Հարավ-Արևմտյան Ասիա

Դասի հղումը

Այլ հղումներ 12

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:


  2. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։
    Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական, Արաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը։ Այդ սահմաններում այն զբաղեցնում է 6,6 մլն կմ2տարածք։
  3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

    Անասնապահությունն է զարգացած, քանի որ աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս զբաղվել գյուղսատնտեսությամբ։
    Ելնելով կրոնից այնտեղ խոզաբուծությունը արգելված է, պահում են ոչխարներ։


  4. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։

    Հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց թիվը մեծ է, դա կախված է կրոնից։  Այնտեղ հիմնական կրոն է համարվում մահմեդականությունը։ Կարող է պատճառը լինել նաև աշխատուժը։
  5. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

    Հարավ Արևմտյան Ասիան հարուստ է նավթով ՝ Իրան, Եմիրատները ,Իրաք(5-րդ երկիրը նավթի պաշարով)։
    Հարավային Ասիան ամբողջ աշխարհի համար արտահանում է նաև գազ և օգտակար հանածոներ։ Նաև բավականին լուրջ դերակատարություն ունի իր աշխարհագրական դիրքով, բնական և պայմանական ռեսուրսներով։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment