Ճապոնիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Տոկիո
Տարածքը՝ 377,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 128,2 մլն
Պետական լեզուն՝ ճապոներեն
Դրամական միավորը՝ իեն

Ընդհանուր տեղեկություններ

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով։ Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն։ Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում՝ Յա պոն գո հիերոգլիֆներով։ Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսպիսով՝ Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա։

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված 4 կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։

Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment