Հոմանիշներ, գործնական աշխատանք

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:

1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Առաջին շարք՝
Սարսափ-աղերսանք
ծուղակ-թակարդ
ընչազրկություն-չքավորություն
գրավչանք-հրապուրանք
պաղատանք-երկյուղ

Երկրորդ շարք՝
Հռչակ-համբավ
առաջաբան-ներածություն
ավար-թալան
տենչանք-երազանք
հարգանք-պատկառանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:
2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

ապականել-արատավորել
ըմբոստանալ-ընդվզել
փառաբանել-դրվատել
վատաբանել-փնովել
խաղաղվել-հանդաարտվել



2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

մարել-շիջել
շահագործել-ճնշել
հավքել-ժողովել
դժգոհել-տրտնջալ
վառել-հրկիզել


Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-
երերուն-
երջանիկ-
ուժեղ-
տարակուսելի-
կախյալ-
աղմկոտ-
արատավոր
զարդարուն-
բարձրաձայն-
քաղցրահամ-
ընչատեր-
շնորհալի-
երախտագետ-
գիտուն-

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:

Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում են բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ-չրը՜խկ
ծվծվալ-ծի՛վ-ծի՛վ
կռկռոց-կը՜ռ-կը՜ռ
վայել-վա՜յ
թշթշոց-թը՜շշ
ծլնգոց-ծլը՜նգ-ծլը՜նգ
թրխկոց-Թը՜րխկ
տզզոց-տը՜զզ,
թխկոց-թը՜խկ,
բզզալ-բը՜զզ,
շրխկան-շը՜րխկ

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական ձայնարկություններ:

զգացական-ու՜հ,փը՜խկ,օ՜հ,վու՜յ,ու՜ֆ,ըհը՜, ուռա՜,խը՜շշ,տը՜զզ,ա՛յ
կոչական-հե՜յ, ջու՜-ջու՜,ա՜խ, օ՜յ,տո՛,հա՜յ,յա՜, 
մնանաձայնական-Ղա՜-ղա՜,կը՜ռ,բը՜զզ,հո՛պ

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ըհը, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

4. Դարձվածաբանական բառարանից վա՜յ, ա՜խ, հարա՜յ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վա՜յ, վա՜յ բրել-անհաջողության բերել (կոչական)
Վա՛յ քո գլխին-ցավի (կոչական)
Հարայ կանչելճ-օգնության կանչել(կոչական)
Մարդուն վայի մեջ պահել — ողբի մեջ պահել
Ախ անել-ցավեցնել

Շաղկապ, գործնական աշխատանքներ

1.Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՛չ…..
Ու միանգամից լռեցին թե ՛…
Նրան մերժում էին ամենքը՝ և՛…

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:
Մինչև
առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, — մատիս դարման անի:
Կամ կտամ կով, կամ կհագնեմ մով:
Մին մի տա,որ երկու չուզի:

3.
Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:

   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես, թե ինչ պատահեց հորս:
Տեսնես՝ ինչ է պատահեց հորս։

Նա գիտե, թե ինչ է պատերազմը:
Նա գիտե՝ ինչ է պատերազմը

Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Նա մտածում էր ՝ այնքան էլ ապահով չէ Զեյունը։

Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է:
Ասում են ՝ նրա ջուրն ինքահոս է։

Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Նա հեռադիտակով տեսել էր ՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:

Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:
Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել:

Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:

Արդեն երրորդ օրն է, ինչ քայլում է անապատով:

Արդեն երրորդ օրն է՝ քայլում է անապատով:
5. Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր` թե դժգոհ են մեկմեկուց:
Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Սխալ տարբերակ՝

Նրան թվում էր, մահը վրա է հասնում:Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:Թվում էր` թե դժգոհ են մեկմեկուց:Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Ճիշտ տարբերակ՝

Նրան թվում էր՝  մահը վրա է հասնում: Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել: Թվում էր ՝ դժգոհ են մեկմեկուց: Նա մտածում է՝ այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, այլապես, ըստ որում, ընդ որում և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, թե,  որովհետև, քանզի, մինչև որ, մինչդեռ,եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ, ուրեմն, ուստի, հետևաբար, հետևապես, այնուամենայնիվ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները: Օրինակ՝  Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապներ: Օրինակ՝ Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները: Օրինակ՝ Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ:
 1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։


1․Նա կանցներ եզրափակիչը, եթե ունենար բավարար ձայնային տվյալներ։
2․Ես լքեցի երկիրս, որպեսզի ստանամ բարձրակարգ կրթություն։
3․Ես սխալ կարծիք ունեի նրա մասին, սակայն այդ մի հանդիպումը ամեն բան փոխեց։
4․Նա լքեց մեր դպրոցը, որվհետև կարծում էր, որ մեր կրթական համակարգը բավարար գիտելիքներ չի տալիս։
5․Ես նրա հետ դիպմամբ էի ընկերություն անում, սակայն նա իսկապես սիրում էր ինձ։
6․Ես ունեի մեկ շուն և մեկ կատու, իսկ իմ ընկերուհին չուն էր ոչ մի կենդանի։

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին,  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ, տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: 
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը,  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Գործնական աշխատանք 12․05

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

  1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա առ- նախածանցը:
    Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Առ- առընթեր, առկախ

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:
Ապ- ապարդյուն, ապերջանիկ,ապավեն,ապերավտ, ապուխտ:



Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Այգ, իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, վաղորդայն, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտառավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
Ցածր,ոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Գիտնական, թռչուն, բժիշկաղախին, արշավ, չմշկորդ, քամի, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, երջանկություն, մարտիկ:

Ստեղծագործական աշխատանքներ՝ գրքից

352. Պատմությունը շարունակի՛ր:

Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից: Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը: Իրավիճակն անսպասելի էր, ես ապշած էի, սա շատ արտասվորոր զգացողություն էր, սիրտս դողում էր, անհանգիստ էի։Ես արդեն երկնքում եմ, ես այն անհոգ թռչունն եմ, ով թռչում է բոլորի երազած կափ-կապույտ երկնքով։
Ես նայում եմ երկնքին, գիշերվա աստղազրադ երկնքին, որի աստղերը կարծես շատ հարազատ մարդու աչքեր լինեն, որոնցում թաքնված են իմ բոլոր հիշողությունները։ Ամեն օր բարձրանում եմ մեր տան տանիք, որպեսզի մի փոքր նայեմ ասղերին։Ես շատ եմ երազում թռչել տիեզերք և հուսով կիրականացնեմ իմ երազանքը։

20 տարի անց
Ես արդեն 30 տարեկան եմ և հիմա, չեք պատկերացնի բայց ես տիեզերքում ես։Իրականացրել եմ իմ վաղեմի երազանքը։Ես հասկացա, որ անհնարին ոչինիչ չկա և ես կարող եմ հասնել իմ բոլոր երազանքներին որոնք քիչ-քիչ դառնում են նպատակներ։

354. Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:    

Մի գեղեցիկ արևոտ օր էր սակայն, ոչ ինձ համար ես էլի ու էլի նստած էի իմ չսիրելի 4 պատի ներքո և չէի կարող տեղիցս շարժվել,այո ճիշտ հասկացաք ես հաշմանդամ եմ, այնդպես խնդիրով էլ ծնվել եմ և ինձ չեմ կարող փոփոխել։Մայրիկս ասում է, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի, սակայն մի օր պատահական լսեցի բժշկիս ու մայրիկիս զրույցը և հասկացա, որ ես սրտի հետ նույնպես խնդիր ունեմ, մայրս ինձ անչափ սիրում է, քանի որ ես նրա միակ երեխան եմ և շատ սպասված։
Մի քանի տարի անց մայրս մոտեցավ ինձ և ասեց, որ ես ունեմ լուրջ խնդիրներ սրտիս հետ և հիմա կարող է ինձ հետ ինչ-որ վատ բան պատահի, նա ասեցի որ կաղոթի ու ոչ մի դեպքում չի կարելի կորցնել հույսը։Իմ սրտում այն խորքում, որը միայն ես կարող եմ տեսնել զգում է և պատրաստվում հոգեպես, որ կգա մի օր երբ իմ կյանքը վերջանա, սակայն ունեի մի փոքր երազանք, որը շատ, շատ կուզեի իրականացնել այն՝ օդապարիկով թռիչք։Միշտ իմ սենյակում փակված եմ եղել և կյանքում չեմ զգացել այն ազատությունը և ուրախությունը, որը ինձ իսկապես հարկավոր էր, ամեն անգամ նայելով թռչուններին մտածում էի, որ ես էլ այդպիսինը ուղղակի պետք է փորձեմ։Մորս հայտնեցի իմ ցանկությունը և խնդրեցի, որ կատարի քանի որ սա վերջինն էր ինչ կարող էր ուրախացնել ինձ, զարմանալի է, բայց մայրս համաձայնվեց։Հաջորդ առավոտը շատ սպասելի էր, ամբողջ կյանքս սպասել եմ այս օրվան, անհանգստությունից և այդ սպասողական իրավիճակից չեմ կարողացել քնել, և ահա մայրս կանչեց ինձ։
-Աղջիկս, ժամը 1-ին կգնանք, իսկ մինչ այդ կարող ես պատրաստվել։
Ես հագա իմ ամենագեղեցիկ և իհարկե հարմարավետ շորը պատրաստեցի տեսախցիկը, քանի որ կյանքիս ամենալավ պահերը պետք էր անմահացնել։ Եվ ես արդեն երկնքում եմ, այնպիսի զգացողություն էր, որ չունեմ ոչ մի սրտի խնդիր իսկ ոտքերս հարկավոր չեն թռչելու համար, սրտումս հանգսություն է։

Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա,տարերքը դեռ ինձ հետ էր, մոռացել էի որ չեմ կարող քայլել: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

Գործնական քերականություն, 08,05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:

ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:


բ․
Արեգակ-արփի
կապուտ-լուրթ
թագուհի-դշխուհի
հսկա-ահագին
բացատ-Բացուտ
տարաժամ-ուշ
Ավելորդ են՝ ժամանց և վերջալույս



ա․Ալեզարդ-ճերմակահեր
գագաթ-կատար
վիթխարի-մեծ
ազդ-հայտարարություն
կռնատ-թևատ
քաջ-անվախ

Բազուկը և գերը ավելորդ են։

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հանհրահայտ փերեզակ մահացել էր Հնդկաստանում: Աղջկան պսակելուց հետո նա, իր  հարստությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն շատ է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ  փոքրը քրոջն է սիրում: Ուստի միաշունչ պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Արդարամիտ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը բնավ էլ չի վախճանվել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ամբողջ կարողությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Գործնական քերականություն, 08,05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:

ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

հսկա-վիթխարի,մեծ
ազդ-հայտարարություն
կապուտ-լուրթ
անվախ-քաջ
տարաժամ-ուշ
արփի-արեգակ,
գագթ-կատար
թագուհի-դշխուհի

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հանհրահայտ փերեզակ մահացել էր Հնդկաստանում: Աղջկան պսակելուց հետո նա, իր  հարստությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն շատ է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ  փոքրը քրոջն է սիրում: Ուստի միաշունչ պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Արդարամիտ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը բնավ էլ չի վախճանվել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ամբողջ կարողությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Գործնական աշխատանքներ, 05,05

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել
, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

նիրհել-ննջել,քնել,մրափել
վախենալ-երկյուղել,
փոս-վիրապ,խրամատ
տխմար-տգետ,բթամիտ
սրդողել-զարհուրել

2 բառ չունի իրենց հոմանիշները դրանք են՝ վեմը և ողորմելի բառերը։

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտդժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։

ճոխ-շքեղ

վեհանձն-մեծահոգի

անթաքույց-բացահայտ

տարօրինակ-արտասովոր

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
հածել
, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

7.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ
, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդբարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

8. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնումախորժալուրտանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդհամաստեղություներկնայինփախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչությունհայրենիքհարգանքխորհրդական, ենթաշրջան, ձեռնարկությունթերագնահատում, հակոտնյանախանձելի,բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.

ձեռնտու
, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Գործնական աշխատանք, 03.05


1.Ուղղիր ընդգծված կապական կառույցները:

Ինձ հետ այդպես մի՛ խոսիր։

Մենք հույս ենք դնում միայն մեզ վրա։

Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ։

Քեզ պես քչերը կան։

Ինձ համար նույնը չէ։

Ձեզ նման չենք կարող։

Մեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Աշուն

Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է ու ցանկալի ջերմություն։ Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

վերացական գոյական -գեղեցկություն,պայծառույթունը,
մակբայ-զարմանալիորեն,մեթընդմերթ,հանդարտորեն,Հայաստանի,քնքշաբար
կապ-վրա,պես,շուտով ,դեպի , Շնորհիվ
ածական-գույնզգույն,Երգեցիկ,ոսկեզօծ,Անձրևաբեր,մեղմօրօր


Տեքստից դուրս գրել հինգ վերացական գոյական, հինգ ածական, հինգ մակբայ, հինգ կապ:

3.Խիճկարճ,  ծածկկարգ,մարգմատ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր
Խիղճ, կարիճ,ծածուկ,կարագ,մարագ,մարտ