Դաս 1. (12.02-16.02)

Դաս 1.   (12.02-16.02)

1. Ի՞նչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:



Թեմա՝  

§35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 

§36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:

1. Ի՞նչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Ստանում ենք միջին ջերմաստիճան։

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Բնորոշ է ջերմաստիճան և կոչվում է ֆիզիկական մեծություն։

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Բոլոր նյութերը կազմված են ատոմներից և մոլեկուլներից, որոնք անընդհատ անկանոն (քաոսային) շարժում են կատարում:

4. Ինչ է ջերմային շարժումը:

Բոլոր նյութերը կազմված են ատոմներից և մոլեկուլներից, որոնք անընդհատ անկանոն (քաոսային) շարժում են կատարում:Ատոմների ու մոլեկուլների անընդհատ քաոսային շարժումն անվանում են  ջերմային շարժում:

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր  մ/վ կարգի մեծություններ են:

Ջերմային շարժման արագությունները շատ մեծ են, ապա գազի մոլեկուլները սենյակի մի ծայրից մյուսը կարող են հասնել մի քանի հարյուրերորդական վայրկյանում: Սակայն հսկայական թվով մոլեկուլների հետ անկանոն և պատահական բախումների հետևանքով մոլեկուլները որոշակի ուղղությամբ տեղափոխվում են չնչին չափով: Հենց սա է պատճառը, որ դիֆուզիան գազերում տևում է տասնյակ վայրկյաններ:

6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:  

Շոշափելով՝ մենք որոշում ենք, թե ո՛ր մարմինն է ավելի տաք, ո՛րը՝ սառը: Բայց զգայարաններով ջերմաստիճանի գնահատումը չափազանց մոտավոր և սուբյեկտիվ է, այսինքն` կախված է անհատից: Բացի այդ, մարդը չի կարող շոշափել բոլոր մարմինները, օրինակ` շիկացած երկաթը կամ մաշկի այրվածքներ առաջացնող ծծմբական թթուն: 

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Մարմնի ջերմաստիճանը չափող սարքը կոչվում է ՝ ջերմաստիճան։

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

Ջերմաչափերի տեսակները՝ հեղուկային ջերմաչափ, սնդիկային և սպիրտային։

9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

Օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը՝ տաքանալուց սնդիկի ծավալը մեծանում է և հետևաբար բարձրանում է սնդիկի սյան բարձրությունը:

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

Ջերմաստիճային ամենատարածված սանդղակը ցելսիուսն է (C) քանի որ սառույցի հալման ջերմաստիճանը ներկայացվում է որպես 0oC, իսկ ջրի եռման ջերմաստիճանը` 100oC

Նաև մարդիկ օգտագործում են ֆարենհայթ(F) չափման սանդղակը, բայց այս դեպքում սառույցի հալման դեպքում 32oF է, իսկ ջրի եռման դեպքում 212oF՝։

11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

1C=9\5F`

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Բաժակի հատակին կալիումի պերմանգանատի մի փոշեհատիկ դրեք և վերևից սառը ջուր լցրեք: Ջուրը չխառնելով՝ որոշեք, թե ինչքան ժամանակ անց կալիումի պերմանգանատի մոլեկուլները կհայտնվեն ջրի վերին շերտերում: Չափելով ջրի մակարդակի բարձրությունը որոշեք դիֆուզիայի ընթացքի արագությունը:Պատրաստեք ուսումնական նյութ՝ «Դիֆուզիան օգնում է … կանխելու վտանգը»: