Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:Նյու Յորք    Նոյեմբերի 10, 1958 թվական    Թանկագին Թոմ    Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:    Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:    Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:    Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե  զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:    Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին  :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:Սիրով՝Հայրիկ
Առաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:
Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:
Ես համաձայն չեմ, քանի որ սրանք ուղղակի խոսքեր են։Երբեմն պատահական դու կորցնումես այն ինչ քեզ համար շատ կարևոր է իսկ հետո սկսում վախենալ կորցնելուց։

Քերականություն,մայրենի

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ,  միակ, սայլակ:

                                          -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

                                             -ատ վերջածանցով

բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:

                                              -եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:

                                                    -կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:

                                                   -ե ածանցով
 փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
Ներարկել, վատաբանել, հանգցնել, ասպատակել,  մարել, հուսալքվել, փնովել, պղծել, սրսկել, հուսահատվել, ապականել, արշավել:
ներարեկլ-սրսկել
վատաբանել-փնովել
հանգցնել-մարել
ասպատակել-արշավել
հուսալքվել-հուսահատվել
պղծել-ապականել

Եղրևանի, բաղձանք, բերկրանք, գոտեմարտիկ, յասաման, բնօրրան, խուփ, իղձ, հայրենիք, ըմբիշ, հրճվանք, կափարիչ:
եղրևանի-յասաման
բերկրանք-հրճվանք
գոտեմարտիկ-ըմբիշ
բնօրան-հայրենիք
խուփ-կափարիչ
իղձ-բաղձանք

Ապաշնորհ, միալար, անհեթեթ, վախկոտ, անթաքույց, անձիրք, փութկոտ, անընդհատ, արագաշարժ, անիմաստ, անսքող, անարի:
ապաշնոր-անձիրք
անհեթեթ-անիմաստ
վախկոտ-անարի
անթաքույց-անսքող
արագաշարժ-փութկոտ
միալար-անընդհատ

Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:
Երանգավառ, կիրթ, բերկրալից, իրական, տգեղ, անտաշ, թափառական, դժգույն, երևակայական, նստակյաց, թախծոտ, չնաշխարհիկ:
չնաշխարհիկ-տգեղ
երանագավառ-դժգույն
կիրթ-անտաշ
բերկրալից-թախծոտ
իրական-երևակայական
նստակյաց-փաթառական


Մեղմ, համեստ, խորդուբորդ, անշուք, ընդարձակ, փորձառու, փոթորկուն, հակիրճ, զարդարուն, գոռոզ, ողորկ, անվարժ:

համեստ-գոռոզ
մեղմ-փոթորկուն
զարդարուն-անշուք
ողորկ-խորդուբորդ
հակիրճ-ընդարձակ
անվարժ-փորձառու

Խաղաղվել, նահանջել, ձերբակալել, վրդովվել, ազատել, ապաքինվել,  տարանջատվել,  հիվանդանալ, միավորվել, երկրպագել, հարձակվել, ատել:

խաղաղվել-վրդովվել
ապաքինվել-հիվանդանալ
ձերբակալել-ազատել
ատել-երկրպագել
հարձակվել-նահանջել
միավորվել-տարանջատվել

Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
Կապնվել-կապվել
ձեռնտու-ձեռնատու
ութանասուն-ութսուն
տարկետում-տարեկետում
արժանավույն-արժանվույն
օրեկան-օրական
սնանկանալ-սննկանալ
վարկաբեկել-վարքաբեկել
երկպառակտություն-երկպառակություն
բարյացակամ-բարյացկամ
ներեղություն-ներողություն
ընտանեական-ընտանեկան
անձեռնմխելիություն-անձեռնամխելիություն
անձեռնոցիկ-անձեռոցիկ:

Վառելանյութ

Դասարանական 2

ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ:

  1. Ո՞ր նյութերն են կոչվում վառելանյութեր:
    Վերոհիշյալ հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութ։
  2. Թվարկե՛ք պինդ, հեղուկ եւ զազային վառելանյութերի տեսակներ:
    պինդ-քարածուխ, տորֆը, փայտը։
    հեղուկ-բենզն, կերսոն,մազութ
    գազային-գազ,ջրածին

    3. Ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման հետեւանքով:
    Առաջանում է ածխաթթու գազ։

    4. Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:
    Վառելանյութը փոխանցում է ջերմություն։

    5. Ո՞րն է ածխածին պարունակող վառելանյութերի վտանգը բնության համար:
    ածխածին պարունակող վառելանյութերը աղտոտում են երկիրը։

Վառելանյութ, վառելանյութի տեսակներ

Տնային 1

Սովորե՛լ

Դիտե՛լ  վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Կրակը քիմիական ռակցիա է, որն ուղեկցում է ջերմության և լույսի անջատումը։Կրակի առաջացման պայմաներից է, ջերմաստիճանի բարձրացումը։ Երբ նյութն այրում ես այն փոխազդում է թթվածնի հետ և առաջանում է կրակ և այդ երևույթը կոչվում է օքսիդացում։Ոչ միայն այրման ժամանակ է տեղի ունենում օքսիդացումը այլ նաև երբ օրինակ երկաթը ժանգոտվում է։Նաև օքսիդացումը տեղի է ունենում առանց օդի օգնության, այդտեղ միայն հարկավոր է ջերմություն։
Թթվածինը շատ կարևոր է մարդկանց համար։Եթե ուզում ենք հանգեցնել կրակը պետք է չթողնենք, որ այն փոխազդվի թթվածնի հետ, այսինքն կամ պետք է սառը ջուր լցնենք կրակի վրա կամ շորով փակենք կրակը։Մեր բախտը բերել է,որ օդը միայն թթվածնից բախկացած չէ, քանի որ այդ միջավայրում ամեն ինչ կայրվեր շատ լավ։Այրումը տեղի է ունենում,որ ոչ միայն կրակ կա այլ նաև ջերմաստիճանի բարձրացումից, տարբեր նյութեր տաքանում են, տարբեր ջերմաստիճանով օրիանակ՝ սովորական թուղթը սկսում է այրվել երբ ջերմաստիճանը լինում է 200 աստիճան իսկ բենզինը 250 աստճանում է տաքանում։Հին ժամանակներում կրակ վառելը այդքան էլ հեշտ բան չէր, այն ժանանակ մարդիկ օրիանկ ՝ փայտերի շփումից ստանում էին կրակ կամ քարերի շփումից նաև հին Հունաստանում հայելու օգնությամբ և արևի օգնությամբ ստանում էին կրակ։ Իսկ հետո մարդիկ լուցկի սարքեցին երօեսզի մարդկանց ավելի հեշտ լինի կրակ վառել։

Պատասխանե՛լ հարցերին
1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են առավել
նախընտրելի։

Ավելի նախընտրելի է գազային վառելանյութը, քանի որ այն չի աղտոտում շրջակա միջավայրը։

2. Վառելանյութն այրելիս պետք է այնպես անել, որ վառարան մտնող օդը լինի այնքան, որքան անհրաժեշտ է այրման համար։ Ինչո՞ւ:
Օդի ավելցուկի դեպքում կունենանք ջերմության կորուստ։Իսկ եթե օդի ջերմաստիճանի քանակը անհրաժեշտից քիչ է լինում ապա CO2-ի փոխարեն առաջանում է CO- (շմել), որը շատ վտանգավոր է մեր կյանքի համար։