Ճապոնիա

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ՝ Ռյուկյու,

Օկինավա և այլ կղզեխմբերի վրա:

Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված հարցեր ունի հարևան պետու թյունների հետ և, մասնավորապես, Ռուսաստանից պահանջում է 1945թ.

ԽՍՀՄ-ի կողմից գրավված Հարավկուրիլյան կղզիներից չորսը:

Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական պետու- թյուններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի բնակլիմայական պայմանները բազմազան են:

Մակերևույթը: Երկրի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են երիտասարդ լեռները: Նախկինում, երբ Ճապոնիան թույլ զարգացած երկիր էր, լեռները խանգարում էին տարածքների միջև հաղորդակցության կազմակերպմանը, իսկ ժամանակակից հզոր Ճապոնիայում կառուցված մի շարք տրանս պորտային թունելների, կամուրջների և օդակայանների շնորհիվ հաղթա հարվել են տրանսպորտային հաղորդակցության դժվարությունները: Սակայն շարունակում է անլուծելի մնալ՝ երկրաշարժավտանգության հիմնախնդիրը: Գտնվելով աշխարհի երկրաշարժային ամենաակտիվ գոտում` Ճապոնիայում միջին հաշվով 70 տարին մեկ տեղի են ունենում ուժեղ և նույնիսկ կործանարար երկրաշարժեր: 

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ներքին փոխադրումներում մեծ է երկաթուղային տրանսպորտի դերը Երկաթուղիները բարեկարգ են, մեծ մասը՝ էլեկտրիֆիկացված, իսկ գնացքները` արուգընթաց: Հոնսյու ու Հոկայդո կղզիների միջև երկաթուղային հաղորդակցությունն իրագործվում է Ցուգարու նեղուցի տակով կառուցված աշխարհում ամենաերկար (ավելի քան 53 կմ) «Սեյկան» թունելով:

Ճապոնիայի ավտոմոբիլային տրանսպորտը զարգացած է ամենուրեք: Ավտոճանապարհային ցանցը խիտ է, ընդհանուր երկարությունը` 1,1 մլն կմ որի 75 % բարեկարգ մայրուղիներ են: Կառուցված են բազմաթիվ կամուրջներ, այդ թվում՝ աշխարհի ամենաերկար (4 կմ) կախովի կամուրջը՝ «Ակաշի Կայկյան», որը Հոնսյու կղզու Ակաշի քաղաքը կապում է Ավայի կղզու հետ, իսկ վերջինս էլ կապված է Սիկոկու կղզու հետ:

Զարգացած է օդային տրանսպորտը, որը կապ է հաստատում աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Երկրում կա 164 օդանավակայան, որոնց մի մասը միջազգային խոշոր ու գերխոշոր օդանավակայաններ են: Օդային խոշոր հանգույց է, Տոկիոն: Ցամաքային տարածքի սղության պատճառով ծովում կառուցված է արհեստական կղզի, որի վրա` «Կանսայ» միջազգային օդակայանը: Կառուցվում է ևս մեկը՝ ավելի երկար թռիչքուղիով: Դրանք ցամաքին միացած են կամրջով և թունելով:

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման հիմնական նախադրյալներն են երկաթուղային տրանսպորտը, օդային տրանսպորտը;

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության կառուցվածքը վկայում է երկրի զարգացման շատ բարձր` հետարդյունաբերական փուլի մասին:

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը շատ փոքր է: Այդ ոլորտը հովանավորվում է պետության կողմից աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ:

Տնտեսության կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որը մեծ կախում ունի հումքի ու վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջավոր տեխնո- լոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունա կության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն:

Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը, որն օգտագործում է երկրի ածխի գետերի ջրաէներգետիկական պաշարները և ներկրվող նավթը, հեղուկացված գազը և ուրանը: 

Սև մետաղաձուլությունը հենվում է հիմնականում ներկրվող հումքի վրա: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշ խարհում երկրորդն է: Ամենաառաջավոր տեխնոլոգիաներով աշխատող ձեռնար կությունները տեղաբաշխված են Կյուսյու կղզու հյուսիսում և Հոնսյու կղզում՝ Տոկիո, Յոկոհամա, Օսակա և Կոբե քաղաքներում, խոշորագույն ձեռնարկու թյունը գտնվում է Հոկայդո կղզում` Մուրորան քաղաքում:

Պողպոտաձուլական գործարան Կիմիցույում (Հոնսյու կղզի)

Գունավոր մետաղաձուլության ճյուղերից աչքի է ընկնում՝ ալյումինի, պղնձի ու ցինկի ձուլումը: Այդ մետաղների ձուլարանները մեծ մասամբ տեղաբաշխված են մետաղների խտանյութի ներկրման նավահանգիստներում: Մեքենաշինությունը՝ երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է, որն ապահովում է ամբողջ արդյունաբերական արտադրանքի արժեքի և Ճապոնիայի արտահանության շուրջ 2/3-ը: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո- էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական ու ծանր մեքենաշինությունը, ինչ պես նաև հաստոցաշինությունը:

Առանձնապես զարգացած է նավաշինությունը, որով մի քանի տասնամյակ է, ինչ Ճապոնիան աշխարհում առաջինն է` համաշխարհային արտադրանքի շուրջ կեսը մատակարարելով: 

Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության հնագույն ճյուղն է, որը մինչ պատերազմն արտադրանքի ծավալով առաջինն էր: Այդ ճյուղի մասնաբաժինը մոտավորապես հավասար է քիմիական արդյունաբերությանը: Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլն է: Ներկայումս գերակշռում են քիմիական մանրաթելերից արտադրվող գործվածքները: Տեքստիլ արդյունաբերությունը թեպետ լայն տարածում ունի, սակայն առավել խոշոր կենտրոններն են Տոկիո, Յոկոհաման, Կիոտոն և Օսական

Սննդի արդյունաբերությունը տարածված է ամենուրեք: Կարևորագույն ենթաճյուղերն են ձկան պահածոների, շաքարի և ալրաղաց արտադրու թյունները:

Գյուղատնտեսությունն առանձնապես զարգացել է Երկրորդ աշխար համարտից հետո ու ներկայումս բավարարում է երկրի պարենի 2/3-ը: Ճյուղի կառուցվածքում խիստ մեծ է բուսաբուծության տեսակարար կշիռը: Մշակվող հողատարածությունը համեմատաբար փոքր է` երկրի տարածքի մոտ 13%-ը: Բայց երկրի հարավի տարածքի մեծ մասում տարվա ընթացքում ստացվում է 2-3 բերք: Բուսաբուծության գլխավոր ենթաճյուղը բրնձի մշակությունն է, որի համախառն բերքը բավարարում է Ճապոնիայի բնակչության պահանջարկը, իսկ երբեմն նույնիսկ ավելցուկ է առաջանում: Բրնձի ցանքերն զբաղեցնում են երկրի մշակվող հողերի 40%-ը: Բրինձ գլխավորապես մշակում են ոռոգվող հողերի վրա: Համեմատաբար զարգացած է նաև բանջարաբուծությունը Բանջարեղենը ճապոնացիների սննդաբաժնի պարտադիր բաղադրիչն է

Տեխնիկական մշակաբույսերից՝ տարածված են շաքարի ճակնդեղը, ծխախոտը, սոյան: Շատ են աճեցնում նաև թեյ: Զգալի են թթենու տնկարկները, քանի որ թթենու տերևներն օգտագործվում են շերա մապահության նպատակով:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment