Տարվա ամփոփում

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Անցավ, անցան իմ 6 տարիները հիմա արդեն մի տարի մեծացել ենք։Մի քանի ամսից 7 դասարան կլինենք,մի քիչ անկեղծանամ, ես չհասկացա՝ ինչպես անցավ այս վեց տարին, երբ պատկերացնում ես վեց տարի, դա շատ է, բայց, ցավոք, տարիները շատ արագ են անցնում, ինչպես ասում են մի շարք փիլիսոփա գիտնականներ․
-Կյանքը անցնում է, ինչպես վարար գետը․
Ահա թե ինչ է կյանքը, կյանքը մի վարար գետ է, երբ անցնում է, չես կարող հետ բերել։Ապրեք ներկայով, ոչ թե մտածեք անցյալի կամ ապագայի մասին։Չհասկացա, ինչպես այսքան արագ անցան այս տարիները, կարծես 1 օր լիներ։Դպրոցը ինձ համար ուրիշ աշխարհ է և երջանիկ նաև դժվարություններով։Սիրում եմ իմ դպրոցը, ամեն օր արթնանում ուրախությամբ, թե երբ պետք է գնամ դպրոց և հանդիպեմ ընկերներիս։Եթե բառերով գրեմ ապա գիրք կդարնա, գիտեք ինչու եմ սիրում իմ դպրոցը, քանի որ 1 տարվա ընթացքում դու հասցնում ես ճանապարհորդել ամբողջ հայաստանում, ստանում ես շատ գիտելիքներ։Ուզում եմ,որ ցանկացած երեխա հաճախի դպրոց սիրով և ուրախությամբ, դպրոցը դա պարտականություն չէ այլ գիտելիք ստանալւ վայր, միայն դու քեզ համար ես սովորում։Սպասում եմ հաջորդ տարվան, 7-րդ դասարան գիտեմ, որ լավ կանցնի կփորցեմ վայելել, որպեսզի 1 օրվա նման չանցնի 1 տարին։

Ամառային ճամբար 2-րդ օր

Օրակարգ

Նախագիծ- Օրակարգի ծանոթացում, քննարկում
Նախագիծ-Հարսանեկան ավանդույթների ուսումնասիրություն
Ընտրութ
Ընտրութ
Նախագիծ-Ինտելեկտուալ խաղ
Սովորող․նախագիծ

Հաջորդ օրը մենք խաղացինք ինտելեկտուալ խաղեր և քննարկեցինք հաջորդ օրվա մասին, թե ինչ կարելի է անել։Քանի որ վաղը Հունիսի 1-ն է, մենք որոշեցինք գնալ ֆիլմ նայելու իսկ հետո գնալ սկեյտ քշելու, այնպես որ սպասենք վաղվան։

Ամառային ճամբար I օր

Օրակարգ

9․30-10․05  Նախագիծ -Ծանոթացում-Խաղի մեկնարկ/«Իմ գաղտնի ընկերը»/
10․10-10․55 Նախագիծ-Հարսանեկան ավանդույթները տարբեր ազգերի մոտ, տարբեր երկրներում /խմբերի բաժանում , նախագծային աշխատանք, մոիլտֆիլմրի ստեղծում, օրինակ , 1 2/ /3Աղբյուրներ՝ Հայկական հասանեկան ավանդույթներ,  СВАДЕБНЫЕ ТРАДИЦИИ В ЯПОНИИ,  Տարբեր ժողովուրդների հարսանեկան սովորույթները
11․05-11․50 Նախագիծ
11․55-12․40 -Խաղ-վիկտորինա
12․55-13․35 Տեխնոլոգիա
13․40-14․20 Սովորողի նախագիծ

Մեր օրվա մասին
առավոտյան գնացինք և ընկեր Ստելլան մեզ բաժանեց թղթեր, որոնց մեջ գրված էին մեր անունները, ինչ անուն որ ընեկել է քեզ դու պետք է մեկ շաբաթ իրեն անես կոմպլիմենտեր այնպես, որ նա չհասկանա, որ իր անունը դու ես քաշել։

Հետո խմբերի բաժանվեցինք և կատարեցինք նախագիծ, մեր խմբին հանձնարարված էր գրել՝ Իսպանական հարսանիքի մասին:Արեցինք խմբային աշխատանք իսկ հետո գնացինք տեխնոլոգիա դասի։


Ձմեռային ճամբար 2022,3-րդ օր

Ճամփորդության օրը՝ հունվարի 12-ին , ժամը 12.00-15.00

Ճամփորդության վայրը՝ Գեղասահքի մարզադպրոց

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Ստելլա Մնացականյան, մարզիկ ՝ Հասմիկ Սիմոնյան

Նպատակը՝ 

  • Մասնակցություն մարզական ստուգատեսին
  • Սահադաշտում մարզական նոր հմտությունների ձեռքբերում,զարգացում, ամրապնդում,սառույցի վրա կանգնելու-սահելու,հավասարակշռությունը պահելու կարողությունների ձևավորում, զարգացում, ամրապնդում

Ընթացքը

13:00-13.45`չմշկասահք, մարզական հմտությունների ամրապնդում, ձեռք բերում

Վճարը՝ միայն չմշկասահքի համար, 1500 դրամ մեկ անձը:

Արդյունքում՝ տեսանյութեր, լուսանկարներ: Յուրաքանչյուր սովորող իր բլոգում պատումի տեսքով ամփոփում է իր տպավորությունները:

Օրակարգ

Դասացուցակ

Նախագիծ

Նախագիծ

Նախագիծ

Մարզական ստուգատես.այցելություն սահադաշտ

ԻՄ ՕՐԸ

Արդեն անցավ իմ 3-րդ հրաշալի օրը։Այս օրը երևի ամենահետաքրքիրն էր ինձ համար,քանի որ ոչ միայն գնացինք սահադաշտ այլ դրանից առաջ ընկեր Ստելլան, կազմակերպել էր հետաքրքիր խաղ, պահել էր դպրոցի տարբեր վայրերում թղթեր, որոնց մեջ գրված էին առաջադրանքներ և մենք պետք է կատարեինք այդ առաջադրանքներ։Ի դեպ ասեմ,որ մեր խումբն հաղթեց այս խաղում։
Մենք սահադաշտ հասնելու համար անցել ենք մոտավորապես 3,7կմ, բայց եթե հաշվեք մեր բոլոր ճանապարհը ապա 7կմ ենք քայլել։Հրաշալի օրվա համար շնորհակալ եմ,բոլորին և իմ ընկերներին և կազմակերպիչներին, հուսով եմ այս 3 շաբաթվա մեջ էլի կգնանք <<Գեղասահքի դպրոց>>։
Ահա մեր նկարների մի մասը։
Եվ ասեմ,որ շատ լավ ստացվեց իմ մոտ չմուշկ քշել։

Զվարճալի,հետարքիր ճամբար դեպի Իջևան

Ինձ համար ամեն ճամբար ունի իր յուրահատկությունները, ինչպես նաև այս ճամբարը։ Ես առաջի անգամ եղա Իջևանում և ինձ շատ դուր եկավ Իջևանը։ Մենք գանցինք Մակարավանք առաջին օրը և ամենահետաքրքիրը այն էր ,որ ես կարդացել էի Մակարավնքի մասին և չէի էլ պատկերացնում,որ մենք պետք է գնանք այդտեղ։Ապա գնացինք մի հրաշալի վայր որտեղ կային շատ ծաղիկներ։

Իսկ Հաջորդ օրը գնացինք մի դաշտ, որտեղ խաղացինք և զվարճացանք նաև գտանք օձի գլուխ։Հետո գնացինք այգի,որտեղ կային զանազան և հետաքրքիր կառուսելներ։

3-րդ օրը չէինք ուզում գնալ և Ընկեր Իվետային ասում էինք, որ եկեք 5-օր մնանք։Մենք գնացինք Սևան և լողացանք և գնացինք Երևան։

վարդավառի այգի

Այսօր մենք գնացինք վարդավառի այգի այնտեղ շատ հետաքրքիր անցավ մենք խաղացինք “foodball” մենք ընտրում էինք մի մարդու ով կվորոշի իր թիմը այսինքն-կնտրի մի քանի մարդկանց։Հետո այնտեղ ուրիշ երեխաներ նկարում էին թղթերի վրա հետաքրքիր նկարներ որպեսզի, գեղեցիկ նկարները դրվեին ցուցահանդեսում։Հետաքրքիր անցավ իմ օրը ընկեր Մարինեյի և ընկեր Իվետայի հետ։Շնորհակալություն հետաքրքիր արշավներ և ճամբարներ տանելու համար։

Երկար սպաված ճամփորդությունը

Այս տեսանյութը պատրաստել եմ ես և սա մի փոքր իմ օրը նկարագրելու համար է։

Չարենցի տուն թանգարանում շատ հետաքրքիր անցավ և ավելի շատ բան սովորեցի, իսկ վերջում մենք արտասանեցինք բանասեղծություններ և գնացինք դպրոց։