Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները

Առաջադրանքներ․

222՝առաջադրանք

210:2=105աստիճան
պատ՝ խաչադիր անկյունների գումարն է ՝ 105աստիճան

223 առաջադրան ՝
պատ՝106 աստիճան և 74 աստիճան/

Ավետիք Իսահակյանի հուշերը Տերյանի մասին

Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:

Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:

Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…

«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:

Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:

Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:

Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:

Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

Երկրորդ վերհուշս այս է:

Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:

-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:

Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:

-Հա է՜,շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:

Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:

1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:

Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես.
«…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:

Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:

Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:

Աղբյուրը

Միաբջիջ կենդանիներ կամ նախակենդանիներ

 Միաբջիջ կենդանիները կամ նախակենդանիները 2 միկրոնից մինչև 6 սմ չափերով հնագույն օրգանիզմներ են, որոնք ապրում են ծովային և քաղցրահամ ջրերում, հողում: Նախակենդանիների տեսակների թիվը գերազանցում է 25 000-ը: Նրանց մեծ մասը ազատ ապրող ձևեր են, որոնք մասնակցում են ջրերի մաքրման, նստվածքների առաջացման, լեռնագոյացման պրոցեսներին:Միաբջիջները ինքնուրույն օրգանիզմներ են, որոնց բորոշ է կենսական բոլոր ֆուկցիաները՝ նյութափոխանակություն, շարժում, բազմացում, գրգռականություն: Ստորակարգ միաբջիջները չունեն մարմնի կայուն ձև, նրանց կիսահեղուկ ցիտոպլազման անընդհատ շարժվում և ստեղծում է պրոտոպլազմային ելուստներ կամ կեղծ ոտքեր՝ պսևդոպոդիումներ: Բարձրակարգ տեսակներն ունեն հենարանային գոյացումներ, որոնք ապահովում են մարմնի կայուն ձև: Այդ գոյացումներից են էլաստիկ մեմբրանը կամ պելլիկուլը՝ արտաքին թաղանթը, արտաքին զրահը, ֆիբրիլները, հանքային՝ CaCO3, Si, O2 կմախքը, որը նման է խեցու կամ ասեղների (սպիկուլներ): Նախակենդանիների շարժումը կատարվում է կեղծ ոտքերի, թարթիչների, մտրակների, թարթիչներից բաղկացած թաղանթիկների (մեմբրանելների) և փնջերի (ցիրրերի), մկանային մանրաթելերի օգնությամբ:Միաբջիջ կենդանիներն ունեն կամ ավտոտրոֆ, կամ միքսոտրոֆ, կամ հետերոտրոֆ տիպի սննդառություն: Սնվում են բակտերիաներով, միաբջիջ ջրիմուռներով, իսկ գիշատիչները՝ այլ միաբջիջ կենդանիներով: Սնման ընթացքում օգտագործվում են պսևդոպոդիումները, մերձբերանային մեմբրանելները: Չմասված նյութերը դուրս են մղվում մարմնի տարբեր կողմերից կամ պելլիկուլի հատուկ անցքից: Քաղցրահամ ջրերում բնակվող բոլոր տեսակներն ու նաև որոշ ծովային տեսակներ ունեն հատուկ օրգանոիդ՝ կծկուն վակուոլ, որն անընդհատ արտահանում է ավելորդ ջուրն ու բջջում կարգավորում օսմոտիկ ճնշումը: Մակաբույծներն ու որոշ ծովային տեսակներ զուրկ են այդպիսի վակուոլներից:Միաբջիջ կենդանիները շնչում են մարմնի ամբողջ մակերեսով: Նրանք չունեն նյարդային համակարգ, սակայն արձագանքում են մեխանիկական, էլեկրական, քիմիական, լուսային և ջերմային գրգիռներին:Միաբջիջ կենդանիների մեծ մասն ունի մեկ կորիզ, որոշները երկու կամ ավելի կորիզներ: Կան տեսակներ, որոնք ունեն մեկ մեծ (մակրոնուկլեուս) և մեկ փոքր (միկրոնուկլեուս) կորիզ: Մեծ կորիզը որպես կանոն պոլիպլոիդ (բազմաքրոմոսային) է և ունի վեգետատիվ ֆունկցիա, փոքրը՝ դիպլոիդ է և մասնակցում է սեռական բազմացման պրոցեսին: Պարզագույնները բազմանում են երկու եղանակով՝ անսեռ և սեռական: Անսեռ բազմացումը կատարվում է կիսման կամ բազմակիսման, կամ բողբոջման եղանակով: Սեռական բազմացման ժամանակ դիտվում է սեռական բջիջների (գամետների) առաջացում ու միաձուլում (կոպուլացիա) կամ սեռական կորիզների միաձուլում: Այսպես գոյացած զիգոտներից զարգանում է նոր սերունդ: Շատ տեսակներ բազմանում են անսեռ և սեռական բազմացման հերթագայմամբ: Այս կենդանիները հատկապես ցիստայի (թաղանթապատյանի) մեջ կարող են ապրել մինչև 16 տարի: Նախակենդանիների տիպը ներառում է 5 դաս՝ 1. Սարկոդայիններ (Sarcodina), 2. Մտրակավորներ(Mastigophora (Flagellata)), Սպորավորներ (Sporozoa), Կնիդոսպորիդներ (Cnidosporidia), Թարթիչավորներ (Infusoria, Giliophora): Մենք կանդրադառնանք սրանցից յուրաքանչյուրին առանձին հոդվածով:

Чудо рождается из веры

Чудо рождается из веры

Надо верить в чудо, потому что чудеса существуют и случаются только благодаря вере. Что значит ЧУДО?

Чудо — это событие, которое рождает веру. В этом самая сущность и назначение чудес. Тем, кто их видит, они могут казаться весьма удивительными, а тем, кто их творит, весьма простыми. Но это неважно. Если они укрепляют или порождают веру — это истинные чудеса.Я думаю что нужно верить чудесам, если мы не верим в чудо, то наша жизнь станет намного неинтересной.

 В реалисте вера не от чуда рождается, а чудо от веры. Если реалист раз поверит, то он именно по реал

Թվականներ, գործնական աշխատանք, 06.02

1.Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ, ութսունինը, առաջին, իննսուն:

Քանակ-Հարյուր քսան, վաթսուն, յոթ,ինը, հազար ինը հարյուր իննսունվեց,երկու հազար հինգ հարյուր տասնվեց ,ութսունինեը, ինսուն

Թվային բաշխում – տասը-տասը, քառասուն-քաասուն,մեկական,հինգական։

Թվային կարգ։Երորդ, չորրորդ, վաթսուներեքոերորդ,հարյուր ութսունմմեկերորդ, տասնյոթերորդ,քառասուներեր,առաջին։

2. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

Երկու։երկճյուղ,երակի,երրկյակ,երկպատիկ,երկհերթ,
Երեք։եռագլուխ,եռակի,եռյակ,եռապատիկ,եռահերթ,
չորս,քառ։քառագլուխ, քառակի, քառյակ, քառապատիկ
յոթ-յոթնապատիկ,յոթգլխանի,յթոնամկյակ,յոթնյակ
ինը-իննապատիկ,իննամյակ,իննյակ
տաս-տասնապատիկ,տասգլխանի,տասնյակ,տասնամյակ
քառասուն-քառասունամյակ, քառսնապատիկ
առաջին-առաջնահերթ

3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետ, ստանալ 600 տոննա ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուր արդեն մնացին:
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափիղ են խփվել:
Իրենց որսացած 900 ծովափղերին թողեցին տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահն հետևում էր կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղերում արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն բաշխվեց թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը:

4. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեց մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի առաջին անգամ արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց առաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան: