Պարզ և Բարդ

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:
1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

 • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-բարդ
 • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:-պարզ
 • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:-պարզ
 • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:-պարզ
 • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:-բարդ
 • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:-բարդ
 • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: –պարզ
 • Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:-բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

 • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
 • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
 • Իր տեղից իսկույն ելավ, ու աթոռ առաջարկեց:
 • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է , ծարավ կլինեք:
 • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
 • Սիսակն ընտանիքից էր բաժանվում ,Միսակը այգուց:
 • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ,ու դրանց հետ աճում էր նաև որդին:
 • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
 • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
 • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
 • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:


Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ դու քեզ շատ սխալ ես պահել, այնուամենայնիվ ես ներում եմ քեզ:
Թեպետ մենք իրար քիչ ենք ճանաչում, սակայն տպավորություն է, թե մի ամբողջ դար ենք ճանաչում իրար:
Չնայած որ նա շատ գեղեցիկ է , բայց նաև երկերեսանի:
Թեև ես երեկ եկա խնջույքին, բայց և այնպես եղավ, որ ես չհավանեցի:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment