Կոռուպցիա

ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

megh (corruptioj լատիներեն բառը նշանակում է խեղում, այլասերում, փչացում, քայքայում, կաշառում: Կոռուպցիան հանցագործություն է, որով պետական կա ռավարման գործառույթներով օժտված պաշտոնատար անձը պաշտոնական դիրքը, իրավունքներն ու հնարա վորություններն օգտագործում է շահադիտական նպա- տակներով՝ առաջնորդվելով` անձնական կամ խմբային շահերով: Դա հասարակական իշխանության չարաշա հումն է, որը վնասում է անհատի, հասարակության պետության շահերին և ի վերջո կազմալուծում իշխա- նությունը: Կոռուպցիան գալիս է վաղ ժամանակներից: Նրա պատմական արմատները հանգում են բարեհաճու թյան հասնելու համար նվերներ տալու սովորությանը: Թանկարժեք նվերն առանձնացնում էր տվյալ մարդուն մյուսներից և նպաստում այն բանին, որ նրա խնդրանքը կատարվի: Ուստի հին հասարակությունում՝ սեփական խնդիրը լուծելու համար քրմերին կամ առաջնորդներին վճարելը համարվել է համընդհանուր կանոն:

Կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին առաջին հիշատակումը վերագրվում է Ք. ա. XXIV դարին, երբ շումերական Լագաշ քաղաքի (ներկայիս Իրաքի տա րածքում) արքա Ուրուկագինը պետական կառավար- ման մեջ բարեփոխումներ է կատարել պաշտոնյաների և դատավորների` պաշտոնական դիրքը չարաշահելը կանխարգելելու նպատակով: Սակայն Հին աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը սովորաբար չէր բերում ցանկալի արդյունքների: Հին հնդկական «Արտաշաստ րա» տրակտատի հեղինակի կարծիքով՝ «ավելի հեշտ է գուշակել թռչունների ուղին երկնքում, քան խորամանկ պաշտոնյայի թաքնված արարքները»: Կաշառակերու թյունը պատժելի արարք է համարվել նաև Հին աշխարճում:

Դեռևս Հին Բաբելոնի արքա Համմուրապիի օրենք- ներում (Ք. ա. XVIII դ.) տեղեկություններ կան զինվորա- կաններին կաշառակերության համար մահապատժի են թարկելու վերաբերյալ:

Հին Կտակարանում Մովսես մարգարեի սահմանած օրենքները՝ անթույլատրելի են համարում դատավոր- ների կողմից կաշառք վերցնելը: Դատավորներին պար- տավորեցվում է «իրավունքը չծռել, աչառություն չանել, նվերներ չառնել, որովհետև՝ նվերները կուրացնում են աչքաբացներին և շուռ են տալիս արդարի գործը»։

Կաշառակեր դատավորների նկատմամբ՝ առանձնա- պես անողոք են եղել պարսիկները: Պարսկաստանում մահապատժի է ենթարկվել կաշառառու դատավորը: Վերջինիս մաշկահան են արել և այդ` մաշկով պատել նույն դատավորի աթոռը, որպեսզի այլևս ոչ մի նոր դա – տավոր չհամարձակվի նման արարք կատարել:

Առաջնորդություն

Առաջնորդությունը՝

հասարակական երևույթ

Ժողովրդավարական հասարակությունում առաջնորդությունը՝ հասարակական ազդեցության գործընթաց է,որում՝ անհատը կարողանում է համոզել կամ ազդել խմբին՝ որևէ համատեղ նպատակի հասնելու կամ հա-

սարակական հիմնախնդիր լուծելու համար: Այդ գործըն թացն իրականացվում է հանրային առաջնորդների կող- մից, ովքեր իրենց գիտելիքների ու կարողությունների կիրառման և մարդկանց կամավոր մասնակցության մի ջոցով ձգտում են հասնելու ցանկալի արդյունքի: Դիտարկենք՝ առաջնորդությունն օրինակով: Պատ-

կերացրեք, որ ուսուցիչն իր առջև խնդիր է դրել բարձ- բացնելու սովորողների առաջադիմությունը: Այս նպա- տակին հասնելու համար նա նախաձեռնում է հետևյալ գործողությունները,

– հարցազրույցներ է անցկացնում՝ սովորողների և նրանց ծնողների հետ՝ առաջադրված խնդիրն ավե լի լավ պատկերացնելու համար, բարելավում է առարկայի դասավանդման ծրագրումը՝ առավել համապատասխանեցնելով սովորողների կարիքներին,ուսման դժվարությունները հաղթահարելիս օժան- դակում է սովորողների համակազմին, • բարձրացնում է գնահատման համակարգի դերը՝

ուսման որակը լավացնելու նպատակով,

• օգնում է սովորողին` «կառուցելու» սեփական ուսումնառությունը:

Պատասխանատվություն

Պատասխանատվության զգացումը, թերևս, մարդկային բարձր արժանիքներից մեկն է: Կամա թե ակամա մարդը կարող է վնաս պատճառել որևէ երրորդ անձի և, բնականաբար, պարտավոր է հատուցել պատճառած վնասը, որը կարող է բավականին զգալի լինել: Պատասխանատվությունը շատ կարևոր բան է մարդու կյանքում և նաև բնավորության մեջ, քանի որ դա այն մարդկային հատկանիշներից մեկն է, որը գրեթե ամեն վարկյան մենք օգտագործում ենք, օրինակ դպրոց հաճախելը դասերը սկսվում են ժամը 9-ին դա նույնպես պատասխանատվություն է, որպեսզի ճիշտ ժամին գաս դպրոց։

     Պատասխանատվության ապահովագրության տեսակներ

  • Հանրային պատասխանատվություն,
  • Մասնագիտական պատասխանատվություն,
  • Բեռնափոխադրողի պատասխանատվություն,
  • Ցանկացած այլ բնույթի պատասխանատվություն, որը կարող է ծագել երրորդ անձի նկատմամբ:

Հանդուրժողականություն

Բարյացակամ վերաբերմունքը, ներողամտությունը և հանդուրժողականությունը օգնում են խաղաղ փոխհարաբերություններ ունենալու մարդկանց հետ։ Բայց գուցե հարց առաջանա. արդյոք հանդուրժողականությունը պե՞տք է որոշակի սահմաններ ունենա։

ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Այսօր աշխարհում ամենուրեք տիրում է անհանդուրժողականության ոգիորը հաճախ ավելի էբորբոքվում ռասայական և ազգային խտրականությանազգայնամոլությանմիջցեղայինատելությանկրոնական ծայրահեղականության և նման բաների պատճառով։

Իշխանություն

Իշխանություն

Ազդեցություն, իշխանությունը դա ազդեցություն է ինչ որ մեկի վրա:Մարդկանց խմբի իշխում:Իշխանություն բառը եթե բացենք նրա նշանակությունն է իշխել:Ղեկավարել, ղեկավարողը օրինակ՝ դու աշխատում ես մի վայրում, որտեղ բնականաբար ունես տնօրեն մարդ ով իշխում է աշաատանքը և առանց դրա աշխատանքը կլիներ անփույտ վիճակում ցանկացած վայրում հարկավոր է իշխանություն:Օրինակ վարչապետները, աշխատանքում տնօրենը իր աշխատողների իշխաններն են և այդ մարդիկ նրանց իշխանության տակ են:

Անհավասարություն

Անհավասաորթւոյւոն կարեղ է լինել տղայի և աղջկա միջև, երեխաների միջև, աշխատանքի գործընկերների և ընդհնարապես առօրյա կյանքում։
Հաճախ հանդիպող անհավասարություն է օրինակ, երբ աղջկան այդքան չեն գնահատում և արժեք չեն տալիս քան տղային, իմ կարծիքով դա սխալ է քանի որ բոլորս մարդ ենք և բոլորս հավասար ենք և ինչու պետք է տղայի և աղջկա միջև լինի անհավասարություն։
Անհավասարությունը ինչպես նշեցի հանդիպում է նաև ընտանիքներում, երբ մի երեխային ավելի շատ են տալիս սեր և ուշադրություն քան մյուսին, այսինքն դնում են անհավասարություն երեխաների միջև։Բայց դա շատ սխալ է, քանի որ երեխայի մոտ կարող է առաջանալ հոգեկան շատ խնդիրներ, երբ նա կարևոր չզգա իրեն ծոնղի կողմից, ցանկացած պարագայում անհավասարության զոհ մարդիկ շատ դժվար շրջան են ապրում իրենց կյանքում և զգում անկարևոր այս կյանքում, դա շատ ճակատագրական և սխալ քայլ է ցուցաբերել անհավասրություն։

Ազատություն

Էթիկայի մեջ ազատության  ընկալումը կապված է անձի ազատ կամքի հետ:
Լինում է ազատության 5 տեսակներ ՝ խոսքի,Մորֆոլոգիկ ,Ստեղծագործական ,Կրոնի ,քաղաքական ազատություն։

Խոսքի ազատությունն ունեն բոլորը, խոսքը մարդւո հաղորդակցվելու միջոցն է։1

Մորֆոլոգիկ ազատությունը դա մարդու մարմին անփոփոխ թողնելն է կամ ցանկության դեպքում փոփոխությունների ենթարկելու իրավունքը։

Ստեղծագործական ազատությունը դա քո ցանկությամբ ստեղծագործելն է, քո իրավունքն է մտքի արտահայտումը ստեղծագործության մեջ։

Կրոնի ազատություն-Ցանկացած մարդ ունի ազատություն կրոնի մեջ, այսինքն ամեն մարդ ընտրում է իր կրոնը, ոչ ոք իրավունք չունի ասել որ դա սխալ է կամ պետք չէ անել, քանի որ դա նրա իրավունքն է, դա նրա որոշումն է, թե որ կրոնին հետևի։

Արդարություն

Արդարությունը շատ մեծ հասկացություն է։

Անարդարություն, դա ոչ թե նա է որի մասին մենք այդքան խոսում ենք և բողոքում, մարդիկ ամեն անձ անում է ամեն ինչ իր շահի համար, ամեն ինչում մարդը պետք է ունենա շահ որպեսզի անի այն։Բոլորը կարծում են, թե նրանք արդար են ցանկացած իրավիճակում, բայց արդյոք այդպես է։

Արդարությունը դա անխարդախությունն ու շիտակությունն է։Արդարությունը դա պարզություն է, որը ցավոք մարդկանց 80 տոկոսը չունի։

Իսկ ինչի՞ց է գալիս անարդարությունը, այն գալիս է հենց մարդու շահից, օրինակ հնարավոր է լինի մի իրավիճակ որ թեկուզ և ես հասկանամ, որ ես արժանի չեմ դրան, կամ չեմ արել իմ պարտականությունը, բայց միևնույն է ես կպնդեմ որ ես արել, որ արժանի քանի որ դա է իմ շահը։Բնականաբար այդ պահին ճիշտն ասել, որ ես արժանի չեմ կամ չեմ արել դա ճիշտ է , բայց ոչ ոք այդպես չի վարվում, ոչ մեկ չի անի ուրիշի համար մի բան որի մեջ շահ չունի։

Ընտանիք, ազգ, մշակույթ

Մենք բոլորս ունենք մեր ընտանիքը։ Ընտանիք դա մի համախմբված խումբ է մեզ շատ հարազատ մարդկանցով։ Ընտանիքը մեծ նշանակություն ունի, քանի որ նա է հիմքը և նա է սկիզբը հասարակության։

Ընտանիքում լավ հարաբերություններ;
Ընտանիքում լավ հարաբերությունները իսկապես շատ կարևոր են, քանի որ պետք է լինի փոխհարգանք երեխայի և ծնողների միջև։Ծնողը պետք է ընկալի այն փաստը, որ այո երեխան ունի իր անձնական տարածքը և ինչ որ դեպքերում պետք է երեխային թողնել մենակ և երեխան նույնպես պետք է հարգի և գնահատի ծնողի արածը։Եթե այս ամենը լինեն ընտանիքում ապա ընտանիքում կլինեն առողջ հարաբերություններ։

Մեծ և փոքր ընտանիքներ։

Մեծ ընտանիքում ավելի է հոգսը շատանում, երեխաներին նայել, ֆինանսը պետք է թույլ տա մեծ ընտանիք ունենալ, քանի որ ես մտածում եմ որ ցանկացած ծնող ուզենալով իր երեխային ամենինչով բավարարել , պետք է նաև մտածի իսկ եթե ես երխա ունենամ ես կկարողանամ պահել, այլ ոչ թե ժամանակի ընթացքում հասկնաալ որ չես կարող և թողնել երեխաներին առանց տանիք կամ էլ մանկատներ ուղարկել։
Ոչ մի վատ բան չեմ տեսնում մեծ ընտանիքներում, եթե ֆինանսը բավարարում է։

Համագործակցություն

Մարդը հասարական էակ է, ով անդադար համագործակցությունների մեջ է մյուսների հետ։Մարդը ընգրկված է տարբեր խմբերում, անկախ իր կամքի և իր ամբողջ կայնքի ընթացքում ունենում է համագործակցություն մյուսների հետ։Համագործակցությունը կարող է լինել և լավը և վատ։Առողջ համագործակցությունը կախված է ամեն ինչից մարդու բնավորության գծից, պահվածքից, ձևավորված և հասուն լինելուց։ Մեր կյանքի ընթացքում մենք անդադար համագործակցությունների մեջ ենք։