Առաջադրանք2

Առաջադրանք 2

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:
Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման գլխավոր պատճառ հանդսիացավ Գագիկ 1-ի որդիների միջև պայքարը, որի շնորհիվ երկիրը մասնատվեց երկու եղբայրների միջև։

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին:

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:

  • Հայկական բոլոր թագավորություններն ընդունում էին իրենց կախվածությունը կենտրոնական՝ Անիի կամ Շիրակի թագավորությունից և համարվում էին նրա ենթակաները ։ Բայց Անիի Բագրատունիներին երկիրը միավորել չհաջողվեց։ Հայաստանի համար Հայկական հողերը զավթելու Բյուզանդիայի քաղաքականությունը կործանարար եղավ։
  • 1041 թ. մահացավ եղբայրներից կրտսերը՝ Աշոտ IV–ը, որը գլխավորում էր երկրի միավորման համար մղվող պայքարը ։ Ամենայն հավանականությամբ ինչպես Աշոտ IV–ը, քիչ անց՝ նաև Հովհաննես– Սմբատը զոհ դարձան բյուզանդացիների կազմակերպած խարդավանքներին։ Բյուզանդական կայսրը զորք ուղարկեց Անի՝ պահանջելով կտակի համաձայն քաղաքը հանձնել իրեն, բայց 30 հազար անեցիներ Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ ջախջախեցին բյուզանդացիներին և վտարեցին երկրից։ Պահլավունու շնորհիվ գահ բարձրացավ Աշոտ IV–ի 16–ամյա որդին՝ Գագիկ II–ը:
  • Գագիկը իր երիտասարդ տարիքին՝ կարողացավ կարգ ու կանոն հաստատել երկրում, նա վերակազմավորեց բանակը և ուժեղ ճակատ ստեղծեց ընդդեմ Բյուզանդիայի։ Անին գրավելու համար կայսրը նոր զորքեր ուղարկեց։ Սակայն կայսերական բանակների նոր արշավանքները ևս ձախողվեցին։
  • Գագիկը հայ հոգևոր և աշխարհիկ մեծամեծների հորդորներով մեկնեց Կ.Պոլիս՝ կայսեր մոտ։ Սակայն Գագիկին արգելեցին վերադառնալ հայրենիք և աքսորեցին Կիլիկիայի սահմանագլխին ընկած մի քաղաք ։ Ապա բյուզանդասեր իշխանները թշնամու առջև բացեցին Անիի դարպասները ։

Արդյունքում 1045 թ. կործանվեց Բագրատունիների ստեղծած պետական կազմավորումներից՝ Անիի թագավորությունը ։

Հայոց լեզու 17․04

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսանբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռնբակոծեցին, հրդեհեցին: Անբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուրմտրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սանվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ա-բարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, անբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:

Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զև-ի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտի-պանը Թիֆլի-ից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույն-գույն ծաղիկներ և հետ-հետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբու-ի պատուհանից հիպնո-ված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպի-ի աննման տեսարան:
Որպես-ի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասնկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթընկա անտառում թվում էին գիրկնդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: 
 Վերելքը դժվարին էր, բայց  ինքնստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչնդոտները և չնկրկել: 
Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ  հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորընթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;  
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև  փռվեցին Ալպյան գույն-գույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:


Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:
Զիջելով կնոջս ու զոքան-իս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առողջարար օդով, լաճվարդ երկնքով, պչրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանճ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղճա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարջնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոջիներով ու  խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նեւյնիսկ  չղչիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնջում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոճիին։

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:

Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։