Լռում եմ և հոգնել եմ

Լռում եմ, այո, լռում եմ քանի որ ցավը պատել է ինձ իսկ չարությունը ՝ մարդկանց։Լռում եմ, քանի որ ոչ ոք չի լսում, միգուցե՞ հոգնել եմ,այո, հոգնել եմ ապրել, մտածել, անհանգստանալ, ես ամեն ինչից եմ հոգնել։Հոգնել եմ ինձ շրջապատող միապաղաղ մարդկանցից, հոգնել եմ լսել և խոսել նույն բաներից։
Միևնույն է այս կյանքում մենակ եմ, մարդիկ գալիս են և գնում են, բայց դու մնում ես նույնը, մնում է քո հոգին, որը ոչ բոլորն էին ընդունում։Մենք ապրում ենք, այո և դա պետք է ընդունել։Ես նորից ու նորից լռում եմ, քանի որ հոգնել եմ արտահայտվելուց, խոսելուց, պատասխանելուց։Ես գիտեմ, որ ոչ ոքի հետաքրքիր չեն իմ խնդիրները, նրանք կարծես բեռ լինեն։Եվ ի՞նչ անեմ, դա ոչ ոք չգիտի, նայեմ մարդկանց սպասելով պատասխանին, կամ մտածեմ, որ ոչինիչ չի եղել կամ չի լինելու։Բոլորս ունենք խնդիրներ, որոնց լուծումը ինքներս չունենք։
Ես լուռ քայլում էի, բայց ձմռան սառը քամին ծածկել էր ինձ և հիշեցնում, որ պետք է շարունակել ապրել։Լսում էի ամպերի ձայլնը, քամու շարժը և զգում էի, որ այո նրանք իմ կողքին են։
Բնությունն ինձ հետ էր, իսկ ես բնություն․․․

Նստած եմ

Ես նստած եմ,նստած նայում եմ մարդկանց և կարծես հետևում նրանց, մարդկանց ովքեր շտապում են նշել գալիք ամանորը, մարդկանց ովքեր վայելում են ամեն մի պահը և իհարկե մարդկանց, որոնց դեմքին թախիծ կա։
Արև էր, բայց ցուրտ, ցուրտ էր նաև իմ հոգում,մրսել էր սիրտս և այլևս չէր դիմանում ոչնչին։Գալիս էր անձրև և ես զգում էի ամեն մի կաթիլը, որը անցնում էր իմ մարմնով։Ես նստած էի, այո նստած էի և քարացած, քանի որ շարժվել չէի ուզում, չէի ուզում մտածել,չէի ուզում անել ոչինիչ և հանկարծ իմ դիմաց եկավ փոքրիկ Անահիտը, ով վազվզում էր այնտեղ և երազում, իսկ հիմա ես երազում եմ երազել, բայց ցավոք այլևս չի ստացվում, քանի որ արդեն անցել են այդ օրերը, երբ ես անհոգ էի և միայն վազվզում էի և փորձում լցնել իմ օրը խաղերով։
Երկինքը մուգ էր, անձրևը հանդարտ իսկ ես նորից ու նորից նստած էի,նստած հիշում էի այն բոլոր մարդկանց ովքեր այլևս իմ հետ չեն, այն բոլոր պահերը որոնք արդեն մոռացվել են և ընդհանրապես ես հիշում էի ինձ, հետ էի գալիս իրականություն և հասկանում, որ մեր կյանքը մի քանի վարկյանում անցնում է մեր աչքի դիմաց, իսկ մենք, մենք ուղակի ոչինիչ չենք անում։
Դրական մտածելիս իմ ներսում եղանակը փոխվեց, փոխվեց դեպի լավը և ես վեր կացա և սկսեցի քայլել, քայլեցի իմ մանկությունը անցկացրած վայրերով և կարծես ամեն մի վայրում ինձ սպասում էր Անահիտը, այն աղջիկը, ով վազվում էր, խաղում էր անվերջ, լալիս էր, երազում էր, սիրում էր բոլորին։
Ես տեսա ինձ, տեսա ինձ կողքից, մարդկանց տարբեր հայացքներով։Տեսա իմ կյանքը, որը անցավ իմ կողքով, տեսա այն մարդկանց ովքեր եղել են իմ կողքին և հասկացա, որ ես չեմ կորցրել այդ փոքրիկ աղջկան, այն իմ մեջ է ապրում, սակայն շատ հեռու, բայց միևնույն է ես սիրեցի նրան, սիրեցի ուրիշի հայացքով, քանի որ ես փոխվել եմ, փոխվել է իմ արտաքինը, բայց չի փոխվել իմ հոգին, ես նույնն եմ և կյանքում չեմ կորցնի մյուս Անահիտին,որը մի փոքր հեռվացել է ինձանից։

Քիմիական և թեթև արդյունաբերություն

Դասի հղումը

Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են
հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում: Վերջին
տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ`
ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին
կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-
րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են
շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում: Խոշոր քիմիական համալիրներ ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:Քիմիական արդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայացված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն):
Այստեղ զարգանում են
հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների,մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած
երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան
80%-ը:Զարգացող երկրներում քիմիական արդյունաբերությունը սկսել է արագ զարգանալ վերջին շրջանում:

Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության
առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի
հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման
վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության,
անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները։

Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  

Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Ուստի այն առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին եւ ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով, ինչպես նաեւ պահանջարկի ու սպառման գործոնով։ Սննդի արդյունաբերությունը բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից ու արտադրու- թյուններից, որոնք միմյանցից տարբերվում են տեղաբաշխման սկզբունքներով: Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ եւ այլն) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։ Միեւնույն ժամանակ, դրանցից պատրաստված արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատեւ պահպանման եւ տրանսպորտային փոխադրման համար: Դա է պատճառը, որ, օրինակ, շաքարի արտադ-
րությունը կենտրոնացած է դրա համար հումք ծառայող շաքարեղեգի եւ շաքարի ճակնդեղի
աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի
արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում, Ֆրանսիայում եւ խաղող մշակող այլ երկրներում։

3

տրանսպորտային փոխադրման համար: Դա է պատճառը, որ, օրինակ, շաքարի արտադ-

րությունը կենտրոնացած է դրա համար հումք ծառայող շաքարեղեգի եւ շաքարի ճակնդեղի

աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի

արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում,

Ֆրանսիայում եւ խաղող մշակող այլ երկրներում։



ԱՌԱՋԱԴՐԱՆՔ, դեկտեմբերի 12-20-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Խաչակրաց արշավանք

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

    Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։ Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։ Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում։ Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ։ Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։ Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ՝ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը, Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև։ Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից։ Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում։
  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը

  •  Ռայլի-Սմիթ, Ջոնաթան. Խաչակրաց արշավանքների Օքսֆորդյան Պատմություն Նյու Յորք. Oxford University Press, 1999. ISBN 0-19-285364-3. (անգլ.)
  •  Ռայլի-Սմիթ, Ջոնաթան. Առաջին խաչակիրները, 1095–1131 Cambridge University Press, 1998. ISBN 0-521-64603-0. (անգլ.)
  •  Հալսալլ Պաուլ (Դեկտեմբեր 1997)։ «Ֆիլիպ դե Նովար. Les Gestes des Ciprois, Ֆրեդերիկ Բ-ի խաչակիրները, 1228–29»։ Medieval Sourcebook։ Ֆորդհամի համալսարան։ Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-“Գրիգոր IX-ը բանադրել էր Ֆրեդերիկին վերջինիս՝ Սիցիլիան երկրորդ անգամ լքելուց առաջ։ “
  •  Ավետարանը Բոլոր Երկրներում, Մեթոդական Եպիսկոպոսական Միսսիոներական Հասարակություն, էջ՝ 262 (անգլ.)
  •  Շայ Դ. Կոհեն։ «Օրինականացումը Կոնստանդիանոսի օրոք»։ PBS։ Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11–ին (անգլ.)
  •  “Պատմություն. Օտար տիրապետություն (անգլ.)
  •  Գոնեն, Ռիվկա, Վիճելի սրբություն. հրեական, մուսուլման և քրիստոնյա հավակնությունները Երուսաղեմի նկատմամբ, KTAV Publishing House, 2003, էջ՝ 77 (անգլ.)
  •  Դենիս Պրինգլ. “Լատինական Արևելքի Ճարտարապետությունը” Խաչակրաց արաշավանքների Օքսֆորդյան Պատմություն աշխատությունում, խմբ. Ջոնաթան Ռայլի-Սմիթ (Նյու Յորք, Oxford University Press, 1999) 157 (անգլ.)
  •  Մադդեն, էջ՝ 5 (անգլ.)
  •  Մադդեն, էջ՝ 8 (անգլ.)
  •  «Չինական գրավոր աղբյուրները Հռոմի, Բյուզանդիայի և Մերձավոր Արևելքի մասին, մոտ մ.թ.ա. 91 – մ.թ. 1643 թվականներ»։ Fordham.edu։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 18 (անգլ.)
  •   «Խաչակրաց արշավանքները» 1913 թ-ի Կաթոլիկ Հանրագիտարանում: (անգլ.)
  •  Ֆուլչեր, Միջնադարյան սկզբնաղբյուր. (անգլ.)
  •  Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյան, Նազարյան, էջ 53
  •  Տիերման, Քրիստոֆեր. Աստծո Պատերազմը. Խաչակրաց արշավանքների Նոր Պատմություն, 2006. էջեր` 106–124 (անգլ.)
  •  Բարբարա Տուչման. Հեռավոր Հայելի. Ալֆրեդ Ա. Կնոպֆ, (օգոստոս, 1978) 279. ISBN 0-394-40026-7. (անգլ.)
  • ↑ Jump up to:17,0 17,1 Խաչակրաց արշավանքերի արաբական աղբյուրները, թարգմ. Ֆ. Գաբրիելիի, Լոնդոն, 1984.
  •  Տիերման, էջեր` 146–153
  •  Տրումբուր, Ջոհն. “Խաչակրաց արշավանքներ.” Իսլամական աշխարհի օքսֆորդյան հանրագիտարան, http://www.oxfordislamicstudies.com/article (փետրվարի 17, 2008). (անգլ.)
  •  «Խաչակրաց արշավանքներ, դրդապատճառներ և հետևանքներ» ֆր.՝ Les Croisades, origines et consequences, էջ` 62, Կլոդ Լեբեդել, ISBN 2-7373-4136-1 (ֆր.)
  •  Բենջամին Զ. Քեդար, “Ֆրանկական Լևանտի մուսուլման հպատակները”, 2002, էջ` 244
  •  Իբն Ալ-Քալանիսի աշխատություն, թարգմանությունը Ա. Ռ. Գիբբի (Լոնդոն։ Luzac & Co., 1932). (անգլ.)
  • ↑ Jump up to:23,0 23,1 «Խաչակրաց արշավանքները» իսլամական աշխարհում. անցյալ և ներկա, Oxford Islamic Studies Online, http://www.oxfordislamicstudies.com/article (փետրվարի 17,, 2008). (անգլ.)
  •  Նորման Հուսլեյ, էջ` 42
  • ↑ Jump up to:25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 Լյուիս Արչիբալդ (հունվար 1988)։ Քոչվորներն ու խաչակիրները. 1000–1368 թթ.։ Indiana University Press։ ISBN 9780253206527 (անգլ.)
  •  Վիլլեգաս-Արիստիզնբալ, Լ. (2009), “Անգլո-նորմանական ներդրումը Տորտոսայի նվաճման գործում, 1148–1180 թթ.”, Խաչակրաց արշավանքներ 8, էջեր` 63–129
  • ↑ Jump up to:27,0 27,1 Խաչակրաց արշավանքները Նոր Կաթոլիկ Հանրագիտարանում, Նյու Յորք. McGraw-Hill Book Company, 1966, հատոր` IV, էջ` 508.[1] (անգլ.)
  •  Բահա ադ-Դին իբն Շադդադ (2002)։ Սալադին եզակի և հաջողված պատմությունը։ Ռիչարդս, Դ. Ս. (թարգմ.)։ Ashgate։ ISBN 978-0-7546-3381-5
  •  “Խաչակրաց պետությունները“. Բրիտանիկա Հանրագիտարան. (անգլ.)
  •  Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյան, Նազարյան, էջ 60
  •  Հալլամ, Էլիզաբեթ. Խաչակրաց արշավանքներ. Քրիստոնյաների և Մուսուլմանների Պատերազմների Ականատեսներ. Լոնդոն. Weidenfeld and Nicolson, 1989. էջեր` 155–155. (անգլ.)
  • ↑ Jump up to:32,0 32,1 32,2 «Վահան Տեր–Ղևոնդյան, Կիլիկյան Հայաստանի արտաքին քաղաքականությունը XII դարի վերջին»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7
  •  Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյան, Նազարյան, էջ 61
  •  “9171, 897752-1, 00.html «Մաքուրների» ջարդերը(չաշխատող հղում).”. ապրիլի 28, 1961. (անգլ.)
  •  13-րդ դարի Խաչակրաց արշավանքները. Բրիտանիկա հանրագիտարան. (անգլ.)
  •  Հերոլդ Լամբ, Խաչակրաց արշավանքներ, Նյու Յորք, 1931 էջ` 310–311. (անգլ.)
  •  Խաչակրաց արշավանքների Դորի պատկերազարդումները, Գուստավ Դոր
  •  Հեթում Բ (1289‑1297) (անգլ.)
  •  «Երրորդ խաչակրաց արշավանք. Ակրայի պաշարում»։ Historynet.com։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 12-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 18 (անգլ.)
  • ↑ Jump up to:40,0 40,1 Խաչակրաց արշավանքներ(չաշխատող հղում) (ռուս.)
  •  [2] (ռուս.)
  •  [3] (ռուս.)
  • ↑ Jump up to:43,0 43,1 Ջոնաթան Ռայլի-Սմիթ, Խաչակրաց արշավանքի ատլաս, Նյու Յորք, 1990 թ. ISBN 0-8160-2186-4. (անգլ.)
  •  Կոլբաբա, Տ. Մ., (2000), Բյուզանդական ցուցակներ. լատինների սխալները (Իլինոյսի համալսարան), քարոզիչները ճակատամարտերում էջ` 49ff. (անգլ.)
  •  Կանոն VII – Քաղկեդոնի Չորրորդ Տիեզերական Ժողով
  •  Առաջին խաչակրաց արշավանք Archived 2012-10-25 at the Wayback Machine. (անգլ.)
  •  Վասիլև, Ա. Ա., (1952) Բյուզանդական կայսրության պատմություն. 2, Հատոր 2, (University of Wisconsin Press), էջ` 457
  •  Մանվել Զուլալյան «Հայ Ժողովրդի Պատմության Հարցերը Ըստ Եվրոպայի Հեղինակների 13-18-րդ դարեր» Գիրք Ա, էջ` 9-10
  •  Թոմաս Բարանաուսկաս. Prūsų sukilimas-prarasta galimybė sukurti kitokią Lietuvą (Պրուսական ապստամբություն-այլ Լիտվա ստեղծելու կորցրած հնարավորությունը). սեպտեմբերի 20, 2006 (լիտվ.)
  •  Վենդ (ազգ). Բրիտանիկա հանրագիտարան. (անգլ.)
  •  Ջոզեֆ Ռիս Սթրեյեր (1992). “Ալբիգենսյան արշավանքը“. University of Michigan Press. էջ`143. ISBN 0-472-06476-2 (անգլ.)
  •  «Կերնարֆոն ամրոցը»։ Uktv.co.uk։ 2007-03-12։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 18 (անգլ.)
  •  Մորիսսոն, էջ` 82
  •  Միշել Բալարդ, Ճենովայի հանրապետություն, Encyclopaedia Universalis, DVD, 2007
  •  Մորիսսոն, էջ` 85
  •  Մորիսսոն, էջ` 118
  • ↑ Jump up to:57,0 57,1 Մորիսսոն, էջ` 119
  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
  • Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին

  • Մանուկների խաչակրաց արշավանք1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։

  • 13-րդ դարի սկզբին պապականությունը շարունակում էր Երուսաղեմը գրավելու կոչեր հղել կաթոլիկներին։ Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար։ Ֆեոդալական կարգերը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը։ Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները։ Ահա այս ժամանակ՝ 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և ապարդյուն մանուկների արշավանքները։

Միջնադարյան քաղաքներ /դիտում/

Դիտել  կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/

Միջնադարյան քաղաքների մասին

Միջնադարյան քաղաքների մասին  

Առաջադրանք 2 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ

Առաջադրանք 2

Այս թեմայում՝
 1.Արաբական խալիֆայության նվաճումները և
Հայաստանը:
2. Ներսես Տայեցու և Թեոդորոս Ռշտունու գործունեությունը:
3. Հայ-արաբական պայմանագիրը:
4.Արաբական խալիֆայության քաղաքականությունը Հայաստանում:
5. Հակաարաբական ապստամբությունները:
6. Բագրատունիների հզորացումը:
7.Պատմաբանի բառարան՝ քոչվորներ, օազիս,
խալիֆայություն, սուրհանդակ, վարչական միավոր, ոստիկան, ռոճիկ, ռազմավարություն, ամիրա, ամիրապետ, ցփսի, կանոնական իրավունք,
հարկահան, արյան վրեժ, բաբան, դարանակալել,
անջատողականություն, թյուրք, աշտե:


 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քոչվորությունից դեպի նվաճող կայսրություն
Արաբական թերակղզու տարածքում հնագույն ժամանակներից բնակվող արաբական ցեղերը միավորված չէին մեկ իշխանության ներքո: Այդ ցեղերի մի
մասը քոչվորներ էին՝ բեդուիններ, որը թարգմանաբար նշանակում է վրանաբնակ: Արաբները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ օազիսներում՝ երկրագործությամբ: Այսպիսով, արաբներն ունեին միավորման խնդիր, որը VII դարի սկզբում լուծեց նրանց առաջին ընդհանուր առաջնորդը՝ Մուհամմեդը: Այդ միավորման մեջ մեծ նշանակություն ունեցավ
նոր կրոնը՝ իսլամը (բառացի՝ հնազանդություն Ալլահին), որը նաև անվանում են մուսուլմանություն կամ մահմեդականություն: Միավորվելով մուսուլմանության
շուրջ՝ արաբական ցեղերը ստեղծեցին նոր պետական կազմավորում՝ Արաբական խալիֆայությունը, և սկսեցին արտաքին նվաճումները: Մուհամմեդը պատգամել էր արաբներին աշխարհով մեկ տարածել իսլամը, իսկ հրաժարվող ժողովուրդներին՝ նվաճել:

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ
Մեր թշնամու թշնամին մեր բարեկամը չէր


Արաբական զորքերը Միջագետքում մոտեցան Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի սահմաններին: Իրար դեմ երկարատև պատերազմներից խիստ թուլացած այդ կայսրությունները պարտություններ կրեցին արաբներից: Վերջիններս նախ 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, ապա՝ 637 թ., կործանեցին Սասանյան Պարսկաստանը: Գրեթե ամբողջ պարսիկ ժողովուրդն ընդունեց իսլամ, ավելին՝ նրանք հրաժարվեցին իրենց գրային համակարգից և սկսեցին օգտագործել արաբականը:
Տարածաշրջանում Բյուզանդիայի և Պարսկաստանի դիրքերի թուլացումից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին կարողացավ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը` ստեղծելով անկախ
իշխանապետություն: Նա իր նստավայրը դարձրեց Վանա լճի Աղթամար կղզին:
Ազատվելով կրակից` կանգնեցինք հրդեհի վտանգի առաջ
Բյուզանդական և պարսկական բանակներին պարտության մատնելուց հետո արաբական զորքերը արշավեցին Հայաստան: Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: Սպարապետ Թեոդորոս Ռշտունին Հայաստանում գտնվող բյուզանդական զորքի հրամանատարին առաջարկեց համատեղ ճակատամարտ տալ արաբներին, սակայն վերջինս որոշեց չմիավորել իր ուժերը և, առանձին ճակատամարտ տալով, պարտվեց:

Արդարանալու համար, բյուզանդացի զորավարը մեղքը
բարդեց հայոց սպարապետի վրա: Թեոդորոս Ռշտունուն ձերբակալեցին և ուղարկվեցին Կոստանդնուպոլիս: Բյուզանդիայի կայսրը, տեսնելով իր առջև կանգնած Թեոդորոս Ռշտունուն, անմիջապես հրամայում է
ազատ արձակել նրան, քանի որ ինքը հայոց իշխանին և
սպարապետին ձերբակալելու հրաման չէր տվել։ Կայսրը պատվում է հայոց սպարապետին և վերահաստատելով հայոց իշխանի ու սպարապետի պաշտոններում՝ հետ ուղարկում հայրենիք: Վերադառնալով Հայաստան՝ Թեոդորոս Ռշտունին կրկին գլխավորում է հայերի զինված պայքարն ընդդեմ արաբ նվաճողների։ Արաբական երրորդ արշավանքը տեղի ունեցավ
650 թ.: Արաբները երեք ուղղությամբ հարձակվեցին
Հայաստանի վրա: Բյուզանդիայի կայսրը ստեղծված
իրավիճակում հայերի զինված պայքարին օժանդակություն չցուցաբերեց՝ պատճառաբանելով, որ հայերը մերժում են քաղկեդոնականությունը։ Բյուզանդացիները ոչ միայն չէին օգնում հայերին, այլև նվաճողական քաղաքականություն էին վարում: Այս արշավանքի ժամանակ
հայերը, Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին: Թեոդորոս Ռշտունու նշանակալի ռազմական հաջողություններից
էր Արծափ բերդի մոտ տարած հաղթանակը։ Արաբները պատրաստվում էին կոտորել Արծափ բերդի գրավումից հետո գերված մոտ 3000 բնակիչներին, սակայն Թեոդորոս Ռշտունին հանկարծակի հարձակումով փրկում է
նրանց և փախուստի մատնում արաբներին։ Անսպասելի որոշում Թեոդորոս Ռշտունու կողմից :Այս արշավանքներից հետո հասկանալի էր, որ
արաբների հիմնական նպատակը Հայաստանի վերջնական նվաճումն էր: Ստեղծված իրավիճակում Թեոդորոս Ռշտունին որոշեց գնալ արաբների հետ հաշտության բանակցությունների ճանապարհով: Այս ժամանակահատվածում հայ իշխանները միասնաբար չէին գործում։
Նրանց մի մասը դեմ էր Արաբական խալիֆայության
հետ հաշտության բանակցությունների գնալուն և կողմ էր Բյուզանդիայի հետ դաշնակցելուն։ Բյուզանդամետ թևը ղեկավարում էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Մյուս մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կարծում
էր, որ հարկավոր է արաբների հետ հաշտության հասնել։ Այսպիսի իրավիճակում Թեոդորոս Ռշտունին գնաց համարձակ քայլի ու որոշեց բանակցել արաբների հետ: 652 թ. նա մեկնեց Դամասկոս, որտեղ հանդիպեց Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Արաբները համաձայնում են կնքել պայմանագիր: Ըստ 652 թ. կնքված պայմանագրի.
1. Խալիֆայությունը երեք տարի հարկ չէր գանձելու,
իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու:
2. Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին ունենալ 15 000-անոց
այրուձի: Այն պաշտպանելու էր Հայաստանի սահմանները, իսկ անհրաժեշտության դեպքում կռվելու
էր արաբների կողմից:
3. Խալիֆայությունը ճանաչում էր Հայաստանի ներքին
ինքնավարությունը:
4. Հայաստան արաբական զորք ու պաշտոնյաներ չէին
մտնելու:
5. Արտաքին հարձակումների դեպքում արաբներն
օգնելու էին հայերին զորքով:
Պայմանագրի լուրը ստանալուց հետո Բյուզանդիայի
Կոնստանդ II կայսրը, անհանգստացած հայ-արաբական
դաշնակցությամբ, հարյուր հազարանոց բանակի գլուխ
անցած, շարժվեց դեպի Հայաստան։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ Բյուզանդիայի կայսր Կոնստանդ II-ի՝ հարյուր հազարանոց բանակով Հայաստան մտնելու և այստեղ
նրա եղած ժամանակ մի քանի պատմական դրվագների մասին։
Այնժամ Կոնստանդ կայսրը հարյուր հազարանոց զորքով շարժվեց դեպի Հայաստան։ Եվ երբ հասավ Դերջան,

նրան ընդառաջ եկան արաբ դեսպաններ և կայսրին
փոխանցեցին խալիֆի նամակը։ Նամակում խալիֆն
ասում էր Կոնստանդ կայսրին, որ Հայաստանն իրենն է, և
եթե նա կանգ չառնի ու շարունակի առաջ շարժվել դեպի
Հայաստանի կենտրոնական շրջանները, ապա Արաբական խալիֆայությունը պատերազմ կսկսի Բյուզանդիայի
դեմ։ Կայսրը պատասխանում է խալիֆին, որ ինքը առաջ է
շարժվելու, քանի որ Հայաստանն իրենն է, իսկ եթե պատերազմ լինի՝ Աստված է որոշող դատավորը, թե ով է արդար։
Կայսրին ընդառաջ գնացին բյուզանդամետ իշխանները Ներսես Տայեցի կաթողիկոսի և Մուշեղ Մամիկոնյան
իշխանի գլխավորությամբ։ Նրանք ավելի մանրամասն
ներկայացրին Թեոդորոս Ռշտունու և նրան համակիր
իշխանների դաշինքը արաբների հետ։ Կայսրը, այս ամենից խիստ բարկացած, որոշեց պատժիչ ռազմական գործողություններ իրականացնել Թեդորոս Ռշտունու և նրան համակիր իշխանների, ինչպես նաև Աղվանքի և Վիրքի
նկատմամբ, սակայն կաթողիկոսին և Մուշեղ Մամիկոնյանին մեծ աղաչանքներով հաջողվեց նրան համոզել, որ նոր ռազմական գործողություններ չսկսի, և հայոց երկիրն ու ժողովուրդը նոր աղետներ չտեսնեն։ Այդժամ կայսրը
Թեոդորոս Ռշտունուն, որը նաև մի շարք անգամներ մերժել էր հանդիպելու և բանակցելու իր հրավերը, զրկեց հայոց իշխանի պաշտոնից, իսկ Մուշեղ Մամիկոնյանին նշանակեց հայոց հեծելազորի հրամանատար։
                                                                          Սեբեոս, Պատմությու
ա. Ինչպիսի՞ զգացողություններ կունենար մի հայ մարդ, եթե ներկա լիներ մեջբերված առաջին հատվածում ներկայացված կայսեր և դեսպանների միջև զրույցին… Թերևս վրդովմունք կապրեր, որովհետև երկու
օտար պետությունների ներկայացուցիչներ իր հայրենիքի մասին խոսում են որպես իրենց պատկանող մի երկրամասի մասին, որի ճակատագիրը որոշողն
իրենք են։ Նա կհասկանար, որ Հայաստանն այնքան անկախ և հզոր չէ, որպեսզի դիմակայի նվաճողներին։ Եվ, այնուամենայնիվ, նա չպետք է տրվեր
բացասական հույզերին՝ փորձելով որոնել լավագույն հնարավորությունը ստեղծված իրավիճակում հայրենիքի ազատագրության համար:
բ.Գուցե նա լավագույն տարբերակ համարեր այն, որ
հայ իշխանները ոչ թե պետք է բաժանվեն արաբների կամ բյուզանդացիների հետ դաշինքի կողմնակիցների, այլ միավորվեն անկախ Հայաստանի
թագավորության վերականգնման գաղափարի շուրջ։ Իրենց ուժերը այս նպատակի շուրջ միավորելու դեպքում արաբ նվաճողների դեմ նրանք
կկարողանային դուրս բերել ամբողջ հայկական զորքը դաշնակից Աղվանքի և Վիրքի բանակների հետ: Այսպիսով, հնարավոր կլիներ ոչ միայն միասնաբար գործել արաբների դեմ, այլև չենթարկվել Բյուզանդիայի կամայականություններին և սկսել հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթացը։
գ. Հայաստանում եղած ժամանակ կայսրը ճնշումներ գործադրեց նաև հայ եպի
սկոպոսների վրա, որպեսզի նրանք ընդունեն քաղկեդոնականություն։
Թեև սպառնալիքների միջոցով կարողացավ որոշ արդյունքների հասնել, նրա հեռանալուց հետո Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները շարունակեցին մերժել քաղկեդոնականությունը։ Այստեղից կարելի է եզրակացություններ անել, որ Հայաստան գալով՝ կայսրը նաև թաքնված նպատակներ ուներ.
փորձել ստիպել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներին՝ ընդունել Քաղկեդոնի 451 թ.տիեզերական ժողովի որոշումները։
դ. Դժվար է հասկանալ Բյուզանդիայի կայսրի՝ հայերին արաբների դեմ պայքարում օգնելուն ուղղված քայլերի տրամաբանությունը։ Թերևս նա անկեղծ չէր օգնության իր մտադրություններում և ցանկանում էր, օգտվելով առիթից, հայերին մեղադրել քաղկեդոնականությունը մերժելու համար՝ փորձելով ստիպել
ընդունել Քաղկեդոնի ժողովի բոլոր որոշումները։ Իր այս խորամանկ և ոչ վճռական քաղաքականության պատճառով Բյուզանդիան կարճ ժամանակ անց նոր ծանր պարտություններ կրեց նույն արաբական զորքերից, որոնք կարողացան անգամ պաշարել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։
ե.Այն փաստը, որ Մեծ Հայքի արևմտյան սահմանի մոտ կայսրին հանդիպում են արաբ դեսպաններ և փոխանցում խալիֆի սպառնալիքը Հայաստան
մտնելու դեպքում, թույլ է տալիս ենթադրել, որ արաբներն անմիջապես կիրառեցին հայ-արաբական պայմանագրի համապատասխան կետը։
Սակայն, հայ-արաբական պայմանագիրը լիովին չէր պահպանվում հենց արաբների կողմից։ Քանի որ պայմանագրից շատ չանցած, երբ բյուզանդական
զորքերը Հայաստանում էին, արաբները բյուզանդացիների դեմ կռիվների հետ մեկտեղ կրկին հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի
վրա։ Թերևս նրանց նպատակն էր այդ պայմանագրով պարզապես.
 ցույց տալ Բյուզանդիային, որ տարածաշրջանում (Հյուսիսային Միջագետք, Մեծ Հայք, Աղվանք և Վիրք) նա այլևս չունի գերիշխանություն և ամրապնդել սեփական դիրքերը.պայմանագրի կետերն օգտագործել սեփական
քաղաքական ազդեցությունը մեծացնելու և հայերի
զգոնությունը թուլացնելու նպատակով։
Բյուզանդիայի կայսեր՝ Հայաստանից հեռանալուց
հետո որոշ բախումներ տեղի ունեցան հայ իշխանների միջև։ Հայ իշխանների երկու խմբավորումները փորձում էին պատժիչ գործողություններ իրականացնել միմյանց նկատմամբ։ Շուտով Թեոդորոս Ռշտունին ծանր հիվանդացավ և հեռացավ իր նստավայրը՝ Աղթամար կղզի։ Այնուհետև նա կամավոր միացավ
արաբների կողմից բռնի կերպով տեղահանված հայ գերիներին և նրանց հետ հեռացավ խալիֆայություն, որտեղ 656 թ. կնքեց իր մահկանացուն։ Նրա մարմինը, սակայն, թաղվեց հայրենի Ռշտունիքում։
Ի բարեբախտություն հայ ժողովրդի՝ իշխանները շուտով միավորվեցին, և հայոց իշխան դարձավ Համազասպ Մամիկոնյանը։ VII դարի երկրորդ կեսին
Հայաստանում համեմատական խաղաղություն էր, ինչը կարևոր հանգամանք էր մշակութային, սոցիալտնտեսական և մյուս ոլորտների կյանքը կարգավորելու
համար։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։

Արաբները այդ ժամանակ շատ հզոր էին և հասել էին հզորության գագաթնակետին։Արաբներն այս ժամանակաշրջանում, ուզում էին տարածքները նվաճել և իսլամ քարոզել,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել:


2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվել
Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: Սպարապետ Թեոդորոս Ռշտունին Հայաստանում գտնվող բյուզանդական զորքի հրամանատարին առաջարկեց համատեղ ճակատամարտ տալ արաբներին, սակայն վերջինս որոշեց չմիավորել իր ուժերը և, առանձին ճակատամարտ տալով, պարտվեց:


3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։

Կասկածամտություն և անվստահություն։

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Ավարտվեց առաջին ուսումնական շրջանը, երևի ինձ հետ համաձայն եք, որ այն շատ արագ անցավ, բայց նաև հեքիաթային, քանի որ ունեցանք շատ գիտելիքներ։

Այս ամիսը շատ հեքիաթային և նախագծերով լի ամիս էր։Մենք կարդացինք շատ պատմություններ, իհարկե ամանորյա, արդեն ունենք ամանորյա տրամադրություն և սիրով սպասում ենք, թե երբ է գալու այդ հրաշալի օրը, երբ բոլորը անհոգ են և ուրախ։
Ունեմ բոլոր աշխատանքները և գրականություն առարկայից և հայոց լեզվից։Այս ամիս աշխատել եմ բավականին լավ։
Այսքանը բոլորիս գալիք Ամանորը շնորհավորում եմ։

Ամփոփում նոյեմբեր
Գրականության ամփոփում

Գրականության ամփոփում

Կարդացած նյութեր՝
Նամակ Սանտա Կլաուսից
Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ
Սուրբծննդյան օրվա առավոտը
Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Նախագծեր՝
«Մի նվերի պատմություն»
Ամանորյա բանաստեղծություններ՝տեանյութ
Հացը, Ամանորը ՝ տեսանյութ
Հացը` ամանորյա խորհրդանիշ


Հայոց լեզվի ամփոփում՝
Ածականի համեմատության աստիճանները, 16.12
Ածական, լրացուցիչ առաջադրանք
Ածականի տեսակները
Ածականի կազմությունը, 09.12
Ածական անուն
Լրացուցիչ աշխատանք
Գործնական աշխատանք




Կաղանդի գիշեր

Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն
Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին…

Մայրիկիդ նամակում մի երկու բառ կար, եթե ճիշտ հասկացա, «տիկնիկի հագուստներով լի կապոցի»-ի մասին էր խոսքը, այո՞: Այս առավոտ մոտավորապես ժամը իննին ես ձեր խոհանոցի դռան մոտ  կլինեմ տեղեկանալու համար: Բայց քեզանից բացի որևէ մեկին չպետք է տեսնեմ, և չպետք է խոսեմ ոչ մեկի հետ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջին պետք է փակ աչքերով ուղարկեք դռան մոտ: Պետք է ասեք նրան, որ առանց խոսելու քայլի ոտնաթաթերի վրա, հակառակ դեպքում մի օր նա կմահանա: Այնուհետև դու պետք է բարձրանաս մանկասենյակ և կանգնես աթոռի վրա կամ դայակի մահճակալին ու ականջդ դնես խոսափողին, որը հասնում է մինչև խոհանոց, և երբ ես սուլեմ խոսափողի մեջ, պետք է ասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»։ Հետո ես կհարցնեմ, արդյո՞ք դա քո պատվիրած կապոցն է:
Եթե ասես՝ այո, ես կհարցնեմ ձեզ, թե ինչ գույնի կապոց ես ուզում… հետո պետք է մանրամասն նկարագրես այն ամենը, ինչ ուզում ես, որ լինի կապոցում։ Հետո երբ ասեմ՝ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրիկ Սյուզի Կլիմենս», պետք է պատասխանես. «Ցտեսություն, իմ բարի ծեր Սանտա Կլաուս, շատ շնորհակալ եմ»: Այնուհետև պիտի իջնես գրադարան և ասես Ջորջին, որ փակի բոլոր դռները, որոնք տանում են գլխավոր սրահ, և բոլորը պետք է մի պահ լռեն: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բաները ու մի քանի րոպեից ներքև կիջնեմ հյուրասրահի բուխարու ծխնելույզով, եթե դա ձեր ուզած կապոցն է, քանի որ, ինչպես գիտես, չեմ կարող մանկասենյակի ծխնելույզից ներքև իջեցնել այնպիսի մեծ բան, ինչպիսին կապոցն է…

Եթե ես միջանցքում ձյան հետքեր թողնեմ, ասեք Ջորջին, որ ավլի այն ու լցնի բուխարու մեջ, քանի որ ես ժամանակ չեմ ունենա: Ջորջը չպետք է ցախավելով ավլի, այլ փալասով սրբի, այլապես մի օր կմահանա…Եթե իմ ոտնահետքը մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է այն մաքրի, թողեք  մնա որպես իմ այցի հիշատակ։ Երբ էլ որ նայես դրան կամ ցույց տաս որևէ մեկին, այն քեզ կհիշեցնի, որ դու փոքրիկ լավ աղջիկ ես։

Ցտեսություն մի քանի րոպեով, մինչև իջնեմ աշխարհ և հնչեցնեմ խոհանոցի դռան զանգը:
Քեզ սիրող Սանտա Կլաուս, ում մարդիկ երբեմն կոչում են նաև «Լուսնաբնակ մարդ»:

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Սա եղել է մի քանի տարի առաջ։ Բոլորը պատրաստվում էին տոնել Սուրբ Ծնունդը, տոնածառ ու նվերներ  էին պատրաստում։ Եվ ես մենակ էի օտար երկրում, ոչ ընտանիք, ոչ ընկեր, և ինձ թվում էր, թե ես լքված ու  մոռացված եմ բոլոր մարդկանց կողմից: Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար՝ հեռավոր քաղաք, անծանոթ մարդիկ, քար սրտեր։ Եվ այսպես, հոգեվարքի ու հուսահատության մեջ ես հիշեցի հին նամակների մի կապոց, որը կարողացել էի  փրկել մեր սև օրերի բոլոր փորձություններով անցնելիս։ Ես այն հանեցի իմ ճամպրուկից  և նրա միջից գտա այս նամակը։
Դա իմ հանգուցյալ մոր նամակն էր՝ գրված 27 տարի առաջ: Ի՜նչ երջանկություն է, որ ես հիշեցի նամակի մասին:

«Ի ՛մ թանկագին զավակ, Նիկոլենկա. Դու ինձ բողոքում ես քո մենակությունից,  եթե դու  իմանայիր, թե որքան տխուր ու ցավալի են քո խոսքերն  ինձ համար։ Ի՜նչ ուրախությամբ կգայի քեզ համոզելու, որ դու մենակ չես և չես կարող մենակ լինել։ Բայց դու գիտես՝ ես չեմ կարող հեռանալ հայրիկից, նա շատ է տառապում, և ամեն րոպե կարող է ունենալ խնամքի կարիք: Իսկ դու պետք է  պատրաստվես  քննություններին և  համալսարանն ավարտես: Դե, թույլ տուր գոնե պատմեմ, թե ինչու ես երբեք միայնակություն  չեմ զգում։
Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այդպես է լինում նաև մեզ՝ մարդկանց հետ: Ով սիրում է, նրա սիրտը ծաղկում է և անուշ բուրում,  նա նվիրում  է իր սերը ճիշտ այնպես, ինչպես ծաղիկը՝  իր բույրը: Այդ դեպքում  նա մենակ չէ, քանի որ իր սիրտը նրա հետ է, ում սիրում է, ում մասին մտածում է, հոգ  տանում, ուրախանում նրա ուրախությամբ և տառապում նրա տառապանքներից։ Նա նույնիսկ ժամանակ չի ունենում  միայնակ զգալու կամ  անգամ մտածելու,որ  ինքը միայնակ է, թե՞ ոչ։ Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:
Ես արդեն տեսնում եմ քո հարցում ունեցող  կապույտ աչքերը և լսում  քո հանգիստ առարկությունը, թե դա միայն երջանկության կեսն է, որ կատարյալ   երջանկությունը ոչ միայն սիրելու, այլև սիրված լինելու մեջ է: Բայց այստեղ մի փոքրիկ գաղտնիք կա, որը ես քո  ականջին կշշնջամ՝ ով իսկապես սիրում է, չի խնդրում և չի խնայում։ Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը: Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…
  Ո ՛չ, սիրելիս, սերը պետք է ազատորեն հոսի սրտից, և կարիք չկա անհանգստանալ փոխադարձության համար: Պետք է մարդկանց արթնացնել քո սիրով, պետք է սիրել նրանց և դրանով  սիրելու կոչել։ Սիրելը կես երջանկություն չէ, այլ՝ լիակատար երջանկություն։ Պարզապես ընդունիր  դա, և քո շուրջը  հրաշքներ կծնվեն: Հանձնվիր սրտիդ հոսանքին, թող քո սերը ճախրի  ազատ, թող նրա ճառագայթները փայլեն ու ջերմանան բոլոր ուղղություններով: Այդ ժամանակ դու շուտով կզգաս, որ փոխադարձ սերը ամեն  կողմից  հոսում է դեպի քեզ։ Ինչո՞ւ։ Որովհետև քո անմիջական, ակամա բարությունը, քո  անընդհատական  ու անշահախնդիր սերը մարդկանց մեջ աննկատելիորեն բարություն և սեր են առաջացնում:։
 Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Նիկոլենկա , երեխաս: Մտածի ՛ր այդ մասին և հիշի ՛ր իմ խոսքերը հենց որ նորից քեզ  մենակ զգաս։ Հատկապես, երբ ես երկրի վրա չեմ լինի : Եվ  հանգիստ եղիր ու  վստահելի, քանի որ Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:
Մենք՝ երկուսս էլ՝  հայրիկը և ես,  քնքշորեն գրկում ենք քեզ:
Քո մայր:
Շնորհակալ եմ քեզ, մայրիկ: Շնորհակալություն սիրո և սփոփանքի համար։ Գիտե՞ս, ես միշտ արցունքն աչքերիս եմ  կարդում  քո նամակը։ Եվ նամակը կարդալու ավարտին  սկսվում է Սուրբ Ծննդյան երեկոյան ժամերգությունը։
Օ՜, անարդարացի երկրային երանություն:


Թարգմանությունը՝ Կարինե Պետրոսյանի

Աղբյուրը