Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:
Հերոսը Վիլիամ Սարոյանն էր, նա շատ հետաքրքիր և բարի մարդ էր։Նա ասում է, ես գումարը ավելի շատ չեմ դասում, ահա թե որ բառերը ինձ դուր եկան։

2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:
Իհարկե անիմաստորեն չէր ծախսել,եթե նրան դուր է գալիս երաժշտությունը ապա նա պարտավոր էր գնել, դա։

3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:
Այս նախադասություններում մայրը ասում էր, որ տղային կարող էք հանգիստ թողնել,նա գնում է, այն ինչ նրան դուր է գալիս։Պետք չէ անընդհատ ասել, ինչու, ինչու ուղղակի Վիլլին այդքան բարձր չէր դատում գումարը քան մյուսները։

4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:

Երաժշտությունը կարող է օգնել մարդուն, հանել վատ իրավիճակից։

Օճառի պատրաստումը

Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական և բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները և ալկալիները։ Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում և ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում և փաթեթավորվում։
Կան օճառի երկու տեսակ հեղուկ և պինդ։Ո՞րն է ձեզ համար ավելի լավը։Իրականում ավելի ճիշտ է օգտագործել հեղուկ օճառը, քանի որ մենք նրան չենք դիպչում իսկ պինդ օճառին ցանկացած մարդ վերցնելիս իր ձեռքի վիրուսները թեղնելով այդ օճառի վրա գնում է։Օճառն օգտագործվում է ավելի քան 5000 տարի: Հին ժամանակներում օճառը վաճառվում էր մեծ կտորներով, օրինակ, այն վաճառում էին կիլոգրամներով: Որոշ հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Lush»ը, մինչ այժմ էլ պահպանում է ավանդույթը: Ֆրանսիայում և Անգլիայում այսպիսի խանութներ նույնպես գոյություն ունեն:


Մենք միասին արդեն պատրասստել ենք և ասեմ,որ շատ լավ ստացվեց։
Մենք օգտագործել ենք ՝
1․նուշի յուղ
2․կարմիր ներկ
3․սեխի հոտ
Լվացվելը շատ կարևոր է մարդու համար,պետք է մեզանիս յուրաքանչյուրը իմանա ճիշտ օգտագործման ձևը։
Ահա մեր պատրաստած օճառի ձևը։






Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

Ձեռքերի վրա վարակի բոլոր հետքերը վերացնելու համար դրանք արագորեն շփելն ու ողողելը չի օգնի։ Ստորև ներկայացնում ենք ձեռքերը լվանալու արդյունավետ եղանակը քայլ առ քայլ:

Քայլ առաջին՝             Թրջե՛ք ձեռքերը հոսող ջրի տակ։

Քայլ երկրորդ՝            Օճառե՛ք թաց ձեռքերը բավականաչափ քանակի օճառով։

Քայլ երրորդ՝             Շփե՛ք ձեռքերը ողջ մակերեսով , այդ թվում՝ ափերը, մատների արանքը և եղունգների տակը։

Քայլ չորրորդ՝             Լավ ողողե՛ք հոսող ջրի տակ։

Քայլ հինգերորդ՝          Չորացրե՛ք ձեռքերը մաքուր կտորով կամ մեկանգամյա օգտագործման սրբիչով։

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1.Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

անձնանիշ- գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ։

իրանիշ- Գունդ, Եգիպտոս, գնդացիր, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք։

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

թանձրացական

երամ
վերարկու
ճաշ
ծխախոտ
երաժիշտ
քար
ծառ
հուշարձան
նկար
դասագիրք

վերացական

հույս
կասկած
պատիվ
ճաշակ
կարոտ
գութ
նախանձ
բնավորություն
արձագանք
հուշ
վախ
բողոք

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Աասունցի Դավիթ, անբան Հուռի, Պարզ լիճ, կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լույս-Լուսինե, լեռ-Լեռնիկ, գառ-Գառնիկ, թագ-Թագուհի, նազ-Նազենի, վարս-Վարսիկ, վարդ-Վարդուհի, ցող-ցողիկ, արծիվ-արծվիկ, սաթ-Սաթենիկ, խաչ-Խաչիկ

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:

ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:
սարսափ- ահ
ավարտ-վերջ
գրոհ- հարձակում
ծիծաղ- քրքիջ

տանջանք- տառապանք
վճիռ-որոշում

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

հոտ-բույր
բողոք-կսկիծ
հռչակ- համբավ
ցավ-բողոք
վախ-երկյուղ
զայրույթ-ցասում

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:
գիր-գրասեղան,
քաղաք-քաղաքապետ
ծով-ծովանկար
որս-որսագող
լեռ-լեռնաշղթա
զարկ-զարկերակ

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:
մայր-մայրապետ
պատկեր-պատկերասրահ
ավազակ-ավազակախումբ
ճակատ-ճակատամարտ
գինի-գինետուն
պար-պարասրահ

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:

ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

արհեստանոց, խմորեղեն, թագավոր, գազանանոց, հավաքարար, հեծանվորդ, որսորդ, զինվորական, դատարան, ճանապրհորդ, բառարան, ներկարար, առևտրական, երշիկեղեն, խորհրդավոր:

Մարտ ամսվա ամփոփում

Սիրելի սովորողներ, խնդրում եմ  վերանայել փետրվար ամսվա ամփոփումը, որպեսզի հաջորդ շաբաթ վերջնական ամփոփենք փետրվար, մարտ ամիսները, մարտ ամսվա ամփոփումը ուղարկել  մարտի 26-ը, երեկոյան ժամը 20.00-ի ընթացքում:

Մարտ ամսվա ամփոփում

Մարտի 2-7-ը, առաջադրանք
Մարտի 2-7-ը, առաջադրանք, 6-րդ դասարան-առաջին առաջադրանք
Դասական դարաշրջանի հունական մշակույթը․-երրկրորդ առաջադրանք

Մարտի 8-14-ը, առաջադրանք
Ալեքսանդր Մակեդոնացի

Մարտի 14-20-ը, առաջադրանք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները ըստ ինձ

Գարնանային նախագիծ
Գարեգին Նժդեհ ֆիլմ, Գարնանային նախագիծ
Իմ քանդակագործ Մեծ պապի մասին

Թարգմանություն

Հետազոտական աշխատանք-«Մարաթոնյան վազքի պատմությունը»,«Օլիմպիական խաղերի ստեղծման պատմությունը»,Զևսի մասին

Ներկայացնել, հիմնավորել այս ամսվա ամենադուր եկած թեման:
Գարնանային նախագիծը ամենահետաքրքիրն էր, քանի որ ես չէի մտածել հետաքրքվել թե ով է եղել իմ մեծ պապը և շնորհիվ այս նախագծի ես սկսեցի ճանաչել իմ պապին։

Այս ամսվա աշխատանքը գնահատել 10 բալանոց սանդղակով.

Սովորող՝

Ծնող՝

Հին Հռոմ

Առաջադրանք 1.

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :


Ապենինյան թերակղզիում ապրում էին Հին Հռոմը։Հիմա այնտեղ գտնվում է Հին Հռոմը։Ապենինյան թերակղզին շատ գեղեցիկ տեսք ունի։

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Իմ պատմությունը
Մարս աստծուց արքայի դուստրը երկու երեխա ունեցավ, բայց վախեցավ, որ կարող է նրանք կռվեն միմիանց հետ գահի համար և դրա համար տարարվ գյուղացիններից մեկը դռան դիմաց դրեց նոր ծնված երեխային։Եվ մի գյւողացի այդքան ժամանակ պահեց նրան և այդպես էլ նա չիմացավ, որ նա թագավոր է։Եվ թագավոր դարձավ Հռոմուլոսը։

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:


Ճիշտն ասաց այս ամենը կարդալիս հետո, այդքան էլ դրական ազդեցություններ չունեցա։Սերվիոս Տուլլիոսին են վերագրվում պետական կարգի ձևավորմանը նպաստող ռեֆորմները։ Ցենտուրիական ռեֆորմով ցեղային նախկին 3 տրիբուսները (յուրաքանչյուր տրիբուսում սկզբնապես կար 100 տոհմ) փոխարինվել են տերիտորիալ (21) տրիբուսներով, պլեբեյներն ընդգրկվել են հռոմեական համայնքի մեջ։ Հռոմի ամբողջ արական բնակչությունը գույքացենզով բաժանվել է 5 դասի, յուրաքանչյուր դասի որոշակի քանակությամբ ցենտուրիա (հարյուրյակ) է տրամադրել հռոմեական աշխարհազորին և դրան համապատասխան ձայն ստացել ցենտուրիական կոմիտիաներում։ Սերվիոս Տուլլիոսին վերագրվում են նաև կրոնական ռեֆորմներ, Հռոմի պարսպի կառուցումը։ Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմները ծանր հարված հասցրին տոհմական կարգին։


Упражнение

Упражнение 1.

Спиши текст, вставь пропущенные наречия, а также пропущенные буквы. Заглавные буквы подскажут начало предложений.

Песня начиналась ,неожиданно как будто она рождалась где(то) на небесах. По-новому разливалась мелодия, на душе становилось легко и хорошо, а глазам горячо– от подступающих слез. То свежо веяло степным воздухом, то зловеще сгущились тучи, то легкие облока двигались в такт песне, и это заставляло петь ещё и ещё. Волей-неволей песня влевалась в душу, глаза распахивались точь-в-точь, как давным-давно в детстве. Мелодия поднималась вверх , по-вольному , уносилась вдаль, и не было ей ни конца, ни начала…

Слова для справок: Неожиданно, Певуче, легко и хорошо, горячо, свежо, зловеще, в такт, ещё и ещё, Волей-неволей, по-новому, по-вольному, точь-в-точь как давным-давно, вверх, ввысь, вдаль.

Прочитай получившийся текст еще раз. Какой вариант (исходный или восстановленный) более живописный, яркий, образный? Подчеркни в наречиях «сложные» для правописания места.
Я думаю что восстановленный вариант более живописный, яркий и образный.

Упражнение 2.

Вставьте пропущенные буквы, раскройте скобки, расставьте недостающие знаки препинания. Найдите в тексте наречия, определите их разряд. Сделайте морфологический разбор наречия плавно.

Он запел. Хрустальный, чистый звучный и необыкновенно сильный тенор зазвенел в комнате. В самом тембре этого яркого, металиического голоса было что(то) драматическое страстное.

Плавно и нежно лолись один за другим грудные, горячие, трепещущие звуки. Они лолись свободно с благородной сдержанностью, звучали просто и скромно, словно он не хотел обнаружить глубины чувства а оно, как пламя, само прорывалось и било из груди певца переполненной горячими, страсаными звуками. Он пел о тоске любви. Негой огнем и слезами дышали эти звуки.

(С.Г.Скиталец)


Упражнение 3. Отгадай загадки, подчеркни наречия.
 1) Скоро ест, мелко жует. Сама не глотает, другим не дает. Пила,наречия скоро и мелко
2) Стоят вместе, ходят врозь.Ноги,наречия вместе и врозь
3) Сверху кожа, снизу тоже, а в середине пусто. Барабан,наречия сверху и в середине и снизу
4) Крупно, дробно зачастил и всю землю напоил. Дождь,наречия крупно,дробною

Упражнение 4.

Подбери к данным наречиям как можно больше синонимов и антонимов.

Оригинально, регулярно, открыто, нежданно, упорно, внезапно, отлично, подоброму, сначала.
синоним
Оригинально-эксклюзивно,необычно
регулярно-постаяанна,ежедневно
открыто-распростерто
нежданно-внезапно
упорно-старательно
внезапно-неожидонна
отлично-хорошо
по-доброму-по-хорошему
сначала-заново
антоним
Оригинально-неинтересно,неригинально
регулярно-непостоянно,редко,некогда
открыто-закрито
нежданно-жданно
упорно-неупорный,жалкий
внезапно-ожиданна,по приглашену
отлично-плохо,
по-доброму-по-плохому
сначала-с конца


Упражнение 5.

Спишите предложения. Выделите наречия в составе сказуемых. Как по-другому можно назвать эти слова.

В это утро в степи было тихо-тихо,
пасмурно, несмотря на то, что солнце поднялось; было как-то особенно пустынно и мягко. (Л. Толстой.)

Володе стало необыкновенно весело, и он только теперь почувствовал, как хорошо утром выйти из дому. Как славно и легко дышится, как хочется побежать по этой мягкой дороге, помчаться во весь дух. (Ю. Казаков.)

Тест по теме “Наречие”

1. Укажите слово, называющее признак действия: 
а) чтение вслух
б) читать вслух

2. Укажите слово, называющее признак действия:
 а) подняться спозаранку
б) подъем спозаранку

3. Найдите слово, называющее признак признака: 
а) совершенно тихий
б) произведение совершенно

4. Найдите слово, называющее признак
признака:
 а) гармонично вписалось
б) гармонично развитый

5. Какое слово предложения является наречием?
Он быстро вскочил, пробежался…
а) 1 б) 2 в) 3 г) 4

6. Какое слово предложения является наречием?
Маша приблизилась, тихо улыбнулась
а) 1 б) 2 в) 3 г) 4


7. Найдите наречия образа действия.
 а) по-приятельски, надвое, ласково
б) чересчур, немало, втрое

8. Найдите наречия меры и степени.
 а) по-дружески, по-медвежьи, вчетвером) очень, весьма, совсем.

9. Определите разряд наречий: назло, напоказ, нарочно.

а) места-
б) времени
) причины-назлонапоказ, нарочно
) цели-



10. Определите разряд наречий: влево, издалека, вниз.
 а) места-влево,издалека, вниз
б) времени
в) причины
г) цели 

11. Определите разряд наречий: тотчас, рано, накануне. 
а) места
б) времени-тотчас, рано, накануне. 
в) причины
г) цели

12. Определите разряд наречий:
сгоряча, поневоле, нечаянно.

 а) места
б) времени
в) причины-сгоряча, поневоле, нечаянно.
г) цели

13. Определите разряд наречия в предложении:

Сладко цокают в полночь копыта по торцовой сухой мостовой

а) меры и степени
б) образа действия 

14. Определите разряд наречия в предложении:

Кот втихомолку слопал полсосиски, добравшися до миски
а) меры и степени
б) образа действия

15. К какой части речи принадлежат слова на – о в предложении:

Он отвечал на мой вопрос тихо, невыразительно. 

а) имя прилагательное
б) наречие

16. К какой части речи принадлежит выделенная форма слова:

«Рассказал интереснее всех». 

а) наречие
б) имя прилагательное


17. К какой части речи принадлежит выделенная форма слова:
«Рассказ интереснее всех других» 

а) наречие
б) имя прилагательное.

Համաստեղ. Աստղկան սայլը

Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին: Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ. «Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»: Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց: Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ: «Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին: Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ: «Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց: «Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»: Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց: Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար: «Աստղեր, հա ՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Փողոցե փողոց պոռաց ձկնորսը: Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին: Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին: «Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձաստղեր կուտա ՞ս»: Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին:
Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար: «Աստղեր, հա՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ: Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր: Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար»: «Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի »: «Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»: Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց: Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին: «Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած: Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ: «Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»: Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին: «Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»: Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ: «Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:

«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»: «Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»: Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ: Էհ, ի ՜նչ փոթորիկ… Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց: Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավՙ… Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայլին հետ քար արձան գտան: Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ… Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին: