Ընտանիք, ազգ, մշակույթ

Մենք բոլորս ունենք մեր ընտանիքը։ Ընտանիք դա մի համախմբված խումբ է մեզ շատ հարազատ մարդկանցով։ Ընտանիքը մեծ նշանակություն ունի, քանի որ նա է հիմքը և նա է սկիզբը հասարակության։

Ընտանիքում լավ հարաբերություններ;
Ընտանիքում լավ հարաբերությունները իսկապես շատ կարևոր են, քանի որ պետք է լինի փոխհարգանք երեխայի և ծնողների միջև։Ծնողը պետք է ընկալի այն փաստը, որ այո երեխան ունի իր անձնական տարածքը և ինչ որ դեպքերում պետք է երեխային թողնել մենակ և երեխան նույնպես պետք է հարգի և գնահատի ծնողի արածը։Եթե այս ամենը լինեն ընտանիքում ապա ընտանիքում կլինեն առողջ հարաբերություններ։

Մեծ և փոքր ընտանիքներ։

Մեծ ընտանիքում ավելի է հոգսը շատանում, երեխաներին նայել, ֆինանսը պետք է թույլ տա մեծ ընտանիք ունենալ, քանի որ ես մտածում եմ որ ցանկացած ծնող ուզենալով իր երեխային ամենինչով բավարարել , պետք է նաև մտածի իսկ եթե ես երխա ունենամ ես կկարողանամ պահել, այլ ոչ թե ժամանակի ընթացքում հասկնաալ որ չես կարող և թողնել երեխաներին առանց տանիք կամ էլ մանկատներ ուղարկել։
Ոչ մի վատ բան չեմ տեսնում մեծ ընտանիքներում, եթե ֆինանսը բավարարում է։

«Կաղանդի վիպակ» (1895) Երվանդ Օտյան

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:
Աղբյուրը:

Առաջադրանք:
1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես էր երեկոն եկել, անչափ արագ անցան ժամերը: Առավտովանից ի վեր նստած պատուհանի առջև` որից ծակերից դեկտեմբերի սառը հովը ներս էր մտնում սուր դանակի պես ու մտնում էր իր արդեն մրսած մարմնին մեջ` Սուրբիկը գրեթե չէր շարժվում տեղերից: Պատառոտված բազմոցին անկյունը կծկոտված` օրը անցնում էր դիտելով իրենց դեմի հարուստ ընտանիքի բնակարանը եկող — գնացողներին ու այնտեղի տիրած իրարանցումը, և անչափ թաղված էր այդ տեսակ հայեցողության մեջ, որ գրեթե չէր զգում ցուրտը:


2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Պատմվածքը իսալեքի երևում է հոր առակի մեջ, որ չպետք է դատել դիմացինին իր ունեցվածքով։

3.Վերլուծիր պատմվածքը:

Աղքատ ընտանիք, ով չուներ գրեթե ոչինիչ։
Ձմեռ, ցուրտ էր աղքատ ընտանիքի տանը իսկ նրանց դիմացի ընտանիք տանը ամանօրյա մեծ հավաքույթեր էր։Մայրը՝ Սուրբիկը նստած նայում էր և հետևում անցուդարձին, նա նույնիսկ մոռացել էր ցուրտի մասին։Ամանորյա հրաշալիք էր այդ տանը շատ հյուրեր, նվերներ և այլն։Իսկ տղան նույնիսկ մրգի կարոտ մնաց, իր հայրը չուներ հնարավորություն նվեր գնելու, սակայն իրավիճակը սփոփելու համար տղային պատմում է մի առակ որի իմաստը կայանում էր նրանում, որ հիմա ովքեր որ հարուստ են երկնային կյանքում նրանք կլինեն դժոխքում իսկ ովքեր աղքատ են դրախտում։Տղան շատ հասոն պատասխանեց և ես ավելի հավանեցի տղայի պատասխանը։Նա ասեց, թող երկիր մլորակում լինի այդ ամեն ինչը։
Այս պատմվածքը և տխուր էր, և կատակներ էր ներառում իր մեջ։

Առաջադրանքներ գրքից


216.Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի ևհոգնակի բոլոր ձևերը): Ո՞րհիմքով կազմվեցին դրանք:

Օրինակ`մտնել – մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,գնալ – գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել:

217.Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծել մարդու հոգին և տակնուվրա անել  էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չցանկանաս տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն էին: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ էին գտել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

224.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել – փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

Երգել-երգվել
ցրել-ցրվել
կոտորել-կոտրվել
թրջել-թրջվել
թրջել-թրջվել
հեռացբնել-հեռացվել
ներել-ներվել
հնարել-հնարվել
մթացնել-մթնվել
թխել-թխվել
մաքրել-մաքրվել
սրբել-սրբվել
կարել-կարվել
հավաքվել-հավաքել
սիրել-սիրվել
խոսել-խոսվել, 
հուզել-հուզվել

227.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:-Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:-Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր։
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով:-Դեռ շատ կտուժես, ինձ չլսլեով։
Խոսքս քեզ չի վերաբերվում:-Խոսքս քեզ չի վերաբերում։

The lazy man and the dogs plan

Once upon a time, there was a very lazy man who would always look for an easier way to feed himself. One day while he was searching for something to eat, he saw the fruit farm. He looked around and didn’t see anyone guarding the fruits on the tree, so he quickly decided to steal some fruits. But as soon as he walked into the farm and started to climb the tree, the farmer saw him and started coming at him to catch him. The lazy man saw the farmer coming at him with a stick, he got afraid and ran towards the forest nearby and went inside it to hide.

After some time when he felt he started to move on from the forest and while passing through, he saw the wonderful scene. There was a fox. It had only two legs and still was crawling on them happily. The lazy man thought, how can this fox stay alive in such condition?! The fox can’t run, how he must be able to feed himself or stay alive from the threat of other animals.

Suddenly, he saw the lion coming towards the fox with a piece of meat already in his mouth. All the animals ran away and the lazy man climbed up on the tree to save himself but, the fox stayed there only, he didn’t have the ability to run on two legs. But what happened next surprised the lazy man. The lion left a piece of meat which was in his mouth for the fox!

The lazy man felt happy seeing god’s play. He thought the god who is the creator of all, always has a plan set to take care of what he created. He felt that god must have something planned for him too. So, he left that place and sat somewhere away alone waiting for someone to feed him too. As time starting to pass, he kept looking at the road, waiting for his food. He waited there for 2 days without any food! Finally, he couldn’t bear the hunger and started to leave.

He met an old sage (a wise person famed for wisdom) on the way. He told everything happened to the sage. The sage first gave him some food and water. After having it, the lazy man asked the sage, “oh wise one, the god had shown his mercy on the crippled fox, but why the god was so cruel to me?”

The old sage with a smile said, “True that the creator has a plan for everyone. You are obviously a part of the god’s plan. But Son, You took his sign in a wrong way. He didn’t want you to be like the fox. He wanted you to be like the Lion”.

Moral: Often we misunderstand the signs. God has given everyone a strength and ability to do their part. Always learn to see the things in a positive way and see yourself in a strong position to help the ones who need. Don’t go for the easy choice. Make a right choice.

Design a site like this with WordPress.com
Get started