Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունն ու շարադասությունը

Ենթական և ստորոգյալը նախադասության մեջ սովորաբար իրար համաձայնում են թվով և դեմքով։ Առաջին դեմքի եզակի ենթական համաձայնում է առաջին դեմքի եզակի ստորոգյալին, առաջին դեմքի հոգնակի ենթական՝ առաջին հոգնակի ստորոգյալին և այդպես շարունակ: 

Օրինակ՝ Աշակերտը պատասխանում է ուսուցչի հարցերին: Աշակերտները պատասխանում են ուսուցչի հարցերին:
Նա հաղթահարեց բոլոր դժվարությունները: Նրանք հաղթահարեցին բոլոր դժվարությունները:

Բազմակի ենթակայի հետ սովորաբար դրվում է հոգնակի ստորոգյալ։

Օրինակ՝ Արաքսը, Ախուրյանը, Արփան հայոց գետերից են։
Եթե բազմակի ենթակաները տարբեր դեմքերով են, ապա ստորոգյալը համաձայնում է դիմային գերադասություն ունեցող անդամին: Օրինակ՝

Ես, դու ու քո թիմը պետք է պատրաստվենք մրցաշարին:

Եթե ենթական ունենում է երկու կամ երկուսից բարձր թվական լրացում, ապա ենթական ու ստորոգյալը կարող են դրվել և՛ եզակի, և՛ հոգնակի թվով։
Օրինակ` Երկու ֆիլմն էլ լավն էր:
Երկու ֆիլմերն էլ լավն էին

Նախադասության մեջ սովորաբար առաջինը դրվում է ենթական, հետո՝ ստորոգյալը։ Նման շարադասությունը կոչվում է ուղիղ շարադասություն։
 Օրինակ՝  Գեղեցիկ տարիները անցան։ Քաջարի զինվորները հաղթեցին անհավասար մարտում:

Իսկ եթե ստորոգյալն ընկնում է ենթակայից առաջ, ապա շարադասությունը կոչվում է շրջուն։
 Օրինակ՝  Անցան գեղեցիկ տարիները։ Անհավասար մարտում հաղթեցին քաջարի զինվորները:

Այս երկու կարգի շարադասությունն էլ ընդունելի է և ճիշտ, այսինքն՝ ենթակայի և ստորոգյալի շարադասությունն ազատ է։

Առաջադրանքներ:

1. Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
    ենթակա՝ դելֆիներ
    ստորոգյալ-հայտարարում

  1. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
    Ենթակա՝ թույնը
    ստորոգյալ ՝ արժեքավոր
  2. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

    ենթակա՝ կոնստրուկտոր

    ստորոգյալ՝ պատրաստել
  3. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

    ենթակա՝ բնակիչները

    ստորոգյալ ՝ խոսում
  4. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

    ենթակա՝ աղմուկ

    ստորոգյալ՝ հասնում

2. Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևաց (երևալ):
  2. Գարնան արևոտ օրերը հիշեցրեցին ինձ (հիշեցնել), որ մայիսն է:
  3. Քամին հալածել էր (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում թողարկվել էին ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
  5. Ձնկները բաց ակվարիումից դանդաղ լողացին դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

3. Գտիր համաձայնության սխալները:

Մի մասը լռում են:Մի մասը լռում է
Նա ընկերոջ հետ գնացին:-Նա ընկերոջ հետ գնաց
Ընդունվում է պատվերներ:-Ընդունվում են պատվերներ
Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:-Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։
Պահանջվում է վարորդներ:-Պահանջվում են վարորդներ։

4. Տրված դարձվածքները տեքստի հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր:
Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է փոխ տալիս: Սա էլ, լավության տակից դուրս գա , ասում է.
— Ընկե՛ր ջան, եթե գլխիդ մի փորձանք գա, թե հերդ ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

 5.Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ շնչում է:
Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում էբարձրանում է կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Պարզվում է՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը(կատարվածը), թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում է իրեն:

,,В ожидании друзей,,

Текст 11.

,,В ожидании друзей,,

Алла Малхасян 9.2 класс

Девочка с прекрасными рыжими волосами бегала со своими друзьями по саду детского дома, откуда хорошо были видны  трущобы Москвы. Волосы цвета огня были единственным счастьем и гордостью девочки, но в скором времени ей придётся с ними растаться из-за отсустствия еды в детском доме. Так все устроено… Длинные и здоровые волосы очень ценятся. Да и девочке не очень долго осталось, если верить словам лекаря. Но она не горюет ни по жизни которую могла прожить, ни по своим волосам. Она наконец может искупить свой долг перед людьми, которые её вырастили и сохранили ей жизнь. Ведь она, как вчера, помнит о том как попала сюда. Воспитательница позвала детей внутрь здания, так как внутри было не теплее, но все же, лучше, чем находиться под снегопадом. Впереди их ждал скудный ужин, которому они были безмерно благодарны. После этого быстро стемнело и все торопились спать. Девочка легла спать, но спокойствие продлилось немного. Вскоре она услышала шум у двери. Решив, что это могут быть воспитатели, она вышла из комнаты, но звук не исчез. Девочка, как наперегонки, побежала к источнику столь странного звука и увидела нечто очень неожиданное. Перед её взором открылся летний сад полный фруктов. Девочка накинулась на них из-за своего чудовищного голода. Когда она наелась, то устремилась вглубь огромного сада, где увидела лебедей у озерца, что похоже на зеркало. Она подошла к пруду и посмотрела в него.

-Странно…, -подумала она, так как её платье было белоснежно-чистым.

Девочка играла с лебедями, пока её не начало клонить в сон. Тогда лебеди посоветовали пойти ей чуть дальше, ведь там есть место, где она сможет поспать. Девочка прислушилась к ним. Пройдя дальше, она увидела большую и мягкую кровать на которую легла.

— Было бы очень хорошо, если бы мои друзя были бы здесь со мной. Они б смогли насладиться всем этим изобилием. Завтра утром покажу им это место и мы вместе поиграем с лебедями.

С этой мыслью она легла спать, предвкушая следуюший день…

В Рождество, через множество счастливых возгласов, смеха и счастья, слышался горький плач десятка детей, которые потеряли ещё одного своего друга…

Фразеологизмы

Задание 1. Подберите к фразеологизмам синонимы-наречия. При затруднении обратитесь к словарю:

Ни свет ни заря-рано

На первых порах-вначале

С минуты на минуту-скоро

Не в бровь, а в глаз-точно

Рука об руку-близко

С глазу на глаз-тайно

Рукой подать-близко

На скорую руку-быстро

На край света-далеко

На живую нитку-небрежно

Как снег на голову-неожиданно

В один миг-мгновенно

Изо всех сил-сильно

Кот наплакал-мало

Душа в дущу-миром

В мгновение-вмиг

Задание 2.

Объяснить значения данных фразеологизмов и записать в скобках. Составить 10 предложений с любым из данных фразеологизмов.

Возносить до небес (хвалить) – втаптывать в грязь (унижать, оскорблять).

Воспрянуть духом (     воодушевляться            ) – повесить нос (         грустить           ).

Выбиться из сил (       уставать           ) – набраться сил (      окрепнуть           ).

Душа в душу (      дружить          ) – как кошка с собакой (     ругаться        ).

Засучив рукава (      усердствовать           ) – спустя рукава (       лениться           ).

Игра не стоит свеч (      не рисковать        ) – игра стоит свеч (      рисковать        ).

Идти в гору (     добиться успеха       ) – катиться по наклонной плоскости (     потерпеть фиаско              ).

Иметь голову на плечах (       умный         ) – без царя в голове (      глупый         ).

Как по маслу (        легко       ) – через пень колоду (       сложно        ).

Кровь с молоком (       красивая          ) – краше в гроб кладут (     уродливая      ).

На вес золота (        ценить кого-то       ) – яйца выеденного не стоит (     бесполезный       ).

На всех парах (     быстро      ) – черепашьим шагом (        медленно        ).

На край света (       далеко         ) – рукой подать (         близко          ).

Прикусить язык (     промолчать        ) – развязать язык (        болтать         )

Փետրվարի 10-17, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

XIX դ. վերջին և XX դ. սկզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեց տնտեսական զանազան կապեր, այդ ժամանակ ձևավորվում էր համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ:

Հատկապես առանձնանում էր՝ խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ (լատիներեն՝ խաղաղարար): Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր:

Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միւազգային հարաբերություններում չդարձան գերակշռող:

Ավելի հաճախակիացան ռազմական բախումները: Պատերազմները մարդկային և նյութական մեծ վնասներ էին պատճառում: Անհրաժեշտություն առաջացավ մշակելու խաղաղության և պատերազմի հարցերի կարգավորման միւազգային նորմեր: Այդ նպատակով պետությունները 1889 թ. և 1907 թ. Հաագայում գումարեցին երկու համաժողովներ: Ընդունված որոշումներով սահմանվում էին պատերազմելու որոշակի կանոններ: Պատերազմող կողմերը պարտավոր էին մարդասիրաբար վերաբերվել վիրավորներին և գերիներին: Արգելվում էր թունավոր զենքերի օգտագործումը: Որոշվեցին թիկունքի խաղաղ բնակչության իրավունքները և պարտականությունները: Կարգավորվեցին նա չեզոք երկրների իրավունքները և այլն: Այս նորմերից շաըերը գործում են մինչ օրս:


Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:  Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Թուրքիան երկու դաշնակիցների ուշադրությունը մղել էր դեպի իրեն և այդ իրավիճակում նա կարող էր ընտրել իրեն ավելի շահավետ և հարմար դաշնակցին։Նա կնքում է պայմանագիրը Գերմանիայի հետ։Գերմանիան ուզում էր Թուրքիայի միջոցով Ռուսաստանում գտնվող թուրքախոս բնակչության ապստամբություն ստեղծեր, ինչի համար նրան պետք էր, որ թուրքիան Հայաստանի վրայով անցներ և հասներ Ռուսաստանին, իսկ Թուրքիայի ծրագիրն էր հայերի բնաջնջումը։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն  դասագիրք  8-րդ դասարան, էջ 112-121, համացանց

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունն ամենավերջին էջում է: