Ալեքսանդր Մակեդոնացի

Առաջադրանք 1

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-գաղութներ։ Նրա ռազմաքաղաքական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տեսակի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվում էին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դառնում է անդառնալի՝ հետագայում ձևավորելով Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի, իսկ նրա ռազմավարական հմտությունները մինչ օրս գործնական նշանակություն ունեն։

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Համաձայն լեգենդի՝ Ալեքսանդրը մահից առաջ արքայական մատանին կնիքով փոխանցել է զորահրամանատար Պերդիկային, որը պետք է դառնար հղի թագուհի Ռոքսանայի խնամակալը։ Ենթադրվում էր, որ թագուհին շուտով կծնի օրինական ժառանգին, որի շահերը մինչ չափահասությունը կպաշտպաներ Պերդիկան։ Ալեքսանդրի մահից մեկ ամիս անց Ռոքսանան ծնում է որդի, որը հոր պատվին կոչվում է Ալեքսանդր։ Բայց Պերդիկայի գահակալ լինելու բարձրագույն իշխանությունը բողոքարկում են մյուս զորահրամանատարները (Ալեքսանդրի մահից հետո նրանք հայտնի էին դարձել դիադոքոսներ անվանմամբ), որոնք ցանկանում էին իրենց սատրապություններում լինել ինքնակալ կառավարիչներ։ Ալեքսանդրի կայսրությունը փաստացի դադարում է գոյություն ունենալ մ.թ.ա. 321 թվականին՝ Պերդիկայի՝ իր նախկին զինակիցների հետ բախումների ժամանակ մահից հետո։ Հունական աշխարհը հայտնվում է Դիադոքոսների պատերազմի ոլորտում, որն ավարտվում է վերջին «ժառանգորդների» մահվամբ մ.թ.ա. 281 թվականին։

Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը:

Հելլենիստական մշակույթ, հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.IV դար) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)։ 

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

1․Ք․ա 336-323թթ գահ բարձրացավ Ալեքսանդր Մակեդոնացին։
2․Ք․ ա 334թ․ երիտասարդ արքան 40-հազարանոց բանակով մուտք գործեց Փոքր Ասիա։Եվ սկսեց իր նշանավոր Արևելյան արշավանքը, այն տեվեց՝ շուրջ 10 տարի մինչև ք․ ա 325թ․, նա գրավեց փոքր Ասիան, ապա Փյունիքիանը, Եգիպտոսը և Ասորիքը։
3․Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ 331թ․ Հյուսիսային Միջագետքում, Պարսկական զորքը ջաղջախվեց, հետագայում պարսիկները առանց դիմադրելու տվեցին նրանց մայրաքաղաքը։Մայրաքաղաքը կողոպտվեց և ավիրվեց, սակայն բանակը այլևս չէր դիմանում և հրաժարվեց առաջ շարժվելուն։
4․325 թ․ արքան վերաարձավ Բաբելոն, որը դարձել էր տերության մայրաքաղաքը։
5․Մ․ թ․ ա 323 թ․ Ալեքսանդր Մակեդոնացին հիվանդության պատճառով վախճանվում է։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , էջ 91-101,

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment