Միջակայքերի պատկերումը թվային ուղղի վրա

Գիտենք, որ իրական թվերի երկրաչափական մոդելը թվային ուղիղն է: Ցանկացած իրական թիվ թվային ուղղի վրա ունի իր դիրքը: Հիմա կպարզենք, թե ինչպես են թվային ուղղի վրա պատկերվում թվային միջակայքերը: Կօգտագործենք հետևյալ նշանակումները. 

Անհավասարությունների և ծայրակետերի նշանակումներԲազմությունների նշանակումներ
≤ կամ ≥
∙ (ծայրակետն ընդգրկված է)
[ և]քառակուսի փակագծեր
< կամ >
о (ծայրակետն ընդգրկված չէ)
( և )կլոր փակագծեր 

Գոյություն ունեն թվային ուղղի վրա բազմությունների 4 տեսակի նշանակումներ:

x_ass_tpL.PNG

Ամբողջ թվային ուղիղը նշանակվում է այսպես՝ (−∞;∞)։

Եթե x թիվը միաժամանակ բավարարում է x>−4 և x<5 անհավասարություններին, ապա այն բավարարում է −4<x<5 երկկողմանի անհավասարությանը:

−4<x<5 երկկողմանի անհավասարությանը բավարարող բոլոր թվերի բազմությունը անվանում են թվային միջակայք և նշանակում են այսպես՝ (−4;5):

Միջակայքը պատկերենք թվային ուղղի վրա: Կարդում ենք՝ «−4, 5 ինտերվալ», կամ «բաց միջակայք» : Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված չեն (սևացված չեն):

51_t02(1).png

Դիտարկենք ուրիշ միջակայքեր:

−4≤x≤5 կամ x∈[−4;5]: Կարդում ենք՝ «−4, 5 հատված», կամ «փակ միջակայք»: Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված են (սևացված են):

51_t02(4).png

−4≤x<5 կամ x∈[−4;5): Կարդում ենք՝ «−4, 5 կիսաինտերվալ», կամ «կիսաբաց միջակայք»: Նկատենք, որ կիսաինտերվալի ծայրակետերից մեկը՝ −4 -ը ընդգրկված է (սևացված է), իսկ մյուսը՝ 5 -ը ընդգրկված չէ (սևացված չէ):

51_t02(2).png

−4<x≤5 կամ x∈(−4;5]: Սա ևս կիսաինտերվալ է՝ բաց ձախ ծայրակետով:

51_t02(3).png

Առաջադրանքներ․

1)Անվանեք թվային բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերը՝

ա)[-3;1]=-3,-2,-1,0,1

բ)(-3;1)-2,-1,0

գ)[-3;1)-3,-2,-1,0

դ)(-3;1]-2,-1,0,-1

ե)[-2;3]-2,-1,0,1,2

զ)(-2;3)-1,0,1,2

է)[-2;3)-2,-1,0,1,2

ը)(-2;3]-1,0,1,2,3

2)Պատկանու՞մ է արդյոք -2 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):

ա)[-3;0]-∈

բ)(-2;3)-∉

գ)(-∞;-2]-∈

դ)(-3;+∞)-∈

ե)N-∉

զ)Z-∈

է)Q-

ը)R-∈

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Անվանեք թվային բազմությանը պատկանող երեք ամբողջ թվեր՝

ա)[0;+∞)-1,2,3

բ)(0;+∞)-4,5,6

գ)(-∞;1)– 0,-1,-2

դ)(-∞;1]--2,-1,0,

2)Պատկանու՞մ է արդյոք 2/3 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):

ա)(0;1]-∈

բ)[1;2]- ∉

գ)(-∞;2/3]-∈

դ)(2/3;+∞)-∉

ե)N-∉

զ)Z-∉

է)Q-∈

ը)R-∈

Թումանյանի թարգմանություններից

Александр Пушкин
Зимний вечер

Буря мглою небо кроет,
Вихри снежные крутя;
То, как зверь, она завоет,
То заплачет, как дитя,
То по кровле обветшалой
Вдруг соломой зашумит,
То, как путник запоздалый,
К нам в окошко застучит.

Наша ветхая лачужка
И печальна и темна.
Что же ты, моя старушка,
Приумолкла у окна?
Или бури завываньем
Ты, мой друг, утомлена,
Или дремлешь под жужжаньем
Своего веретена?

Реклама

Выпьем, добрая подружка
Бедной юности моей,
Выпьем с горя; где же кружка?
Сердцу будет веселей.
Спой мне песню, как синица
Тихо за морем жила;
Спой мне песню, как девица
За водой поутру шла.

Буря мглою небо кроет,
Вихри снежные крутя;
То, как зверь, она завоет,
То заплачет, как дитя.
Выпьем, добрая подружка
Бедной юности моей,
Выпьем с горя: где же кружка?
Сердцу будет веселей.

ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆԸ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.

Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։

Մեր խըրճիթը աղքատ ու հին,
Ե՛վ մըթին է, և՛ տըխուր.
— Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ։

Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար։

Արի խըմենք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներըս բաց կըլինի։

Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին։

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան։

— Արի խմենք, բարի ընկեր
Իմ սև՜, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բեր,
Սիրտներըս բաց կըլինի։

Առաջադրանք:
Կարդալ երկու ստեղծագործությունները և համեմատել:
Գտնել, թե որ բառերն են այլ բառերով փոխարինված:
Բերանացի սովորիր երկուսից մեկը:


Թումանյանը չէր թարգմանել, այլ ստեղծագործել էր։Բառային նուրբ համեմատություններ, հոմանիշների օգտագործումը հանգավորումների և ճիշտ իմաստը արտահայտելու համար։
Շատ գեղեցիկ թարգմանություն։