Ձմեռային ճամբար, օր չորրորդ 2 շաբաթ

Օրակարգ

Օրակարգ

Նախագիծ
Նախագիծ
Ազգ․տեխ․-Թ/Մ
մարզական-բասկետբոլի մ/հ
Նախագիծ
Ամփոփում

Օրակարգը վերևում տեղադրել եմ, առաջին ժամերին նախագիծ էինք անում և քննարկում մեր մյուս օրերի մասին։Ապա արեցինք տեխնոլոգիա, այսինքն ՝ կավագործություն։Ապա խաղացինք բասկետբոլ, կարճ ասաց արթնացանք և շարունակեցինք մեր օրը, հետաքրքիր և արդյունավետ։
Այսքանը․․․

Ձմեռային ճամբար,օր երրորդ

Այս օրը շատ հետաքրքիր անցավ, քանի որ մենք ներկայացում խաղացինք, իսկ ավելի ճիշտ, մենք բաժանվեցինք խմբերի և մեզ հատկացվեց պատմվածքներ և մենք բաժանվեցինք դերերի և ներկայացրեցինք այդ պատվածքը, բայց իհարկե դերերում մենք էինք։Շատ հետաքրքիր և ծիծաղելի օր ունեցանք։
Այսքանը․․
ՄԻնչ վաղը

Ձմեռային ճամբար, երկրորդ շաբաթ, օր երկրորդ

Օրակարգ

Պար-Մ
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ
մարզական
Նախագիծ


Այդ օրը մեր սիրելի ընկեր Ստելլայի ծնունդն էր և մենք հետաքրքիր բան կազմակերպեցինք նրա համար։Ամեն ինչ անցավ շատ լավ իսկ դրանից հետո մենք քննարկեցինք նախագծերը, խաղացինք ԱԼԻԱՍ։Հետո արեցինք մարզական և մարզեցինք մեր մարմինը։Հրաշալի և պոզիտիվ օրվա համար մերսի։
Մինչ վաղը․․․

Գյումրին մեր աչքերով

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Նկարազարդումը՝ Մամիկոն Վարդերեսյանի։



Իսկ քաղաքը հին էր (ըստ ժամանակագիրների, քաղաքի անունը սկզբում Կումայրի էր): Քսենոֆոնտն էր նրա մասին գրել իր հայտնի «Անաբասիս»-ում (Քրիստոսից առաջ 5-4 րդ դարեր), ու քաղաքի հետագա բնակիչներին հպարտանալու (մեղմ ասած` հպարտանալու) անսահման հիմք տվել:

Կումայրին Գյումրի էր դարձել միջնադարում (8-րդ դարի Ղևոնդ պատմիչից հետո) ու Գյումրի էլ մնացել էր մինչև Ռուսական կայսրության կազմում հայտնվելը (ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո): 1837թ. ռուսաց Նիկոլայ 1-ին ցարն էր այցելել Գյումրի ու կարգադրել ամրոց կառուցել: Ապագա ամրոցներից (հետո քաղաքի բնակիչները «Սև ղուլ» ու «Կարմիր ղուլ» էին անվանելու) մեկի տարածքում ռուսաց ցարը եկեղեցու հիմնարկեքին էր մասնակցել: Հետո Գյումրին անվանափոխել էր իր կնոջ պատվին` կոչելով Ալեքսանդրապոլ ու 1840թ. Ռուսական կայսրության քաղաքի կարգավիճակ շնորհել:

Քաղաքի կենտրոնն առ այսօր պահել է Ալեքպոլի հատակագծի կառուցվածքն ու բազում շինություններ: Այդ ժամանակներից քաղաքի թաղամասերը հին հայ-պարսկա-թուրքական տեղանունների կողքին ռուսական անուններ ստացան: Օրինակ՝ «Սլաբոդկա» (рабочая слободка), կամ «Պալիգոններ» (военные полигоны):

Քաղաքի հատակագծի վրա պարզ նկատելի է, որ կենտրոնում փողոցները միմյանց ուղղահայաց և զուգահեռ են: Հարավ-հյուսիս ուղղությամբ փողոցներին ուղղահայաց են արևելք-արևմուտք ուղղության փողոցները: Արևելքից-արևմուտք ձգվող փողոցները համարակալված են զույգ թվերով, իսկ հյուսիսից-հարավ ուղղության փողոցները՝ կենտ թվերով: Օրինակ` 1984թ. հրատարակված հատակագծի ձախ անկյունում կարող եք գտնել Էնգելսի և Մարքսի զուգահեռ փողոցները, որոնք համապատասխանաբար կրում էին 13 – 15-րդ համարները:

Որպես լիրիկական անտրակտ` խորհրդային տարիների մի անեկդոտ. Լենինականցուն հարցնում են` որտեղի՞ց են սկսվում Մարքսի ու Էնգելսի փողոցները: «Չիդեմ ուրդեղից կսկսվին, բայց էրգուսն էլ բանտի պատով կպրծնին», – պատասխանում է լենինականցին:

Քաղաքի կենտրոնական հրապարակի եզրային Սպանդարյանի և Պուշկինի փողոցները կրում էին 24 և 20 համարները: Այսինքն, արևելքից-արևմուտք ձգվող փողոցների համարակալումը սկսել էին արևմուտքից, հյուսիս-հարավ ձգվող փողոցների համարակալումը` հյուսիսից: Փոխուղղահայաց ու զուգահեռ փողոցների շարքից դուրս են կենտրոնական հրապարակից դեպի հարավ-արևելք ձգվաղ Արագածի փողոցը և դեպի հյուսիս-արևելք ձգվող Կիրովի փողոցը, որին հիմա քաղաքացիները Բուլվարնի են անվանում:

Երկու փողոցն էլ երթևեկության համար փակ են: Փողոցների հաճախակի անվանափոխումը երբեմն խառնաշփոթի պատճառ էր դառնում: Անվանափոխության ձգտումն ու դրա հետևանքով առաջացող խառնաշփոթն առ այսօր հաղթահարված չէ:

Գյումրի, Աճեմյան փողոց։ Նկարազարդումը՝ Մամիկոն Վարդերեսյանի։

60-70-ականներին տարեց բնակիչները քաղաքի փողոցները հիշում էին նախահեղափոխական անուններով: Երիտասարդները չգիտեին, որ Ալեքսանդրովսկի փողոցն է վերանվանվել Աբովյան, ո՞րն է Գեներալսկին, ո՞րը Ցարսկին: Հիմա երիտասարդները չեն հասկանա, թե որոնք են Կինգիսեպի կամ Կույբիշևի փողոցները: Կույբիշևի փողոցը վերանվանվել է Կարսը հանձնելու հրամանը կատարած ու ինքնասպան եղած սպաներից մեկի` գնդապետ Մազմանյանի անունով: Սպանդարյանի (24-րդ փողոցի) և Մազմանյանի (37-րդ) փողոցների խաչմերուկի տան վրա ցուցանակ կա փակցված, որ այդ տանն ապրել է գնդապետ Մազմանյանը:

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Ուսումնական ճամփորդություն

Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 25-27

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 

Մեկնում՝ հունվարի 25-ին, 09:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցի, Երևան- Թալին- Գյումրի երթուղով,

Վերադարձ՝ հունվարի 27-ին, մինչև 18:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ Գյումրի- Մաստարա-Արուճ-Երևան երթուղով: 

Գիշերակացը՝ Գյումրու տուն հյուրատանը

Ճամփորդության նպատակը՝

  • Ծանոթանալ Գյումրու մշակույթին, ճարտարապետությանը 
  • Ժամանակակից Գյումրին -ուսումնասիրություն, տեսանյութեր, հարցազրույցներ
  • Գյումրու այսօրը, գյումրեցիք- հանդիպումներ, վարպետության դասեր գյումրեցի արվեստագետների, արհեստավորների հետ
  • Ազգագրությունը Գյումրիում․ ուսումնասիրություններ 

Այցելվող վայրեր, մշակութային կանգառներ

  • Գյումրիում քայլքի երթուղի՝ Վարդանենց հրապարակ- Սուրբ Ամենափրկիչ և Յոթ Վերք եկեղեցիներ, Հոկտեմբեր կինոթատրոն,Լոդկա շենք-Ճռճռան գրատուն-Վարպետաց փողոց-Կարած պատ-Բարլուսի շենք-Սուրբ Նշան կամ Սև ժամ- Գյումրու առաջին դեղատուն-Հին վարսավիրանոց-  «Վառեմ -արեմ» պատշգամբ-Օժիտի շենք:  
  • Թանգարաններ՝ Ձիթողցոնց թանգարան
  • Արհեստանոց-արվեստանոցներ՝  դարբնոց 
  • Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի 
  • Մաստարայի եկեղեցի

Քարտեզը՝

https://www.google.com/maps/embed?pb=!1m38!1m12!1m3!1d388399.56724950817!2d43.89224793827538!3d40.489164730044244!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m23!3e0!4m3!3m2!1d40.2133831!2d44.4718757!4m5!1s0x406aa2dab8fc8b5b:0x3d1479ae87da526a!2z1LXWgNaH1aHVtiwg1YDVodW11aHVvdW_1aHVtg!3m2!1d40.187202299999996!2d44.515209!4m5!1s0x406a67c81ee45d6b:0xd1a639e42175d16c!2z1LnVodWs1avVtiwg1YDVodW11aHVvdW_1aHVtg!3m2!1d40.382260699999996!2d43.8782737!4m5!1s0x4041fb8b9b34fc9f:0x4f4bed0e45f99102!2z1LPVtdW41oLVtNaA1assINWA1aHVtdWh1b3Vv9Wh1bY!3m2!1d40.7929026!2d43.8464971!5e0!3m2!1shy!2s!4v1674227817692!5m2!1shy!2s

Եղանակը՝ այստեղ:

Նախապատրաստական աշխատանք. հետազոտական ուսումնասիրությունների թեմաներ 

  • Գյումրու հետ կապված լեգենդներ, անվան առաջացումը, նախկին անվանումներ,
  • Գյումրու ֆայտոնները
  • 19-րդ դարի տները և ճարտարապետությունը
  • Մուշուրբա կամ կլկլանի բաժակ
  • Գյումրեցիների ավանդույթները
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին, հետաքրքիր այլ վայրեր Գյումրիում
  • Գյումրի՝ ֆիլմերի հետքերով

Ծրագիր՝ ըստ օրերի 

Հունվարի 25 

09::00` մեկնում

11:30` կանգառ Թալինի Կաթողիկե եկեղեցում,  ընդմիջում, կրթական փոխանակումներ Թալինում

15:00`  ժամանում Գյումրի, այցելություն Ձիթողցոնց թանգարան

18:00` ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիքի պատրաստում, ընթրիք

20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր

22:30` քուն

Հունվարի 26

08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք

09:00` նախաճաշ

10:30`  քայլք Գյումրու փողոցներում, նկարահանումներ 

15:30` ընդմիջում

16:00` այցելություն դարբնոց

18:00`  վերադարձ հյուրատուն, ընթրիքի պատրաստում, ընթրիք

20:00`  օրվա ամփոփում, ինտելեկտուալ վիկտորինա Գյումրու մասին

22:30` քուն

Հունվարի 27

08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք

10:00` նախաճաշ, իրերի հավքում

11:00` հանդիպում 

14:00` մեկնում, կանգառ Մաստարայում

Մինչև 17:00` վերադարձ Երևան : 

Նախահաշիվ

Մեկ սովորողը եռօրայ ճամփորդության ուղեգրի համար վճարում է 15.000: 

  • Գիշերակացը՝ 7.000 դրամ 
  • Տրանսպորտ՝ 4000 դրամ
  • Սնունդ՝ 4000 դրամ
  • Թանգարանային մուտքի տոմսեր: 

Տրանսպորտ՝ Sprinter 23 տեղ

Վարորդ՝ 

Անհրաժեշտ իրեր

  • Ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
  • հարմար ուսապարկ, հարմա կոշիկներ
  • անհատական ճամփորդական սպասք
  • տաք հագուստ, սպորտային հագուստ
  • հիգիենայի պարագաներ
  • փոխնորդ հագուստ

Ակնկալվող արդյունքը՝ պատումներ, տեսանյութեր Գյումրու, գյումրեցիների մասին, ուսումնասիրությունների ամփոփումներ : 

Մասնակիցներ ՝

1.Դավիթ Խուդոյան, 8-րդ դասարան

2. Ալեն Աբովյան, 8-րդ դասարան

3.Վահե Ղալեչյան, 8-րդ դասարան

4.Գուրգեն Մանուկյան, 8-րդ դասարան

5.Նարե Հովսեփյան, 8-րդ դասարան

6.Մանե Մայիլյան, 8-րդ դասարան

7. Մանե Պապիկյան, 8-րդ դասարան

8.Յանա Սուքիասյան, 8-րդ դասարան

9. Քնարիկ Ադամյան, 8-րդ դասարան

10.Նարեկ Սուքիասյան, 8-րդ դասարան

11. Լիանա  Դոխոյան, 8-րդ դասարան

Ֆիզիկա ամփոփում

Մարմինների շարժումը և փոխազդեցությունը՝
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

Նյութական կետ՝
Այն մարմինը, որի չափերը տվյալ պահին կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

Հետագիծ՝
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

Հավասարաչափ շարժում՝
Այն շարժումը,որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

Այն շարժումը,որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է շարժման ժամանակին կոչվում է հավասարաչափ։

Իներցիա՝
Այլ մարմիների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

Խտություն՝
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի հավասար է մարմնի զանգվածի և ծավաի հարաբրությանը։

Ուժ՝
Ուժ կոչվում է այն ֆիզիկական մմեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը։

7-րդ դասարան

Ահա և վերջացավ 7-րդ դասարանը, այն դասարանը որի հետ անցել ես շատ տարիներ այս տարվանից էլ կանցնես 7-րդ դասարանը։Ավելացան շատ առարկաններ,որենք չկային ավելացավ և մեծացավ մեր կյանքը։Ուրիշ 6-րդ դասարանը ուրիշ էր 5-րդը բայց ես ուրախ եմ,որ արդեն հասել ենք մեր կյանքի 7-դ փուլին։Բարի գալուստ 2023 ունեմ շատ երազանքներ, դե իհարկե նրանք կդառնան նպատակներ ընթացքում, բայց ես ուզում, որ այս տարի նրանք իրականանան։
ԴԵ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 2023։

Դիտում ենք ֆիլմ

Այո, այսօր ավելի շատ ֆիլմի օր էր, այսօր մենք բոլորով գնացինք դալմա գարդեն մոլլ և դիտեցինք շատ հետաքրքիր դետեկտիվ ֆիլմ։ Ապա մի փոքր քննարկեցինք ֆիլմի մասին, պատմեցինք միմիանց մեր տպավորությունների մասին։Հետո գնացինք քաղաքի կենտրոն, թափառեցինք, խոսեցինք անցկացրեցինք մեր ժամանակը շատ լավ։Շնորհակալ եմ այս հետաքրքիր օրվա համար։

Հաջողություն, մինչ վաղը․․․

Պատրաստում ենք ուտեստ

Այո, ճամբարային օրերին մենք ևս պատրաստում ենք ինչ-որ ուտեստ և 2023 թվականի ձմեռային ճամբարի ուտեստը եղավ պաստան, և իհարկե կեսար աղցան։Մենք սկսեցինք բա-անվել մասերի և ամեն խումբ կատարեց իրենց տրված աշխատանքը, կատարելուց հետո համտեսեցինք, խոսեցինք և քննարկեցինք մնացած օրերը։
Մեզ համար մեր եխածը ուրիշ է։