Նախադասություն: Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի

Նախադասությունը բառերի կապակցություն է, որը արտահայտում է ամբողջական միտք և ունի հաղորդակցական արժեք: Նախադասության կարևոր բնութագրիչներն են միտքը, ստորոգյալը և հնչերանգը:

Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բացականչական:

  • Պատմողական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն հաղորդելն է:
  • Հարցական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն ստանալն է:
  • Հրամայական նախադասության հաղորդակցական նպատակը խոսակցին գործողություն կատարելուն դրդելն է:
  • Բացականչական նախադասության հաղորդակցական նպատակը հույզերի, զգացմունքների արտահայտումն է:

Պատմողական նախադասությունն արտահայտում է դատողություն, որը հաստատվում է կամ ժխտվում: Ըստ այդմ էլ՝ պատմողական նախադասությունները լինում են՝

  • Հաստատական, օրինակ՝
    Քամին երկնքով մեկ հալածում է ամպերին:
  • Ժխտական, օրինակ՝ 
    Նա չէր կարողանում այդ խնդրի համար ճիշտ լուծում գտնել:

Պատմողական նախադասության դեպքում նյութը հաղորդվում է առանց կոնկրետ վերաբերմունքի, չեզոք առոգանությամբ, բայց դա չի նշանակում, թե պատմողական նախադասությունները զուրկ են հնչերանգից:

Հարցական նախադասությունն արտահայտում է հարցում, որի միջոցով խոսողը հարց է տալիս իրեն անհայտ անձի, առարկայի, երևույթի, գործողության և այլնի վերաբերյալ: Հարցումը իմաստային տարբեր դրսևորումներ ունի:
Օրինակ՝
Ե՞րբ ես քո որոշման մասին հայտնելու ընկերներիդ: Ովքե՞ր են ծրագրի հեղինակները:

Հրամայական նախադասությունը արտահայտում են կտրուկ հրաման, հորդոր, մինչև իսկ՝ խնդրանք։ նախադասություններում ստորոգյալն արտահայտվում է հրամայական եղանակի բայաձևերով, որոնց վրա դրվում է շեշտ:
Օրինակ՝ 
Բացի´ր բլոգդ, աշխատանքները կատարի´ր և հրապարակի´ր:

Բացականչական նախադասություններն արտահայտում են զարմանք, ուրախություն, կոչ, հիացմունք, ափսոսանք և այլն: Սրանց բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: Օրինակ՝ 
Հե՜յ, ջա՜ն, հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես:
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար
:

Առաջադրանք:
Գրել պատմողական, հարցական, հրամայական, բացականչական բնույթի երկուական նախադասություն:

պատմողական՝
Ես քեզ ասում է, որ պետք չէ գնալ այդտեղ բայց դու գնացիր։
Այսօր ես ձեզ կբացատրեմ նախադասության տեսակները։

հարցական՝
Ինչպե՞ս արեցիր այն, ինչ ես արգելել էի քեզ անել։
Դու գնացե՞լ էիր երեկ դասի ։


հրամայական՝

Բերանս չորացավ,գնա՛ ջուր բեր։
Հիսուն անգամ ասեցի, դասերդ արա՛, արա՛։

Բացականչական՝

Վա՜յ, ես ինչ եկավ մեր գլխին։
Ինչքա՜ն ուրախ եմ ես, սա իմ երազանքն էր։

Նոր հիշողություններ

Ձմեռային ճամբար, իսկապես հիասքանչ ուսումնական շրջան, որը բոլորիս անհատապես տալիս է գիտելիքներ, կյանքի փորձ և շրջապատ։

Մեր ջոկատավարը Ընկեր Տաթևն էր և մենք ունեցանք հիասքանչ հիշողություններ նրա հետ։

2024թ․ ձմեռային ճամբարը նույնպես հրաշալի էր ։Ես ինքս շատ եմ սիրում ճամփորդել, այս ճամբարի ընթացքում մենք գնացինք Դիլիջան, բացահայտեցինք Դիլիջանի գեղեցիկ և գողտրիկ անկյունները։ Այդ ճամբարի կարևորագույն մասը ինձ համար այն էր, որ մենք հաճախեցին UWC (United World Colleges), միշտ լսելով այդ քոլեջի մասին, ես գնացի և տեսա, տպավորություներս արդարացան։

Նկար UWC-ում։


Ընկերների հետ շփումը, նոր ընկերներ ձեռք բերելը նույնպես ձեռքբերում էր։ Ճամբարի ընթացքում ծանոթանում ենք տարբեր դասարաններից երեխաների հետ, ձեռք ենք բերում նոր շրջապատ և այլն։ Ձմեռային և ամառային ճամբարները առանձնանում են հենց դրանով։
Ընդհանրապես ունենալ հնարավորություն ընկերուհիների կամ ընկերների հետ ինչ որ տեղեր գնալ կամ ճամփորդել, դա ուղղակի հրաշալի էր։

Այսպիսով կարող եմ ասել, որ Ձմեռային ճամբար 2024 հաջողված էր։