Կանոնավոր բազմանկյուններ

Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են:

Նկարում բերված են կանոնավոր բազմանկյունների օրինակներ՝ եռանկյուն (հավասարակողմ), քառանկյուն (քառակուսի), հնգանկյուն, վեցանկյուն:

Regnst.png

Քանի որ, կանոնավոր n-անկյան բոլոր անկյունները հավասար են, ապա դրանցից մեկի աստիճանային չափը կլինի` 

Կանոնավոր բազմանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագծերը․

Ցանկացած կանոնավոր բազմանկյանը կարելի է ներգծել և արտագծել շրջանագծեր: Երկու շրջանագծերի կենտրոնները համընկնում են և կոչվում են կանոնավոր բազմանկյան կենտրոն:

Ներգծյալ շրջանագիծը շոշափում է բազմանկյան բոլոր կողմերը նրանց միջնակետերում, արտագծյալ շրջանագիծը անցնում է բազմանկյան բոլոր գագաթներով:

Rl.png

Առաջադրանքներ․

1)Գտեք կանոնավոր n-անկյան անկյունները, եթե՝

n=3

(3-2) x 180\3=180\3=60

n=5

(5-2)x 180\5=3×136\5=108\5

2)Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե նրա յուրաքանչյուր անկյունը հավասար է՝ 60o, 150o։

60n=180n-360
60n-180n=-30
-120n=360
n=3



150=(n-2)x 180\n
150n=180n -360
150n-180n=-360
-30n=-360


3)Քանի՞ կողմ ունի կանոնավոր ներգծյալ բազմանկյունը, եթե արտագծյալ շրջանագծի աղեղը, որ ձգվում է նրա կողմով, հավասար է՝ 60o, 18o, 72o։

120=(n-2)x 180
120n=180n-360
120n-180n=-360
-60n=-360
n=6


180-18=162
162;2=81
81+81=162
162=(n-2)x 180\n
162n=180n-360
162n=180n-360
18n=-360
n=20

4)Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե արտաքին անկյուններից յուրաքանչյուրը հավասար է՝ 36o, 24o:

180-36=144
144=(n-2)x 180
144n=180n -360
144n-180n=360
36n=360
n=10


360:24=15
n=15

Արյան պաշտպանական ռեակցիա: Իմունիտետ

Արյան պաշտպանական ռեակցիա: Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:

defensas.jpg

Պատմական զարգացման (էվոլյուցիա) ընթացքում օրգանիզմում առաջացել են մի շարք հարմարանքներ վնասակար ազդեցություններին դիմագրավելու համար: Այսպես` պաշտպանական դեր է կատարում մաշկը՝ պաշտպանելով նրա օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական վնասակար ազդակներից: Մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ չեն կարող առողջ մաշկով ու լորձաթաղանթով թափանցել օրգանիզմի ներքին միջավայր:

Ուշադրություն

Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Արդեն գիտեք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերը (ֆագոցիտոզ): Սակայն վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են: Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ: Հակամարմիններն իրենց ազդեցությամբ խիստ յուրովի են, այլ կերպ ասած` նրանք վնասազերծում են միայն այն օտարածին նյութերը, որոնք պատճառ են դարձել իրենց առաջացմանը: Այդ գործընթացն ընկած է իմունիտետի առաջացման հիմքում:

Իմունիտետ:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:

Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:

1.jpg

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են  մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը, որը կոչվում է վակցինա, հիվանդություն չի առաջացնում, բայց ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:

Նախազգուշական պատվաստումների մեթոդը մշակել է ֆրանսիացի մեծ գիտնական Լուի Պաստյորը: Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Բուժիչ շիճուկներ կարելի է ստանալ տվյալ հիվանդությունը կրած մարդկանց արյան պլազմայից: Այլ դեպքում կենդանիներին ներարկում են տվյալ վարակիչ հիվանդության թուլացած հարուցիչներ, ինչի հետևանքով կենդանու արյան մեջ առաջանում են հակամարմիններ: Այդպիսի կենդանիներից անջատում են արյան պլազման, ստանում են բուժիչ շիճուկ և ներարկում մարդկանց:

Այսպիսով` իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: Սակայն որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում (գրիպ) իմունիտետը լինում է կարճատև, իսկ անգինայից ընդհանրապես այն չի առաջանում:

2.png
Снимок1-w1024.png

Իմունային անբավարարություն: Օրգանիզմի իմունային համակարգի ճնշումը կամ նրա բացակայությունը կարող է առաջացնել ծանր, հաճախ մահացու ելքով իրավիճակ: Այդպիսի օրինակ է հանդիսանում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ), որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ):