Հարավ-արևելյան Ասիա

Դասի հղումը

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Քարտեզին նայելով` Ասիայի արևելքում կարելի է պարզորոշ նկատել «դուրս ցցված» մի մաս, որը տարածված է Հարավային Ասիայից արևելք և Արևելյան Ասիայից հարավ: Աշխարհագրական այդպիսի դիրքի պատճառով էլ այդ տարածաշրջանն արժանացել է Հարավարևելյան Ասիա անվանմանը: Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ (4,5 մլն կմ) հավասար է Հարավային Ասիային, բայց բնակչության թվով զգալիորեն (2,7 անգամ) զիջում է Արևելյան Ասիային:

Հարավարևելյան Ասիան իր աշխարհագրական դիրքի պատճառով ենթարկվում է իր հարևան երկրների ազդեցությանը (արևմուտքից` Հնդկաս- տանի, իսկ հյուսիսից` Չինաստանի): Հնդկաստանից այս տարածաշրջան են հասել առևտրական նավերը, իսկ Չինաստանից` մարդիկ: Բացի այդ, այստեղ արաբներն զբաղվել են առևտրով, իսկ եվրոպացիները՝ հիմնել են իրենց գաղութները: Տարածաշրջան են թափանցել նաև քրիստոնեությունն ու մահմեդականությունը:

Այսպիսով` Հարավարևելյան Ասիան նման է մի «կաթսայի», որում միախառնված են աշխարհի մոտիկ և հեռավոր քաղաքակրթությունները:

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Տնտեսությունը: Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսության զարգացման ու մասնագիտացման վրա մեծ ազդեցություն են ունեցել դրանց տնտեսաաշխարհագրական դիրքը, նպաստավոր կլիմայական պայմանները, բնական հարուստ ռեսուրսները և ժողովրդագրական` մարդկային ռե սուրսները: Այդ երկրների տնտեսության զարգացման վրա մեծապես ազդել է պատմական անցյալը: Դրանք բոլորը, բացառությամբ Թաիլանդի, տարբեր երկրների գաղութներ էին: Գաղութային անցյալը կնիք է դրել նշված երկրների տնտեսական ու սոցիալական զարգացման և կառուցվածքի վրա: Դրանք վերածվել են գյուղատնտեսական և հանքային հումքի գլխավոր մատակարարների:

Հարավարևելյան Ասիայի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գլխավորապես` մերձհասարակածային հողագործությունը: Հարավարևելյան Ասիան բրնձի մշակության խոշոր շրջան է: Ֆիլիպիններում մշակում են բրնձի նոր, բարձր բերքատու տեսակներ: Այստեղ բրնձի ցանքատարածությունը կազմում է երկրի ամբողջ ցանքատարածության 90 %-ը: Բրնձի համախառն բերքով Ինդոնեզիան աշխարհի 3-րդ, Վիետնամը` 5-րդ, Թաիլանդը` 6-րդ երկրներն են: Մյուս կարևոր մշակաբույսը մանիոկն է, որի բերքով առաջատար են Թաիլանդն ու Ինդոնեզիան (աշխարում 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար):

Տարածաշրջանում շատ են մշակում նաև գետնանուշ, ջուտ և սուրճ: Սրճի բերքով Վիետնամն ու Ինդոնեզիան աշ- խարհում զիջում են միայն Բրազիլիային: ւսաբուծության մասնագիտացված ճյուղ է նաև բնական կաուչուկի հումքի` լատեքսի արտադրությունը հևեայի տնկատափերում: Բնական կաուչուկի արտադրության ծավալով աշխարհի առաջատար երկրներն են, համապա– տասխանաբար, Թաիլանդը, Ինդոնե զիան և Մալայզիան, իսկ Վիետնամը 5-րդն է: Հարավարևելյան Ասիայում է Կաուչուկատու հևեայի պլանտացիա Ինդոնեզիայում արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ (կարմիր և սև պղպեղ, մեխակ, դարչին, վանիլ) և թեյ արտադրող է: Հիմնական շրջանը Սոլուքյան կղզիներն են, որոնց հնում անվանել են Համեմունքների կղզիներ: Այստեղից Եվրոպա հասցրած համեմունքը վաճառվել է ոսկուց թանկ գնով:

Անասնապահությունն ավանդաբար թույլ զարգացած ճյուղ է: Սսի պակասը լրացնում են ձկան մեծ սպառմամբ և այլ կենդանիների մսի օգտագործմամբ: Շատ են օգտագործվում ծովից, գետերից, ոռոգման ցանցի առուներից որսած, ինչպես նաև արհեստական պայմաններում աճեցրած ձուկ: Այդուհանդերձ մսի անբավարար սպառման հետևանքով տարածա– շրջանի մարդիկ փոքրամարմին ու վտիտ են:

Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:



Ճապոնիա

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ՝ Ռյուկյու,

Օկինավա և այլ կղզեխմբերի վրա:

Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված հարցեր ունի հարևան պետու թյունների հետ և, մասնավորապես, Ռուսաստանից պահանջում է 1945թ.

ԽՍՀՄ-ի կողմից գրավված Հարավկուրիլյան կղզիներից չորսը:

Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական պետու- թյուններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի բնակլիմայական պայմանները բազմազան են:

Մակերևույթը: Երկրի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են երիտասարդ լեռները: Նախկինում, երբ Ճապոնիան թույլ զարգացած երկիր էր, լեռները խանգարում էին տարածքների միջև հաղորդակցության կազմակերպմանը, իսկ ժամանակակից հզոր Ճապոնիայում կառուցված մի շարք տրանս պորտային թունելների, կամուրջների և օդակայանների շնորհիվ հաղթա հարվել են տրանսպորտային հաղորդակցության դժվարությունները: Սակայն շարունակում է անլուծելի մնալ՝ երկրաշարժավտանգության հիմնախնդիրը: Գտնվելով աշխարհի երկրաշարժային ամենաակտիվ գոտում` Ճապոնիայում միջին հաշվով 70 տարին մեկ տեղի են ունենում ուժեղ և նույնիսկ կործանարար երկրաշարժեր: 

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ներքին փոխադրումներում մեծ է երկաթուղային տրանսպորտի դերը Երկաթուղիները բարեկարգ են, մեծ մասը՝ էլեկտրիֆիկացված, իսկ գնացքները` արուգընթաց: Հոնսյու ու Հոկայդո կղզիների միջև երկաթուղային հաղորդակցությունն իրագործվում է Ցուգարու նեղուցի տակով կառուցված աշխարհում ամենաերկար (ավելի քան 53 կմ) «Սեյկան» թունելով:

Ճապոնիայի ավտոմոբիլային տրանսպորտը զարգացած է ամենուրեք: Ավտոճանապարհային ցանցը խիտ է, ընդհանուր երկարությունը` 1,1 մլն կմ որի 75 % բարեկարգ մայրուղիներ են: Կառուցված են բազմաթիվ կամուրջներ, այդ թվում՝ աշխարհի ամենաերկար (4 կմ) կախովի կամուրջը՝ «Ակաշի Կայկյան», որը Հոնսյու կղզու Ակաշի քաղաքը կապում է Ավայի կղզու հետ, իսկ վերջինս էլ կապված է Սիկոկու կղզու հետ:

Զարգացած է օդային տրանսպորտը, որը կապ է հաստատում աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Երկրում կա 164 օդանավակայան, որոնց մի մասը միջազգային խոշոր ու գերխոշոր օդանավակայաններ են: Օդային խոշոր հանգույց է, Տոկիոն: Ցամաքային տարածքի սղության պատճառով ծովում կառուցված է արհեստական կղզի, որի վրա` «Կանսայ» միջազգային օդակայանը: Կառուցվում է ևս մեկը՝ ավելի երկար թռիչքուղիով: Դրանք ցամաքին միացած են կամրջով և թունելով:

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման հիմնական նախադրյալներն են երկաթուղային տրանսպորտը, օդային տրանսպորտը;

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության կառուցվածքը վկայում է երկրի զարգացման շատ բարձր` հետարդյունաբերական փուլի մասին:

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը շատ փոքր է: Այդ ոլորտը հովանավորվում է պետության կողմից աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ:

Տնտեսության կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որը մեծ կախում ունի հումքի ու վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջավոր տեխնո- լոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունա կության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն:

Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը, որն օգտագործում է երկրի ածխի գետերի ջրաէներգետիկական պաշարները և ներկրվող նավթը, հեղուկացված գազը և ուրանը: 

Սև մետաղաձուլությունը հենվում է հիմնականում ներկրվող հումքի վրա: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշ խարհում երկրորդն է: Ամենաառաջավոր տեխնոլոգիաներով աշխատող ձեռնար կությունները տեղաբաշխված են Կյուսյու կղզու հյուսիսում և Հոնսյու կղզում՝ Տոկիո, Յոկոհամա, Օսակա և Կոբե քաղաքներում, խոշորագույն ձեռնարկու թյունը գտնվում է Հոկայդո կղզում` Մուրորան քաղաքում:

Պողպոտաձուլական գործարան Կիմիցույում (Հոնսյու կղզի)

Գունավոր մետաղաձուլության ճյուղերից աչքի է ընկնում՝ ալյումինի, պղնձի ու ցինկի ձուլումը: Այդ մետաղների ձուլարանները մեծ մասամբ տեղաբաշխված են մետաղների խտանյութի ներկրման նավահանգիստներում: Մեքենաշինությունը՝ երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է, որն ապահովում է ամբողջ արդյունաբերական արտադրանքի արժեքի և Ճապոնիայի արտահանության շուրջ 2/3-ը: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո- էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական ու ծանր մեքենաշինությունը, ինչ պես նաև հաստոցաշինությունը:

Առանձնապես զարգացած է նավաշինությունը, որով մի քանի տասնամյակ է, ինչ Ճապոնիան աշխարհում առաջինն է` համաշխարհային արտադրանքի շուրջ կեսը մատակարարելով: 

Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության հնագույն ճյուղն է, որը մինչ պատերազմն արտադրանքի ծավալով առաջինն էր: Այդ ճյուղի մասնաբաժինը մոտավորապես հավասար է քիմիական արդյունաբերությանը: Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլն է: Ներկայումս գերակշռում են քիմիական մանրաթելերից արտադրվող գործվածքները: Տեքստիլ արդյունաբերությունը թեպետ լայն տարածում ունի, սակայն առավել խոշոր կենտրոններն են Տոկիո, Յոկոհաման, Կիոտոն և Օսական

Սննդի արդյունաբերությունը տարածված է ամենուրեք: Կարևորագույն ենթաճյուղերն են ձկան պահածոների, շաքարի և ալրաղաց արտադրու թյունները:

Գյուղատնտեսությունն առանձնապես զարգացել է Երկրորդ աշխար համարտից հետո ու ներկայումս բավարարում է երկրի պարենի 2/3-ը: Ճյուղի կառուցվածքում խիստ մեծ է բուսաբուծության տեսակարար կշիռը: Մշակվող հողատարածությունը համեմատաբար փոքր է` երկրի տարածքի մոտ 13%-ը: Բայց երկրի հարավի տարածքի մեծ մասում տարվա ընթացքում ստացվում է 2-3 բերք: Բուսաբուծության գլխավոր ենթաճյուղը բրնձի մշակությունն է, որի համախառն բերքը բավարարում է Ճապոնիայի բնակչության պահանջարկը, իսկ երբեմն նույնիսկ ավելցուկ է առաջանում: Բրնձի ցանքերն զբաղեցնում են երկրի մշակվող հողերի 40%-ը: Բրինձ գլխավորապես մշակում են ոռոգվող հողերի վրա: Համեմատաբար զարգացած է նաև բանջարաբուծությունը Բանջարեղենը ճապոնացիների սննդաբաժնի պարտադիր բաղադրիչն է

Տեխնիկական մշակաբույսերից՝ տարածված են շաքարի ճակնդեղը, ծխախոտը, սոյան: Շատ են աճեցնում նաև թեյ: Զգալի են թթենու տնկարկները, քանի որ թթենու տերևներն օգտագործվում են շերա մապահության նպատակով:

Չինաստան

Դասի հղումը

Այլ հղումներ 12
Չինաստանի բնակչությունը 

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանի աշխարհագրական դիրքը կարելի է գնահատել երկու տեսանկյունից:

1. Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից:

Չինաստանի մայրաքաղաք Բեյջինից՝ նույնիսկ՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա երկաթուղային գնացքով կարելի է հասնել գրեթե 1 շաբաթում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ` էլ ավելի երկար ժամանակում: Ցամաքով Չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի կողմից։

Մակերևույթը խիստ բազմազան է: Արևելյան մասում Մեծ Չինական հարթավայրն է, որը երկրի կենսական կարևորագույն նշանակություն ունեցող շրջանն է: Արևմտյան մասի հյուսիսում տարածված են Տակլամական, Ալաշան սարահարթերը, իսկ հարավում` Տիբեթի բարձրավանդակը:

Երկիրը՝ հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով: Ընդերքի հարստությունները սկսել են խորությամբ ուսումնասիրվել և օգտագործվել վեր ջերս, քանի որ տնտեսության բուռն զարգացման պայմաններում ավելի է մեծացել դրանց օգտագործման պահան- ջարկը: Հյուսիսային ու Հարավարևմտյան Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ: Նավթի հարուստ պա շարներ կան երկրի հյուսիս-արևելքում ու հյուսիսում, երկաթի հանքաքարի` հյու սիս արևելքում ու արևելքում, Յանցզի գետի հովտում` Բեյջինի մոտ, Ներքին Վոլֆրամի շահագործվող հանքավայր Չինաստանում Մոնղոլիայում: Երկիրն աչքի է ընկնում վոլֆրամի հսկայական պաշարներով, որոնք գտնվում են հարավ-արևելքում: 

Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։

Չինաստանն աշխարհի հնագույն պետություններկց է, արևելյան քաղաքակրթության օրրանը: Բացառիկ մեծ է չինացիների ներդրումը համայն մարդկության զարգացման գործում: Այսօր էլ արդարացիորեն պետք է հիշենք, որ օրինակ` թուղթը, որի վրա գրում ենք, հախճապակե բաժակը և դրանով խմած թեյը, բնական մետաքսը, որից պատրաստված հագուստը հագնում ենք, հրավառության նյութերը, որ մեզ հաճույք են պատճառում տոների ժամանակ, և շատ այլ նյութեր ունեն չինական ծագում:

Երկիրը՝ հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով: Ընդերքի հարստությունները սկսել են խորությամբ ուսումնասիրվել և օգտագործվել վեր ջերս, քանի որ տնտեսության բուռն զարգացման պայմաններում ավելի է մեծացել դրանց օգտագործման պահան- ջարկը: Հյուսիսային ու Հարավարևմտյան Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ: Նավթի հարուստ պա շարներ կան երկրի հյուսիս-արևելքում ու հյուսիսում, երկաթի հանքաքարի` հյու սիս արևելքում ու արևելքում, Յանցզի գետի հովտում` Բեյջինի մոտ, Ներքին Վոլֆրամի շահագործվող հանքավայր Չինաստանում Մոնղոլիայում: Երկիրն աչքի է ընկնում վոլֆրամի հսկայական պաշարներով, որոնք գտնվում են հարավ-արևելքում: 

Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Երկրի տնտեսական զարգացման համար կարևոր նախադրյալ են գետերի ջրաէներգետիկական պաշարները: Չինաստանով են հոսում շատ գետեր, այդ թվում՝ ջրառատությամբ աշխարհի երրորդ գետը՝ Յանցզին, ինչպես նաև Հուանհեն ու Սիցզյանը: Երկրի տարածքում՝ Տիբեթում են Հարավարևելյան Ասիայի խոշոր գետերից Սալուինի և Մեկոնգի վերին հոսանքները: Գետերի հսկայական ջրաէներգետիկական պաշարները դեռևս լրիվ չեն օգտագործվում: Ընդհանուր առմամբ երկրի ջրաէներգետիկական պաշարների ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Տիբեթի բարձրավանդակի գետերին: Սակայն երկրում ջրի օգտագործման ծավալի մեծ աճի պայմաններում բացահայտվեց, որ նույնիսկ այդքան հարուստ ջրային ռեսուրսներն էլ անբավարար են:

Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:


Չինաստանի տնտեսական զարգացման փողն սկսվեց 1949 թվականից հետո, երբ երկրում իրականացավ սոցիալիստական հեղափոխություն: Երկրի նոր կառավարությունը ձգտում էր ապահովել տնտեսական առաջընթաց և ժողովրդի բարեկեցության բարձրացում, սակայն այդպիսի խնդրի իրականացումը Չինաստանի նման մեծ ու արագ աճող բնակչություն ունեցող երկրում չափազանց դժվար, նույնիսկ անիրագործելի էր: Ուստի երկրի տնտեսական աճն ապահովելու նպատակով Չինաստանի կառավարությունը 1979 թվականից սկսած հետևողականորեն իրագործում է տնտեսության արմատական բարեփոխման ծրագիր, որի շնորհիվ Չինաստանն արդեն դարձել է գերհզոր երկիր:

Երկրում ստեղծվել են 4 հատուկ տնտեսական գոտիներ, 14 բաց քաղաք ներ և բաց ծովափնյա գոտիներ, որտեղ գործարարների համար ապահովվում են սովորականից անհամեմատ նպաստավոր պայմաններ: Ֆինանսներ ներդրողների` դրամ տրամադրողների ու գործարարների համար հաստատ- վում են սովորականից ցածր հարկեր, հեշտացվում է արտահանման և ներկրման գործընթացը, պարզեցվում է հողի վարձակալումը:Չինաստանի Խաղաղօվկիանոսյան ափամերձ գոտում տեղադրվել են նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ, որոնց շնորհիվ էապես փոփոխվել են։Արևելյան Չինաստանի տնտեսության պատկերն ու տեղաբաշխումը:Արևելյան Չինաստանն այսօր կարծես մի հատված է ԱՄՆ-ից կամ Արևմտյան

Եվրոպայի երկրներից:

Հատուկ տնտեսական գոտիներն այնքան արագ են աճում, որ զարմացնում են նույնիսկ քաղաքների զարգացման հարցերով զբաղվող մասնագետ-գիտնականներին (ուրբանոլոգներին):

Այսպես, օրինակ՝ Չինաստանի ամենազարգացած քաղաքի՝ Հոնկոնգի մոտ, ձկնորսական ու սագապահական գործունեությամբ զբաղվող 20 հազ. բնակիչ ունեցող Շենժեն գյուղում 1970-ական թթ. վերջին հիմնադրվեց երկրի

Այսպես, օրինակ Չինաստանի ամենազարգացած քաղաքի՝ Հոնկոնգի մոտ, ձկնորսական ու սագապահական գործունեությամբ զբաղվող 20 հազ. բնակիչ ունեցող Շենժեն գյուղում 1970-ական թթ. վերջին հիմնադրվեց երկրի հատուկ տնտեսական գոտիներից մեկը, որի նորակառույց ձեռնարկու- թյուններում Չինաստանի տարբեր մասերից աշխատելու եկածների ու նրանց ընտանիքի անդամների թիվը 2000-ական թթ. սկզբին գերազանցեց 4 միլիոնը: Այսպիսով շուրջ 30 տարում աճեց մի նոր քաղաք, որը բնակիչների թվով

Չինաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքը

գերազանցեց մոտ 3-հազարամյա Հռոմին: Համախառն ներքին արդյունքի ծա վալով Չինաստանն աշխարհի 2-րդ երկիրն է: Գիտնականները կանխա տեսում են, որ 2050թ. Չինաստանն այդ ցուցանիշով կդառնա աշխարհի նույնիսկ առաջին երկիրը:

Արդյունաբերությունը բազմաճյուղ է:

Արդյունաբերություն 45,3%

Գյուղատնտեսություն 10,1%

Ծառայություններ 44,6%



Ադրբեջան

Դասի հղումը 

Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:


Ադրբեջանը լեռնային երկիր է։Հյուսիսում՝ Մեծ Կավկազի լեռներն են, հարավում ՝ Փոքր Կովկասի։Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները։Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրը։Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշնի շարունակությունն է։
Լեռնային շրջաններում հաճախակի լինում են երկրաշարժեր։Կասպից ծովի մակարդակի բարձրացման պատճառով աստիճանաբար ջրածածկ է լինում Կուր-Արաքսյան դաշտավայրի ցածրադիր հատվածը։Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։Աչքի է ընկնում արևոտ, չոր կլիմայով։Դա բնորոշ է հատկապես Կուր-Արաքսյան դաշտավայրին։Այստեղ տիրապետում են կիսաանապատներն ու անապատները, որոնք ոռոգման շնորհիվ օգտագործվում են գյուղանտնտեսության արժեքավոր բույսերի մշակման համար։

Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Կարևորագույն դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում՝ նավթով և գազով,արտահանում է բամբակի մանրաթել, պարենամթերք, մեքանասարքավորումներ նաև ունի մի շարք տրանսպորտային կապեր մացած պետությունների հետ։

Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանն ունի բնական ռեսուրսներ, առևտրային կապեր և նաև շատ լավ կողմ է աշխարհագրական դիրքը, քանի որ նա ունի Կասպից ծով և Կուր, Արաքս գետերը։Նաև Ադրբեջանի զարգացման նախադրյալներից է այն, որ ունի օգտակար հանածոնները՝ նավթ, արդյունաբերությունը, բնական գազը, գյուղատնտեսությունը։

Վրաստան

Դասի հղումը

Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշարհագրական դիրք ՝ Սև ծովի Արևելյան ափին գտնվելու շնորհիվ։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է։Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով , որ ունի տարացիկ ստրանսոպրտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտորանական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։ Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրանիայի և Եվրոպայի մյուս երկրների հետ։ Վրաստանը շուտով կմտնի Եվրամիություն։
Մենք գիտենք, որ Վրաստանը կապող օղակ է, սակայն դա ունի նաև իր վատ կողմերը, նա թիրախ է։

Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը հանդիսանում է տարացիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։Վրաստանը կապող օղակ է և հվ-արմ Ասիայում ունի բավականին կարևոր դեր։

Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններ թեմայով խոսելիս պետք է նաև նշենք , որ Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրանիայի և Եվրոպայի մյուս երկրների հետ։Այսինքն սա Հայաստանի համար բավականին կարևոր բան է, և իմ կարծիքով հայ-վրացական հարաբերությունները պետք է մնան նույն զարգացող ուղղու վրա։



Թուրքիա

Դասի հղումը

Այլ հղումներ 123

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

    Թուրքիան շրջապատված է ծովերով։Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում ՝ Եվրոպայում և Ասիայում։ Երբ սկսեց Ռուս-Ուկրանիական պատերազմը, մարդիկ չէին ուզում անցնել պատերազմական գոտիով և անցնում էին Թուրքիայով, այսինքն Թուրքիայի աշխարհագրական դիրքը բավականին լավն է։
    Նրա տարածքի մեծ մասը 97 տոկոսը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կղզում։ Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում։
    Թուրքիան գլխավորապես լեռների ու սարահարթերի երկիր է։Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը իսկ Արևելքում ՝ Հայկական լեռնաշխարհը ՝ հրաբխային և ծալքավոր բազմաթիվ լեռներով։Թուրքիայի, Հայատսանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում Բիբլական Արարատը։
    Թուրքիայի հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում Պոնտական լեռները, որոնք լանջերը զառւթափ իջնում են դեպի ծով։

    Աշխարհագրական դիրքի վատ կողմեր ՝

    1․Թուրքիան չունի նավթ։
    2․Թուրքիան չունի գազ։
    3․Թուրքիան չունի ջուր։


  3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան գլխավորապես լեռների ու սարահարթերի երկիր է: Ասիական մասի անևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքում Հայկական լեռնաշխարհը հրաբխային և ծալքավոր բազմաթիվ լեռներով: Թուրքիայի, Հայաստանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում Բիբլիական Արարատը: Թուրքիայի հյուսիսով, Սև ծովի սփերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով:Հարավից եզրավորում են Տավրոսի լեռները:

Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Երբ սկսեց Ռուս-Ուկրանիական պատերազմը, մարդիկ չէին ուզում անցնել պատերազմական գոտիով և անցնում էին Թուրքիայով դա շահավետ էր Թուրքիայի համար։
Նրա աշխարհագրական դիրքը բավականին լան է, նա ունի լեռնային տարածք և զանազան կլիմա։


Հարավ-Արևմտյան Ասիա

Դասի հղումը

Այլ հղումներ 12

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:


  2. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։
    Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական, Արաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը։ Այդ սահմաններում այն զբաղեցնում է 6,6 մլն կմ2տարածք։
  3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

    Անասնապահությունն է զարգացած, քանի որ աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս զբաղվել գյուղսատնտեսությամբ։
    Ելնելով կրոնից այնտեղ խոզաբուծությունը արգելված է, պահում են ոչխարներ։


  4. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։

    Հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց թիվը մեծ է, դա կախված է կրոնից։  Այնտեղ հիմնական կրոն է համարվում մահմեդականությունը։ Կարող է պատճառը լինել նաև աշխատուժը։
  5. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

    Հարավ Արևմտյան Ասիան հարուստ է նավթով ՝ Իրան, Եմիրատները ,Իրաք(5-րդ երկիրը նավթի պաշարով)։
    Հարավային Ասիան ամբողջ աշխարհի համար արտահանում է նաև գազ և օգտակար հանածոներ։ Նաև բավականին լուրջ դերակատարություն ունի իր աշխարհագրական դիրքով, բնական և պայմանական ռեսուրսներով։

Ճապոնիա






Դասի հղումը





Ճապոնիայի բնակչությունը





Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Ճապոնիայի հարևան պետոություններն են՝ Չինաստանը, Հարավային Կորեան և Ռուսաստանը։

Ափերը ողողող ջրային ավազններն են ՝Ճապոնական ծովը և Խաղաղ օվկիանոսը:








Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:


Ճապոնիան ունի լավ աշխարհագրական դիրք։Ողողող ջրերն են Ճապոնական ծովը և Խաղաղ օվկիանոսը։Ճապոնական կղզիներ կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Ճապոնիայի հիմնական մասը։ Տարածությունը շուրջ 370․000 կմ2 է։ Կղզեխումբը բաղկացած է 6 852 կղզիներից, որոնցից միայն 430-ն են բնակեցված (որն էլ տալիս է բնական ռեսուրսների առատություն)։Ճապոնիա՝․խոնավ կլիմա․լեռնային երկիրԸստ այս տվյալների այնտեղ գետերը արագ են հոսում, ինչպես և Հայաստանում։Ճապոնիայում շատ են լինում ՝ երկրաշարժեր, ցնցումներ և հրաբուխային ժայթքումներ։





Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։


Ճապոնիան մեծ դեր է խաղում հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։ Ճապոնիան էլեկտրոնիկայի , ավտոմեքենաներիև բարձր տեխնոլոգիական այլ ապրանքների առաջատար արտադրողն է։ Ճապոնիան աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցողներից է։ Նաև Ճապոնիան մեծ դեր է խաղում Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Ճապոնիան նաև մասնկացում է ՄԱԿ-ի և Առևտրի համաշխարհային միջազգային կազմակերպություններին և նպաստում է գլոբալ խդնիրների լուծմանը։





Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:


Ճապոնիան ունի լավ կրթություն և որի շնորհիվ էլ ունի մի շարք զարգացած տեխնոլոգիաններ։Ճապոնիան ներդրումներ է կատարում հետազոտությունների և զարգացման մեջ, նաև աջակցում է ձեռներեցությանը և նորարարական նորաստեղծ ընկերություններին: Ճապոնիայի զարգացման նախադրյալներից է նաև իր կղզու բնությունը աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները։ Կղզու բնությունը տալիս է հնարավորությոն ունենալ՝ ձկնաբուծական հարուստ ռեսուրսներ, հեշտացնում և զարգացնում է ծովային առևտուրը: Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների վրա ազդում են կլիմայական պայմանները։ Ճապոնիան ողողող ջրերից է Խաղաղ օվկիանոսը, որը նրան տալիս է հնարավորություն զարգացնել առևտուրը, այսինքն լինել առևտրի կենտրոնում այն նաև ունի մուտ դեպի միջազգային շուկա։Ահա թե ինչն է կարևոր դեր խաղացել Ճապոնիայի զարգացման գործում։



Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:


Ճապոնիայի տնտեսություն, աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը։ ՀՆԱ-ի ցուցանիշով այն աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո և չորրորդը՝ գնողունակության համարժեքությամՃապոնիան նաև աշխարհի չորրորդ խոշոր սպառողական շուկան էՃապոնիան աշխարհում երկրորդ խոշորագույն ավտոարտադրող երկիրն է։ Այն հաճախ դասվում է աշխարհի ամենանորարար երկրների շարքում՝ գլխավորելով գլոբալ արտոնագրերի ներկայացման մի քանի չափումներ։ Հանդիպելով Չինաստանի և Հարավային Կորեայի աճող մրցակցությանը՝ Ճապոնիայում արտադրությունը ներկայումս կենտրոնանում է հիմնականում բարձր տեխնոլոգիաների և ճշգրիտ ապրանքների վրա, ինչպիսիք են ինտեգրալ սխեմաները, հիբրիդային մեքենաները և ռոբոտաշինությունը։



Այսպիսով տնտեսության առաջատար ճյուղերն են ՝գյուղատնտեսությունը, ավտոմոբիլների արտադրությունը, էլեկտրոնիկա, պողպատի արտադրությունը և նավաշինությունը։





*

Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Պատմականորեն, Ասիան և Եվրոպան բաժանված են սակայն երկուսն էլ նույն մայրցամաքում են գտնվում։
Արևելյան Ասիան Ասիա աշխարհամասի ընդարձակ տարածաշրջան է, որը տարածված է հյուսիսում ՝ Ռուսաստանի, Կենտրոնական,Հարավային և Հարավարևելյան Ասիայի միջև։Տարածքը մոտ 12մլն կմ 2 է, որը կազմում է Ասիայի ամբողջ տարածքի ավելի քան 1/4 ը։Այսպիսի մեծ տարածքն առանձանանում է բնական պայմանների մեծ բազմազանությամբ։
 Արևելյան Ասիայի տարածքում ըստ մակերևույթի բնույթի առանձնանում է ֆիզիկաաշխարհագրական երկու ենթատարածաշրջան ։Արևմտյան մասում հիմնական լեռներ են և սարահարթեր ՝ Հիմալայների արևելյան լանջերը, Կունլուն, Մոնղոլական Ալթայ և այլ լեռնաշղթաները, ինչպես նաև Տիբեթի, Գոբի, Տակլամական և այլ սարահարթերը։Լեռներում և սարահարթերում մարդու կյանքի համար վտանգավոր են սառցադածտը, ցուրստ, կլիմայի չորությունը, ինչպես նաև երկրաշարժերը։Տարածաշրջանի արևելքում խաղաղ օվկիանոսյան երկրաշարժավտանգավոր գոտու մի հատվածն է , իսկ արևմուտքում ՝ միջերկրածովյան-ասիական (Ալպ-Հիմալայան) գոտու մի հատվածը։Արևելյան Ասիայում են տեղի ունեցել աշխարհի ամենակործանարար երկրաշարժերը։
Տարածրջանի արևելյան մասում մակերևույթը գլխավորապես հարթավայրային է։Այստեղ առավել խոշորը Մեծ Չինական դաշտավայրն է ՝ գյուղատնտեսական մթերքի արտադրության խոշորագույն տարածքներից մեկը։Թեպետ բնական պայմաններն այստեղ բարենպաստ են տնտեսական գործունեության համար, սակայն երբեմն լինում են ջրհեղեղներ,, ավերիչ թայֆուններ և ցունամիներ։

Հանքային հանածոների հետախուզված պաշարներով Արևելյան Ասիան աշխարհի առավել հարուստ տարածաշրջաններից է։Առանձնապես մեծ են քարածքի, նավթի, երկաթի, մանգանի, անագի, ալյումին, կապարի, ցինկի,ուրանի պաշարները։ Դրանց մեծ մասը Չինաստանում է։


Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիայի բնական պայմաններն ու ռեսուրսներ բարենպաստ նախադրյալներ են ստեղծել և արդյունաբերության, և գյուղատնտեսության զարգացման համար։Սակայն այս տարածաշրջանի երկրները երկար ժամանակ տնտեսական ու սոցիալական զարգացման գործընթացից գրեթե դուրս են մնացել։Օտարերկրյա կապիտալի ներդրման շնորհիվ զարգացման գործընթացից գրեթե դուրս են մնացել։Օտարերկրյա կապիտալի ներդրման ծնորհիվ զարգացման <<անշարջ կետից>> առաջինը դուրս եկան Ճապոնիան և Հոնկոնգը (Սյանգանը), որոնց հետևեցին Կորեայի Հանրապետությունը, Չինաստանից փաստորեն անջատված Թայվան պետությունը, իսկ վերջին տարիներին ՝ նաև հզոր Չինաստանը։Կորեայի Հանրապետությունը, Թայվանը, մինչև Չինաստանի հետ վերամիավորվելը ՝ նաև Հոնկոնգը (Սյանգանը) ինչպես նաև Հարավարևելյան Ասիայում գտնվող Սիգնապուրը, զարգացլ են ավելի արագ, քան զարգացող երկրներն ընդհանուր առմամաբ։
 Դրանք հասել են արդյունաբերական զարգացման բարձր մակարդակի, ուստի գրականության մեջ անվանում են նոր արդյունաբերկական երկները;
 Տնտեսական ներուժով ներկայումս այս տարածաշրջանն աշխարհի առաջատարներից է, իսկ զարգացման տեմբերով ՝ ամենարագ զարգացողը։Անճանաչելիորեն փոփոշվել է Արևելյան Ասիայի ավանդական բնապատկերը։
  Ժամանակակից երկնաքերները ստվեր են գցում արևելասիական ավանդական տների վրա։Բազմաթիվ հսկա կառույցներ հիացնում են մարդկանց։ Գրեթե ամբողջ ծովափնյա գոտին դարձել է պատմության մեջ երբևէ առավել մեծ փոփոխություններ կրած տարածաշրջան։


Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հիմնական մասնագիտացված ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն է։

Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Ռուսաստանի տնեսություն



Դասի հղումը

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։

Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։
Ռուսաստանի տնտեսությունը պայմականորեն զարգացել է նրա պետական սահմանների ընդարձակմանը, նոր նվաճված տարածքների և դրանցում առկա բնական, առաջին հերթին հողային ռեսուրսների յուրացմանը զուգընթաց։Սկզբնական շրջանում գերակշռում էր գյուղատնտեսությունը։Դա նշանակում է, որ այս ժամանակ տնտեսական զարգացման գործոններից վճռական նշանակություն ունեցել են բնական պայմանները, աշխատանքային և բնական ռեսուրսների առկայությունը։
20-րդ դարի վերջին ԽՍՀՄ միասնական ժողովրդատնտեսական համալիրի կազլալուծումից հետո, երբ նրա կազմում գտնվող հանրապետությունները հատնվեցին տնտեսական մեկուսացման վիճակում, լիովին բացահայտվեցին դրանցից յուրաքանչյուրի տնտեսության թույլ և ուժեղ կողմերը։
Ռուսաստանի տնեսության արդի վիճակը բնութագրող ուժեղ կեղմ է տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։
Չկա ժամանակակից տնեսության որևէ բնագավառ, որ Ռուսաստանում լիովին բացակայի։Դրա հետ մեկտեղ, մեծ են տնտեսության հիմնական բնագավառների արտադրանքի ծավալները, որոնք պայմնավորված են մի շարք գործեններով, որոնցից գլխավորներն են՝

․ Բազմապիսի ու հարուստ բնական ռեսուրսների առակյությունը

․համեմտաբար որակյալ աշխատանքային ռեսուրսների առկայությունը ՝ հաշվի առնելով, որ վերջին տարիններին ազատ աշատատեղերի1/5-ը զբաղեցրել են ԱՊՀ-ց և հիմանականում Չինաստանից ներգաղթածները։

․մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ, այսինքն ներքին տարողունակ շուկա։

  1. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը



Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։
Ռուսաստանի տնտեսությունը պայմականորեն զարգացել է նրա պետական սահմանների ընդարձակմանը, նոր նվաճված տարածքների և դրանցում առկա բնական, առաջին հերթին հողային ռեսուրսների յուրացմանը զուգընթաց։Սկզբնական շրջանում գերակշռում էր գյուղատնտեսությունը։Դա նշանակում է, որ այս ժամանակ տնտեսական զարգացման գործոններից վճռական նշանակություն ունեցել են բնական պայմանները, աշխատանքային և բնական ռեսուրսների առկայությունը։
20-րդ դարի վերջին ԽՍՀՄ միասնական ժողովրդատնտեսական համալիրի կազլալուծումից հետո, երբ նրա կազմում գտնվող հանրապետությունները հատնվեցին տնտեսական մեկուսացման վիճակում, լիովին բացահայտվեցին դրանցից յուրաքանչյուրի տնտեսության թույլ և ուժեղ կողմերը։
Ռուսաստանի տնեսության արդի վիճակը բնութագրող ուժեղ կեղմ է տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։
Չկա ժամանակակից տնեսության որևէ բնագավառ, որ Ռուսաստանում լիովին բացակայի։Դրա հետ մեկտեղ, մեծ են տնտեսության հիմնական բնագավառների արտադրանքի ծավալները, որոնք պայմնավորված են մի շարք գործեններով, որոնցից գլխավորներն են՝

․ Բազմապիսի ու հարուստ բնական ռեսուրսների առակյությունը

․համեմտաբար որակյալ աշխատանքային ռեսուրսների առկայությունը ՝ հաշվի առնելով, որ վերջին տարիններին ազատ աշատատեղերի1/5-ը զբաղեցրել են ԱՊՀ-ց և հիմանականում Չինաստանից ներգաղթածները։

․մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ, այսինքն ներքին տարողունակ շուկա։

Այդ գործոնները ապագայում էլ պահպանելու են իրենց ազդեցության ուժը և շարունակելու են դրականորեն ներգործել երկրի տնտեսական զարգացման վրա։

Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է։


Այն մի բարդ համալիր է ՝ բաղկացած հարյուրավոր ճյուղային համալիրներից, առանձին ճյուղերից ու ենթաճյուղերից։ Դրանց թվում գլխավորներն են վառելիքա-էներգետիկական, մետալուգիական, մեքենաշինական, քիմիական համալիրները, անտառային և թեթեև արդյունաբերության ճյուղերը։

Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում։

Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։ Ռուսաստանը ունի բազմապիսի ու հարուստ բնական ռեսուրսներ։ Ռուսաստանի տնտեսության արդի վիճակը բնութագրող ուժեղ կողմը տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։ Ռուսաստանում չկա այդպիսի ռեսուրս, որը ամբողջությամբ բացակայի։