Փետրվար ամսվա ամփոփում

Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 1, –Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը
առաջադրանք2-Առաջադրանք 2,հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը

Առաջադրանք 1,-Կրկին կրոնափոխության փորձ՝ ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ
Այս թեման միայն մեկ առաջադրանք էր

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը

Առաջադրանք 1,-Հայաստանը VI դարում
Առաջադրանք 2-Առաջադրանք 2

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 20-27-ը


Առաջադրանք 1-13-րդ դարի նշանավոր տիրակալները , առաջադրանք 1
Առաջադրանք2-փետրվարի 20-27-ը, առաջադրանք2


Մի քանի նախադասությամբ ամփոփել  ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ներկայացնել ամենադուր եկած թեման, հիմնավորել:

Ինձ շատ դուր եկավ կրոնափոխության թեման, քանի որ շատ անսպասելի էր որ կրկին կրոնափոխություն է եղել։Ինձ թվում է բոլոր թեմաններն էլ շատ հետաքրքիր են եղել և ամենակարևորը, որ շատ գիտելիք ենք ունեցել փետրվար ամսին և ոչ միայն։

Անհատական նախագիծ՝

Հետաքրքիր է իմանալ

Հետազոտական աշխատանքեր՝
Եվրոպայի պատմությունը
Թովմա Աքվինացի,ուսումնասիրություն

գծագրած քարտեզ՝
կազմել է ՝ Անահիտ Տիգրանյանը
Քարտեզ

փետրվարի 20-27-ը, առաջադրանք2

Առաջադրանք 2

Բնութագրել «դասային միապետություն» հասկացությունը:

Միապետություն դասային, դասային ներկայացուցչական միապետություն, դասային ներկայացուցչությամբ ֆեոդալական միապետություն, ֆեոդալական պետության ձև, որի դեպքում թագավորի (կամ խոշոր ֆեոդալների) իշխանությունն իրականացվում է դասային-ներկայացուցչական հիմնարկների հետ համատեղ։ Ձևավորվել 13-14-րդ դարերում Եվրոպայում, համապետական դասերի և դասային ներկայացուցչական մարմինների (Անգլիայում՝ պառլամենտ, Ֆրանսիայում՝ գլխավոր շտատներ, Իսպանիայում՝ կորտեսներ և այլն) ստեղծման ընթացքում։ Ռուսաստանում դասային ներկայացուցչական մարմինները զեմստվային ժողովներն էին (16-17-րդ դարեր)։

Ազգային պետությունների կազմավորումը

Բնութագրիր «ազգային հերետիկոսություն»  հասկացությունը, այդ գործողությունների արդյունքում ինչ փոփոխություններ տեղի ունեցան Եվրոպայում:

Հերետիկոսություն քաղաքական հերձվածություն, քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու դոգմաներից շեղված կրոնական հոսանք։ Շահագործող դասակարգերի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամանակաշրջանում եղել է բողոքի առանձնահատուկ ձև, հաճախ վերաճել ժողովրդական շարժման։


Հիմնավորիր  ստորև գրված մտքերից  քո ընտրածը:

  • Վալերի Լազարև կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»

    Այո, ինձ թվում է ես համաձայն եմ այս կարծիքի հետ։
  • «Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», — Նիկոլայ Բերդյաև1

    Եվ համաձայն եմ և ոչ, քանի որ պետությունը մեր կյանքը բարելավելու համար է պետք չէ այն համեմատել դժողքի կամ դրախտի հետ։
  • «Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»։ -Շանթ Հարությունյան

    Եվ համաձայն եմ և ոչ, այստե լավ չհասկացա թե ինչ էր ուզում ասել։
  • Չի կարելի անպատիժ կառավարել պետությունը առանց ժողովրդի և հակառակ ժողովրդի կամքի։/Մորիս Թորեզ/

    Ընդհանրապես պետք է ուղղակի ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդին լավ լինի և մեր բոլոր պահանջները իրականան։
  • Քաղաքացիների համար առավել օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ, այլ ոչ թե երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը` քայքայվում։/Թուկիդիտես/

    Իհարկե, շատ լավ է երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ։
  • Վատ կառավարվող երկրի համար առաջին սպեղանին դրամական արժեզրկումն է, երկրորդը` պատերազմը։ /Էռնեստ Հեմինգուեյ/
  • Միայն ուժեղ պետությունն է ապահովում քաղաքացիների ազատությունը:/Ռուսո/

Կարծում եմ ոչ։

  • Պետությունը պետություն չէ, ուր կառավարում է մեկը։/Սոֆոկլես/
    Հնարավոր է այդ մեկ կառավարող շատ լավ և ճիշտ կառավարի։

Տալ «պետության» սահմանման քո տարբերակը :

Պետություն մարդկանց պահանջները և մարդկանց կյանքը բարելավել օգնելու միջոց է։Պետությունը ամեն ինչ անում է, որ երկրի վիճակը լավ լինի, տարածքները լինեն տեղում իսկ արշավանքների ժամանակ հաղթեն։

Հիմնավորիր կամ հերքիր ազգային լեզուների նշանակությունը ազգային պետությունների ձևավորման հարցում:
Եթե չլիներ լեզու ինչպես պետք է մարդիկ միմյանց հետ խոսեին, լավ թեկուզ ուրիշ ազգի լեզուն օգտագործեինք այդ պետությունում, դա կլիներ որ կիսով չափ դու ուրիշ երկրի բաներն ես օգտագործում՝ լեզուն։Ամեն երկիր, պետություն պետք է ունենա իր լեզուն, եթե չունես քո լեզուն ապա չես կարող համարել լիարժեք պետություն։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 7-րդ դասարան , դասագիրք էջ 72-81, համացանց

Լրացուցիչ աշխատանք

«Քաղաքակիրթ Եվրոպան մի քանի դար առաջ»-Հետաքրքիր պատմություններ միջնադարյան եվրոպայի մասին./ թարգմանություններ այլալեզու աղբյուրներից/

Իմ բլոգի հղումը՝
<<Քաղաքակիրթ Եվրոպան մի քանի դար առաջ>>

Եվրոպայի պատմությունը

Եվրոպայի պատմությունը վերաբերվում է ժողովուրդներին, որոնք բնակվել են Մայրցամաքային Եվրոպայում սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Առաջին Հոմո սափիենսը ոտք է դրել է Եվրոպայում մ.թ.ա 45,000-ից և 25,000-ական թվականներին։

Նախապատմական Եվրոպայի առաջին բնակիչները եկել են հին քարի դարի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսությունը զարգացավ մոտավորապես մ.թ.ա. 7000-ական թվականներին նոր քարի դարի ժամանակաշրջանում։ Նեոլիթ Եվրոպայի ժամանակաշրջանը տևեց մոտ 4000 տարի, զարգացում ապրեց մետաղյա իրերի պատրաստման մշակույթը։ Տեխնոլոգիական նորամուծությունները նախապատմական ժամանակաշրջանում կատարվում էին հիմնականում միջերկրյածովյան ժողովուրդների կողմից, որոնք հիմնականում բնակվում էին մայրցամաքի հյուսիսարևելքում։ Նախապատմական Եվրոպայի հայտնի քաղաքակրտություններից են Մինոյան և Մակենյան քաղաքակրթությունները, որոնք գործել են մ.թ.ա. 1200-ական թվականներին Բրոնզե դարի ժամանակաշրջանում։

Դասական հին դարեր՝

Հույները և հռոմեացիները մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ, որը նկատելի է Եվրոպական լեզուներում, մտքի, գեղարվեստի և իրավունքի մեջ։ Հին հունաստանը քաղաք պետությունների խումբ էր, որտեղ ծնունդ առավ ժողովրդավարության սկզբնական ձևը։ Աթենքը ամնեահզոր և ամենազարգացած քաղաքն էր և համարվում էր մշակույթի կենտրոն Պերիկլեսի ժամանակներից սկսած։ Այստեղ են ծնվել և ստեղծագործել դասական շրջանի հայտնի փիլիսոփաների մեծ մասը, ինչպիսիք են ՍոկրատեսըՊլատոնը և Արիստոտելը, վերջինս եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը։

Իր ռազմական արշավանքների ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին սփռեց հելենական մշակույթը և ուսմունքը մինչև Ինդոս գետի ափը։ Հռոմեական հանրապետությունը զարգացում ապրեց Պունիկյան պատերազմներում Կարթագենին հաղթելուց հետո։ Հունական մշակույթը իր տեղը զիջեց հռոմեականին, իսկ Աթենքի կառավարման ձևը կիրառվեց Հռոմում։

Հռոմեացիները իրենց տարածները ընդարձակեցին Արաբիայից միչև Բրիտանիա։ Մ.թ.ա. 44 թվականին Հուլիոս Կեսարը սպանվեց սենատորների կողմից, ում փոխարինեց Օկտավիանոս Օգոստոսը, ով հանրապետությունը վերածեց կայսրությանը, որը գեյատևեց ավելի քան չորս դար մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։

Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև, տնային աշխատանք

Եռանկյան ավելի մեծ կողմի դիմաց ընկած է ավելի մեծ անկյունը:

Տեղի ունի նաև հակառակ պնդումը.

Եռանկյան ավելի մեծ անկյան դիմաց ընկած է ավելի մեծ կողմ:

Ենթադրենք BC-ն ABC եռանկյան մեծ կողմն է,ապա BC-ի դիմացի A անկյունը կլինի մեծ B և C անկյուններից։

<A > <B

<A > <C

Հետևանքներ.

Հետևանք 1.

Եթե եռանկյան երկու անկյուններ հավասար են, ապա եռանկյունը հավասարասրուն է (հավասարասրուն եռանկյան հայտանիշ):

Հետևանք 2.

Եթե եռանկյան երեք անկյուններ հավասար են, ապա եռանկյունը հավասարակողմ է:

Հետևանք 3.

Ուղղանկյան եռանկյան ներքնաձիգն ավելի մեծ է էջից:

Եռանկյան անհավասարությունը.

Հետևանք 4.

Մի ուղղի վրա չգտնվող A,B և C կետերի համար տեղի ունեն հետևյալ անհավասարությունները՝

AB<AC+CB ,AC<AB+BC, BC<AB+AC

Առաջադրանքներ․

Դասագիրք․

Խնդիր 281,282

Տնային աշխատանք․

289,290

289․
Ոչ

290․
հիմքը՝ 25սմ է իսկ կողմը 10սմ

Ծանոթացում

Գումարի և տարբերության խորանարդը

Երկու թվերի գումարի խորանարդը հավասար է առաջին թվի խորանարդին գումարած առաջին թվի քառակուսու և երկրորդի եռապատիկ արտադրյալը, գումարած առաջին թվի և երկրորդի քառակուսու եռապատիկ արտադրյալը, գումարած երկրորդ թվի խորանարդը։

(a+b)3 =(a+b)2(a+b)

(a+b)3 =a3+3a2b+3ab2+b3

Երկու թվերի տարբերության խորանարդը հավասար է առաջին թվի խորանարդից հանած առաջին թվի քառակուսու և երկրորդի եռապատիկ արտադրյալը, գումարած առաջին թվի և երկրորդի քառակուսու եռապատիկ արտադրյալը, հանած երկրորդ թվի խորանարդը։

(a-b)3 =(a-b)2(a-b)

(a — b) 3 = a 3 — 3a b + 3ab 2 — b 3

Առաջադրանքներ․

Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով․

(a+b)3 =a3+3a2b+3ab2+b3

(2a+3b)3=8a3+36a2b+36ab2+27b3
(a+4)3=a3+12a24+12a42+64
(x+3z)3=x3+x29z+x9z2+27z3
(2a+1)3=8a3+6a21+6a12+13
(2b+3)3=8b3+18b23+18b32+9
(x-y)3=x3-3x2y-3xy2-y3
(x-1)3=x3-3x21-3×12+1
(x-2)3=x3+6x22+6×22+8
(x-3)3=x3-9x2+9x2+9

ա)(8x+y)3
բ)(3+b)3
գ)(a+1)3

Տնային աշխատանք․

(m-n)3=m3-3m2n+3mn2-n3

(a-2)3=a3-6a2+6a2-8

(p-3)3=p3-9a2+9a2-27

(m-4)3=m3-12m2+12m2-64

Ինքնաստուգում Փետրվար ամսվա

1.Ներկայացնել կանաչ էվգլենայի արտաքին կառուծվածը և տարածվածությունը:

Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերըսննդառում որպես հետերոտրոֆ: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողականվակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունըպարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:

Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը ևարտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլըշրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբարդատարկում են կծկվող վակուոլի մեջ:

2.Կանաչ Էվգլենայի բազմացում:

Բազմացումը: Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթեամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստկանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկուդուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:

Ցիստայի առաջացումը: Էվգլենան ևս անբարենպաստ պայմաններում ցիստավորվում է՝կորցնելով մտրակը:

Կանաչ էվգլենայի դասի հղումը, բլոգային աշխատանք՝ 

3.Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին կառուվածքը և տարածվածությունը:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում էնրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնցօգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիանցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից ևդրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից:

 Հողաթափիկ Ինֆուզորիայի բլոգային հղում՝ 

4. Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացումը (սեռական և անսեռ):

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում էկենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզըբաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութիժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

5.Միաբջիջ կենդանինըրի առաջացրած հիվանդություններ (վերցնել մեկ օրինակ ևներկայացնել) օրինակ՝ մալարիա,քնախտ, դիզենտերիա և այլն …

Տեսանյութ՝

Ընդհանուր բլոգային աշխատանքները՝

Գործնական աշխատանքներ

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իրենց շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նրանք ում ասես կարողանում են իրենց կամքը պարտադրել;
Նրանք էլ կարող են մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ իմ վրա զարմանում:
Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-հերթ
աղեղ-բաղեղ
կար-չկար
յուղ-ճյուղ
լոր-կլոր
ութ-թութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ

Առաջադրանք գրքից, վարժություն 349

Այս պատությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում<<կորչելուց>>։

Բոլորից թաքուն որոշեցի գնալ Եգիպտոս, գումարը հավաքել էի ամռանը իսկ հիմա ուզում էի թաքուն իրականացնել երազանքս։Գնացի օդանավակայան նստեցի ինքնաթիռը և սլացա դեպի Եգիպտոս։Երբ հասա արդեն իջա ինքնաթիռից, որոշեցի ճամպրուկս վերցնեմ և տեսա որ չկա, այո իմ չամպրուկը գողացել էին։Գնացի ոստիկանություն խնդրելով հետ բերել ճամպրուկս քանի որ այդտեղ էր իմ գումարը և բոլոր կարևոր իրերը։Արդեն հիասթափված նույնիսկ ծնողնրիս չէի կարող զանգահարել, քանի որ նրանք չգիտեին որ ես Եգիպտոսում եմ։Հյուրանոց չէի կարող գնալ, քանի որ գումար չունեի, իսկ հետ վերադառնալու համար ինձ տոմս էր հարկավոր, որը ես էլի չունեի։Այդ օրը քնեցի դրսում և մտածեցի, թե ինչ կարել է անել։Ես ունեի իմ մոտ հեռախոս, որոշեցի վաճառել այն վաճառեցի և գնեցի ինձ տոմս վերադառնալով Հայաստան, ինձ ուրախ զգացի որ հետ եկա։Եվ թեկուզ , որ ես այդ ամեն ինչի միջով անցա, միևնույն է ես չվախեցա և նայեցի այդ ամենին ուրիշ հայացքից։Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում կորչելուց։

13-րդ դարի նշանավոր տիրակալները , առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

13-րդ դարի նշանավոր տիրակալները

Բնութագրել Ինոկենտիոս 3-րդ պապին:/Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,7-րդ դասարան, դասագիրք էջ 57-65, համացանց

Համեմատել Ֆրիդրիխ Երկրորդ և Լյուդովիկոս Իներորդ արքաներին:

Տալ հետևյալ հասկացությունների բացատրությունը. հերետիկոս, ինկվիզիցիա, բանադրանք, կատարներ, վալդենսներ, աղանդներ:

Պատմել 13-րդ դարի խոշորագույն գիտնական  Թովմա Աքվինացու  մասին: Թարգմանիր, ընտրիր քեզ դուր եկած միտքը, հիմնավորիր եթե համաձայն ես  Թովմա Աքվինացու այդ մտքի հետ:


Թավմա Աքվինացու մասին, տեղեկություն, ուսումնասիրություն

  • Пусть мысли, заключённые в книгах, будут твоим основным капиталом, а мысли, которые возникнут у тебя самого, — процентами на него.“ — Фома Аквинский

    Թարգմանություն՝ Թող գրքերում պարունակվող մտքերը լինեն ձեր հիմնական կապիտալը, և այն մտքերը, որոնք առաջանում են ձեր մեջ, հետաքրքրություն ունենան դրա վրա »: – Թոմաս Աքվինաս։
    Այո, այս խոսքերի հետ ես համաձայն եմ։
  • „Счастливому человеку нужны друзья, и не для того, чтобы извлекать из них пользу, ибо он и сам преуспевает, и не для того, что бы восторгаться ими, ибо он владеет совершенными восторгами добродетельной жизни, но собственно для того, что бы творить добрые дела для этих друзей.“ — Фома Аквинский
  • „Правители нуждаются в мудрецах значительно больше, чем мудрецы в правителях.“ — Фома АквинскийИсточник: https://ru.citaty.net/tsitaty/648902-foma-akvinskii-schastlivomu-cheloveku-nuzhny-druzia-i-ne-dlia-togo/

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,7-րդ դասարան, դասագիրք էջ 57-65, համացանց

Թովմա Աքվինացի,ուսումնասիրություն

XIII դարում համալսարանները վերածվում են կրթության կենտրոնների․ նրանց գոյության հիմնական նպատակը՝ ուսուցումն է: Անհրաժեշտ չէր քաղաքական գործիչներ պատրաստել, անհրաժեշտ չէր որևէ կերպ աջակցել պետությանը. այստեղ գալիս են մտածողներ` իրենց հետազոտությունները խորացնելու և հղկելու համար: 

Մենք տեսնում ենք սխոլաստիկայի զարգացումը` մեթոդի, որ հիմնված է Արիստոտելի տրամաբանության և այլ գաղափարների վրա: Սա այն բծախնդրությունն է, որով աստվածաբանները մոտենում են տեքստերի ուսումնասիրությանը:

XII դարում իր աշխատություններն է ստեղծում Պիեռ Աբելարը՝ արևմտյան մտքի պատմության ամենամեծ, սակայն խիստ  հակասական կերպարներից մեկը: Աբելարը արտասովոր հպարտ ու մեծամիտ էր, հենց ինքը դա ընդունում էր, ինքնակենսագրությունում գրում: Աբելարը մագիստրոս էր, աստվածաբանության որոլտի գիտակ, բայց ամենակարևորը` նա տրամաբանության և բանավեճեր անցկացնելու գիտակ էր:

Նա շատ լավ գիտեր Արիստոտելին և հեշտությամբ ոչնչացնում էր իր հակառակորդների բոլոր փաստարկները, Փարիզում նա շատ հակառակորդներ ուներ: Նրա առաջին խոշոր հաջողությունը տեղի ունեցավ, երբ նվաստացրեց իր իսկ ուսուցչին՝ բոլոր աշակերտների առջև, մատնանշելով, որ վերջինիս փաստարկներն անիմաստ են, և ոչ ոք այլևս չէր հաճախում այս ուսուցչի դասերին:

Աբելարը մեծ համբավ վաստակեց, բայց նրա աստղը չափազանց վառ էր փայլում: Նա գայթակղեց իր աշակերտուհուն, ով, ի դեպ` իրենից խելացի էր: Նրա անունը Էլոիզա էր, նա գիտեր եբրայերեն և հունարեն այն ժամանակ, երբ Եվրոպայում դեռ ոչ ոք չգիտեր այդ լեզուները: Նա արտակարգ օժտված մտածող էր:

Նա գայթակղել էր աղջկան: Նրանց հարաբերությունների մասին շուտով իմացավ աղջկա քեռին, ով որոշեց պատժել Աբելարին` գիշերը ներխուժելով սենյակ ամորձատեց նրան: Սա Աբելարի համար մեծ դաս եղավ:

Արդյո՞ք միայն ուսանողուհու հետ կապը նրա համար խնդիրներ առաջացրեց: Դե, նրա՝ խռովարարի համբավը հաստատ իրեն չօգնեց: Վաղ համալսարաններում տիրում էր մրցակցության մթնոլորտը:

Աբելարը դրեց սխոլաստիկ մեթոդաբանության հիմքը: Ենթադրենք որոշ աստվածաբաններ ինչ-որ կերպ մեկնաբանում էին Սուրբ Գրքի որևէ արտահայտություն, օրինակ, «վաճառի՛ր հարստությունդ և հետևի՛ր ինձ»: Ի՞նչ է սա նշանակում: Որոշ աստվածաբաններ ասում են` սա նշանակում է, որ  իսկապես պետք է ամեն ինչ վաճառել: Այլ աստվածաբաններ ասում են՝ ոչ, դա չպետք է բառացի ընկալել, դա փոխաբերություն է, այլաբանություն:

Աբելարը առաջարկեց սխոլաստիկ մեթոդ, որը տրամաբանության, մտածողության, քննադատական վերլուծության օգտագործումն էր՝ երկու տեսակետների միջև վեճը  և հակասությունը լուծելու համար:

Նա գրել է մի աշխատություն, որը կոչվում է «Sic et Non» (լատ. «Այո և ոչ»), որում նա փորձում էր հերթականությամբ դիտարկել Սուրբ Գրքի մեկնաբանության բոլոր տարաձայնությունները և ձևակերպել այս հարցերի միանշանակ պատասխանը:

Նա չէր վախենում նույնիսկ ամենահամարձակ հարցարդումներից․ գոյություն ունի՞ Աստված, արդյո՞ք աշխարհը հավերժ է: Աբելարը հիմնականում դոգմատիկ էր և ոչ մի վրդովեցնող բան չգրեց, բայց այնուամենայնիվ փորձանքի մեջ ընկավ: Արդյունքում Սուրբ Երրորդության մասին նրա աշխատանքը այրեցին:

Նա ասում էր, որ դրան նայելը նույնիսկ ավելի ցավոտ էր, քան ամորձատումը (չեմ հավատում): Իր համար այդքան ցավոտ էր տեսնել, թե ինչպես էր այրվում իր ամբողջ կյանքի աշխատանքը:

Եվ այս վեճերը չեն հանդարտվում․ ի՞նչ կարելի է կամ չի կարելի ասել ձեզ՝ որպես աստվածաբան: Աբելարի խնդիրն այն էր, որ նա փորձում էր տրամաբանության միջոցով վերլուծել Երրորդությունը. Սուրբ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն․ Սուրբ Երրորդությունը, որի մասին համոզմունքները ընկած են քրիստոնեական աստվածաբանության հիմքում:

Ի՞նչ է Երրորդությունը: Երեք Անձ են, բայց միևնույն ժամանակ` մեկը: Արդյո՞ք  դա նշանակում է, որ երեք Աստված կա։ Ոչ, Աստված մեկն է, բայց սա առեղծված է, որը չենք կարող ընկալել:

Եվ երբ Աբելարն ասաց, որ դա հասկանալու համար կարող ենք օգտագործել փոխաբերություններն ու տրամաբանությունը, ես անձամբ կարծում եմ, որ նա հիանալի աշխատանք կատարեց, բայց այդ օրերին դա չտեսնված բան էր: Աբելարի գիրքն այրեցին հենց այն պատճառով, որ նա իր փիլիսոփայության մեջ հատեց այն սահմանները, որոնց շրջանակներից, որոշ մարդկանց կարծիքով, համալսարանները կամ առնվազն վաղ դպրոցները  չպետք է դուրս գային:

XIII դարում բավականին շատ վեճեր ծագեցին Թովմա Աքվինացու կերպարի շուրջ: Ներկայումս Թովմա Աքվինացին հեղինակավոր կաթոլիկ սուրբ է: Կարծում եմ, որ միջնադարյան փիլիսոփայության հետազոտողների մեծ մասը կհամաձայնի, որ նա մեծագույն մտածող էր, որը իր կյանքի ընթացքում գրել էր հազարավոր էջեր: Նրա ժառանգությունը հսկայական է` և՛ «Ամենաբարձր աստվածաբանությունը», և՛ նրա մյուս աշխատությունները:

Բայց նա նաև տրամաբանող էր, օգտագործում էր տրամաբանությունը, Արիստոտելի աշխատանքները և Արիստոտելի աշխատանքների վերաբերյալ արաբ մեկնաբանների աշխատանքները՝ հավատի մեծագույն առեղծվածները վերլուծելու համար: Թովմա Աքվինացին կարծում էր, որ Աստծուն հասկանալու համար կարելի է օգտագործել տրամաբանությունը, ինչպես նաև զգացմունքները, աշխարհի էմպիրիկ դիտարկումները:

Օրինակ, նա ապացուցեց Աստծո գոյությունը՝ հենվելով միայն իր հինգ զգայարանների վրա: Սա հիանալի աշխատանք է: Դժվար է այն հերքել նույնիսկ այսօր: Դուք այլ կերպ կարող եք հասկանալ, թե ինչ է Աստված: Գուցե Աստված Մեծ պայթյունն է կամ այլ բան, կամ գուցե Աստված ճշմարտությունն է: Այնուամենայնիվ, Թովմա Աքվինացու ապացույցը տպավորիչ է:

Ոմանց համար, նույնիսկ XIII դարի վերջին, այս մոտեցումը դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից․ միգուցե դա վերաբերում է ոչ թե Աստծո գոյության բուն ապացույցին, այլ Թովմա Աքվինացու դիտարկած այլ խնդիրներին: Այն պնդումը, որ մենք կարող ենք օգտագործել մեր միտքը` աշխարհում ամեն ինչ հասկանալու համար, մի շարք խնդիրներ է առաջացնում:

Ի՞նչ կասեք հրաշքների մասին: Հրաշքն անհասանելի է մտքի համար: Արդյո՞ք սա նշանակում է, որ ըստ Թովմաս Աքվինացու՝ հրաշքներ չեն լինում: Եվ նման խնդիրներ շատ են առաջանում:

Նրա որոշ թեզեր հերետիկոսական են ճանաչվել 1277 թվականին հենց այն պատճառով, որ նա չափն անցել էր: Թովմա Աքվինացու դեմ մեղադրանքների մի ամբողջ ցուցակ կա, օրինակ՝ նա հերքում էր Աստծո կողմից աշխարհի ստեղծման փաստը, պնդում էր, որ աշխարհը հավերժ է և նման բաներ:

Այսպիսով, նմանատիպ խնդիրներ էին ծագում։ Ավելի ուշ Թովմա Աքվինացին արդարացվեց և դարձավ գլխավոր հեղինակություն։ XV-XVI դարերի աստվածաբանների համար նա բացարձակ հեղինակություն էր, սակայն մի որոշ ժամանակ նրա դիրքը միանշանակ չէր:

Այս բոլոր հակասություններով հանդերձ, միջնադարի վերջերին հարց է առաջանում, թե ինչու են անհրաժեշտ բուհեր և ում են դրանք ծառայում: Արդյո՞ք աստվածաբանների ինչ-որ հանձնաժողով պետք է վերահսկի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը և հաստատի ինչ կարելի է ասել և ինչը չի կարելի ասել, ինչ կարելի է ուսումնասիրել, իսկ ինչ՝ ոչ:

Թե՞ համալսարանները պետք է ազատ լինեն, իսկ մտածողները ազատ են տիեզերքի առեղծվածներն ուսումնասիրելու և սեփական եզրակացությունների գալու: Արդյո՞ք դրանք պետք է սահմանափակվեն դոգմաներով: Թե՞ պետք է ազատ լինեն: Բացի այդ, այստեղ կար նաև քաղաքական բաղադրիչ` միջնադարի վերջում համալսարանական աստվածաբանները սկսեցին աջակցել իշխանություններին:

Օրինակ, XIII դարի վերջում Փարիզում ծագեցին բազմաթիվ հակամարտություններ՝ հերետիկոսության մեղադրանքներով, և Ֆիլիպ Գեղեցիկն ուզում էր, որ Փարիզի համալսարանի մագիստրոսները հիմնավորեն, օրինակ, տաճարական ասպետների հետապնդումը կամ Մարգարիտա Պորետանսկիի այրումը: Ավելի ուշ, մեկ այլ թագավորի համար, հիմնավորեցին Ժաննա դ’Արկի այրումը խարույկի վրա:

Ֆրանսիացի արքաները հենվում էին համալսարանական աստվածաբանների վրա, որպեսզի վերջիններս պատրաստեին այս բոլոր մեղադրանքների և պատիժների հիմնավորումը։ 

Այսպիսով, մենք բուհերի ճգնաժամի ականատեսն են լինում․ ո՞ւմ են նրանք ծառայում: Արդյո՞ք նրանք պետության կամ եկեղեցու ձեռքում գործիք են: Թե՞ դա ազատ ակադեմիական տարածություն է՝ երկուսից էլ անկախ: Մեծ հաշվով այս հակասությունը այդպես էլ չլուծվեց, մեծ հաշվով այս հարցը այդպես էլ բաց մնաց:

Ոմանք այսօր էլ կարծում են, որ համալսարանները ակադեմիական ազատության կղզյակներ են, որտեղ հետազոտություններն իրականացվում են սեփական օրենքներով և ինքնին արժեքավոր են, իսկ ոմանք կարծում են, որ համալսարանը ծառայում է արդյունաբերությանը աջակցելու համար կամ որպես քաղաքական գործիք` որոշակի քաղաքական ծրագրի շուրջ հասարակությանը համախմբելու համար: 

Կարծում եմ՝ շատերը հաճախ սխալվում են, կարծելով, որ միջնադարյան համալսարանները միշտ եղել են ազատ մտքի կղզիակներ, որ դա խաղաղ միջավայր էր, որտեղ ուսանողները սովորում էին հանուն գիտելիքների: Իրականում, եթե մի փոքր փորփրել միջնադարյան համալսարանների պատմությունը, ապա պարզ կդառնա, որ այնտեղ բազմաթիվ հակամարտություններ և հակասություններ են եղել:

Մենք մեծ քանակի բռնություն ենք տեսնում․ մարդկանց այրում են խարույկի վրա այն բանի համար, որ նրանք ինչ-որ բան են ասել համալսարանում կամ դրանից դուրս, կամ այն ​​պատճառով, որ համալսարանական մագիստրոսները նրանց մեղադրանք են առաջադրել: Նրանց հետ շատ հակասություններ են կապված և դրանք ժամանակակից համալսարանների համար առաջարկում են տարբեր մոդելներ:

Եթե ​​ժամանակակից համալսարանը ցանկանում է իր ծագումը կապել Միջնադարի հետ, ապա մոդել ընտրելիս պետք է շատ զգույշ լինել: Արդյո՞ք այն հիմնված է Փարիզի աստվածաբանության ֆակուլտետի մոդելի վրա, որն աջակցում էր Ֆիլիպ Գեղեցիկին: Թե՞ Բոլոնիայի իրավաբանական ֆակուլտետի մոդելի վրա, որը ղեկավարում է ուսանողական համայնքը: Կամ Ֆրիդրիխ II-ի Նեապոլում աշխարհիկ համալսարանի մոդելի վրա: Միջնադարյան համալսարանի ո՞ր մոդելի հետ ենք մենք կապում ժամանակ