Grammar;Question tags


Exercise number:A.

2.It’s smaller than the USA, isn’t it?
3.It isn’t Vancouver, Is it?
4.Cities in the USA are much bigger than that, aren’t they?
5.You’ve been there, havn’t you?
6.Wow. You don’t know much about Canada at all,Do you?

Exercise number:B

With negative statements, we usually use a postive question tag.
With be, modal verbs , hva egot and the present perfect we repeat the auxuiliary verb in the tag.
You’ve been there, haven’t you?

With all other verbs, we use do/does or wasn’t, weren’t/ didn’t. People speak French in Canada too, don’t they?

Exercise number;C
He’s American, isn’t he?
She doesn’t like me, does she?
She can come with us,can’t she?
They aren’t from Canada,are they?
They’re from the USA,aren’t they?
She won’t be at the party,will she?
Your favorite food is pasta,isn’t it?
You don’t know my sister, do you?
You’ve been to Italy, haven’t you?
You haven’t got a brother, have you?

THE lazy Man and the God’s Plan

The Lazy Man and the God’s Plan

Once upon a time, there was a very lazy man who would always look for an easier way to feed himself. One day while he was searching for something to eat, he saw the fruit farm. He looked around and didn’t see anyone guarding the fruits on the tree, so he quickly decided to steal some fruits. But as soon as he walked into the farm and started to climb the tree, the farmer saw him and started coming at him to catch him. The lazy man saw the farmer coming at him with a stick, he got afraid and ran towards the forest nearby and went inside it to hide.

After some time when he felt he started to move on from the forest and while passing through, he saw the wonderful scene. There was a fox. It had only two legs and still was crawling on them happily. The lazy man thought, how can this fox stay alive in such condition?! The fox can’t run, how he must be able to feed himself or stay alive from the threat of other animals.

Suddenly, he saw the lion coming towards the fox with a piece of meat already in his mouth. All the animals ran away and the lazy man climbed up on the tree to save himself but, the fox stayed there only, he didn’t have the ability to run on two legs. But what happened next surprised the lazy man. The lion left a piece of meat which was in his mouth for the fox!

The lazy man felt happy seeing god’s play. He thought the god who is the creator of all, always has a plan set to take care of what he created. He felt that god must have something planned for him too. So, he left that place and sat somewhere away alone waiting for someone to feed him too. As time starting to pass, he kept looking at the road, waiting for his food. He waited there for 2 days without any food! Finally, he couldn’t bear the hunger and started to leave.

He met an old sage (a wise person famed for wisdom) on the way. He told everything happened to the sage. The sage first gave him some food and water. After having it, the lazy man asked the sage, “oh wise one, the god had shown his mercy on the crippled fox, but why the god was so cruel to me?”

The old sage with a smile said, “True that the creator has a plan for everyone. You are obviously a part of the god’s plan. But Son, You took his sign in a wrong way. He didn’t want you to be like the fox. He wanted you to be like the Lion”.

Moral: Often we misunderstand the signs. God has given everyone a strength and ability to do their part. Always learn to see the things in a positive way and see yourself in a strong position to help the ones who need. Don’t go for the easy choice. Make a right choice.

Վանո Սիրադեղյան: Սիրելու տարիք

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտ

Վիլյամ Սարոյան. Նարինջները

Նրան ասված էր.
-Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:
Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր  Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց  հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…
Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.
_Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:
Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը  ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:
_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:
_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:
Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:
Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:
Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:
Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:
-Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:
Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:
Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.
_Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:
Եվ նա լալիս ու լալիս էր:
Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:
Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:
Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:
_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:
Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:
_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:
Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:
Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ  մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:
Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:
Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:
_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:
_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:
_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:
Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:
Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես. այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:
Նրանք հասան Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :
_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:
Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:
_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:
_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:
Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:
Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա  ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:
Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:
Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:
Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, զգալ նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին, և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր  Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:
Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:
Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…


Վերլուծություն՝

Պատմվածքը շատ խորը և տխուր էր։Ի՞նչու է տխուր, քանի որ կան մի քանի պատճառներ, օրինակ այն որ այս պամվածքը շատ գեղեցիկ կերպով ներկայացնում է մեր այսօրվա իրականությունը, նարինջների փոխարեն կարող է ամեն ինչ լինել և հիմա շատ շատ երեխաններ կան, որ անցնում են նույն դժվարության միջով։Տղան կորցրել է ծնողներին նա որբ է և կյանքում չի կարող իր հորեղբորը և նրա կնոջը ընդունել որպես ծնողներ, բացի դրանից նրա հետ շատ վատ էին շփվում և ստիպում էին անել շատ բաներ անկախ իր կամքի։Ստիպելով ժպտալ այդքան կորստից հետո մարդը չի կարող ուղղակի ժպտալ, նրան ստիպում էին, անկախ իր կամքին ժպտալ, որպեսզի նարինջները վաճառվեն։Ամբողջ ընտանիքի գործը գցել էին խեղճ տղայի վրա, որին ոչ ոք ուշադրություն այդպես էլ չդարձրեց դրսում։Նա փորձում էր ժպատլ և բարեհամբույր լինել, սակայն միևնույն է այդ ժպիտը իրական չէր իր սրտի մի խորքում ատելություն կար կյանքի նկատմամբ։Շատ վատ էր, որ տղայի համար կյանքը մութ էր և խավար, իմ կարծիքով դա ամենավատ բանն է, երբ քո մեջ կորում է ապրելու ոգին,տղան այս կյանքում այնքան բան էր տեսել և այնքան դժվարությունների միջով էր անցնում նաև դեռ շարունակում անցնել, որ կյանքը իր իմաստը և արժեքը կորցրել էր։Մութ փողոց և նա մի անկյունում կանգնաց նարինջ է վաճառում, քանի որ եթե չվաճառվի աշխարհը կխավարի․․․

Նոյեմբեր ամսվա ամփոփում՝

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Իմ բլոգի հղումը՝Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 6-13-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

իմ բլոգի հղումը՝Նոյեմբերի 6-13-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 13-19-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Իմ բլոգի հղումը՝Նոյեմբերի 13-19-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Իմ բլոգի հղում՝Նոյեմբերի 20-27 առաջադրանքներ

Նախագիծ՝ Հետաքրքիր է իմանալ նախագիծ

Թարգմանություն 
Հետազոտական աշխատանք՝Հայերը Իրանում, հետազոտական աշխատանք՝,«Ժոզեֆ Ֆուշե»

Կես էջի սահմանում ամփոփել ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:

Գնահատել ձեր նոյեմբեր ամսվա աշխատանքը:

Գնահատում եմ իմ նոյեմբեր ամսվա աշխատանքը 9 բալով։

Հայոց լեզու, 26-30, 8-րդ դասարան

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:
ա. մյուս, քո, իրենց, սրանք, դու, դա
բ. իրեն, նույն, այս, դուք, դրանք, մեզ
գ. մենք, ամենքը, նրանց, ոչ ոք, ես, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այդ, ում, նույնքան, ձեզ, սա, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, դա, նրա
գ. բոլորը, այս, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպե՞ս, ու՞մ, համայն, ո՞վ, նա
բ. ինչու՞, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, ինչքա՞ն:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ով, նույն, որտեղ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքան, ինչքան, որևէ, նրանք, որքանով, որից
գ. ինչպես, նույնպիսի, ինչպիսի, ամեն ոք, քանիսը, դա:

6. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչմեկի մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել:

Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչինիչ:

Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում:

Աշխատասիրության վրա ոչ ոք այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչ ինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:

7. Ինչքան, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:

Ինչքա՞ն պետք է քեզ սպասեմ։-հարցական
Ինչքան էլ չգաս, մեկ է սպասելու եմ։-հարաբերական

Ո՞րտեղ էիր այսքան ժամանակ։-հարցական
Որտեղ որ, լինես միշտ կհիշեմ քո մասին։-Հարաբերական

Ինչպե՞ս ապրել առանց քեզ։
Ինչպես որ չեմ ապրել առանց քեզ, այդպես էլ կշարունակեմ ապրել։—հարաբերական

Ո՞վ է այդ անծանոթը։-հարցական
Ով որ լինի, չեմ ներելու։-հարաբերական


8. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չի խոսել, բոլորը լսել են ջութակի նվագը:

Ոչ մեկը չի հանդգնի հակաճառել:

Բոլոր երեխաներին նա լավ է վերաբերվում:

Ընկերներին հրավիր տոնական ճաշկերույթին:

Ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում:

Ողջը դարձավ թշնամուն ավար:

Ամեն մեկը վեճը մեկնաբանում է յուրովի:

9.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ ձեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա ձեզանից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի ձեր տանը ապրեց:
Տատս ձեզանից բողոքում է, բայց առանց ձեզ էլ չի դիմանում:

10.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Ո՞վ է ջուր հավաքվում այս փոսում:-հարցական
Ինձ հետաքրքրում է, թե ով է ջուր հավաքվում այս փոսում:-հարաբերական
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ե՞րբ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե երբ պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Երբ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ե՞րբ.այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե որտեղ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

11.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Բոլորը լսում են, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ ոք չփորձեց բարձրաձայնել, բոլորը լուռ նայում էին:

Բոլոր ճանապարհները մի տեղ էին տանում :

Ամբողջը լցրեցին եկեղեցու բակը:

Կարծես թե ողջ քաղաքը հրապարակ լցված լիներ:

Բոլորը քննությունները հանձնել է մեկ օրում:

Հանրահաշվական կոտորակներ և նրանց հատկություններ

Տեսական մասը կրկնեք այստեղ․

Առաջադրանքներ․

Կրճատե՛ք կոտորակները․


ա)պատ՝x+y=2ax
բ)պատ՝1
գ) պատ՝ 2/5
դ) պատ՝ 1/2
ե) պատ՝ (x-y)²2/4xy
զ) պատ՝ 5m/7n²1(a-b)
է) պատ՝ 1p/2q
ը) պատ՝ 4(a+b)/9

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

Կրճատե՛ք կոտորակները․

ա․=2
բ․=4\6
է)x‾²
ը)2mn/3
թ)4b²/6a²
ժ)6x²/7yz

Հանրհաշվական կոտորակներ և նրանց հատկություններ

Թվային արտահայտությունը կազմվում է թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից:

Թվային արտահայտության գործողությունների արդյունքում ստացված թիվը կոչվում է թվային արտահայտության արժեք:

Եթե թվային արտահայտությունը պարունակում է նաև տառեր (կամ միայն տառեր), ապա այն կոչվում է հանրահաշվական արտահայտություն:

Հանրահաշվական կոտորակ կոչվում է AB տեսքի արտահայտությունը, որտեղ A-ն որևէ բազմանդամ է, իսկ B-ն՝ ոչ զրոյական բազմանդամ:

Հանրահաշվական կոտորակը բազմանդամի և ոչ զրոյական բազմանդամի քանորդ է:

x/x−3; b−1/b+6; 1+x3/x2+1; y+2/y2−6y+6 արտահայտությունները հանրահաշվական կոտորակներ են:

Հանրահաշվական կոտորակների հիմնական հատկությունը

Կոտորակի համարիչի և հայտարարի նույն թվի վրա բաժանելը կոչվում է կոտորակի կրճատում:

Հանրահաշվական կոտորակի արժեքը չի փոխվի, եթե նրա համարիչը և հայտարարը բազմապատկենք միևնույն արտահայտությամբ, որի արժեքը զրոյից տարբեր է:

mat.png

Հանրահաշվական կոտորակի արժեքը չի փոխվի, եթե նրա համարիչը և հայտարարը բազմապատկենք միևնույն արտահայտությամբ, որի արժեքը զրոյից տարբեր է:

203.PNG

Հաճախ հանրահաշվական կոտորակների հետ գործողություններ կատարելիս, պետք է լինում փոխարինել կոտորակի համարիչը կամ հայտարարը հակադիրով: Սակայն, որպեսզի կոտորակի արժեքը չփոխվի, պետք է հետևել նշանի փոփոխության կանոններին՝

կոտորակի արժեքը չի փոխվի, եթե 

— փոխենք համարիչի և հայտարարի նշանները,

— փոխենք համարիչի և ամբողջ կոտորակի նշանները,  

— փոխենք հայտարարի և ամբողջ կոտորակի նշանները:

Եթե A-ով և B-ով նշանակենք հանրահաշվական կոտորակի համարիչն ու հայտարարը, ապա նշանի փոփոխման կանոնը կարելի է գրել հետևյալ կերպ՝  

225.PNG
227.PNG

Առաջադրանքներ․

1)Հետևյալ կոտորակներից ո՞րն է հավասար 2/(x−14)-ի:

Ընտրի՛ր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • −(x+14)/−2
  • −2/−(x−14)
  • (x−14)/−2
  • 2/(14−x)
  • −2/(14−x)

2)Կոտորակը ձևափոխեք այնպես, որ նրա առջև դրված նշանը փոխվի հակադիրով՝

=-1+a\a

-x\x-3

x-y\-x+y

a2+1\a+2

3)Կոտորակները բերեք 36x2 հայտարարի`

ա․5x2\36x2
բ․72\36x2
գ․12x *11\3x=132x\35x2
դ․4 * 28\36x2

4)A միանդամը կամ բազմանդամը ընտրեք այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝

A=4

A=2(x-y)


Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Կիրառելով հանրահաշվական կոտորակների հիմնական հատկությունը, ∗-ի փոխարեն գրիր այնպիսի արտահայտություն, որ ստացվի ճիշտ հավասարություն`

∗/9p=t2/p
9t2

2)2z/7y կոտորակը բերե՛ք 42y հայտարարի:
պատ՝ 12z2

Ընտրի՛ր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • 12z/42y
  • 6z/42y
  • 2z/42y

3)Կոտորակները բերեք 20x2y հայտարարի`


ա․x2 * 1x2\20x2y
բ․20 y * 5\x2=100\20x2y
գ․7\20*x2y=7x2y\20x2y
դ․11\2x * 10y=11\20x2y
ե․3\5xy * 4=3\20x2y

4)A միանդամը կամ բազմանդամը ընտրեք այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝

4a * A + 6a3 * 2
A=6a3 * 2 \4a
A=3a2

Հայոց լեզու, 8-րդ դասարան, 24.11

1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
Հորդ անձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ. հորթ)
Նա  հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
Հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր  Կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
Կտրիչ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ

2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նոր տուն կառուցելու  համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտը նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտը լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուխտ համառում էր  ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուղտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)

3.Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:

Մեր մարզիկները  ավետեցին մրցաշարում տարած հաղթանակի լուրը:
Երկու  ընկերները շարունակ  վիճվում  են:
Տուն գնալուց հանդիպեց մայրիկին:
Քո համար նա բանաստեղծություն է հորինել:

4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:

Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ

5. Տրված բառերում գտի´ր հնչյունափոխված արմատները:
Ծնունդ, գետնուղի, կրթաթոշակ, սնափառ, մամռապատ, գիտարշավ, հնձվոր, սգվոր, քննություն, լսարան, նստացույց, լրջմիտ,  ուղեկալ, մրրկածեծ, շրջազգեստ, կավճաման, սուզորդ, չվերթ, իշուկ, պտուտակահան:

6. Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:

Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակերես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ :