Փետրվար ամսվա ամփոփում

Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 1, –Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը
առաջադրանք2-Առաջադրանք 2,հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը

Առաջադրանք 1,-Կրկին կրոնափոխության փորձ՝ ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ
Այս թեման միայն մեկ առաջադրանք էր

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը

Առաջադրանք 1,-Հայաստանը VI դարում
Առաջադրանք 2-Առաջադրանք 2

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 20-27-ը


Առաջադրանք 1-13-րդ դարի նշանավոր տիրակալները , առաջադրանք 1
Առաջադրանք2-փետրվարի 20-27-ը, առաջադրանք2


Մի քանի նախադասությամբ ամփոփել  ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ներկայացնել ամենադուր եկած թեման, հիմնավորել:

Ինձ շատ դուր եկավ կրոնափոխության թեման, քանի որ շատ անսպասելի էր որ կրկին կրոնափոխություն է եղել։Ինձ թվում է բոլոր թեմաններն էլ շատ հետաքրքիր են եղել և ամենակարևորը, որ շատ գիտելիք ենք ունեցել փետրվար ամսին և ոչ միայն։

Անհատական նախագիծ՝

Հետաքրքիր է իմանալ

Հետազոտական աշխատանքեր՝
Եվրոպայի պատմությունը
Թովմա Աքվինացի,ուսումնասիրություն

գծագրած քարտեզ՝
կազմել է ՝ Անահիտ Տիգրանյանը
Քարտեզ

փետրվարի 20-27-ը, առաջադրանք2

Առաջադրանք 2

Բնութագրել «դասային միապետություն» հասկացությունը:

Միապետություն դասային, դասային ներկայացուցչական միապետություն, դասային ներկայացուցչությամբ ֆեոդալական միապետություն, ֆեոդալական պետության ձև, որի դեպքում թագավորի (կամ խոշոր ֆեոդալների) իշխանությունն իրականացվում է դասային-ներկայացուցչական հիմնարկների հետ համատեղ։ Ձևավորվել 13-14-րդ դարերում Եվրոպայում, համապետական դասերի և դասային ներկայացուցչական մարմինների (Անգլիայում՝ պառլամենտ, Ֆրանսիայում՝ գլխավոր շտատներ, Իսպանիայում՝ կորտեսներ և այլն) ստեղծման ընթացքում։ Ռուսաստանում դասային ներկայացուցչական մարմինները զեմստվային ժողովներն էին (16-17-րդ դարեր)։

Ազգային պետությունների կազմավորումը

Բնութագրիր «ազգային հերետիկոսություն»  հասկացությունը, այդ գործողությունների արդյունքում ինչ փոփոխություններ տեղի ունեցան Եվրոպայում:

Հերետիկոսություն քաղաքական հերձվածություն, քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու դոգմաներից շեղված կրոնական հոսանք։ Շահագործող դասակարգերի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամանակաշրջանում եղել է բողոքի առանձնահատուկ ձև, հաճախ վերաճել ժողովրդական շարժման։


Հիմնավորիր  ստորև գրված մտքերից  քո ընտրածը:

  • Վալերի Լազարև կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»

    Այո, ինձ թվում է ես համաձայն եմ այս կարծիքի հետ։
  • «Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», — Նիկոլայ Բերդյաև1

    Եվ համաձայն եմ և ոչ, քանի որ պետությունը մեր կյանքը բարելավելու համար է պետք չէ այն համեմատել դժողքի կամ դրախտի հետ։
  • «Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»։ -Շանթ Հարությունյան

    Եվ համաձայն եմ և ոչ, այստե լավ չհասկացա թե ինչ էր ուզում ասել։
  • Չի կարելի անպատիժ կառավարել պետությունը առանց ժողովրդի և հակառակ ժողովրդի կամքի։/Մորիս Թորեզ/

    Ընդհանրապես պետք է ուղղակի ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդին լավ լինի և մեր բոլոր պահանջները իրականան։
  • Քաղաքացիների համար առավել օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ, այլ ոչ թե երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը` քայքայվում։/Թուկիդիտես/

    Իհարկե, շատ լավ է երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ։
  • Վատ կառավարվող երկրի համար առաջին սպեղանին դրամական արժեզրկումն է, երկրորդը` պատերազմը։ /Էռնեստ Հեմինգուեյ/
  • Միայն ուժեղ պետությունն է ապահովում քաղաքացիների ազատությունը:/Ռուսո/

Կարծում եմ ոչ։

  • Պետությունը պետություն չէ, ուր կառավարում է մեկը։/Սոֆոկլես/
    Հնարավոր է այդ մեկ կառավարող շատ լավ և ճիշտ կառավարի։

Տալ «պետության» սահմանման քո տարբերակը :

Պետություն մարդկանց պահանջները և մարդկանց կյանքը բարելավել օգնելու միջոց է։Պետությունը ամեն ինչ անում է, որ երկրի վիճակը լավ լինի, տարածքները լինեն տեղում իսկ արշավանքների ժամանակ հաղթեն։

Հիմնավորիր կամ հերքիր ազգային լեզուների նշանակությունը ազգային պետությունների ձևավորման հարցում:
Եթե չլիներ լեզու ինչպես պետք է մարդիկ միմյանց հետ խոսեին, լավ թեկուզ ուրիշ ազգի լեզուն օգտագործեինք այդ պետությունում, դա կլիներ որ կիսով չափ դու ուրիշ երկրի բաներն ես օգտագործում՝ լեզուն։Ամեն երկիր, պետություն պետք է ունենա իր լեզուն, եթե չունես քո լեզուն ապա չես կարող համարել լիարժեք պետություն։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 7-րդ դասարան , դասագիրք էջ 72-81, համացանց

Լրացուցիչ աշխատանք

«Քաղաքակիրթ Եվրոպան մի քանի դար առաջ»-Հետաքրքիր պատմություններ միջնադարյան եվրոպայի մասին./ թարգմանություններ այլալեզու աղբյուրներից/

Իմ բլոգի հղումը՝
<<Քաղաքակիրթ Եվրոպան մի քանի դար առաջ>>

Եվրոպայի պատմությունը

Եվրոպայի պատմությունը վերաբերվում է ժողովուրդներին, որոնք բնակվել են Մայրցամաքային Եվրոպայում սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Առաջին Հոմո սափիենսը ոտք է դրել է Եվրոպայում մ.թ.ա 45,000-ից և 25,000-ական թվականներին։

Նախապատմական Եվրոպայի առաջին բնակիչները եկել են հին քարի դարի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսությունը զարգացավ մոտավորապես մ.թ.ա. 7000-ական թվականներին նոր քարի դարի ժամանակաշրջանում։ Նեոլիթ Եվրոպայի ժամանակաշրջանը տևեց մոտ 4000 տարի, զարգացում ապրեց մետաղյա իրերի պատրաստման մշակույթը։ Տեխնոլոգիական նորամուծությունները նախապատմական ժամանակաշրջանում կատարվում էին հիմնականում միջերկրյածովյան ժողովուրդների կողմից, որոնք հիմնականում բնակվում էին մայրցամաքի հյուսիսարևելքում։ Նախապատմական Եվրոպայի հայտնի քաղաքակրտություններից են Մինոյան և Մակենյան քաղաքակրթությունները, որոնք գործել են մ.թ.ա. 1200-ական թվականներին Բրոնզե դարի ժամանակաշրջանում։

Դասական հին դարեր՝

Հույները և հռոմեացիները մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ, որը նկատելի է Եվրոպական լեզուներում, մտքի, գեղարվեստի և իրավունքի մեջ։ Հին հունաստանը քաղաք պետությունների խումբ էր, որտեղ ծնունդ առավ ժողովրդավարության սկզբնական ձևը։ Աթենքը ամնեահզոր և ամենազարգացած քաղաքն էր և համարվում էր մշակույթի կենտրոն Պերիկլեսի ժամանակներից սկսած։ Այստեղ են ծնվել և ստեղծագործել դասական շրջանի հայտնի փիլիսոփաների մեծ մասը, ինչպիսիք են ՍոկրատեսըՊլատոնը և Արիստոտելը, վերջինս եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը։

Իր ռազմական արշավանքների ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին սփռեց հելենական մշակույթը և ուսմունքը մինչև Ինդոս գետի ափը։ Հռոմեական հանրապետությունը զարգացում ապրեց Պունիկյան պատերազմներում Կարթագենին հաղթելուց հետո։ Հունական մշակույթը իր տեղը զիջեց հռոմեականին, իսկ Աթենքի կառավարման ձևը կիրառվեց Հռոմում։

Հռոմեացիները իրենց տարածները ընդարձակեցին Արաբիայից միչև Բրիտանիա։ Մ.թ.ա. 44 թվականին Հուլիոս Կեսարը սպանվեց սենատորների կողմից, ում փոխարինեց Օկտավիանոս Օգոստոսը, ով հանրապետությունը վերածեց կայսրությանը, որը գեյատևեց ավելի քան չորս դար մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։