանքի ամենաերկար 44 օրն էր:Հայրս նույնպես մասնակցում էր այդ պատերազմին և ինձ համար շատ դժվար էր 44օր շարունակ չլսել իր ձայնը, սակայն ականջներումս հնչում էր իր ձայնը ասելով. 

-Մադլենա,  դու ինձ պետք ես: 

Այդ քառասուն չորս օրը ես ապրեցի, մտածելով, որ հայրս կգա, կգա և կգրկի ինձ:Կամ թեկուզ ուղղակի ես նրան մեկ վարկյանով կտեսնեմ,:Մայրս տխուր էր, ամբողջ օրը նստում էինք և մտածում  թե ինչ կարելի է անել, հորս օգնելու համար:Սակայն մի քանի օր հետո լուրերով լսեցի հորս անունը, աչքերիս և ականջներիս չէի հավատում, կամ էլ ուղղակի չէի ուզում հավատալ:Հայրս մահացավ, դա իմ կյանքի երկրորդ վատ լուրն էր, ինչու՞ երկրորդ, քանի որ ես նաև հաշմանդամ եմ և ունեմ  այլ ուրիշ խնդիրներ:Կյանքս պտտվեց, այո փոխվեց 180  աստիճանով, մայրս ամբողջ օրը լալիս էր իսկ ե՞ս , ես նստած էի իմ սենյակում և մտածում էի ինչ կարելի է անել:Դա իմ կյանքի ամենավատ օրերն էին, երբ տեսնում էի մորս միայն սև հագուստով, իսկ աչքերին միշտ արցունք կար, իսկ երբ ասում էի -Ինչու՞ ես լաց լինում, կարելի է մի փոքր դադարել.-նա պատասխանում էր
-Մադլենա, ես չեմ կարող ապրել այսքան բանից հետո, կյանքը կորցրել  է նշանակությունը`այլևս գույներ չունի:

Ոչ, ոք չէր կարող ապրել և բոլորը մոռանում էին իսկ միգուցե՞ Մադլենան էլ կարող է տխուր լինել:Բոլորը գիտեին, որ ես ուժեղ եմ և պետք է հաղթահարեմ ամեն ինչ:Խոսքերով հեշտ էր այդ ամենը նկարագրել, բայց այդ ամենը այդքան էլ այդպես չէր, ինձ համար նույնպես կյանքը գույներ չուներ, սակայն ծնվածս օրվանից էր այդպես:Եկեք վերադառնանք իրականություն կամ էլ կարելի է ասել, իրականություն իմ աչքերով:

                                                       * * *

Դպրոց, բնականաբար ես էլ էի հաճախում դպրոց, սակայն այնտեղ ինձ երբեք լավ չէին վերաբրվում, արդեն սովորել էի իմ կյանքին, կարծես թե դա սովորական երևույթ լիներ, բայց իհարկե նեղվում էի, այդպիսի վերաբերմունքից:

  Մի անգամ մտա դասարան, ինչ-որ արտասովոր բան չէր պատահել, սակայն զգացի, որ մարմինովս ջուր էհոսում, հասկացա որ սա հերթական կատակն էր: Իմ կյանքը այսպիսինն էր սակայն կյանքում մայրս չի հետաքրքրվել իմ առօրյայով կամ ընդհանրապես ինձնով:

 Առավոտյան արթնանում եմ մորս լացի կամ գոռոցների ձայնից, այո մայրս հոգեբանական խնդիրներ ունեցավ հորս մահից հետո:Գիշերը կարող էր ինձ արթնացներ և ինչ-որ անհեթեթ բան խնդրեր, կամ կարող էր առավոտյան ինչ-որ բաներ հորինել և ջղայնանալ իմ վրա, բայց ես այն կողմ էի դնում իմ հանդեպ վերաբերմունքը և չափազանց շատ էի սիրում նրան, քանի որ միայն նա էր մնացել իմ կողքին և նա իմ մայրն էր:

  Պարկած էի, փորձում էի քնել սակայն այս վերջի ժամանակներում դժվար էր դա ստացվում ինձ մոտ, մեկ էլ մտածեցի մորս մասին,մտածեցի թե ինչ-ով կարելի օգնել նրան և հասկացա, որ պետք է նրան հոգեբանի մոտ տանել, սակայն մենք գումար չունեինք, հայրս մահացավ իսկ մայրս դադարել էր ամեն ինչ անել, օրվա մեջ անգամ չէինք սնվում,հնարավոր է պահված գումարով մի հաց առնեինք գոյատեվելու համար: Ես երազում էի, որ մայրս դուրս գա դեպրեսիայի միջից շատ կուզեի որ հայրս էլ մեր կողքին լիներ, սակայն դա անհնար բան է, կուզեի որ  մենք ապրեինք շատ լավ, սակայն մի փոքր մտածելուց հետո ես հասկացա, որ այդ երազանքը արդեն նպատակ է դարձել ինձ համար և ես ի՞նչ արեցի, ես սկսեցի աշխատանք փնտրել, ամբողջ ինտերնետով փտրում էի աշխատանք, որը հաշմանդամը ` այսինքն ես կարող էի անել : Որոշեցի գովազդ անել, դա իմ մոտ լավ էր ստացվում և ես կարող էի դա անել տան պայմաններում, սակայն էլի խնդիր կար մենք չունեինք համակարգիչ,բայց ես շուտ լուծեցի այդ խնդիրը և որոշեցի դպրոցում ինֆորմատիկայի դասարանում անել մի քանի գործ իսկ հետո իմ գումարով մի համակարգիչ գնել:Առանց մտածելու և ոչ ոքին ասելու քցեցի հայտարարություն գովազդներ մոնտաժելու և ընդհանրապես սարքելու համար և չեք պատկերացնի, բայց հաջորդ  օրը ես ունեի հաճախորդ և ես ի՞նչ արեցի, ես ամեն օր մեկ ժամով թույլատվություն էի վերցնում և գնում դասարան աշխատելու և մի քանի օր հետո իմ աշխատանքը պատրաստ էր, ուղղարկելով հաճախորդին, հաճախորդը չափազանց գոհ էր, ինձ տվեց գումարը և ես իմ կյանքի առաջին աշխատավարձով կարողացա գնել ինձ իմ սեփական համակարգիչը: 

 Եվ այդպես ես ստանում էի շատ պատվերներ և ոչ-ոք չգիտեր, որ ես եմ տեղադրել այդ հայտարարությունը կամ որ ես աշխատում եմ:

                                                  ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՆՑ

Սկսեցի հասկանալ, որ կապ չունի որ իմ հետ շատ բաներ են եղել, ես պետք է ուժեղ լինեմ և շարունակեմ ապրել, քանի որ իմ հայրը չէր ուզի ինձ տեսնել տխուր:

 Ամեն օր տուն բերում էի ուտելիք, մորս սիտիպում էի, որպեսզի ուտի քանի որ դա իր առողջությունն է և նա պետք է հետևի դրան:Ապա սկսեցի փնտրել ամենալավ հոգեբանին և գտա, մայրիկս սիրով սկսեց հաճախել այդտեղ և փոփոխությունը չափազանց մեծ էր: Իմ կյանքը սկսեց լավանալ, սակայն դպրոցում իմ կյանքը նույնն էր:

 Մի անգամ դասարան ներս մտա և երեխաները սկսեցին ծիծաղելով ասել.

-Մադլենա, այսօր է՞լ ես  քո ոտքերը մոռացել տանը

-Իսկ հայրիկդ ու՞ր է, փախե՞լ է քեզանից-քմծիծաղոց ասացին նրանք

Եվ այդ պահին իմ համբերությունը սպառվեց բարձր և նյարդայնացաց ձայնով  ասեցի.

-Այն հայրը ում մասին դուք այդ կերպ էք խոսում, ձեր համար է զոհվել է , իր կյանքը տվել է, որ դու հիմա իմ վրա ծիծաղե՞ք:Ես ուղղակի չգիետի, որ մարդիկ կարող են այսքան ստոր լիեն, ես ձեր մեջ տեսնում եմ չարությունը, այո դա այնքան շատ է երևում, որ նույնիսկ դեմքերիդ նայելիս հասկանում եմ ինչ կեղծ էք դուք:Եթե դուք չեք հավատում, որ ես շատ բաների կհասնեմ դա ձեր կարծիքն է իսկ ես կապացուցեմ դրա հակառակը կհանդիպենք մի քանի տարի հետոյի Մադլենայի հետ:Այսքանը քանի որ ցանկություն անգամ չունեմ ձեր հետ  երկար խոսելու:Մյուս անգամ չհամարձակվեք նման կերպ խոսել ինձ հետ:

   Եվ  այդ օրվանից հետո ոչ մեկ չէր համարձակվում նման կերպ արտահայտել իր մտքերը, քանի որ նրանք հասկացան, որ  ես փոխվել եմ ու  չեմ հանդուրժի այն ինչ կատարվում էր ինձ հետ:

Մի քանի տարի անց

Այս փորձությունները որոնց միջով ես անցա, օգնեցին ինձ նայել կյանքին վերևից և բոլոր կողմերով, հասկացա, որ ինչ էլ լինի պետք է նայել միայն և միայն առաջ:Հասկացա որ ես  իմ  սայլակով ավելի մեծ քայլեր եմ անում, քան նրանք իրենց ոտքերով: Սկսեցի ուշադրություն չդարձնել կողքինի կարծիքին, ապրեցի ինձ համար, հասա իմ նպատակներին:Ապացուցեցի որ այն աղջիկը ով կորցրեց հորը և սայլակի վրա է կարող է լինել բոլորից բարձր և ավելի շատ բանի հասնել, քան այդ ամենը ունեցող մարդիկ:Ամփոփելով իմ կյանքը ուզում եմ հայտարարել, որ ես հասկացա կյանքի իմաստը:

                                                           …

Մայրս շատ լավ է, հոգեբանի և ուրիշ կուրսերի օգնությամբ  նա  լավացավ  և սկսեց ապրել,ուղղակի ապրել, որը նա այն ժամանակ չէր անում:Իսկ ե՞ս, ես շարունակեցի իմ աշխատանքը և հիմա ես  հասել եմ իմ բոլոր նպատակներին  ու աշխարհում ամենահարուստ և հաջողակ  մարդկանց ցանքի մեջ եմ մտնում, ես հավատացի ինքս ինձ և հասա այն ամեն ինչին, որոնք սկզբում երազանքներ էին թվում:

Հեղինակ;Անահիտ Տիգրանյան

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Ղազարոս Աղայան

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[2] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Առաջադրանք:

Ինքնուրույն վերլուծիր ստեղծագործությունը:

Текст 1 — Что всего дороже на свете?

Текст Левона Гамбуряна

Урок составила Моника Товмасян

Трудно сказать, что всего дороже на свете. У каждого человека свое понимание, свой подход к этому вопросу. Для кого-то дороже всего Родина, для другого – семья. Кто-то не может жить без друзей, а кто-то без своей собаки. Есть люди, для которых деньги – это все, а есть такие, кому личная свобода дороже всего на свете.

Самое дорогое, что есть у меня — это моя семья, здоровая, крепкая семья. Моя семья небольшая, но очень дружная: мама, папа, бабушка и я. Каждый из членов семьи заботится друг о друге, и, особенно, обо мне, и всегда придёт на помощь в трудную минуту, потому что в семье, по крайней мере, в моей, любовь друг к другу и поддержка, не смотря ни на что, всегда превыше всего. Правда, поддерживают пока меня, а не я их, но я люблю их всех очень сильно. Люблю приходить после уроков домой, и, открывая дверь, слышать их громкие голоса, а моя семья всегда очень громкая. Люблю, когда пахнет чем – то вкусненьким: значит мама готовит нам очередной шедевр. Ненавижу расстраивать свою семью, обожаю путешествовать с ними и собирать в памяти воспомонания.

Когда началась пандемия и все мои друзья сходили с ума, я наслаждался каждой минутой, каждой игрой в лото по вечерам, каждым рассказом бабушки о своей молодости, особенно, когда ее глаза при этом наполнялись радостью и теплом. Вот оно – счастье! Это мои мама, папа и бабушка! Нет ничего в жизни важнее и роднее, чем моя семья!

Я прочитал где-то о том, что семья – это ковчег спасения, и я с этим согласен. Ковчег спасения, где можно укрыться от всех проблем и найти поддержку и любовь. И я очень дорожу своим ковчегом!

Вопросы для обсуждения после прочтения текста։

  1. А что для вас всего дороже на свете?
  2. Как вы считаете, кто такие “дорогие” люди?
  3. Есть ли для вас что-то дороже семьи?
  4. Каким образом что-то становится важным и дорогим для нас?

Прокомментируйте данные высказывания։

  • На свете должен быть кто-то, кому от тебя нужно лишь одно: чтобы ты был жив и чтобы у тебя все было хорошо.

    Да, я согласна с этим.
  • Труды во имя близких не следует и почитать за труд.
  • Нет в этом мире радости сильней, чем лицезренье близких и друзей.
  • Не нужно, чтобы тебя любил весь мир. Достаточно нескольких близких людей.
    Да, я согласна с этим.

Задания для выполнения։

1․ Подберите слова-синонимы к следующим словам:

Важный-горделивый, величавый, внушительный 

уютный-комфортный, благоустроенный,

родной-близкий ,

хороший-добрый, доброкачественный, добросовестный, годный, пригодный, благообразный, благоустроенный, безупречный, удовлетворительный, достохвальный, похвальный, прекрасный, путный, славный, утешительный.,

радостный-жизнерадостный, счастливый, игривый, беззаботный, праздничный, неунывающий, развеселый, благодушный,

2. Составтье словосочитания с данными словами:

Добрая, удачное, сестра, жадный, внимательный, природа, дружелюбные, семья

Добрый человек
хорошее- животное
счастливый ребенок
сестра – лучшая сестра
жадный-жадный король
заботливые – заботливые родители,
характер – плохой характер
дружелюбная – дружелюбная девушка
семейно-семейные отношения


3. Поставьте данные слова во множественное число։

друг-друзя

человек-люди

цель-цели

народ-народы

сон-сыновья

враг-враги

игра-игры

цветок-цветки

————————————————————————————————————————

ՁԿՆԵՐ՝

Ինչպես արդեն գիտեք, ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝

1. Կռճիկային ձկների դաս

2. Ոսկրային ձկների դաս

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

62.jpg

Ձկների հարմարումը ջրային կենսամիջավայրում ընթացել է հովանավորող գունավորման միջոցով:

Հովանավորող գունավորման դրսևորումներ են.

I. Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում:

II. Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:

Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:

Ձկների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

60.jpg

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:

I. Կռճիկային ձկների դաս

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ

Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:

Ներկայացուցիչներն են՝ 

64.jpg

Սպիտակ շնաձուկ

Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ 12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:

68.jpg

Կատվաձկների կարգ

Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:

Ներկայացուցիչներն են՝

73.jpg

Էլեկտրական կատվաձուկ

74.jpg

II. Ոսկրային ձկների դաս

Ոսկրային ձկների կառուցվածքային առանձնահատկություններին դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, ուստի կդիտարկենք միայն նրանց բազմազանությունը:

Թառափանմանների կարգ

Այս կարգը պատկանում է կռճիկաոսկրայինների ենթադասին: Թառափանմանները քորդա ունեն ոչ միայն սաղմնային ու թրթուրային զարգացման շրջանում, այլև հասուն վիճակում, իսկ կմախքը ոսկրակռճիկային է: Մարմինն իլիկաձև է՝ պատված 3−5 շարք խոշոր ոսկրավահանիկներով: Դրանք ցրված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Նրանք ծովային բնակիչներ են, սակայն ձվադրում են գետերում:

Թառափանմանները արժեքավոր ձկներ են, արդյունահանվում են մսի և սև խավիարի համար:

Ներկայացուցիչներն են՝

82-w1375.jpg

Սաղմոնանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին:

Ներկայացուցիչներն են.

Սևանի իշխանը, որը բնակվել և ձվադրել է ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը թափվող գետերում: Իշխանի արծաթափայլ թեփուկածածկի վրա կան բազմաթիվ սև, երբեմն կարմիր խալեր: Մարմնի մեջքի մասում ունի ճարպալողակ, որը բնորոշ է տվյալ կարգին: Այն հայտնի է իր համեղ, վարդագույն, ճարպերով հարուստ մսով: Սևանա լճի իջեցումը վտանգել է Սևանի իշխանի գոյությունը:

Կարմրախայտը, որը տարածված է Հայաստանի բոլոր գետերում, մարմնի վրա ունի ցրված բազմաթիվ կարմիր ու սև բծեր: Կարմրախայտը գեղեցիկ ու վառ գունավորում է ստանում հատկապես ձվադրման շրջանում:

Սիգը, որի հայրենիքը Լադոգա և Չուդ լճերն են, Հայաստան է բերվել 1920-ականներին: Այն կողքերից ավելի սեղմված է, արծաթափայլ և առանց պուտերի: Գլուխը փոքր է, իսկ դունչը սուր:

87.jpg

Ծածանանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Ծածանանմանների ներկայացուցիչներն են.

Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ: 

Ծածանը, որը Հայաստանի ջրամբարների ամենաարագ աճող ձկներից է, ունի սննդային նշանակություն: Այն ինտենսիվ բազմանում է և արագ աճում:

Տառեխանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Տառեխանմանների ներկայացուցիչներն են.

Շպռոտը և սարդինան, որոնք ծովերի բնակիչներ են, ունեն փոքր չափեր, բայց արժեքավոր սննդատեսակ են և արդյունաբերական կարևորություն են ներկայացնում:

93.jpg

Վրձնալողակ ձկների ենթադաս

Ներկայացուցիչն է լաթիմերիան, որը մինչև 180 սմ երկարությամբ ու 95 կգ քաշով խոշոր ձուկ է: Ենթադրվում էր, որ անհետացել են 100 մլն տարի առաջ, սակայն 1938 թ. բռնվել է Հնդկական օվկիանոսում:

Ենթադրվում է, որ վրձնալողակ ձկներից կարող են առաջացած լինել երկկենցաղները:

Երկշունչ ձկների ենթադաս

Ներկայացուցիչներն են աֆրիկական թեփուկավորը և ավստրալական եղջերատամը: Այս ձկներն ունեն լողափամփուշտից զարգացած փոքեր, որոնցով կարող են շնչել մթնոլորտային թթվածինը: 1 մ երկարությամբ ավստրալական եղջերատամը անցնում է թոքային շնչառության, երբ չոր եղանակին ցամաքում են գետերը: Աֆրիկական եղջերատամը ջրամբարների չորացման ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և շնչելով օդի թթվածինը՝ քնում է: 

99.jpg

ՁԿՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ՝

Ձկների արտաքին կառուցվածքը

Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Քորդավորների տիպում և ողնաշարավորների ենթատիպում ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն 20 հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ: Գրեթե 400 մլն տարի առաջ հնադարյան, զրահապատ, քորդան չկորցրած հսկա ձկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային օվկիանոսում: Նրանց ժամանակակից ժառանգներն են թառափանմանները:  Ձկները բնակվում են ջրում մինչ օրս՝ փափկամարմինների, հոդվածոտանիների և ջրաբնակ կաթնասունների հետ: Ձկները ծագել են քորդավորների տիպի մյուս՝ անգանգների ենթատիպի հնագույն ներկայացուցիչներից:  1.jpg  Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Պատմական զարգացման երկարատև ընթացքում ձկները հարմարվել են ջրային բոլոր պայմաններին՝ խորություն, աղայնություն, ջերմաստիճան, ճնշում, լուսաթափանցելիություն և այլն: Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով էլ պայմանավորված է ձկների մարմնի ձևի ու գունավորման, կենսակերպի ու վարքի բազմազանությունը: 2.jpg 
Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝ 
1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները
2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները: 3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
 Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում: Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝  1-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ – պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:2-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ – օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում: Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ. Մեջքային լողակ – օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը: Պոչային լողակ – հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ: Ենթապոչային լողակ – մարմնին հաղորդում է կայուն դիրք: 6.jpg IՄաշկ  Ձկների բազմերանգ և խայտաբղետ մաշկը, որը պատում է մարմինը արտաքինից. ծածկված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա: Այդպիսի կղմինդրային շարվածքը պաշտպանում է մարմինը և միաժամանակ չի խանգարում շարժմանը: Թեփուկները արտաքինից պատված են լորձային գեղձերի արտադրանքով: Լորձը փոքրացնում է ջրի հետ շփումը, մեծացնում սահունությունը, պաշտպանում մաշկը: Ոսկրաթեփուկները աճում են ձկան հետ զուգահեռ և ունեն աճի տարեկան օղակներ, որոնք որոշում են ձկան տարիքը: 9.jpg Ի տարբերություն հոդվածոտանիների, որոնք ունեն արտաքին կմախք՝ խիտինային զրահ, ողնաշարավորներն ունեն ներքին ոսկրային կմախք: Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի 2 կարևորագույն բաղադրիչ՝ IIԳանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին: IIIՈղնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:
 Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:  Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով:  Իրանային բաժնում ողնաշարի ողերին միանում են նաև կողերը կամ փշերը, որոնք պաշտպանում են ներքին օրգանները:
Ողնաշարավորների ողնաշարը պաշտպանում է նյարդային համակարգը, հանդիսանում է ներքին հենարան և ապահովում է օրգանիզմի տեղաշարժը:
IV. Գոտիներ. Կազմված է ուսագոտուց ու կոնքագոտուց, որոնք հենարան են զույգ լողակների համար: 
29.jpg Ձկան մարմնի երկարությամբ ողնաշարի երկու կողմերում ձգվում են մկանային հաստ ժապավեններ, որոնք մարդը համտեսում է որպես սննդամթերք: Առանձնապես լավ զարգացած են իրանի և պոչի մկանները, որոնք կազմված են լայնակի հատվածներից: Մկանների կծկումից ձուկը կատարում է միօրինակ, օձագալար շարժումներ: 16.jpg

Կրկնողական աշխատանքներ՝

1) Ըստ գծագրի տվյալների գտնել B անկյունը․

Սրանք զուգահեռ ուղիներ են՝ ըստ թեորմեի B=70

2) Տրված է <1 = 50o ,<2=48o, <3=130o ։Երեք ուղիղներից որո՞նք են զուգահեռ։

պատ՝ 1 և 2-ը իրար զուգահեռ են։

3) Ըստ գծագրի տվյալների գտնել a անկյունը․

180-65=115

4) Տրված է <1 + <4 = 86o ։ Գտնել <1, <2, <3, <4-ը։

Մյուս բոլորը՝ 43 են։

5) <3-ը երկու անգամ մեծ է <1 -ից : Գտնել <2-ը և <4-ը։

6) Ըստ գծագրի տվյալների ապացուցել,որ aIIb: