Ատլանտիդա

Ատլանտիդայի մասին առաջին անդրադարձը վերաբերվում է մ.թ.ա. 7- 6 րդ դարերին, երբ հույն օրենսդիր, արքոնտ և Հին աշխարհի յոթ իմաստուններից մեկը` իմաստասեր Սոլոնն իր ճամփորդությունների ընթացքում այցելում է Եգիպտոս, որտեղ Sայիս քրմից լսում է նրա պապի պատմությունը Ատլանտիդայի և նրա կործանման մասին:

Սոլոնի գրածները հետագայում վերարտադրեց մեկ այլ հույն իմաստասեր` Պլատոնը, իր ՙԿրիտիոս՚ և ՙՏիմեոս՚ աշխատությունների մեջ, ուր նա նկարագրում է կործանված Ատլանտիդա կղզի – պետությունը:
Քուրմն իր շարադրանքում Սոլոնին պատմել է 9000 տարի առաջ Հերակլեսյան սյուներից /Ջիբրալթար/ այս և այն կողմ ապրող ժողովուրդների միջև եղած պատերազմի մասին:

Այսօր գիտնականները տարակարծիք են ոչ միայն Ատլանտիդայի գոյության և չգոյության հարցում, այլև հավատացողները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և կործանման ժամանակի, Հերակլեսյան սյուների գտնվելու տեղի վերաբերյալ:


Ատլանտիդայի գտնվելու վայրի մասին նախնիների ցուցմունքները հայտնի չեն։ Ըստ Պլատոնի` կղզին գտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտք` Ատլանտա սարի առջևում։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում անցավ ջրի տակ։ Պլատոնը նշում է մ.թ.ա. 9500 թվականը որպես աղետի ժամանակաշրջան։
Ատլանտիդա, հայտնի ըստ ավանդության կղզի-պետություն։

Ատլանտիդայի մասին պատմվածքների հետաքրքրությունը արտահայտվեց Վերածննդի դարաշրջանում։ Արդի գիտության մեջ Ատլանտիդայի գոյության մասին հարցերը վիճելի են։ Գոյություն ունի 1950-ականների վերջին մշակված հատուկ ուսմունք՝ ատլանտալոգիա։

Ատլանտիդան հանդես է գալիս որպես հայտնի օբյեկտ մշակույթում։
Ատլանտիդայի մասին բոլոր տեղեկությունները պարունակվում են Պլատոնի երկու երկխոսություններում «Թիմեյ» (համառոտ) և «Կրիտիյ» (մանրամասն)։

Ատլանտիդայի հետքերը որոնել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Ատլասի լեռներում, Փոքր Ասիա թերակղզում, Միջերկրական ծովում, Սև և Կասպից ծովերում, Ատլանտյան օվկիանոսում… Առավել համարձակներն ու համառները ատլանտների հետքերը որոնել են Ամերիկա մայր ցամաքում, անգամ` Անտարկտիդայում:

Կարծիքներ
 Նրա շուրջ վեճերը չեն դադարել արդեն երկու հազարամյակ: Ինչ-որ մեկը խոստանում է առանց որևէ կասկածի, ինչ-որ մեկը ելնում է բանաձևից. «Սա չի կարող լինել, քանի որ դա երբեք չի կարող լինել»: Բայց հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ Ատլանտիսի գոյությունը բավականին հավանական է, բայց դրանք ապացույց են պահանջում։

Աղբյուրներ՝

Վիքիպեդիա
Ատլանտիդա
կարծիքներ
Փաստեր


Արձակուրդի առաջադրանքներ

439.

440.

441.

442.
Աջ կողմում դրական թվերն են։
Ձախ կողմում բացասական թվերն են։


444․
ա)+3
բ)-5

445.

D)+1
E)+3
F)+5

C)-2
B)-3
A)-5

456.

ա)A+1 , D+9
B+4
C+7
բ) A-10,B-7,C-4,D-2,E-1,O-0

F+3,G+5,K+8


447.

448.

449.

450.

451.

452.

453.
ա)7թիվ
բ)3 թիվ
գ)7թիվ

Կրկնեք անցածը


454.
Ոչ գոյություն չունի։

455․
ամենամեծը-1

456․
ամենամեծ-10
ամենափոքր-99

457․
Ոչ գոյություն չունեն նրանք անսահման են։

458․

ա)
գիշերվա-8
ցերեկվա+2

բ)
2240մ,-25մ

459․
ա)7,9,8
բ)3,4,5


Աշուն․․․

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Նկարում` Ամարաս վանքի բակը:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:
Մի թագավոր է լինում ունենում է երեք տղա մեծ, միջնեկ, փոքր։Երբ նա արդեն ծերանում է նա մտածում է,որ պետք է իր գահը տա ինչ որ մեկին։Եվ նա իր տղաներին ասում է․
-Տեսնում էք այս շտեմարանը, դուք պետք է այն լցեք այն բանով,որը ուրախացնի բոլորին և այդ բանը ամենաիմաստունն է, ով որ գտնի իմ գահը իրեն կտամ։
Եվ որդիները գնում են քաղաքեքաղաք ման են գալիս, ման են գալիս և գալիս են թագավորի մոտ, մեծը ասում է – հացն է ամնակարևորը, միջնեկը ասում է -հողն է ամենակարևորը իսկ փոքրը ասում է- լույսն ու ջրմությունն է կարևոր։
Թագավորն ասում է,որ միայն ճիշտ պատասխանեց իմ փոքր տղան և նրան տալիս է իր գահը։

Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:
Ըստ ինձ սերը, եթե լինի սեր ապա ամեն ինչ կլինի։

Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:
Ինչ որ չափով այո լույսն է կարևոր, բայց նայև կարևոր է սերը,առանց սիրո ոչինչ չի լինի։

Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:
հրաշագեղ– հիասքանչ, չքնաղ
արդարամիտ-Շիտակ, շիտակամիտ
խելացի-գիտուն
կամեցող-առատաձեռն
դժվարին-դժվար
պաշարել-պահել
վեհ-վսեմ, բարձր, մեծ
ահագին- Հսկայական, մեծ,շատ
շինել-կառուցել
փափագ-Ցանկություն, իղձ, տենչ
բախտավոր-ճակատագիր, նախասահմանություն
ուղի-ճանապարհ

Ինքնաստուգում

  1. Ի՞նչ բնութագրական հատկանիշներ ունեն քիմիական ռեակցիաները։
    1․Գույնի փոփոխություն
    2․համի փոփոխություն
    3․հոտի հայտնվել կամ անհետանալ
    4․գազի անջատում կամ կլանում
    5․ջերմության անջատումը կամ կլանումը
    6․լույսի անջատումը
    7․նստվածքի առաջացում կամ անհետացում։

  2. Քայքայման ռեակցիաների ժամանակ մեկ բարդ նյութից առաջանում են երկու եւ ավելի նյութեր։

  3. Ձեզ հայտնի ի՞նչ պայմանների դեպքում են տեղի ունենում քայքայման ռեակցիաները։

    Օրինակ՝ լույսի ազդեցությունից, նյութերը տաքացնելիս, իսկ որոշ քայքայման ռեակցիաներ տեղի են ունենում բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմում։

  4. Քիմիական ռեակցիաների դեպքում երկու կամ ավելի նյութերից ստաց­վում է մեկ նոր նյութ։

  5.  Բերե՛ք միացման ռեակցիաների օրինակներ:



1.Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Fe+S→FeS
2.Ջրի առաջացում-H2+O2→H2O
3․Ածխաթթու գազի առաջացում- C+O2=CO2



  1.  Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է լույսի եւ ջերմության անջատումով։ 
  1. Ի՞նչ պայման է անհրաժեշտ այրում տեղի ունենալու համար:

Հարկավոր է բարձր ջերմաստիճան և թթվածնի առկայություն։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում վառելանյութեր:
    Թվարկե՛ք պինդ, հեղուկ եւ զազային վառելանյութերի տեսակներ:

    Այն նյութերը որոնք հեշտ են  այրվում և դրա հեևանքով անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն կոչվում են վառելանյութեր։

    պինդ վառելանյութերն են-փայտ, տորֆ, քարածուխ
    հեղուկ վառելանյութերն են-բենզին,կերոսին,մազութ
    գազային վառելանյութերն են-ջրածինը(H2)

  2. Քիմիական ռեակցիաների ընթանալու անհրաժեշտ պայմաններ են հպումը, ջերմության առկայություն,լույսի առկայություն,ճնշում ։

  3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է

ջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Գրի՛ր հավասարումը:
Դա քայքայման ռեակցիա է։
H20→H2+O2

 11.  Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.

ա) C + O2 =CO2
 գ) H2 + O2 =H2O.
բ) CH4 = H2 + C  
դ) Si+O2=SiO2  
Ճիշտ են-    ա ) C + O2 =CO2
 գ) H2 + O2 =H2O.  

    դ) Si+O2=SiO2                                  

  1. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը,-քիմիական երևույթ

 բ) եղյամի առաջացումը-ֆիզիկական երևույթ

 գ) կաթի թթվելը-քիմիական երևույթ

դ) ջրի եռալը-ֆիզիկական երևույթ

 ե) հայելու փշրվելը-ֆիզիկական երևույթ

13. Ո՞րն է ֆիզիկական երեւույթ.

ա)    Արեւածագը ,բ)  բնական գազի այրում գ) 2500 աստիճանում ջրի քայքայումը
Ֆիզիկական երևույթ է ա)    Արեւածագը։

14. Ո՞րն է քիմիական երեւույթ.

1) փայտի վառվելը 2) ջրի եռալը, 3) մոմի հալվելը 4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում
քիմիական երևույթ-1) փայտի վառվելը, , 4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում

15.Ֆիզիկական երեւույթների տարատեսակներ են ձայնային,մագնիսական և էլեկտրական երևույթները։

16.Բերե՛ք ֆիզիկական և քիմիական երևույթի օրինակներ

Ֆիզիկական երևույթ- ապակու կոտրվելը,սառույցի հալվել, ջրի գոլորշացում
քիմիական երևույթներ-փայտի այրվել,երկաթի ժանգոտում,կաթի թթվել

Գործնական աշխատանք


Տրված ածանցավոր բառերում առանձնացնել արմատներն ու ածանցները։

նրբին-նուրբ+ին
աշխարհիկ-աշխարհ+իկ
գերծանր-գեր+ծանր
շնորհք-շնորհ+ք
ապաբախտ-ապ+ա+բախտ
հարգանք-հարգ+ա+նք
սիրելի-սիրել+ի
մակերես-մակ+երես
ուսուցիչ-ուսուց+իչ
ընդհանուր-ընդհան+ուր
ամանեղեն-աման+եղեն
գալուստ-գալ+ուստ
օրհնանք-օրհնել+անք
երկրացի-երկիր+ցի
դպրոց-դպիր+ոց
նախագահ-նախ+գահ
սիրային-սեր+ային
դասական-դաս+ական
ելույթ-ել+ույթ
վարձու-վարձ+ու
արտերկիր-արտ+երկիր



Առակներ

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

– Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Գայլերն ու ոչխարները

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.

– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.

– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

 Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Դասարանական աշխատանք

  1. Որքա՞ն ճանապարհ կանցնի շնաձուկը 2 ժամում, եթե ընթանա 50 կմ/ժ արագությամբ:
    S=?
    V=S\t
    2×50=100կմ\ժ
  2. 2. Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:
    t=?
    S=3600
    V-800
    SxV=t
    3600։800= 4,5
  3. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:
    Պետք է տարածքում գտնել մեկ հատ իր, որը չի շարժվում։