Լռում եմ և հոգնել եմ

Լռում եմ, այո, լռում եմ քանի որ ցավը պատել է ինձ իսկ չարությունը ՝ մարդկանց։Լռում եմ, քանի որ ոչ ոք չի լսում, միգուցե՞ հոգնել եմ,այո, հոգնել եմ ապրել, մտածել, անհանգստանալ, ես ամեն ինչից եմ հոգնել։Հոգնել եմ ինձ շրջապատող միապաղաղ մարդկանցից, հոգնել եմ լսել և խոսել նույն բաներից։
Միևնույն է այս կյանքում մենակ եմ, մարդիկ գալիս են և գնում են, բայց դու մնում ես նույնը, մնում է քո հոգին, որը ոչ բոլորն էին ընդունում։Մենք ապրում ենք, այո և դա պետք է ընդունել։Ես նորից ու նորից լռում եմ, քանի որ հոգնել եմ արտահայտվելուց, խոսելուց, պատասխանելուց։Ես գիտեմ, որ ոչ ոքի հետաքրքիր չեն իմ խնդիրները, նրանք կարծես բեռ լինեն։Եվ ի՞նչ անեմ, դա ոչ ոք չգիտի, նայեմ մարդկանց սպասելով պատասխանին, կամ մտածեմ, որ ոչինիչ չի եղել կամ չի լինելու։Բոլորս ունենք խնդիրներ, որոնց լուծումը ինքներս չունենք։
Ես լուռ քայլում էի, բայց ձմռան սառը քամին ծածկել էր ինձ և հիշեցնում, որ պետք է շարունակել ապրել։Լսում էի ամպերի ձայլնը, քամու շարժը և զգում էի, որ այո նրանք իմ կողքին են։
Բնությունն ինձ հետ էր, իսկ ես բնություն․․․

Նստած եմ

Ես նստած եմ,նստած նայում եմ մարդկանց և կարծես հետևում նրանց, մարդկանց ովքեր շտապում են նշել գալիք ամանորը, մարդկանց ովքեր վայելում են ամեն մի պահը և իհարկե մարդկանց, որոնց դեմքին թախիծ կա։
Արև էր, բայց ցուրտ, ցուրտ էր նաև իմ հոգում,մրսել էր սիրտս և այլևս չէր դիմանում ոչնչին։Գալիս էր անձրև և ես զգում էի ամեն մի կաթիլը, որը անցնում էր իմ մարմնով։Ես նստած էի, այո նստած էի և քարացած, քանի որ շարժվել չէի ուզում, չէի ուզում մտածել,չէի ուզում անել ոչինիչ և հանկարծ իմ դիմաց եկավ փոքրիկ Անահիտը, ով վազվզում էր այնտեղ և երազում, իսկ հիմա ես երազում եմ երազել, բայց ցավոք այլևս չի ստացվում, քանի որ արդեն անցել են այդ օրերը, երբ ես անհոգ էի և միայն վազվզում էի և փորձում լցնել իմ օրը խաղերով։
Երկինքը մուգ էր, անձրևը հանդարտ իսկ ես նորից ու նորից նստած էի,նստած հիշում էի այն բոլոր մարդկանց ովքեր այլևս իմ հետ չեն, այն բոլոր պահերը որոնք արդեն մոռացվել են և ընդհանրապես ես հիշում էի ինձ, հետ էի գալիս իրականություն և հասկանում, որ մեր կյանքը մի քանի վարկյանում անցնում է մեր աչքի դիմաց, իսկ մենք, մենք ուղակի ոչինիչ չենք անում։
Դրական մտածելիս իմ ներսում եղանակը փոխվեց, փոխվեց դեպի լավը և ես վեր կացա և սկսեցի քայլել, քայլեցի իմ մանկությունը անցկացրած վայրերով և կարծես ամեն մի վայրում ինձ սպասում էր Անահիտը, այն աղջիկը, ով վազվում էր, խաղում էր անվերջ, լալիս էր, երազում էր, սիրում էր բոլորին։
Ես տեսա ինձ, տեսա ինձ կողքից, մարդկանց տարբեր հայացքներով։Տեսա իմ կյանքը, որը անցավ իմ կողքով, տեսա այն մարդկանց ովքեր եղել են իմ կողքին և հասկացա, որ ես չեմ կորցրել այդ փոքրիկ աղջկան, այն իմ մեջ է ապրում, սակայն շատ հեռու, բայց միևնույն է ես սիրեցի նրան, սիրեցի ուրիշի հայացքով, քանի որ ես փոխվել եմ, փոխվել է իմ արտաքինը, բայց չի փոխվել իմ հոգին, ես նույնն եմ և կյանքում չեմ կորցնի մյուս Անահիտին,որը մի փոքր հեռվացել է ինձանից։