Տարվա ամփոփում

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Անցավ, անցան իմ 6 տարիները հիմա արդեն մի տարի մեծացել ենք։Մի քանի ամսից 7 դասարան կլինենք,մի քիչ անկեղծանամ, ես չհասկացա՝ ինչպես անցավ այս վեց տարին, երբ պատկերացնում ես վեց տարի, դա շատ է, բայց, ցավոք, տարիները շատ արագ են անցնում, ինչպես ասում են մի շարք փիլիսոփա գիտնականներ․
-Կյանքը անցնում է, ինչպես վարար գետը․
Ահա թե ինչ է կյանքը, կյանքը մի վարար գետ է, երբ անցնում է, չես կարող հետ բերել։Ապրեք ներկայով, ոչ թե մտածեք անցյալի կամ ապագայի մասին։Չհասկացա, ինչպես այսքան արագ անցան այս տարիները, կարծես 1 օր լիներ։Դպրոցը ինձ համար ուրիշ աշխարհ է և երջանիկ նաև դժվարություններով։Սիրում եմ իմ դպրոցը, ամեն օր արթնանում ուրախությամբ, թե երբ պետք է գնամ դպրոց և հանդիպեմ ընկերներիս։Եթե բառերով գրեմ ապա գիրք կդարնա, գիտեք ինչու եմ սիրում իմ դպրոցը, քանի որ 1 տարվա ընթացքում դու հասցնում ես ճանապարհորդել ամբողջ հայաստանում, ստանում ես շատ գիտելիքներ։Ուզում եմ,որ ցանկացած երեխա հաճախի դպրոց սիրով և ուրախությամբ, դպրոցը դա պարտականություն չէ այլ գիտելիք ստանալւ վայր, միայն դու քեզ համար ես սովորում։Սպասում եմ հաջորդ տարվան, 7-րդ դասարան գիտեմ, որ լավ կանցնի կփորցեմ վայելել, որպեսզի 1 օրվա նման չանցնի 1 տարին։

цвета Еревана

В этом видео я хочу вам показать цвет Еревана.Я в месте с Кнарикой подготовила видео и в нём все мои фотки, которые я снимала.Все эти фото снимались в центре Еревана.Для меня нет такого цвета, который я ассоциирую с Ереваном.Как сказать Ереван очень разноцветный город.Ереван наша душа.Я Уже сказала что представляла центр нашого города и сейчас давайте узнаём намного больше.
В столице Армении Ереван, прекрасном солнечном городе, дарящем искренние улыбки и яркие эмоции от видов на библейскую гору Арарат, контрастных сочетаний современных сооружений со старыми уютными двориками, вкуснейшей кухни.

Ամառային ճամբար 2-րդ օր

Օրակարգ

Նախագիծ- Օրակարգի ծանոթացում, քննարկում
Նախագիծ-Հարսանեկան ավանդույթների ուսումնասիրություն
Ընտրութ
Ընտրութ
Նախագիծ-Ինտելեկտուալ խաղ
Սովորող․նախագիծ

Հաջորդ օրը մենք խաղացինք ինտելեկտուալ խաղեր և քննարկեցինք հաջորդ օրվա մասին, թե ինչ կարելի է անել։Քանի որ վաղը Հունիսի 1-ն է, մենք որոշեցինք գնալ ֆիլմ նայելու իսկ հետո գնալ սկեյտ քշելու, այնպես որ սպասենք վաղվան։

Ամառային ճամբար I օր

Օրակարգ

9․30-10․05  Նախագիծ -Ծանոթացում-Խաղի մեկնարկ/«Իմ գաղտնի ընկերը»/
10․10-10․55 Նախագիծ-Հարսանեկան ավանդույթները տարբեր ազգերի մոտ, տարբեր երկրներում /խմբերի բաժանում , նախագծային աշխատանք, մոիլտֆիլմրի ստեղծում, օրինակ , 1 2/ /3Աղբյուրներ՝ Հայկական հասանեկան ավանդույթներ,  СВАДЕБНЫЕ ТРАДИЦИИ В ЯПОНИИ,  Տարբեր ժողովուրդների հարսանեկան սովորույթները
11․05-11․50 Նախագիծ
11․55-12․40 -Խաղ-վիկտորինա
12․55-13․35 Տեխնոլոգիա
13․40-14․20 Սովորողի նախագիծ

Մեր օրվա մասին
առավոտյան գնացինք և ընկեր Ստելլան մեզ բաժանեց թղթեր, որոնց մեջ գրված էին մեր անունները, ինչ անուն որ ընեկել է քեզ դու պետք է մեկ շաբաթ իրեն անես կոմպլիմենտեր այնպես, որ նա չհասկանա, որ իր անունը դու ես քաշել։

Հետո խմբերի բաժանվեցինք և կատարեցինք նախագիծ, մեր խմբին հանձնարարված էր գրել՝ Իսպանական հարսանիքի մասին:Արեցինք խմբային աշխատանք իսկ հետո գնացինք տեխնոլոգիա դասի։


Ուսումնական տարվա ամփոփում

Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմությու » առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իմանալ մարդկության պատմությունը, չունենալով անցյալ և չիմանալ քո երկրի անցած ուղին, դու չես կարող վստահ քայլերով շարժվել առաջ։

  1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

    Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Մեր բոլոր արքաններն էլ մեծ դեր են ունեցել մեր կյանքում, հիմա կթվեմ  ինձ դուր եկած թագավորները եվ նրանց մասին տեղեկություն:

Տիգրան II,Տիգրան I որդի-Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։Տիգրան մեծը կառուցել է Տիգրանակերտը և բարելավել է մեր երկիրը։Գրավել է շատ տարածքներ, մեծացրել է մեր երկիրը։

Սարդուրի առաջին — Ք. ա. 835 — 825թթ Տուշպա վան։

Իշպուինի — Ք. ա. 825 — 810թթ, Մեծացրել է տարածքը Վանի թագավորության։

Մենուա — Ք. ա. 810 — 786թթ, Կառուցել է բերդաքաղաք։

Արգիշտի առաջին — Ք. ա. 786 — 764թթ, Էրեբունի, Արգիշտիխինիլի

Սարդուրի երկրորդ — Ք. ա. 764 — 735թթ, Գրավել է Բաբելոնիան




Ահա թե ինչ անուններով է հայտնի համահայկական առաջին պետությունը։

Հայասա,վանի թագավորություն,Արմենիա,Ուրարտու,Նաիրի, Բիայնիլի

Վանի անկումը

Վան

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ: Ինչպես  գիտենք վերջին թագավորները եվ թագուհին եղել են ` Տիգրան IV ու Էրատոն: Տիգրան IV պատերազմի ժամանակ մահանում եվ գահը մնում է Էրատոյին, նա հրաժարվեց լինել թագուհի եվ այդպես նրանք անկում ապրեցինք:


. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին խիստ թուլացել էին Առաջավոր Ասիայի նախկին հզոր տերությունները՝ Ասորեստանը և Վանի թագավորությունը։ Մ.թ.ա. 609 թվականին նա Կիաքսարի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։ Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ պատմահայր Մովսես Խորենացին, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է․

Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում։

 Երվանդունիների արքայացանկը   Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.), Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.), Հյուդարնես Ա (մ. թ. ա. VI դարի վերջ), Հյուդարնես Բ  (մ. թ. ա. V դարի սկիզբ), Հյուդարնես Գ (մ. թ. ա. V դարի կես), Արտաշիր (մ. թ. ա. V դարի 2-րդ կես), Երվանդ Բ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով), Երվանդ Գ  (մ. թ. ա. 331 – մոտ 300 թթ.), այնուհետև հաջորդել է անվանանես վերջավորությամբ  մի գահակալ, ապա տոհմը տրոհվել է, Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջմոտ 200 թ.)
Տիգրանին բնութագրելով՝ Խորենացին ասում է.

Տիգրանը մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Տիգրանը, ցույց տալով քաջություն, մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ։ Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:


Արտաշես արքան, որն իրեն ներկայացնում էր որպես Երվանդունիների արքայատոհմի սերունդ, իրականում հիմնադրել է նոր թագավորություն, որն իր անունով կոչվել է Արտաշեսյան:

Այս արքայատոհմը Մեծ Հայքում իշխել է շուրջ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը: Արտաշեսյանների օրոք Հայաստանը մի շարք հզոր արքաներ ունեցավ: Արտաշեսին հաջորդեց որդին՝ Արտավազդը, Տիրանը, ապա Տիգրան Մեծը, որի իշխանության տարիներին Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:45 տարեկան Տիգրան մեծը Հայաստանը դարձրեց «Ծովից ծով»:Սակայն Արտաշեսյանների տոհմը անկում ապրեց Տիգրան IV և Էրատոյի օրոք։Բայց նրանց տոհմի ընթացքում շատ բաներ փոփոխեցին և բարելավեցին։




4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։


Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ ։

Ուրարտուի քաղաքաշինությունն ու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: 5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Քանի որ մենք շատ բաներ ենք ուսումնասիրել, բայց ինձ ամենից շատ դուր է եկել Կրոն թեման։Ամեն մի թեմա իր հետաքրքրությունն ունի, բայց ես Կրոնը ավելի հետաքրքրությամբ ուսումասիրեցի։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

.ամենադուր եկած թեման-Կրոն,չգիետմ մի ուրիշ զգացումներով եմ ուսումնասիրել այս թեման, մենք ուսումնասիրել ենք տարբեր կրոններ։

.քո նոր բացահայտումները-մենք ուսումնասիրել են բացի Հայոց պատմությունից նաև Համաշխարհային պատմութուն ՝ Հին հռոմ,Ճապոնիա, ոսումնասիրել ենք Հին Հռոմի թագավորներին,Ալեքսանդր Մակեդոնացու մասին,«Օլիմպիական խաղերի ստեղծման պատմությունը» և այլն բոլոր նյութերը կարող էք տեսնել իմ բոլոգում։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել- Կուզեի շատ նախագծեր կատարեինք և շարունակեինք ուսումնասիրել տարբեր երկրների մշակույթը և պատմությունը։

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր-Ստուգիր ինքդ

Հոկտեմբեր-Հոկտեմբերի ամփոփում

Նոյեմբեր-Ամփոփում

Դեկտեմբեր-դեկտեմբերյան ամփոփում

Փետրվար–Ամփոփում Փետրվար


Մարտ-մարտ ամսվա ամփոփում

Ապրիլ- Ապրիլ ամսվա ամփոփում

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Կուզեի ավելի շատ նախագծեր կատարեինք, բայց օրինակ ամեն ամիս դասարանից մեկը նախագիծ մտածեր և բոլորով իրականացնեինք այն։

Ես և իմ ծնողը ինձ գնահատում ենք ՝  9 ։

Ապրիլ ամսվա ամփոփում

Ապրիլի 4-10-ը, առաջադրանք, 6-րդ դասարան

Հանրապետական կարգի ճգնաժամը-առաջադրանք1
Անցում պրինցիպատին-առաջադրանք2

Ապրիլի 11-17-ը, առաջադրանք, 6-րդ դասարան
Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը-առաջադրանք 1
Կրոն-առաջադրանք2


Ապրիլի 18-24, առաջադրանք, 6-րդ դասարան

Կանանց հագուստը հին հռոմում-առաջադրանք 1
Ճապոնիա
Ճապոնիա



Ապրիլի 25-30, առաջադրանք, 6-րդ դասարան
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն



Հետազոտական աշխատանք-ՀԻՆ ՀՌՈՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,Կանանց հագուստը հին հռոմում,Ճապոնիա,Ճապոնիա2,Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն

Թարգմանություններ-Կանանց հագուստը հին հռոմում


Հայկական մշակույթը

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.):

 Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինությունն

 ու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: Հիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները (ռիտոններ):


Տրդատ Երրորդի գահակալությունը

Առաջադրանք 2

Տրդատ Երրորդի գահակալությունը

Ներկայացնել կապը այս անձանց , հասկացությունների հետ Գրիգոր Լուսավորիչ, Հռիփսիմյաց կույսեր, քրիստոնեություն:

Հռոմեացինները հետապնդումներից փախչլու համար գալիս են Հայաստան և Հռիփսիմեն էլ է գալիս։Տրդատ III-ը սիրահարվում է, բայց Հռիփսիմեն մերժում է նրան։Այդ դարդից, որ մերժել է նրան, Տրդատը հիվանդնաում է և իր քույրը երազի մեջ տեսնում է, որ իր եղբորը և մոյւս հիվանդ մարդկանց կարող է օգնել միայն Գրիգոր լուսավորիչը։Նա քարոզ է կարդում, աղոթում է սովորեցնում է հավատալ աստծուն և այդպես Տրդատը լավանում է և ասում է, որ Հայերի կրոնը ընդունված է արդեն ինչպես՝ Քրիստոնեություն։

Ներկայացնել Մծբինի պայմանագրի նշանակությունը հայերի համար:

Այս պայմանագրով Հայաստանը պետք է ազատեին Պարթևներից, քանի որ նրանք դարձել էին իբրև տիրակալներ։297 թ․ Ներսես Պարթևի արքայից արքա բանակը կարծես թե փլուզվեց։Եվ նա հուսահատվեց։Սուսաննա արքան օգտնելով այդ իրավիճակից և շտապեց Մծբնիում պայմանագիր կնքել, որպեսզի նրանք հաշտվեին։Եվ այդ պայմանագրի շնորհիվ մենք Հայերս 40 տարի ապրեցինք խաղաղ։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,, էջ 128-130,  Հայ հին վիպաշխարհ,

Մծբինի պայմանագիր

«Ժամանակ անիշխանության»

Առաջադրանք 1

«Ժամանակ անիշխանության»

Ներկայացնել Խոսրով Երկրորդ,  Անակ Պարթևի հարաբերությունները:

Նրանց հարաբերությունը այդքան էլ լավ չեր և այդ արդյունքում ՝ Խոսրով Բ-ն սպանվել է 287 թվականին՝ Անակ Պարթևի կողմից։

Պատմություն

Հայոց թագավոր Խոսրով Բ-ն սկսեց բանակ կազմել և զորք գումարել, հավաքեց աղվանից և վրաց զորքերը, բացեց Ալանաց և Ճորա Պահակի դռները, դուրս բերեց հոների զորքը, ասպատակեց Պարսից երկիրը և արշավեց Ասորեստանի կողմերը մինչև Տիզբոնի դռները։

Պարսից թագավորը (Արտաշիր Պապական) այս ամենը տեսնելով, իր մոտ է կանչում իր տերության բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին, զորավարներին, պետերին ու իշխաններին, և խորհրդի նստում նրանց հետ։ Նա «Աղաչում էր» ամենքին, որևէ հնար փնտրել գտնել՝ բազմաթիվ պարգևներ խոստանալով, անգամ խոստանալով իր տերության երկրորդ գահը, միայն թե կարողանար իր մեծ վրեժը լուծել։ Եվ Անակ Պարթևը գալիս է և ասում է, որ ես կարող եմ անել։

Անակ Պարթևը իր եղբոր հետ պատրաստվում է ընտանյոք հանդերձ, կանանցով, որդիներով, ամբողջ գերդաստանով շարժվում, ճանապարհ են ընկնում և գաղթելու պատրվակով գնում են Մեծ Հայք։ Ուտիք գավառի Խաղխաղ քաղաքում՝ Հայոց արքայի ձմեռանոցում, Անակ Պարթևը հանդիպում է Խոսրով Բ-ին։ Հայոց թագավորը մեծ ուրախությամբ ընդունում է նրան, հատկապես այն ժամանակ, երբ Անակը սկսում է կեղծավորությամբ և դավով խոսել իր հավատարության մասին, ավելացնելով՝.

«Այն բանի համար եմ քեզ մոտ եկել, որ կարողանանք միատեղ ընդհանուրի վրեժը լուծել»։

Հայոց թագավորը տեսնելով Անակին, որը եկել էր իր մոտ ամբողջ ընտանիքով, վստահորեն հավատում է նրան, պատիվ տալիս ըստ թագավորական օրենքների, նստեցնում իր թագավորական երկրորդ աթոռին, ձմեռվա ամբողջ օրերը նրա հետ անցկացնելով ուրախության մեջ։Եվ մի օր նրանք դուրս են գալիս իբրև թե ոսելու և Անակ Պարթևը սպանում է Խոսրով Բ-ն։


Հիմնավորել «Ժամանակ անիշխանության» ժամանակաշրջանը;

Այս դարը հայտնի է որպես մարդկության պատմության դարաշրջաններից մեկի՝ առանցքային ժամանակի զարգացման գագաթնակետ։ Այս դարում են իրենց գործունեությամբ հանդես եկել 5 աշխարհահռչակ մտածողներ, որոնք էապես նպաստել են մարդկության զարգացմանը։ Նրանք էին՝ Բուդդան և Մահավիրան Հնդկաստանում, Զրադաշտը Պարսկաստանում, Պյութագորասը Հին Հունաստանում, Կոնֆուցիոսը Չինաստանում և Պանինին Հնդկաստանում։

Պատմել զրադաշտականության մասին:

Զրադաշտականություն – հին իրանական դուալիստական կրոն, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ (Զարատուշտրա) մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, էջ 126-127Զրադաշտականություն,  

Զրադաշտականություն