Հարավ-արևելյան Ասիա

Դասի հղումը

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Քարտեզին նայելով` Ասիայի արևելքում կարելի է պարզորոշ նկատել «դուրս ցցված» մի մաս, որը տարածված է Հարավային Ասիայից արևելք և Արևելյան Ասիայից հարավ: Աշխարհագրական այդպիսի դիրքի պատճառով էլ այդ տարածաշրջանն արժանացել է Հարավարևելյան Ասիա անվանմանը: Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ (4,5 մլն կմ) հավասար է Հարավային Ասիային, բայց բնակչության թվով զգալիորեն (2,7 անգամ) զիջում է Արևելյան Ասիային:

Հարավարևելյան Ասիան իր աշխարհագրական դիրքի պատճառով ենթարկվում է իր հարևան երկրների ազդեցությանը (արևմուտքից` Հնդկաս- տանի, իսկ հյուսիսից` Չինաստանի): Հնդկաստանից այս տարածաշրջան են հասել առևտրական նավերը, իսկ Չինաստանից` մարդիկ: Բացի այդ, այստեղ արաբներն զբաղվել են առևտրով, իսկ եվրոպացիները՝ հիմնել են իրենց գաղութները: Տարածաշրջան են թափանցել նաև քրիստոնեությունն ու մահմեդականությունը:

Այսպիսով` Հարավարևելյան Ասիան նման է մի «կաթսայի», որում միախառնված են աշխարհի մոտիկ և հեռավոր քաղաքակրթությունները:

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Տնտեսությունը: Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսության զարգացման ու մասնագիտացման վրա մեծ ազդեցություն են ունեցել դրանց տնտեսաաշխարհագրական դիրքը, նպաստավոր կլիմայական պայմանները, բնական հարուստ ռեսուրսները և ժողովրդագրական` մարդկային ռե սուրսները: Այդ երկրների տնտեսության զարգացման վրա մեծապես ազդել է պատմական անցյալը: Դրանք բոլորը, բացառությամբ Թաիլանդի, տարբեր երկրների գաղութներ էին: Գաղութային անցյալը կնիք է դրել նշված երկրների տնտեսական ու սոցիալական զարգացման և կառուցվածքի վրա: Դրանք վերածվել են գյուղատնտեսական և հանքային հումքի գլխավոր մատակարարների:

Հարավարևելյան Ասիայի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գլխավորապես` մերձհասարակածային հողագործությունը: Հարավարևելյան Ասիան բրնձի մշակության խոշոր շրջան է: Ֆիլիպիններում մշակում են բրնձի նոր, բարձր բերքատու տեսակներ: Այստեղ բրնձի ցանքատարածությունը կազմում է երկրի ամբողջ ցանքատարածության 90 %-ը: Բրնձի համախառն բերքով Ինդոնեզիան աշխարհի 3-րդ, Վիետնամը` 5-րդ, Թաիլանդը` 6-րդ երկրներն են: Մյուս կարևոր մշակաբույսը մանիոկն է, որի բերքով առաջատար են Թաիլանդն ու Ինդոնեզիան (աշխարում 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար):

Տարածաշրջանում շատ են մշակում նաև գետնանուշ, ջուտ և սուրճ: Սրճի բերքով Վիետնամն ու Ինդոնեզիան աշ- խարհում զիջում են միայն Բրազիլիային: ւսաբուծության մասնագիտացված ճյուղ է նաև բնական կաուչուկի հումքի` լատեքսի արտադրությունը հևեայի տնկատափերում: Բնական կաուչուկի արտադրության ծավալով աշխարհի առաջատար երկրներն են, համապա– տասխանաբար, Թաիլանդը, Ինդոնե զիան և Մալայզիան, իսկ Վիետնամը 5-րդն է: Հարավարևելյան Ասիայում է Կաուչուկատու հևեայի պլանտացիա Ինդոնեզիայում արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ (կարմիր և սև պղպեղ, մեխակ, դարչին, վանիլ) և թեյ արտադրող է: Հիմնական շրջանը Սոլուքյան կղզիներն են, որոնց հնում անվանել են Համեմունքների կղզիներ: Այստեղից Եվրոպա հասցրած համեմունքը վաճառվել է ոսկուց թանկ գնով:

Անասնապահությունն ավանդաբար թույլ զարգացած ճյուղ է: Սսի պակասը լրացնում են ձկան մեծ սպառմամբ և այլ կենդանիների մսի օգտագործմամբ: Շատ են օգտագործվում ծովից, գետերից, ոռոգման ցանցի առուներից որսած, ինչպես նաև արհեստական պայմաններում աճեցրած ձուկ: Այդուհանդերձ մսի անբավարար սպառման հետևանքով տարածա– շրջանի մարդիկ փոքրամարմին ու վտիտ են:

Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:



Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment