Ճապոնիա






Դասի հղումը





Ճապոնիայի բնակչությունը





Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Ճապոնիայի հարևան պետոություններն են՝ Չինաստանը, Հարավային Կորեան և Ռուսաստանը։

Ափերը ողողող ջրային ավազններն են ՝Ճապոնական ծովը և Խաղաղ օվկիանոսը:








Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:


Ճապոնիան ունի լավ աշխարհագրական դիրք։Ողողող ջրերն են Ճապոնական ծովը և Խաղաղ օվկիանոսը։Ճապոնական կղզիներ կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Ճապոնիայի հիմնական մասը։ Տարածությունը շուրջ 370․000 կմ2 է։ Կղզեխումբը բաղկացած է 6 852 կղզիներից, որոնցից միայն 430-ն են բնակեցված (որն էլ տալիս է բնական ռեսուրսների առատություն)։Ճապոնիա՝․խոնավ կլիմա․լեռնային երկիրԸստ այս տվյալների այնտեղ գետերը արագ են հոսում, ինչպես և Հայաստանում։Ճապոնիայում շատ են լինում ՝ երկրաշարժեր, ցնցումներ և հրաբուխային ժայթքումներ։





Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։


Ճապոնիան մեծ դեր է խաղում հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։ Ճապոնիան էլեկտրոնիկայի , ավտոմեքենաներիև բարձր տեխնոլոգիական այլ ապրանքների առաջատար արտադրողն է։ Ճապոնիան աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցողներից է։ Նաև Ճապոնիան մեծ դեր է խաղում Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Ճապոնիան նաև մասնկացում է ՄԱԿ-ի և Առևտրի համաշխարհային միջազգային կազմակերպություններին և նպաստում է գլոբալ խդնիրների լուծմանը։





Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:


Ճապոնիան ունի լավ կրթություն և որի շնորհիվ էլ ունի մի շարք զարգացած տեխնոլոգիաններ։Ճապոնիան ներդրումներ է կատարում հետազոտությունների և զարգացման մեջ, նաև աջակցում է ձեռներեցությանը և նորարարական նորաստեղծ ընկերություններին: Ճապոնիայի զարգացման նախադրյալներից է նաև իր կղզու բնությունը աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները։ Կղզու բնությունը տալիս է հնարավորությոն ունենալ՝ ձկնաբուծական հարուստ ռեսուրսներ, հեշտացնում և զարգացնում է ծովային առևտուրը: Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների վրա ազդում են կլիմայական պայմանները։ Ճապոնիան ողողող ջրերից է Խաղաղ օվկիանոսը, որը նրան տալիս է հնարավորություն զարգացնել առևտուրը, այսինքն լինել առևտրի կենտրոնում այն նաև ունի մուտ դեպի միջազգային շուկա։Ահա թե ինչն է կարևոր դեր խաղացել Ճապոնիայի զարգացման գործում։



Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:


Ճապոնիայի տնտեսություն, աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը։ ՀՆԱ-ի ցուցանիշով այն աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո և չորրորդը՝ գնողունակության համարժեքությամՃապոնիան նաև աշխարհի չորրորդ խոշոր սպառողական շուկան էՃապոնիան աշխարհում երկրորդ խոշորագույն ավտոարտադրող երկիրն է։ Այն հաճախ դասվում է աշխարհի ամենանորարար երկրների շարքում՝ գլխավորելով գլոբալ արտոնագրերի ներկայացման մի քանի չափումներ։ Հանդիպելով Չինաստանի և Հարավային Կորեայի աճող մրցակցությանը՝ Ճապոնիայում արտադրությունը ներկայումս կենտրոնանում է հիմնականում բարձր տեխնոլոգիաների և ճշգրիտ ապրանքների վրա, ինչպիսիք են ինտեգրալ սխեմաները, հիբրիդային մեքենաները և ռոբոտաշինությունը։



Այսպիսով տնտեսության առաջատար ճյուղերն են ՝գյուղատնտեսությունը, ավտոմոբիլների արտադրությունը, էլեկտրոնիկա, պողպատի արտադրությունը և նավաշինությունը։





Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment