Գործնական քերականություն, 08,05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:

ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:


բ․
Արեգակ-արփի
կապուտ-լուրթ
թագուհի-դշխուհի
հսկա-ահագին
բացատ-Բացուտ
տարաժամ-ուշ
Ավելորդ են՝ ժամանց և վերջալույս



ա․Ալեզարդ-ճերմակահեր
գագաթ-կատար
վիթխարի-մեծ
ազդ-հայտարարություն
կռնատ-թևատ
քաջ-անվախ

Բազուկը և գերը ավելորդ են։

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հանհրահայտ փերեզակ մահացել էր Հնդկաստանում: Աղջկան պսակելուց հետո նա, իր  հարստությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն շատ է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ  փոքրը քրոջն է սիրում: Ուստի միաշունչ պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Արդարամիտ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը բնավ էլ չի վախճանվել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ամբողջ կարողությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment