Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:


1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

Իհարկե ոչ, սովորելը դա ծնողի սիրուն չպետք է խանգարի, ծնողը երբ ծնվում է երեխան ինքըստինքյան սիրում է նրան, քանի որ զգում է կապակցվածություն։

2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Նա շատ շատ լավ բան է արել, քանի որ նա իսկապես ուզում էր օգնել իր հորը, սակայն միևնույն է այնպես պետք է աներ, որպեսզի ուսումը չտուժեր:Հնարավոր էր ինչ որ կերպ այդ ամենը համատեղել։

3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Մենք զգում ենք ջերմություն, երեխան միանգամից զգում է իր ծնողների վատ թե լավ վերաբերմունքը: Ցանկացած երեխա պետք է ընտանիքում սիրված լինի:Իսկ ինչ որ հատուկ ձև չկա, որ մենք զգում ենք այդ զգացմունքը, դա ուղղակի ծնված օրվանից մենք զգում են ջերմությունը դեպի մեզ։

4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

Ես օգնում եմ իմ ծնողներին:Երբեմն քույրիկիս եմ պահում, երբեմն տան գործերով եմ օգնում մայրիկիս:Իսկ եթե ինչ որ հարցում կարողանում եմ օգնել ծնողներիս շտապում եմ անել դա նրանց համար։

5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Որ պետք է օգնել և գնահատել ծնողներին։

Պարզ և Բարդ

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:
1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

 • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-բարդ
 • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:-պարզ
 • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:-պարզ
 • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:-պարզ
 • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:-բարդ
 • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:-բարդ
 • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: –պարզ
 • Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:-բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

 • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
 • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
 • Իր տեղից իսկույն ելավ, ու աթոռ առաջարկեց:
 • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է , ծարավ կլինեք:
 • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
 • Սիսակն ընտանիքից էր բաժանվում ,Միսակը այգուց:
 • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ,ու դրանց հետ աճում էր նաև որդին:
 • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
 • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
 • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
 • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:


Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ դու քեզ շատ սխալ ես պահել, այնուամենայնիվ ես ներում եմ քեզ:
Թեպետ մենք իրար քիչ ենք ճանաչում, սակայն տպավորություն է, թե մի ամբողջ դար ենք ճանաչում իրար:
Չնայած որ նա շատ գեղեցիկ է , բայց նաև երկերեսանի:
Թեև ես երեկ եկա խնջույքին, բայց և այնպես եղավ, որ ես չհավանեցի:

Классная работа :

1.Образуйте простую форму сравнительной степени прилагательных.

Красивый — красивее; приятный (словарное слово) — приятнее, счастливый (счастье) — счастливее, спокойный — спокойнее, удобный — удобнее, ужасный — ужаснее, прекрасный (словарное слово) — прекраснее, прилежный (словарное слово) — прилежнее, причудливый (неясное значение приставки) — причудливее, привлекательный (значение приставки — приближение) — привлекательнее, презрительный (словарное слово) —

презрительнее, старый — старее, свободный (словарное слово) — свободнее.

 2.Спишите пословицы, образовав простую сравнительную степень; обозначьте суффиксы и определите, каким членом предложения являются прилагательные в сравнительной степени.

Правда (светлый) солнца.

Старый друг (лучший) двух.

Утро вечера (мудреный).

Здоровье ( дорогой ) золота.

Дождливое лето (плохой) осени

1) светлее

2) лучше

3) мудрен/ее

4) дороже

5) хуже

Ճապոնիա

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ՝ Ռյուկյու,

Օկինավա և այլ կղզեխմբերի վրա:

Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված հարցեր ունի հարևան պետու թյունների հետ և, մասնավորապես, Ռուսաստանից պահանջում է 1945թ.

ԽՍՀՄ-ի կողմից գրավված Հարավկուրիլյան կղզիներից չորսը:

Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական պետու- թյուններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի բնակլիմայական պայմանները բազմազան են:

Մակերևույթը: Երկրի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են երիտասարդ լեռները: Նախկինում, երբ Ճապոնիան թույլ զարգացած երկիր էր, լեռները խանգարում էին տարածքների միջև հաղորդակցության կազմակերպմանը, իսկ ժամանակակից հզոր Ճապոնիայում կառուցված մի շարք տրանս պորտային թունելների, կամուրջների և օդակայանների շնորհիվ հաղթա հարվել են տրանսպորտային հաղորդակցության դժվարությունները: Սակայն շարունակում է անլուծելի մնալ՝ երկրաշարժավտանգության հիմնախնդիրը: Գտնվելով աշխարհի երկրաշարժային ամենաակտիվ գոտում` Ճապոնիայում միջին հաշվով 70 տարին մեկ տեղի են ունենում ուժեղ և նույնիսկ կործանարար երկրաշարժեր: 

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ներքին փոխադրումներում մեծ է երկաթուղային տրանսպորտի դերը Երկաթուղիները բարեկարգ են, մեծ մասը՝ էլեկտրիֆիկացված, իսկ գնացքները` արուգընթաց: Հոնսյու ու Հոկայդո կղզիների միջև երկաթուղային հաղորդակցությունն իրագործվում է Ցուգարու նեղուցի տակով կառուցված աշխարհում ամենաերկար (ավելի քան 53 կմ) «Սեյկան» թունելով:

Ճապոնիայի ավտոմոբիլային տրանսպորտը զարգացած է ամենուրեք: Ավտոճանապարհային ցանցը խիտ է, ընդհանուր երկարությունը` 1,1 մլն կմ որի 75 % բարեկարգ մայրուղիներ են: Կառուցված են բազմաթիվ կամուրջներ, այդ թվում՝ աշխարհի ամենաերկար (4 կմ) կախովի կամուրջը՝ «Ակաշի Կայկյան», որը Հոնսյու կղզու Ակաշի քաղաքը կապում է Ավայի կղզու հետ, իսկ վերջինս էլ կապված է Սիկոկու կղզու հետ:

Զարգացած է օդային տրանսպորտը, որը կապ է հաստատում աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Երկրում կա 164 օդանավակայան, որոնց մի մասը միջազգային խոշոր ու գերխոշոր օդանավակայաններ են: Օդային խոշոր հանգույց է, Տոկիոն: Ցամաքային տարածքի սղության պատճառով ծովում կառուցված է արհեստական կղզի, որի վրա` «Կանսայ» միջազգային օդակայանը: Կառուցվում է ևս մեկը՝ ավելի երկար թռիչքուղիով: Դրանք ցամաքին միացած են կամրջով և թունելով:

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման հիմնական նախադրյալներն են երկաթուղային տրանսպորտը, օդային տրանսպորտը;

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության կառուցվածքը վկայում է երկրի զարգացման շատ բարձր` հետարդյունաբերական փուլի մասին:

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը շատ փոքր է: Այդ ոլորտը հովանավորվում է պետության կողմից աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ:

Տնտեսության կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որը մեծ կախում ունի հումքի ու վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջավոր տեխնո- լոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունա կության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն:

Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը, որն օգտագործում է երկրի ածխի գետերի ջրաէներգետիկական պաշարները և ներկրվող նավթը, հեղուկացված գազը և ուրանը: 

Սև մետաղաձուլությունը հենվում է հիմնականում ներկրվող հումքի վրա: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշ խարհում երկրորդն է: Ամենաառաջավոր տեխնոլոգիաներով աշխատող ձեռնար կությունները տեղաբաշխված են Կյուսյու կղզու հյուսիսում և Հոնսյու կղզում՝ Տոկիո, Յոկոհամա, Օսակա և Կոբե քաղաքներում, խոշորագույն ձեռնարկու թյունը գտնվում է Հոկայդո կղզում` Մուրորան քաղաքում:

Պողպոտաձուլական գործարան Կիմիցույում (Հոնսյու կղզի)

Գունավոր մետաղաձուլության ճյուղերից աչքի է ընկնում՝ ալյումինի, պղնձի ու ցինկի ձուլումը: Այդ մետաղների ձուլարանները մեծ մասամբ տեղաբաշխված են մետաղների խտանյութի ներկրման նավահանգիստներում: Մեքենաշինությունը՝ երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է, որն ապահովում է ամբողջ արդյունաբերական արտադրանքի արժեքի և Ճապոնիայի արտահանության շուրջ 2/3-ը: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո- էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական ու ծանր մեքենաշինությունը, ինչ պես նաև հաստոցաշինությունը:

Առանձնապես զարգացած է նավաշինությունը, որով մի քանի տասնամյակ է, ինչ Ճապոնիան աշխարհում առաջինն է` համաշխարհային արտադրանքի շուրջ կեսը մատակարարելով: 

Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության հնագույն ճյուղն է, որը մինչ պատերազմն արտադրանքի ծավալով առաջինն էր: Այդ ճյուղի մասնաբաժինը մոտավորապես հավասար է քիմիական արդյունաբերությանը: Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլն է: Ներկայումս գերակշռում են քիմիական մանրաթելերից արտադրվող գործվածքները: Տեքստիլ արդյունաբերությունը թեպետ լայն տարածում ունի, սակայն առավել խոշոր կենտրոններն են Տոկիո, Յոկոհաման, Կիոտոն և Օսական

Սննդի արդյունաբերությունը տարածված է ամենուրեք: Կարևորագույն ենթաճյուղերն են ձկան պահածոների, շաքարի և ալրաղաց արտադրու թյունները:

Գյուղատնտեսությունն առանձնապես զարգացել է Երկրորդ աշխար համարտից հետո ու ներկայումս բավարարում է երկրի պարենի 2/3-ը: Ճյուղի կառուցվածքում խիստ մեծ է բուսաբուծության տեսակարար կշիռը: Մշակվող հողատարածությունը համեմատաբար փոքր է` երկրի տարածքի մոտ 13%-ը: Բայց երկրի հարավի տարածքի մեծ մասում տարվա ընթացքում ստացվում է 2-3 բերք: Բուսաբուծության գլխավոր ենթաճյուղը բրնձի մշակությունն է, որի համախառն բերքը բավարարում է Ճապոնիայի բնակչության պահանջարկը, իսկ երբեմն նույնիսկ ավելցուկ է առաջանում: Բրնձի ցանքերն զբաղեցնում են երկրի մշակվող հողերի 40%-ը: Բրինձ գլխավորապես մշակում են ոռոգվող հողերի վրա: Համեմատաբար զարգացած է նաև բանջարաբուծությունը Բանջարեղենը ճապոնացիների սննդաբաժնի պարտադիր բաղադրիչն է

Տեխնիկական մշակաբույսերից՝ տարածված են շաքարի ճակնդեղը, ծխախոտը, սոյան: Շատ են աճեցնում նաև թեյ: Զգալի են թթենու տնկարկները, քանի որ թթենու տերևներն օգտագործվում են շերա մապահության նպատակով:

Չինաստան

Դասի հղումը

Այլ հղումներ 12
Չինաստանի բնակչությունը 

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանի աշխարհագրական դիրքը կարելի է գնահատել երկու տեսանկյունից:

1. Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից:

Չինաստանի մայրաքաղաք Բեյջինից՝ նույնիսկ՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա երկաթուղային գնացքով կարելի է հասնել գրեթե 1 շաբաթում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ` էլ ավելի երկար ժամանակում: Ցամաքով Չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի կողմից։

Մակերևույթը խիստ բազմազան է: Արևելյան մասում Մեծ Չինական հարթավայրն է, որը երկրի կենսական կարևորագույն նշանակություն ունեցող շրջանն է: Արևմտյան մասի հյուսիսում տարածված են Տակլամական, Ալաշան սարահարթերը, իսկ հարավում` Տիբեթի բարձրավանդակը:

Երկիրը՝ հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով: Ընդերքի հարստությունները սկսել են խորությամբ ուսումնասիրվել և օգտագործվել վեր ջերս, քանի որ տնտեսության բուռն զարգացման պայմաններում ավելի է մեծացել դրանց օգտագործման պահան- ջարկը: Հյուսիսային ու Հարավարևմտյան Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ: Նավթի հարուստ պա շարներ կան երկրի հյուսիս-արևելքում ու հյուսիսում, երկաթի հանքաքարի` հյու սիս արևելքում ու արևելքում, Յանցզի գետի հովտում` Բեյջինի մոտ, Ներքին Վոլֆրամի շահագործվող հանքավայր Չինաստանում Մոնղոլիայում: Երկիրն աչքի է ընկնում վոլֆրամի հսկայական պաշարներով, որոնք գտնվում են հարավ-արևելքում: 

Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։

Չինաստանն աշխարհի հնագույն պետություններկց է, արևելյան քաղաքակրթության օրրանը: Բացառիկ մեծ է չինացիների ներդրումը համայն մարդկության զարգացման գործում: Այսօր էլ արդարացիորեն պետք է հիշենք, որ օրինակ` թուղթը, որի վրա գրում ենք, հախճապակե բաժակը և դրանով խմած թեյը, բնական մետաքսը, որից պատրաստված հագուստը հագնում ենք, հրավառության նյութերը, որ մեզ հաճույք են պատճառում տոների ժամանակ, և շատ այլ նյութեր ունեն չինական ծագում:

Երկիրը՝ հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով: Ընդերքի հարստությունները սկսել են խորությամբ ուսումնասիրվել և օգտագործվել վեր ջերս, քանի որ տնտեսության բուռն զարգացման պայմաններում ավելի է մեծացել դրանց օգտագործման պահան- ջարկը: Հյուսիսային ու Հարավարևմտյան Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ: Նավթի հարուստ պա շարներ կան երկրի հյուսիս-արևելքում ու հյուսիսում, երկաթի հանքաքարի` հյու սիս արևելքում ու արևելքում, Յանցզի գետի հովտում` Բեյջինի մոտ, Ներքին Վոլֆրամի շահագործվող հանքավայր Չինաստանում Մոնղոլիայում: Երկիրն աչքի է ընկնում վոլֆրամի հսկայական պաշարներով, որոնք գտնվում են հարավ-արևելքում: 

Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Երկրի տնտեսական զարգացման համար կարևոր նախադրյալ են գետերի ջրաէներգետիկական պաշարները: Չինաստանով են հոսում շատ գետեր, այդ թվում՝ ջրառատությամբ աշխարհի երրորդ գետը՝ Յանցզին, ինչպես նաև Հուանհեն ու Սիցզյանը: Երկրի տարածքում՝ Տիբեթում են Հարավարևելյան Ասիայի խոշոր գետերից Սալուինի և Մեկոնգի վերին հոսանքները: Գետերի հսկայական ջրաէներգետիկական պաշարները դեռևս լրիվ չեն օգտագործվում: Ընդհանուր առմամբ երկրի ջրաէներգետիկական պաշարների ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Տիբեթի բարձրավանդակի գետերին: Սակայն երկրում ջրի օգտագործման ծավալի մեծ աճի պայմաններում բացահայտվեց, որ նույնիսկ այդքան հարուստ ջրային ռեսուրսներն էլ անբավարար են:

Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:


Չինաստանի տնտեսական զարգացման փողն սկսվեց 1949 թվականից հետո, երբ երկրում իրականացավ սոցիալիստական հեղափոխություն: Երկրի նոր կառավարությունը ձգտում էր ապահովել տնտեսական առաջընթաց և ժողովրդի բարեկեցության բարձրացում, սակայն այդպիսի խնդրի իրականացումը Չինաստանի նման մեծ ու արագ աճող բնակչություն ունեցող երկրում չափազանց դժվար, նույնիսկ անիրագործելի էր: Ուստի երկրի տնտեսական աճն ապահովելու նպատակով Չինաստանի կառավարությունը 1979 թվականից սկսած հետևողականորեն իրագործում է տնտեսության արմատական բարեփոխման ծրագիր, որի շնորհիվ Չինաստանն արդեն դարձել է գերհզոր երկիր:

Երկրում ստեղծվել են 4 հատուկ տնտեսական գոտիներ, 14 բաց քաղաք ներ և բաց ծովափնյա գոտիներ, որտեղ գործարարների համար ապահովվում են սովորականից անհամեմատ նպաստավոր պայմաններ: Ֆինանսներ ներդրողների` դրամ տրամադրողների ու գործարարների համար հաստատ- վում են սովորականից ցածր հարկեր, հեշտացվում է արտահանման և ներկրման գործընթացը, պարզեցվում է հողի վարձակալումը:Չինաստանի Խաղաղօվկիանոսյան ափամերձ գոտում տեղադրվել են նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ, որոնց շնորհիվ էապես փոփոխվել են։Արևելյան Չինաստանի տնտեսության պատկերն ու տեղաբաշխումը:Արևելյան Չինաստանն այսօր կարծես մի հատված է ԱՄՆ-ից կամ Արևմտյան

Եվրոպայի երկրներից:

Հատուկ տնտեսական գոտիներն այնքան արագ են աճում, որ զարմացնում են նույնիսկ քաղաքների զարգացման հարցերով զբաղվող մասնագետ-գիտնականներին (ուրբանոլոգներին):

Այսպես, օրինակ՝ Չինաստանի ամենազարգացած քաղաքի՝ Հոնկոնգի մոտ, ձկնորսական ու սագապահական գործունեությամբ զբաղվող 20 հազ. բնակիչ ունեցող Շենժեն գյուղում 1970-ական թթ. վերջին հիմնադրվեց երկրի

Այսպես, օրինակ Չինաստանի ամենազարգացած քաղաքի՝ Հոնկոնգի մոտ, ձկնորսական ու սագապահական գործունեությամբ զբաղվող 20 հազ. բնակիչ ունեցող Շենժեն գյուղում 1970-ական թթ. վերջին հիմնադրվեց երկրի հատուկ տնտեսական գոտիներից մեկը, որի նորակառույց ձեռնարկու- թյուններում Չինաստանի տարբեր մասերից աշխատելու եկածների ու նրանց ընտանիքի անդամների թիվը 2000-ական թթ. սկզբին գերազանցեց 4 միլիոնը: Այսպիսով շուրջ 30 տարում աճեց մի նոր քաղաք, որը բնակիչների թվով

Չինաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքը

գերազանցեց մոտ 3-հազարամյա Հռոմին: Համախառն ներքին արդյունքի ծա վալով Չինաստանն աշխարհի 2-րդ երկիրն է: Գիտնականները կանխա տեսում են, որ 2050թ. Չինաստանն այդ ցուցանիշով կդառնա աշխարհի նույնիսկ առաջին երկիրը:

Արդյունաբերությունը բազմաճյուղ է:

Արդյունաբերություն 45,3%

Գյուղատնտեսություն 10,1%

Ծառայություններ 44,6%