Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։


Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։
Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։
—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։
Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։
Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.
—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։
—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։
—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։
—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։
Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.
—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։
Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։
Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.
—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։
Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։
Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.
—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։
Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը-սա է ճիշտը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։-համաձայն եմ
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։-համաձայն եմ
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։-համաձայն չեմ
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։-համաձայն չեմ
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։-համաձայն չեմ



Ընկերության գաղտնիքը

Ի՞նչ է ընկերությունը, դժվար է գտնել իրական և մտերիմ ընկերոջ։Ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել։Ընկերությունը թանգ բան է, երբ գտնում ես պետք չէ բաց թողնել։

Ըկերության գաղտնիքը

Մի խաբնվեք ոչ մեկի գեղեցկությամբ կամ ունակություններով, հնարավոր է որ նա ամբողջովին ուրիշ մարդ է։Գտիր այն մարդուն ում անկասկած կվստահես ամեն ինչում։Շատ կարևոր է գտնել, մի այնպիսի ընկերոջ, ով ամեն դժվարության, ուրախության և տխրության պահին քո կողքին կլինի։Ձգտիր լինել այնպիսի մարդ, որ բոլորը ուզենան քեզ հետ ընկերություն անել և դու դառնաս այն ընկերը, ում ուզեցել ես ինքդ ունենալ։Ընկերության մեջ ամենակարևոր հատկանիշներից մեկը այն է, որ դու պետք է ընդունես մարդուն այնպես, ինչպես որ կա։Շատ հաճելի է, երբ կարող ես խոսել քո թերությունների մասին և չվախենալ որ դրանք քո դեմ կոգտագործվեն։Ու եթե դուք չեք կարողանում լեզու գտնել միմանց հետ ապա ուղղակի մի ընկերացեք։Եթե դու վստահում ես, ապա կարիք չի լինի ինչ որ բան թաքցնել, քանի որ անկասկած նրանք կոգնեն։Այնքան հաճելի է ունենալ մտերիմ ընկերուհի, ում հետ կարող ես հիշել ինչ որ իրադարձություն և ծիծաղել։Հաճելի է, որ խոսում էք ինչ որ խայտառակ բանի մասին, ճիշտ է ինքներդ էլ հասկանում էք որ դա ձեր մասին։Կամ որ մեկ հայացքից հասկանում էք, թե ինչ է ասում և աջակցում միմիանց։Հաճելի է նաև ունենալ միմիանց հետ հետաքրքիր և ծիծաղելու բառեր, որոնք միայն դուք էք հասկանում։Հաստատ լինում է, երբ ինչ որ վայրում նստած եք միմիանց հետ, խոսելու ընթացքում օգտագործում էք այդ բառերը և շրջապատումմիայն դուք էք հասկանում այդ բառերի իմաստը։Ահա թե ինչ է ընկերությունը։