ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

Դաս 12.    (04.11-15.12)   

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

Թեմա՝

§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:

§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:  

 1.  Մեխանիկական տատանումների ի՞նչ օրինակներ գիտեք:

 2.  Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Բնության մեջ մեխանիկական շարժումները խիստ բազմազան են: Դրանցում իրենց յուրահատկությամբ առանձնանում են տատանողական շարժումները կամ մեխանիկական տատանումնները:

Տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով: Տատանումներն ունեն բնորոշ հատկություն՝ կրկնելիություն:

 3.  Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որի ընթացքում տատանումները կրկնվում են, կոչվում է տատանման պարբերություն (T) :

 4.  Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանում կատարելու համար անհրաժեշտ ժամանակամիջոցն է։

 5.  Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

T=tn
Պարբերություն – T
Տատանումների պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է  t ժամանակը բաժանել այդ ընթացքում կատարված տատանումների n թվի վրա.

 6.  Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։

 7.  Ի՞նչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ 

Տատանումների հաճախությունը որոշելու համար անհրաժեշտ է տատանումների n թիվը բաժանել այն ժամանակի վրա, որի ընթացքում այդ տատանումները տեղի են ունեցել` ν=nt

Տատանումների T  պարբերության և ν հաճախության համար ճիշտ են այն բոլոր բանաձևերը`

T=1ν և ν=1T

 8.  Ո՞ր հաճախությունն է կոչվում 1 Հց:

Միավորների ՄՀ-ում հաճախության չափման միավոր է ընդունված մեկ հերցը (1 Հց)` գերմանացի ֆիզիկոս Հ. Հերցի պատվին (1857−1894 թթ.

 9.  Քանի՞  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1կՀց=1000 Հց
1ՄՀց=100000 Հց
1ԳՀց=109 Հց

10. Ինչպե՞ս են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

T=t/N
ν=N/t

11.Որո՞նք են տատանումների մարման պատճառները:
Արտաքին ուժերի ազդեցությունն է։

12. Ի՞նչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Եթե ճոճանակը մեկուսացած լինի արտաքին ազդեցությունից, ապա տատանումները կլինեն չմարող։

13.Ինչո՞ւ են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական ճոճանակը (թելավոր) բաղկացած է l երկարությամբ բարակ, թեթև թելից, որից կախված է m զանգվածով գնդիկ։


15. Ի՞նչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Մյուս նկարում պատկերված է զսպանակավոր  ճոճանակ։ Այս ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի  է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։

Damped_spring.gif

16.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են  ազատ տատանումներ::

mayatnik.gif


Damped_spring.gif

17.Ո՞ր տատանումներն են կոչվում սեփական:

Իմանալով տատանումների պարբերությունը` կարելի է գտնել ազատ տատանումների հաճախությունը: Այն կոչվում է տատանողական համակարգի  սեփական հաճախություն: Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ տատանողական յուրաքանչյուր համակարգ ունի իր բնութագրիչները, և առանց դրանք փոխելու անհնար է փոխել սեփական հաճախությունը::

18.Ո՞ր տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Ազատ տատանումները ժամանակի ընթացքում մարում են: Այդ պատճառով գործնական նպատակներով ավելի հաճախ օգտագործում են ոչ թե ազատ, այլ հարկադրական տատանումները: Առավել լայնորեն դրանք կիրառվում են զանազան վիբրացիոն մեքենաներում:

Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն
Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին…

Մայրիկիդ նամակում մի երկու բառ կար, եթե ճիշտ հասկացա, «տիկնիկի հագուստներով լի կապոցի»-ի մասին էր խոսքը, այո՞: Այս առավոտ մոտավորապես ժամը իննին ես ձեր խոհանոցի դռան մոտ  կլինեմ տեղեկանալու համար: Բայց քեզանից բացի որևէ մեկին չպետք է տեսնեմ, և չպետք է խոսեմ ոչ մեկի հետ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջին պետք է փակ աչքերով ուղարկեք դռան մոտ: Պետք է ասեք նրան, որ առանց խոսելու քայլի ոտնաթաթերի վրա, հակառակ դեպքում մի օր նա կմահանա: Այնուհետև դու պետք է բարձրանաս մանկասենյակ և կանգնես աթոռի վրա կամ դայակի մահճակալին ու ականջդ դնես խոսափողին, որը հասնում է մինչև խոհանոց, և երբ ես սուլեմ խոսափողի մեջ, պետք է ասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»։ Հետո ես կհարցնեմ, արդյո՞ք դա քո պատվիրած կապոցն է:
Եթե ասես՝ այո, ես կհարցնեմ ձեզ, թե ինչ գույնի կապոց ես ուզում… հետո պետք է մանրամասն նկարագրես այն ամենը, ինչ ուզում ես, որ լինի կապոցում։ Հետո երբ ասեմ՝ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրիկ Սյուզի Կլիմենս», պետք է պատասխանես. «Ցտեսություն, իմ բարի ծեր Սանտա Կլաուս, շատ շնորհակալ եմ»: Այնուհետև պիտի իջնես գրադարան և ասես Ջորջին, որ փակի բոլոր դռները, որոնք տանում են գլխավոր սրահ, և բոլորը պետք է մի պահ լռեն: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բաները ու մի քանի րոպեից ներքև կիջնեմ հյուրասրահի բուխարու ծխնելույզով, եթե դա ձեր ուզած կապոցն է, քանի որ, ինչպես գիտես, չեմ կարող մանկասենյակի ծխնելույզից ներքև իջեցնել այնպիսի մեծ բան, ինչպիսին կապոցն է…

Եթե ես միջանցքում ձյան հետքեր թողնեմ, ասեք Ջորջին, որ ավլի այն ու լցնի բուխարու մեջ, քանի որ ես ժամանակ չեմ ունենա: Ջորջը չպետք է ցախավելով ավլի, այլ փալասով սրբի, այլապես մի օր կմահանա…Եթե իմ ոտնահետքը մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է այն մաքրի, թողեք  մնա որպես իմ այցի հիշատակ։ Երբ էլ որ նայես դրան կամ ցույց տաս որևէ մեկին, այն քեզ կհիշեցնի, որ դու փոքրիկ լավ աղջիկ ես։

Ցտեսություն մի քանի րոպեով, մինչև իջնեմ աշխարհ և հնչեցնեմ խոհանոցի դռան զանգը:
Քեզ սիրող Սանտա Կլաուս, ում մարդիկ երբեմն կոչում են նաև «Լուսնաբնակ մարդ»: