Ածականի տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
(Երկաթ) դարպաս, (մետաքս) թաշկինակ, (լեռ) գոտի, (ծով) կենդանի, (որդի) սեր, (աշակերտ) պայուսակ, (դպրոց) հասակ, (զինվոր) ջոկատ, (գյուղ) կյանք, (օդ) ուղիներ, (մարմար) սյուն, (բյուրեղ) արցունք, (հերոս) արարք, (ջուր) կենդանի:

Երկաթե դարպաս
մետաքսե թաշկինակ
լեռնային գոտի
ծովային կենդանի
որդիական սեր
աշակերտական պայուսակ
դպրոցական հասակ
զինվորական ջոգատ
գյուղական կյանք
օդային ուղիներ
մարմարե սյուն
բյուրեղյա արցունք
հերոսական արարք
ջրային կենդանի

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթե ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտ ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի

խոշոր-ահռելի,մեծ,հսկա,աժդահա,վիթխարի
երկերեսանի-երեսպաշտ,կեղծավոր,շողոքորթ
պտղաբեր-բեղուն,առատ,արգավանդ,բերրի,բարեբեր
մեծահռչակ-անվանի,հանրաճանաչ,նշանավոր,ականավոր,հանրածանոթ,երևելի