Գրքից վարժություններ168,169,170,176

168,169,170,176

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու գործածվում է:  Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում է, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտարներ,անտառներ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են ցուցադրել: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճի հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճամապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրիլին հարյուր տասնինը վայրի …(ցուլ ) … (որ) չորս … (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլեր կա՛մ արգելանոցներում են ապրում, կա՛մ ազատ արածում են ՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ Էին :

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էին ավելի քան հազար հինգ հարյուր ցլեր , ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիները ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ են ապրում:

176. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան (սիգարետներ) ծխողն ամեն տարի ավելի քան հարյուրտասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

Ճիշտ-Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուրտասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:
Ճիշտ-Տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի։

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:
Ճիշտ-Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:
Ճիշտ-Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
ճիշտ-Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
Ճիշտ-Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:
Ճիշտ-Սենյակներում սեղանները շարված էին երեք-երեք:



Գումարի և տարբերության քառակուսու բանաձևերը։Տնային և դասարանական աշխատանք

ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՌԱԿՈՒՍԻՆ․

Որոշ դեպքերում բազմանդամների բազմապատկումը կարելի է ավելի կարճ կատարել՝ օգտվելով կրճատ բազմապատկման բանաձևերից:

1. Գումարի քառակուսու բանաձևը՝ (a+b)2=a2+2ab+b2

Երկու թվերի գումարի քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուն գումարած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a+b)2=(a+b)⋅(a+b)=a⋅a+a⋅b+b⋅a+b⋅b=a2+ab+ba+b2=a2+2ab+b2

2. Տարբերության քառակուսու բանաձևը՝ (a−b)2=a2−2ab+b2

Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a−b)2=(a−b)⋅(a−b)=a⋅a+a⋅(−b)−b⋅a−b⋅(−b)=a2−ab−ba+b2=a2−2ab+b2

Օրինակ․

1. Գումարի քառակուսու բանաձևի օգնությամբ հաշվենք՝

(x+3)2=x2+2⋅x⋅3+32=x2+6x+9

Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝

(x+3)2=(x+3)⋅(x+3)=x⋅x+x⋅3+3⋅x+3⋅3=x2+3x+3x+9=x2+6x+9:

2. Տարբերության քառակուսու բանաձևի օգնությամբ հաշվենք՝

(x−3)2=x2−2⋅x⋅3+32=x2−6x+9

Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝

(x−3)2=(x−3)⋅(x−3)=x⋅x+x⋅(−3)−3⋅x−3⋅(−3)=x2−3x−3x+9=x2−6x+9

Առաջադրանքներ

  1. Արտահայտությունը ձևափոխեք բազմանդամի․(1,3,5,7….)
  2. 1) (m+n)2=m2 +2mn+n2
  3. 2) (p-q)2=p2-2pq-q2
  4. 3)(c-d)2=c2-2cd-d2
  5. 4)(2+a)2=42 +4a+a2
  6. 5)(3-b)2=9-b2-6b+b2
  7. 6)(x+5)2=x2+10x+252
  8. 7) (x+1)2=x2+2x+212
    8)(3a-b)2=6a-2ab3+b2
    9)(5z+t)2=10z2+10zt+t2
    10)(a-4)2=a2-a8+8
    11)(3x-2)y=6x-6x4y+8
    12)(6a-4b)2=12a-12a8b+8b
    13)(a2-b)2=a4-2a2b+b2
    14)(c3-1)2=c6-c62+2
    15)(a2+1)2=a4+a42+2
    16)(z3-u3)2=z6-z6u6+u6
    17)(x2-y2)2=x4+4xy+y4

175-I սյուն

ա)=(x+y)2
բ)=(a+b2)2
գ)=(9m+n)2
դ)=(16p+25q)2
ե)=(x+1)2
զ)=(9-a)2
է)=(16+p)2
ը)=(4m+9n)2
թ)=(x2+y3)2
ժ)=(a3+b3)2

2. Բազմանդամը ներկայացրեք տարբերության քառակուսու տեսքով․(ա,գ,ե․․․)

ա) a2 − 2ab + b2=(a-b)2

բ)4x2 − 4xy + y2=(4x-y)2

գ)9m2 − 6m + 1=(9m-1)2

դ) 25 − 30c + 9c2=(25-9c)2
ե) 16p2 − 56pq + 49q2=(16p-49q)2
զ )100a2 + 25b− 100ab=(1000a+100ab)2
է)x4 − 6x2y + 9y2=(x2-9y)2

Տրիոլետ։Բազմաթիվ Տրիոլետների հեղինակ՝ Վահան Տերյան

Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio – «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։ Օրինակ.

Բազմաթիվ տրիոլետների հեղինակ Վահան Տերյանը

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում…
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն…

Տրիոլետներ են գրել նաև Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլն․․․

Տերյան։ Կենսագրություն

Տոհմագրություն։ Ծննդավայրը և ընտանիքը Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան[2]։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․ «Մեր ցեղի անունը եղել է «Նալբանդենք», որովհետև այդ ընտանիքի մի քանի եղբայրները եղել են արհեստավոր-նալբանդներ և միաժամանակ հայտնի անասնաբույժներ Էրզրումի դաշտում։ Մի այլ աղբյուրից ստացածս տեղեկությունների համաձայն Նալբանդենք կոտորածից ազատվել են իբրև արհեստավորներ և ապաստան ու հովանավորություն են գտել տաճիկ զորքերի մեջ՝ իբրև նրանց համար պիտանի անասնաբույժներ և նալբանդներ։ Համենայն դեպս Էրզրումի շրջանում 1916-1917 թվականներին ես այդ ընտանիքից ոչ ոքի չկարողացա գտնել՝ չնայելով գործ դրած ջանքերին»[3]։ Դիլիսկա գյուղում, որը պատկանել է մահմեդականացած վրացի Մուսխելով կալվածատերերին, հայերի վիճակը ծանր է եղել, և Ղազարը տեղափոխվել է Ախալքալաքի գավառի Գանձա (Գանձանի) գյուղ, որի թուրք բնակիչները փախել էին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, և հետագայում այնտեղ բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր․ «Մշակ» թերթի թղթակիցը 1882 թվականին գրել է, թե այդ գավառում «զետեղված է հայոց այն տարրը, որ ընդունակ է տոկուն աշխատության, և որի վրա անփոփոխ մնացել են հայի ամեն առանձնահատկությունները և ինքնուրույնությունները»[4]։ Տերյանագետ Ս․ Հակոբյանը, անդրադառնալով Վահան Տերյանի վրա նրա ծննդավայրի ազդեցության հարցին, գրել է․ «Այս շրջանում նա խոսել է միայն հայ լեզուն և իմացել է միայն մայրենի լեզուն։ Մի միջավայր է դա, ուր պահպանված է մեր ժողովրդի ուրույն արժեքները և ուր չէ տիրում մյուս ազգերի ճնշող, հաճախ այլասերող ազդեցությունը։ Այս տեսակետից Ախալքալաքի Գանձա գյուղը անշուշտ ավելի նպաստավոր միջավայր էր հայ բանաստեղծ ծնելու համար, քան, օրինակ, Թիֆլիսը, Բաքուն, Աստրախանը, Մոսկվան, Նոր-Նախիջևանը։ Որովհետև հայ բանաստեղծ լինելու համար նախ և առաջ հարկավոր է կենդանի, նկարագեղ, ժողովրդական, արտահայտիչ ու պատկերավոր լեզու, ինչ որ պահպանված է այն վայրերում, ուր հայ ազգաբնակչության մեծամասնությունն է ապրում»[5]։ Վահան Տերյանի հայրը՝ Սուքիաս քահանա Տեր-Գրիգորյան Տեր Ղազարը թափառել է Թուրքիայի հայկական բնակավայրերում և զբաղվել քարոզչությամբ, տուն վերադարձել հարուստ նվերներով ու վարձատրությամբ, սակայն կարճ ժամանակ շռայլել է վաստակածն ու նորից մեկնել քարոզչության. «Միշտ աղքատ ապրեց և աղքատ էլ մեռավ մեր բանաստեղծի այս նախատիպարը»[6]։ Տեր Ղազարի որդին՝ Գրիգորը, ըստ իր թոռան՝ Արամ Տեր-Գրիգորյանի, եղել է «եռանդուն, աշխույժ, վճռական, համարձակ, խիզախ, ուժեղ կամքի և ուժեղ ֆիզիկականի տեր» մարդ[7], երկար տարիներ եղել է տանուտեր (յուզբաշի), իսկ նրա տունը Ջավախքում, Ախալցխայում ու Գյումրիում հայտնի է եղել իբրև «հյուրընկալ, մարդասեր ու լիասիրտ մի նահապետական օջախ»[7]։ Հետագայում դարձել է քահանա և վաթսուն տարեկանում միստիկական-կրոնական ապրումների ազդեցությամբ սկսել է իր միջոցերով կառուցել Էջմիածնի տաճարի նման քարաշեն մի եկեղեցի Գանձայում՝ քարեր շալակած բարձրացնելով պատերի վրա։ Սակայն եկեղեցու շինարարությունը չավարտած կուրացել է ու մահացել և իր կնոջ հետ թաղված է իր շինած այդ եկեղեցու բակում[7]։ Գրիգորն ունեցել է հինգ որդի՝ Թորոսը, Փիլոսը, Սուքիասը, Գաբրիելն ու Հովհաննեսը, որոնցից որոշել է քահանա դարձնել Սուքիասին (1840-1914)՝ նրան համարելով ամենաաչքաբացն ու արժանավորը, որպեսզի կառուցվող եկեղեցին «անտեր չմնա ու քահանայությունն իր ցեղից չվերանա»[8]։ 1950-1859 թվականներին Սուքիասը սովորել է Ախալքալաքի հոգևոր դպրոցում, որտեղ ուսումնասիրել է կրոն, սուրբ պատմություն, քերականություն, թվաբանություն և եկեղեցական երգեցողություն[9]։ Սուքիասը, լինելով այնպիսի մարդ, «որոնց ծարավը դեպի գիտությունը և ուսումը չի հագենում մինչև նրանց կյանքի վերջը»[10], ցանկացել է շարունակել կրթությունը (մասնավորապես աշխարհիկ ուղղվածությամբ), սակայն հայրը, ինքը լինելով կիսագրագետ և բավարար համարելով որդու ստացած գիտելիքները, որոշել է ամուսնացնել նրան ու խանգարել կրթությունը շարունակելու նրա ծրագրերին։ Առանց Սուքիասի համաձայնությունն ստանալու հայրը նրան նշանել է Չամդուրա գյուղի տիրացու (նաև կազմարար և «գրիչ») Գրիգորի դստեր՝ Յուղաբերի հետ, որը իր ժամանակի «բացառիկ երևույթներից»[8] էր, «ուսումնական» աղջիկ և «ժամաշապիկը հագած՝ իր պապ չամդուրացի Տեր-Ղազարի մոտ սարկավագում էր», իսկ այն ժամանակ բացառիկ է եղել աղջկան եկեղեցու բեմում երգելիս կամ կարդալիս տեսնելը[8]։ Սուքիասը, որը չէր ցանկանում վշտացնել հորը և «վարկաբեկել» հարսնացուին, բայց և չթողնելով ուսումը շարունակելու միտքը, իմացել էր Փարիզում գործող հայկական դպրոցի մասին, որտեղ կարող էին անվճար կրթություն ստանալ չքավոր հայ պատանիները։ Յուղաբերի համաձայնությունն ստանալով և նրան հավատարմության խոսք տալով՝ Սուքիասը գաղտնի ճանապարհ է ընկել ոտքով (ըստ իր մշակած երթուղու՝ Կարս, Էրզրում, Պոլիս, Փարիզ[11]), սակայն նրան ճանապարհից (գիշերն անցել էր թուրքական սահմանն ու հասել Կարսի Ղզլչախչախ գյուղը) հետ են վերադարձնում նրա եղբայր Թորոսն ու Սահակ քեռին, որոնց ուղարկել էր հայրը։ Սուքիասին ամուսնացրել են, և նա սկսել է զբաղվել գյուղական գործերով։ 1860 թվականին նա դարձել է Գանձա գյուղի եկեղեցու դպիր, իսկ 1870 թվականին՝ սարկավագ, ապա՝ քահանա (նույն տարում)[9]։ Տեր-Սուքիասը շարունակել է եկեղեցու շինարարությունը, և հոր մահվանից հետո, երբ եղբայրները բաժանվել են, նրան մնացել է հոր պարտքերի մեծ մասը, քանի որ նա եկեղեցու շինարարությունը շարունակել էր եղբայրների կամքին հակառակ։ Տեր-Սուքիասն ստիպված է եղել ընտանիքի նյութական վիճակը բարելավել ամենօրյա ծանր աշխատանք կատարելով (այդ թվում նաև քահանային չպատշաճող «կեղտոտ» գործեր՝ գոմը մաքրել և այլն[12])։ Կարդալով հայերեն ինքնուրույն ու թարգմանական գրականությունը՝ Տեր-Սուքիասը բառարանների միջոցով սովորել է ռուսերեն և կարդացել ռուս և եվրոպական հեղինակների երկեր, փիլիսոփայական գրականություն[13]։ Ապրելով նյութական ծանր վիճակում՝ Տեր-Սուքիասն իր չորս որդիներին ուղարկել է Թիֆլիս, Մոսկվա և այլ քաղաքներ՝ կրթություն ստանալու (աղջիկների դեպքում բավարար է համարել պարզ գրագիտությունը)[14]։ Վահան Տերանի մայրը՝ Յուղաբերը, եղել է ամուսնու հակապատկերը. «Քնքուշ դիմագծերով ու մարմնի կազմով, դեմքին ծաղկի թեթև նշաններով, սև, խորը և միշտ թաց աչքերով, բարակ, գեղեցիկ հոնքերով, թույլ կամքի տեր, փափկասիրտ, զգայուն ու լացկան մի կին»[15]։ Տերյանի մորը հատուկ է եղել հունորը, հեգնելու ընդունակությունը, ուրիշների թերությունները նկատելն ու դիպուկ բնութագրելը, հաճախ նաև մականուններ տալը[16]։ Վահան Տերյանը ջերմորեն կապված է եղել մոր հետ և նրա մահը, ըստ Հովհաննես Թումանյանի, եղել է նրա «մշտական ու թանկ վշտերից». Aquote1.png Ապրում է իմ մեջ, իմ սրտի մեջ մայրս, որին մարդիկ թաղել են ուրճոր հեռու-հեռու գյուղի գերեզմանատանը։ Հավատացնում եմ ձեզ, մայրս մտապես ինձ հետ է և նա ավելի շուտ չի մեռնի, քան ես[16]։

Առաջադրանք 2,հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 2


Աղվանքի դեպքերը և հայերի ռազմավարությունը

Աղվանքում ևս պարսից արքունիքը որդեգրել էր կրոնափոխության քաղաքականություն և 300 մոգ ու բանակ էր ուղարկել այդ երկիր: Աղվանները սկսել էին ապստամբական շարժում՝ Վաչե թագավորի գլխավորությամբ:
Այստեղ պարսիկներն իրենց ռազմական գործողությունները սկսեցին 450 թ.՝ նախ խնդիր ունենալով ճնշել աղվանից ապստամբությունը, ապա՝ շարժվել Հայաստան: Պարսկական մեկ այլ զորաբանակ նախապատրաստվում
էր Փայտակարանից շարժվել Հայաստան: Նպատակ ունենալով կանխել պարսկական զորքի արշավանքը Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը
ապստամբական ուժերը բաժանեց երեք զորախմբի:
Առաջինի հրամանատարությունը ստանձնեց Ներշապուհ Արծրունին, որի զորքը ուղևորվեց Ատրպատականի սահման՝ պարսիկների հնարավոր հարձակումը
կանխելու: Երկրորդ զորախումբը, որ գլխավորում էր հենց սպարապետը, մեկնեց աղվաններին օգնության: Երրորդ զորախումբը՝ Վասակ Սյունու հրամանատարությամբ, մնաց Այրարատում: Աղվաններին օգնության հասած հայկական բանակը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, 450 թ. հակառակորդին հանդիպեց Խաղխաղ կոչվող քաղաքի մոտ:
Վարդան Մամիկոնյանը, չնայած փոքրաքանակ զորքին, ճակատամարտ մղեց պարսիկների դեմ: Հակառակորդը պարտություն կրեց և նահանջեց Աղվանքից: Այս հաղթական ճակատամարտը կանխեց Աղվանքի տարածքից պարսիկների մուտքը Հայաստան: Վարդան Մամիկոնյանի զորախումբը շարժվեց մինչև Հոնաց (Ճորա) Պահակ, գրավեց տեղի պարսկական ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ:


Միաբանական ուխտի խախտումը
Մինչ Վարդան Մամիկոնյանը Աղվանքում հաղթանակներ էր տանում պարսիկների նկատմամբ, Այրարատում Վասակ Սյունին մի շարք քայլերով խախտեց միաբանական ուխտը: Տեղեկանալով, որ Բյուզանդիայի
կայսր Մարկիանոսը հրաժարվել է զինական օգնությունից՝ Վասակ Սյունին ցրեց Այրարատի ամրություններում տեղակայված հայկական կայազորները և դրանք
փոխարինեց պարսկականով: Վասակը կարծում էր, որ առանց դաշնակիցների
ապստամբությունը չէր կարող հաջող ելք ունենալ, և փորձում էր համաձայնության եզրեր գտնել Սասանյան կառավարության հետ: Վասակի հետ համակարծիք էին որոշհայ նախարարներ:
Հազկերտ II արքան հատուկ հրովարտակով խոստացավ ներել ապստամբներին, ազատ արձակել կալանված նախարարներին և վերադարձնել նրանց ունեցվածքը, եթե հրաժարվեն զինված ապստամբությունից: Այս հանգամանքը Վասակ Սյունուն դրդեց դեմ գնալ ապստամբներին և պնդել, որ Հազկերտը չի հիշի ապստամբության մասին, եթե այն դադարեցվի: Վասակը վստահեցնում
էր, որ միջնորդ կլինի Հազկերտի և ապստամբների միջև, և Հայաստանում պատժիչ գործողություններ չեն լինի:
Այս ամենը, սակայն, վստահություն չէր առաջացնում ապստամբների շրջանում, և նրանք համոզված էին, որ Հազկերտի հրովարտակը նենգ խաղ է, որի նպատակն է ջլատել հայերի միասնականությունը և իրականացնել իր
վաղեմի նպատակները: Այսպիսով՝ ապստամբները, չհավատալով Հազկերտի խոստումներին, վճռականորեն շարունակում էին պայքարը, իսկ Հազկերտը, օգտվելով Բյուզանդիայի չեզոքությունից, պատրաստվում էր վճռական հարվածի: Կողմերը նախապատրաստվում էին ճակատամարտի:
Իմանալով, որ Վասակ Սյունին խախտել է միաբանությունը՝ Վարդան Մամիկոնյանը իր զորքով Աղվանքից վերադառնում է Հայաստան։


Ավարայրի ճակատամարտը
Գարունը բացվելուն պես պարսկական մի խոշոր բանակ՝ Մուշկան Նիսալավուրտի հրամանատարությամբ, շարժվեց Հայաստան: Պարսկական բանակի կազմում էին նրանց ուժեղագույն ջոկատները՝ Մատյան գունդը, ինչպես նաև մարտական փղեր։ Պարսկական զորքերը հասան Հեր և Զարևանդ գավառները, իսկ այնտեղից՝ Տղմուտ գետի ափեր, և բանակ դրեցին Ավարայրի դաշտում: Վարդան Մամիկոնյանը համախմբեց իր զորքերը և նույնպես շարժվեց դեպի Ավարայրի դաշտը։ Նրա բանակում մեծ թիվ էին կազմում աշխարհազորայինները։ Ճակատամարտից առաջ սպարապետը խոսքով դիմեց իր զորքին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Վարդան
Մամիկոնյանի խոսքից մի հատված։
Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց
խոսել զորքի հետ և ասաց.
– Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ.
տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ
կար, որ նրանք հաղթեցին մեզ։ Բայց ավելի շատն այն է,
որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ
բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր
թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր,
վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ
էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ
անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում
անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն
մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր
մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել,
որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ
և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ
բաներ՝ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն
էլ ոչնչանալու են: Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի
ևս պետք է կատարենք մեր անմահ թագավորի համար,
որ տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց
դատելու է իրենց գործերի համեմատ։
Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին


1 Ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչ գեղեցիկ համեմատություն է անում Վարդան Մամիկոնյանն իր խոսքում՝ զորքին քաջալերելու համար։ Նա նշում է, որ
ի տարբերություն նախկին ճակատամարտերի, որ
մահկանացու արքաների համար են մղել, այս մեկը
անմահ թագավորի համար է։

2 Շատ հետաքրքիր է նաև, թե ինչպես է սպարապետն
անուղղակիորեն նշում, որ ամեն պարգև ժամանակավոր է և անցողիկ, միայն մարդու գործերն են կարևոր։

3.5 նախադասությամբ հիմնավորիր քո տեսակետը  Վարդան Մամիկոնյանի խոսքի շուրջ:


Ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ. մայիսի 26-ին: Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 4 գնդի։ Կենտրոնական գնդի հրամանատար նշանակվեց Ներշապուհ Արծրունին, աջ թևինը՝ Խորեն Խորխոռունին, իսկ ձախ թևն առաջնորդելու էր հենց Վարդան Մամիկոնյանը։ Չորրորդ՝ վերջապահ զորամասի հրամանատար նշանակվեց սպարապետի եղբայր Համազասպը: Հարձակումը սկսեց հայկական զորքը, որն անցնելով Տղմուտ գետը՝ գրոհեց թշնամու վրա:
Վարդանն իր գլխավոր հարվածն ուղղեց Մատյան գնդի վրա, որը պարսից բանակի ամենից պատրաստված զորամասն էր:
Հայկական զորքի հարվածների տակ պարսից գունդը սկզբում նահանջեց, և թվաց, թե հայկական զորքի հաղթանակը մոտ էր: Բայց պարսկական զորքերը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի զորամասը, և թեժ մարտում զոհվեց սպարապետը: Կատաղի կռիվը տևեց մինչև երեկո, և երկու կողմերից զոհվեցին
բազմաթիվ զինվորներ: Եղիշեն պատերազմի մասին գրել է. «Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուսը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Ճակատամարտից հետո հայկական զորքերը հեռացան լեռները, որպեսզի, հարկ եղած դեպքում, շարունակեն պայքարը։


Արդյունքները
Ավարայրի ճակատամարտը հայերին տվեց ամենակարևորը՝ քրիստոնյա ինքնությամբ ազատ և ինքնուրույն ապրելու իրավունք: Պարսիկները ճակատամարտից անմիջապես հետո ձերբակալեցին Հայաստանում
ազատագրական շարժման ընթացքում աչքի ընկած մի շարք իշխանների և եկեղեցականների: Ավարայրի ճակատամարտից հետո Մուշկան Նիսալավուրտը պարսից արքունիքին տեղեկացրեց պատերազմի հետևանքների և սկսված մանր կռիվների մասին: Սասանյանները ստիպված էին փոխել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` հրաժարվելով բռնի կրոնափոխության քաղաքականությունից:
1.Պարսից արքան Հայաստանից հետ կանչեց բանակը:
2. Պարսկաստանում գտնվող հայկական այրուձին
վերադարձավ Հայաստան:
3. Մարզպանի պաշտոնից հեռացվեց Վասակ Սյունին:
4. Բռնի կրոնափոխ եղած հայերին թույլատրվեց վերադառնալ քրիստոնեությանը:
5.Թեթևացվեցին հարկերը:
Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Ավարայրի ճակատամարտում զոհված հայ զորականներին։

Տեսանյութ-Վարդան Մամիկոնյան

Հարցեր և առաջադրանքներ
1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:
Երբ Արշակունիների տոհմը անկում ապրեց և հայերը միապետություն էին վարում , դա դուր չկավ մի շարք երկրներին և դրանց մեջ էր մտնում նաև Պարսկաստանը։Նա ուներ մի շարք պլաններ, որպեսզի հայերին տիրապետի և երբ նա հասավ իր առաջին նպատակին, բացվեց մյուս խնդիրը, նա ուզում էր կրոնափոխել հայերին։

2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։
Բոլորը լուռ էին և հանգիստ, մեկ էլ նրանց հայտնեցին Հազկերտի ուղղարված հրովարտակի մաիսն, նրանք բացեցին և տեսան, որ Հազկերտը ուզում էր, որ նրանք փոխեն նրանց կրոնը։Ապա դրանից հետո Հազկերտը նրանց հրավիրեց Տիզբոն և այնտեղ նա էլի այդ հարցը վերև բարձացրեց, ասելով, որ եթե չփոխեն նրանց կրոնը ապա կմահանանան կամ նրանք կամ ընտանիքը, բոլորը վախեցան և մտածեցին, որ ճիշտը կրոնափոխվելն է, միայն Վրադան Մամիկոնյանը համաձայն չէր։Մյուսները համոզելով Վարդան Մամիկոնյանին տանում են Տիզբոն և ընդունում կրոնափոխությունը, երբ Հազկերտը իր զորքերով գնում էր դեպի հայաստան, կնքելու կրոնափոխության պայմանագիրը, դեռ չմտաց նկատում են մի շարք մարդկանց, մարդկանց որոնք պաշտպանեցին իրենց հողը և մնացին քրիստոնեաներ։

4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։

-Սիրելի Հազկերտ, մենք ընդունում ենք, քո հարցը սակայն մեր երկիրը լինելով քրիստոնեա երկիր, չի ընդունում ձեր մտահաղացումը, քանի որ մենք քրիստոեա ենք և մնալու ենք։Թեկուզ եթե մեռնելով կարող եմ պահել իմ երկրի կրոնը, ապա ես պատրաստեմ զոհվել։


5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին։


Կեղծուրացություն-նշանակում է խաբելով դիմել մի քայլի։

Քանի որ նրանք միայն այդ ելքն ունեին, եթե ասեին, որ համաձայն չենք նարանք կսպանեին նրանց բայց նրանք ցանկություն չունեն մահանալու և դիմեցին Կեղծութացությանը։