Գործնական աշխատանք 03․04 և գրքից աշխտանքներ

236. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Հասկանալ տվեց-հասկացրեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց-հեռացրեց այդ կողմերից:Իմանալ տվեց-իմացրեց, որ շուտով գալու է:Զգացրեց-զգալ տվեց, որ այլևս չի ուզում խոսել:Վտանգի մասին բոլորին զգուշացրեց-զգուշացնել տվեց, որ քաղաքից հեռու չգնան:238. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս-աշխատել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:Մեզ այսքան սպասեցնել տվեց-սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս:- Հասկացնել կտամ-կհասկացնեմ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց-լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:


237. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:

ուղղած բառեր ՝

Վախեցնել տալ-վախեցնել,
խոսել տալ-խոսեցնել
բարկանալ տալ-բարկացնել,
համոզեցնել-համոզել տալ,

ներեցնել-ներել
տալփրկեցնել-փրկել տալ
հայտարարել տալ-հայտարարելանել տալ,
ցավեցնել տալ-ցավեցնել, մտածեցնել-մտածել տալ
,ճանաչեցնել-ճանաչել տալ



Անփոփոխ՝

ապրեցնել տալ,ափսոսել տալ, սիրել տալ,նախանձել տալ,թվացնել,փայլեցնել,բանեցնել տալ ,պայթեցնել տալ, խնդրել տալ:


1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:

Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ 
թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօրե, անէանալ, այժմեական,Սևանհեր, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրէ, մանրէաբան, հնէագետ, անէություն, ջրէջք, ամենաէական, դողերոցք, երբևէ

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:
արծաթազօծ, պնդօղակ, գիշերուզոր, ընդօրինակելմիջօրեական, յուրօրինակ, նորօրյա, արջաորսհակաօդային, անօթևան, առօրյա, ովքերփոխօգնություն, օրեցօր, ապորինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ

․գլուխ խոնարհել- հնազանդվել,
ենթարկվելբախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել
դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել
տեղի տալ- առիթ տալ,պատրվակ հանդիսանա

Բոլորը ճիշտ են

Առաջադրանքներ գծային հավասարումների վերաբերյալ՝ տնային և դասարանական աշխատանքներ

1.Լուծեք հավասարումները․

ա)8y+y+4=49
8y+y=49-4
9y=45
y=5

բ)-x+6-2x-8x+18=13
-x-2x-8x=13-6-18
-7x=-11
-x=-11/7

գ)(4-2y)-(5-3y)=(y-1)-(y-8)
-2y-3y-2y=-4-5-1-8
-7y=-18
-y=-25

դ)4x-7=2x+(2x-7)
4x-2x-2x=7-7
x=0

2. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․

ա)Հայրն ու որդին միասին բռնեցին 15 ձուկ։Քանի՞ ձուկ բռնեց որդին,եթե հայտնի է, որ հայրը որդուց 3 ձուկ ավելի բռնեց։

x+3x=15
4x=15
x=3,75

բ)Երեք դպրոցներում միասին կա 3230 աշակերտ։Երկրորդ դպրոցի աշակերտների թիվը 420-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից,իսկ երրորդ դպրոցի աշակերտների թիվը 350-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից։Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր դպրոցում։

x+420+x+350+x=3230
3x=3230-420-350
3x=2460
x=820առաջին դպրոց
820+420=1240երկրորդ դպրոց
820+350=1170 երորդ դպրոց

Տնային աշխատանք․

1.Լուծեք հավասարումները․

ա)5x+3x-10=14
5x+3x=14+10
8x=24
x=3

բ)-3+9y+13-5y=22
9y-5y=22+3-13
4y=12
y=3

գ)(5x+3)-(2x-4)=(x-2)-(x+3)
5x+2x-2x=-2+3-3-4
5x=-6
x=-1,2

դ)2x+1=2x+3
2x-2x=3-1
x=2

2. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․

ա)Ջրով դույլը կշռում է 10 կգ։Որքա՞ն է կշռում դույլը, եթե հայտնի է, որ այն 9կգ-ով թեթև է նրա մեջ գտնվող ջրից։

9-x=10
x=10-9
x=1

բ)Երեք գրադարակներում միասին կա 276 գիրք։Քանի գիրք կա յուրաքանչյուր գրադարակում,եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կա,քան առաջինում,իսկ երրորդում 2 անգամ ավելի գիրք կա,քան առաջինում։

x+16+x+2x=276
x+x+2x=276-16
4x=260
x=65առաջինը
65+16=71 երկրորդում
65 x 2=130երորդում

Անի քաղաքի մասին հետազոտական աշխատան

քԱնի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին՝ եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին[1]։ Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։ Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում[2]։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին[3]։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը[4]։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։ Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվել է Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնել է Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիային։ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում[5][6]։ Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը։

Ապրիլի 3-7ի աշխատանք, առաջադրանք 1 ՝

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

Վասպուրական թագավորությունը908-1021թթ-ներին

Աշոտ II Երկաթը 914928թթ․ գահակալեց

Արաբների պարտությունը Սևանի ճակտամարտում եղավ 921թ․(կարևոր իրադարձություն)

Աշոտ Երկաթ ճանաչվելց Հայաստանի  շահնշահ 928թ․-ին

Աբաս Բագրատունու գահակալությունը 928-953թթ․-ներին։

Եղավ Կաթողիկոսական աթոռի տեղափոխում Աղթամարից դեպի Արգինայի վանք, այդ ամենը եղավ՝ 948թ․-ին

Աշոտ III Ողորմածի գահակալությունը 953–977 թթ.-ներին։

961 թ․-ին Անին հռչակվել է մայրաքաղաք։

961–1003 թթ.— Գրիգոր Նարեկացի

963–1065 թթ.— Կարսի թագավորությունը

977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը

978–1113 թթ. Տաշիր— Ձորագետի թագավորությունը

987 թ.-ին եղավ Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը։

987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը

990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը

998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում

1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային

1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ Գ-ի մասին իմ բլոգում՝ Աշոտ Գ
Գագիկ Առաջինի մասին իմ բլոգում՝ Գագիկ Առաջին

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:
Նախ կան փաստեր այսինքն օրինակ տվյալ քարտեզը գծագրած է ՝(Հայ Բագրատունյաց թագավորությունը վերելքի շրջանում)։Այո իմ կարծիքով Գագիկ Առաջինի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին։

Bagratuni Armenia 1000-hy.svg

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Խոսրովանույշ թագուհու մասին՝

Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։ Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։


Կատրամիդե թագուհու մասին՝

Գագիկ Ա շահնշահի (990-1020) հոր՝ Աշոտ Ողորմած (953-977) շահնշահի օրոք՝ 961 թվականին, Անին դարձել էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել էր պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ Տիեզերակալը (977-990) ավելացրել էր երկրորդ գիծը։ Գագիկ շահնշահի օրոք շարունակվում է մայրաքաղաք Անիի կառուցապատումը՝ եկեղեցական կառույցներով։

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը[4]։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ[5]։

Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ[6]։

Անիի ճարտարապետական կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ ճարտարապետի և Կատրանիդե թագուհու մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։

Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր։


Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց, Բագրատունյաց թագավորություն/տեսանյութ/

Գագիկ Ա

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը[1]։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ ԲագրատունյացՀայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Նրա գահակալության տարիներին Բագրատունյաց թագավորությունը թևակոխում է իր հզորության ու բարգավաճման բարձրագույնն շրջափուլ։ Գագիկ Ա-ն փորձում էր թագավորության կազմում միավորել երկրի էթնիկապես մատարր բոլոր պետական կազմավորումները։ Գագիկ Ա-ն մոտ 100 հազարանոց բանակ է ստեղծում, կազմակերպել է արքունի մշտական զորք։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա-ն զինական դաշինք է կնքել ՏայքիԴավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ Գագիկ Ա-ի գահակալման առաջին տարում 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը՝ բանակելով Կոստեանք գյուղում։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)[2]։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ Գագիկ Ա-ի օրոք Բագրատունյաց թագավորության սահմանները ընդարձակվում են՝ ընդգրկելով Շամքորից մինչև Խլաթ ու Մանազկերտ քաղաքները։ Բասեն գավառից Խաչեն տարածվող շրջանները։ 1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա-ն խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Բագրատունյաց թագավորությունը Գագիկ Ա-ի շրջահայաց քաղականության շնորհիվ վայելում էր խաղաղություն, որը շարունակվում է մինչև իր մահ։ Այդ ժամանակ երկրի տնտեսական և մշակութային վերելքի նյութական նախադրյալներ են ստեղծվում։ Գագիկ Ա-ի թագավորության տարիներին լայն թափով շարունակվում է քաղաքամայր Անիի կառուցապատումը։ Երբ ծաղկում ու բարգավաճում էր Հայաստանը, այդ փաստը գրգռում էր հարևան ցեղերի ախորժակը։ Նրանց սանձելու համար Գագիկ Ա-ը հետամուտ է լինում երկրի հզորության մեծացմանը, Հայաստանի պետական մյուս կազմավորումների հետ իր թագավորության ռազմաքաղաքական դաշինքը պահպանելուն ու ամրապնդելուն։ Սակայն 1001 թվականին Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Կյուրիկյանը՝ Անհողին մականունով ծառանում է Գագիկ Ա-ի դեմ:Նա առանց հապաղելու դիմում է վճռական գործողությունների, նա զորքը մտցնում է Տաշիր գավառ՝ պաշարելով Դավիթ Անհողինի նստավայր Շամշուլդե բերդաքաղաքը։ Դրանից հետո գրավում է Գագ գավառը, զորքը մտցնում է նաև Աղստևի հովիտ։ Այս ամենը տևում է 3 ամիս, որից հետո Դավիթ Անհողինը ողջամիտ վճիռ է կայացնում։ Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի միջնորդությամբ կողմերի միջև հաշտություն է կնքվում Շիրակավանում, Դավիթ Անհողինը պարտավորվում է նախկինի պես հավատարիմ մնալ թագավորին[2]։ Գագիկ Ա-ն Աղստևի հովիտը՝ Կայան և Կայծոն բերդերով նաև Տավուշ գավառը խլում է Դավիթից և տալիս իր որդուն Հովհաննես-Սմբատին։ Հետագա տարիներին մինչև Գագիկ Ա-ի վախճանվելը, Հայաստանը շարունակում է վայելել խաղաղություն։ Բյուզանդական կայսրությունը և ոչ էլ հարևան ամիրաները չեն փորձում խախտել երկրի անդորրը։ Գագիկ Ա-ի ջանքերով ավելի է ամրապնդվում երկրի պետական տարբեր միավորումների միջև ազգային ընդհանրության հիմքի վրա ձևավորված համադաշինքը, որն էականորեն նպաստում է երկրի քաղաքական միավորմանը։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին։ Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները։

Աշոտ Գ

Աշոտ Գ-ը Աբաս Բագրատունու գահակալության շրջանում զբաղեցրել է հայոց իշխանաց իշխանի պաշտոնը։ Ըստ Անանիա Մոկացու՝ Աբասի մահից հետո «…յաջորդէ զաթոռ թագաւորութեանն նորին որդի տէր Աշոտ, Հայոց իշխանաց իշխան»։ Այդ պաշտոնը Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք (Աշոտ Ա (887-891), Սմբատ Ա (891-914), Աշոտ Բ (914-929), Աբաս (929-953)) զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր հայոց գահը[2]:Գահ բարձրանալով 953 թվականին՝ Աշոտ Գ-ն թագավորել է 25 տարի։ Ըստ Ասողիկի՝ «Եւ զկնի Աբասայ թագաւորեաց Աշոտ որդի նորա, որ եւ Շահանշահ կոչիւր՝ ամս ԻԵ։ Եւ Մուշեղ եղբայր նորա առ նովաւ թագաւորեաց ի Կարս»[2]։

Աշոտ Գ-ի գահակալության սկիզբը հայկական սկզբնաղբյուրներում տեղեկությունների սակավության պատճառով ոչ միայն մշուշոտ է, այլև զգալի չափով վիպականացված։

Աշոտ Գ-ի օրոք հայ Բագրատունիների հետ խնամիացած վրաց Բագրատունիներն ընդունում էին նրա գերագահությունը, ուստի Աշոտ Գ-ը պահպանում էր «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը[4]։ Աշոտ Գ-ի գերակայությունը ճանաչում էին նաև Հայաստանի տեղական պետական կազմավորումների՝ ՎասպուրականիԿարսի թագավորությանունների, ԽաչենիՓառիսոսի, ինչպես նաև Շիրվանի տիրակալները՝ Բագրատունյաց թագավորությանը դիտելով իբրև համախմբող, կենսունակ ու զորեղ գործոն։ Աշոտ Գ-ը փորձում էր հնարավորինս ամրապնդել այդ համադաշնությունը, ճանաչում էր նրանց իրավունքները, անհրաժեշտության դեպքում զինական օժանդակություն ցույց տալիս[4]։

Աշոտ Գ Բագրատունու թագավորության առաջին տարիների իրավիճակը հստակեցնելուն նպաստում է արաբական աղբյուրներից մեկը, ըստ որի՝ մոտ 953 թվականին «Վրաստան նահանգի և Հայաստանի այլ մասերի վրա կար մի թագավոր, որի անունն էր Աշութ իբն ալ-Աբբաս (իմա´ Աշոտ Գ՝ որդի Աբասի-Ա. Ե.) և «շահնշահ» տիտղոսն էր կրում։ Սա փորձեց պաշարել Դվինը և նրա ժողովրդի դեմ կռվել։ Զորք հավաքեց հայերիցլեզգիներից և այլ անհավատներից 30 հազար մարդկանց և իջավ նրան (Դվինի) մոտիկ մի վայրում, որը կոչվում էր Նաուարդ[4]։ Նա ցրեց իր զորքը, որպեսզի այրեն բերքը,քանդեն շեները»։ Սակայն Դվինի մատույցներում Աշոտ Գ-ի զորքը պարտություն կրեց[2]։ Այնուհետև Աշոտ Գ-ը հրաժարվեց Դվինը գրավելու մտքից, որի հետևանքով Հայաստանի սրտում շարունակում էր գոյություն ունենալ Դվինի ամիրությունը[4]։ Դվինում 954 թվականին կրկին հաստատվում են ՝ քաղքաը դարձնելով Բագրատունյաց թագավորության դեմ ռազմարշավների հզոր հենակետ։

Արաբական աղբյուրի այս տեղեկությունը կարևոր է, քանի որ բացահայտում է այլ արժեքավոր իրողություններ ևս։ Փաստորեն Աշոտ Գ-ի գերիշխանության ներքո էր գտնվում Վիրքը, ինչից բացի նա ծանրակշիռ դիրք ուներ կովկասյան լեռնականների շրջանում, որի վկայությունն էր լեզգիների զորքի մասնակցությունը Դվինի ազատագրման գործողությանը։ Բացի այդ, պարզվում է, որ գահակալության հենց սկզբից նա կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Հայտնի է, որ Բագրատունիների մեջ առաջինն այն կրել է Աշոտ Երկաթը, իսկ Աբաս թագավորն այդ տիտղոսով չի հիշատակվում։ Սակայն անհնար է, որ նոր միայն գահին բազմած Աշոտ Գ-ն ինքնուրույնաբար հասած լիներ թե´ հայոց ու վրաց թագավորի կարգավիճակին և թե´ «շահնշահ» տիտղոսին, ուստի միակ հավանական եզրակացությունն այն է, որ նա այն ժառանգել էր հորից՝ Աբաս թագավորից, որը թեև այդ տիտղոսով չի հիշատակվում, բայց իրականում կրել է այն[2]։

Շատ կարևոր է այն, որ Սամվել Անեցու աշխատության վերջին հրատարակության մեջ օգտագործված մի ձեռագրում առկա է հետևյալ տողը. «ՆԸ (408). Աշոտ յաղթեալ զՀամտունն, զոր ընկճեալ էր յամիրապետէն…», ինչը ցույց է տալիս, որ Համդանյան (Համտուն) ամիրի զորքին պարտության է մատնել հայոց թագավորության բանակը։ Ի դեպ, խոսքը հավանաբար Սայֆ ալ-Դաուլա Համդանյանի մասին է, որը տիրում էր ի թիվս այլ երկրամասերի նաև Աղձնիքին (Դիար Բաքր), որտեղից էլ, հավանաբար, տեղի էր ունեցել ներխուժումը։ Սայֆ ալ-Դաուլայի ստորականերից Նաջա անունով մեկը ապստամբեց նրա դեմ և մտավ Հայաստան։ Այստեղ նա տիրացավ արաբական կայսիկ ցեղի տիրույթներին և շրջակա քաղաքներին՝ ԽլաթինՄանազկերտինՄուշին ու այլ վայրերի[2]։ Դրանից հետո նա ապստամբեց Սայֆ ալ-Դաուլայի դեմ։ Ի վերջո հիջրայի 353 թվականին (19 հունվար, 964 թվական – 6 հունվար, 965 թվական) Սայֆ ալ-Դաուլան պարտության մատնեց Նաջային և տիրեց նրա հողերին, այդ թվում նրանց, որոնք Նաջան գրավել էր կայսիկներից։ Ահա հենց այս դեպքերի ժամանակ էլ տեղի է ունեցել Տարոնի գավառի ճակատամարտը։ Ըստ Իբն ալ-Ազրակի՝ Նաջային հաղթելուց հետո Սայֆ ալ-Դաուլան Հայաստանից վերադարձավ 966 թ. հունվարին։ Ուստի ամենայն հավանականությամբ կռիվը տեղի է ունեցել Նաջայի զորքի դեմ նախքան նրա՝ Սայֆ ալ-Դաուլայից պարտվելը՝ 964 թվականը։ Հայերի հետ բախման պատճառն էլ պարզ էր. նա գրավել էր նաև Մուշը, որ կայսիկների տիրույթների մեջ չէր մտնում։ Հայկական բանակը ջախջախել է Նաջայի զորքին և ազատագրել Մուշը և շրջակայքը (գաւառն Տարօն)։ Նաջայի ներխուժման հետևանքով կայսիկների ամիրայությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքներն անցան Սայֆ ալ-Դաուլային[2]։

Այսպիսով Աշոտ Գ-ի գահակալության առաջին տարիներին հայոց թագավորության վերելքը շարունակվել է։ Հայոց թագավորը փորձ է կատարել տիրելու Դվինին, սակայն այնտեղ անհաջողության է մատնվել։ Այնուհետև շարունակել է արաբներից Հայաստանի մյուս շրջանների ազատագրումը։ Մյուս կողմից նա հուժկու հակահարվածներ է հասցրել Սայֆ ալ-Դաուլայի և նրա ստորակաների զորքերին, երբ նրանք ներխուժել են հայոց թագավորության սահմաններ։